Iravunk.com | Միտում կա կրթության եւ գիտության զարգացումը կանգնեցնել Հայաստանում. Ատոմ Մխիթարյան
Սուրեն Պապիկյանը իր 99-ամյա պապի հետ լուսանկար է հրապարակել ՖՈՏՈ․ ՔՊ-ականները համացանցում «գրոհ» են սկսել Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակն արձագանքել է Սրբազանի պահանջին ՔՊ-ից արձագանքում են Սրբազանի՝ Փաշինյանին 1 ժամ ժամանակ տալուն և հրաժարականի պահանջին Նիկոլի վերջի՞ն դավաճանությունը Բագրատ Սրբազանը մեկ ժամ տվեց Նիկոլին` հրաժարական տալու համար Վալերի Զալուժնին նշանակվել է Մեծ Բրիտանիայում Ուկրաինայի դեսպան Բագրատ Սրբազանը վերջապես հասավ Հանրապետության հրապարակ, հարթակում է Մինչև հասնենք հրապարակ, պետք է իշխանությունները մտածեն, թե ինչ են անելու. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Բագրատ սրբազանի գլխավորած երթն անցնում է Բաղրամյան պողոտայով

Միտում կա կրթության եւ գիտության զարգացումը կանգնեցնել Հայաստանում. Ատոմ Մխիթարյան

Հանդիպում

ՀՀ կրթության մինչեւ 2030 թ.-ի զարգացման պետական ծրագրիրը հաստատելու մասին օրենքով նախատեսվում է, որ պետք է ստեղծվի «Ակադեմիական քաղաք»՝ որպես որակյալ բարձրագույն կրթության եւ հետազոտության համար արդիական միջավայր: Սակայն փորձագիտական գնահատականների համաձայն` մեկ բան է ունենալ լավ գաղափար, այլ է՝ գաղափարը գործի վերածելը: Այս մասին «Իրավունք»-ը զրուցել է բարձրագույն կրթության եւ գիտության կառավարման ոլորտի փորձագետ ԱՏՈՄ ՄԽԻԹԱՐՅԱՆԻ հետ:

— «Ակադեմիական քաղաքը» Հայաստանի կրթական համակարգը անհասկանալի ու խառնաշփոթ չի՞ դարձնում, ի՞նչ վտանգներով է այն հղի:

— «Ակադեմիական քաղաքը» միայն չիրականանալի երազանքի է առայժմ նման, որովհետեւ դրա հիմքում որեւէ իրական փաստ, վերլուծություն, հետազոտություն չկա դրված: Շատ հետաքրքիր է, որ այն օգտագործվում է բուհերի օպտիմալացման ու միավորման տեսանկյունից, իբրեւ՝  հիմա եկեք բուհերը միավորենք, հետագայում «Ակադեմիական քաղաք» տեղափոխելու համար, բայց այդպես ո՞վ է անում, դրա մասին որեւէ տեղեկություն չկա: Բուհերի միավորման մասին շատ ռեալ կարծիքներ կան, նույնիսկ հանձնարարականներ, որ որեւէ նոր նախաձեռնություններ չցուցաբերեն բուհերը, որովհետեւ հեսա-հեսա պետք է միավորվեն, օպտիմալացվեն: Արդեն տարուց ավել է, տարբեր բարձրագույն հաստատություններ եւ գիտական կազմակերպություններ իրենց գործունեությունն էապես դանդաղեցրել են, որովհետեւ բոլորի մոտ սպասողական վիճակ կա եւ վերեւից որոշակի ճնշում, որ նախաձեռնություններ չանեն: Դա ազդում է արդյունավետության վրա, իսկ ինչ նախատեսվում է անել մոտ ապագայում, այսինքն՝ ուսումնական հաստատությունների եւ գիտական կազմակերպությունների օպտիմալացումը, դա ընդհանրապես չի նպաստելու կրթության եւ գիտության զարգացմանը, այլ մեծ խոչընդոտ է լինելու, որովհետեւ հիմա գործող տարբեր գիտական կազմակերպությունները եւ բուհերը ունեն իրենց միջազգային կապերը, նրանք իրականացնում են տարբեր միջազգային ծրագրեր, դրանք կլինեն գիտնականների, ուսանողների փոխանակության ծրագրեր, համատեղ մեծ համաշխարհային ծրագրեր, որոնք արտասահմանյան մեր գործընկերները իրականացնում են կոնկրետ բուհերի կամ գիտական կազմակերպությունների հետ: Հիմա դրանց օպտիմալացման կամ միացման պարագայում մենք ջնջելու ենք նրանց ողջ նախորդ պատմությունը: Չէ որ նախ անուններ են փոխվելու, կառուցվածքային փոփոխություններ, ենթադրվում է, որ կլինեն, իսկ միջազգային գործընկերների համար այդ ամենն անհասկանալի կլինի: Սա նշանակում է այդ բոլոր միջազգային ծրագրերը ընդհատել: Իսկ պետական ֆինանսավորումը վերջին տարիներին ավելի քիչ է եղել, հատկապես գիտության ոլորտում, քան թե միջազգային դրամաշնորհային ֆինանսավորումը մեր գիտական կազմակերպություններին: Դա նշանակում է հարվածի տակ դնել մեր միջազգային համագործակցությունը, ջնջել ամբողջ պատմությունը, իսկ զրոյից ստեղծվող նոր այդ կառույցները, ըստ էության, որեւէ հեղինակություն չեն ունենա միջազգային ասպարեզում, նրանք պարզապես դուրս կմնան տարբեր միջազգային ծրագրերի շրջանակներից: Այս ամենը շատ վտանգավոր ապագա է խոստանում:

— Որեւէ ծրագիր ու փոփոխություն անելուց առաջ, իշխանության ներկայացուցիչները միջազգային փորձն են մեջբերում: Իրականում միջազգային նման փորձ կա՞, որը արդյունավետ է եղել:

— Միջազգային ասպարեզում կա այդպիսի փորձ, երբ բուհերի հեղինակությունը շատ բարձր է, եւ երբ ուսանողների թիվը էապես աճում է: Այսինքն` բուհը այնքան բարձր հեղինակություն է ունենում, միջազգային ու տեղի ուսանողների թիվը տասնյակ անգամ աճում է, եւ ստիպված է լինում նոր մասնաշենքեր ունենալ եւ նոր ֆակուլտետներ ու գիտահետազոտական կենտրոններ են բացում, որոնք կարող են լինել քաղաքից դուրս: Բայց նորից եմ ասում, դա այն պարագայում, երբ ուսանողների թիվն էապես մեծանում է ու անհնար է դառնում նրանց տեղավորել: Այսպիսի օրինակ բերեմ. մենք ընդամենը մի քանի ամիս առաջ այցելել էինք նախկին Խորհրդային Միության ամենահին համալսարանը, որը Վիլնյուսի համալսարանն է: Հին շենքերը գտնվում են քաղաքի կենտրոնում, այդտեղ մնացել է ադմինիստրացիան, փիլիսոփայության, պատմության հին ֆակուլտետները, բայց տեխնիկական ուղղությամբ մասնագիտությունները տեղափոխվել են նոր մասնաշենքեր: Մեր պարագայում, երբ ուսանողների թիվը էապես կրճատվել է, դա նշանակում է, որ բուհերի տարածքները հիմա ավելի շատ են: Խորհրդային վերջին տարիների համեմատ՝ ուսանողների թիվը երկու ագամ կրճատվել է, ավելի շատ տեղեր են հիմա ազատվել: Այդ ամբողջ բուհերը, շենքերը ուղղակի վերցնել՝ այն պարագայում, երբ ավելի ազատ տեղեր կան, աբսուրդ է:

— Պարոն Մխիթարյան, հնարավոր միտում տեսնո՞ւմ եք այստեղ:

— Ես սկզբից մտածում էի, որ գուցե փորձը չկա» կամ մտքներին կա ինչ-որ լավ բան անել, բայց հիմա քայլերի հերթականությունը հուշում է, որ այստեղ միտում կա կրթության եւ գիտության զարգացումը կանգնեցնել Հայաստանում: Վերջիվերջո, այն քայլերը, որոնք անում են, բնավ նպատակ չի հետապնդում կրթության զարգացմանը եւ որակի բարձրացմանը: Հիմա ի՞նչ են անելու, Կոնսերվատորիան տեղափոխելու են, բակից էլ Կոմիտասի արձա՞նն են տեղափոխելու, կամ Աբովյանի արձանը կա Մանկավարժական համալսարանի մոտ, ի՞նչ են անելու: Մենք ի՞նչ ենք ուզում անել, ամբողջությամբ արմատներից կտրենք եւ մեխանիկորեն տեղափոխե՞նք: Ի դեպ, այդ տեղափոխությունը ենթադրվում է, որ լինելու է 10-15 տարի հետո, եթե ֆինանսական համապատասխան միջոցներ գտնվեն, այն ժամանակ նոր կլինի: Ի՞նչ իմաստ ունի բուհերի տեղափոխման մասին խոսել հենց այսօր:

— Այսինքն՝ միայն գաղափարը կա, որը լավն է, բայց գործնական առումով դեռ պատրա՞ստ չենք:

— Այո, իրավացի եք: Եվ սա վնասակար միտում ունի, աղավաղել ու արժեզրկել նաեւ այդ լավ գաղափարը, որովհետեւ եթե վաղը, մյուս օրը Հայաստանում իշխանությունը փոխվի եւ նոր իշխանությունն ուզենա այդ նույն գաղափարը օգտագործել, օրինակ՝ մեկ հատ բուհ Երեւանից դուրս ունենալու, հասարակական կարծիքը շատ բացասական կլինի այդ գաղափարի նկատմամբ: Այսինքն՝ լավ գաղափարն էլ են միաժամանակ ուզում ջնջել, որը ավելի վտանգավոր է:

— Առաջիկայում փոփոխությունների սպասե՞լ, թե՞ սրանք զուտ խոսակցությունների մակարդակում են, թեկուզեւ Կոնսերվատորիայի շուրջ բարձրացված աղմուկի հետ կապված: Առաջիկայում հնարավո՞ր է այն կտեղափոխվի կամ միանա այլ բուհի հետ:

— Ես ինչքան հասկանում եմ, սրանք կեղծ մտքեր են: Արդյո՞ք գիտական հասարակության մեջ մարդիկ կա՞ն, ովքեր այդպիսի հիմարությանը կողմնակից կլինեն: Ես չեմ կարծում, որ այդպես մտածող մարդ կա, էլի եմ ասում, գաղափարի մասին չեմ ասում, այլ` իրականացման ձեւի: Ի՞նչ է դա նշանակում, որ դրանք դատարկ խոսակցություններ են, եւ շատ անհասկանալի է աժիոտաժը, որ ստեղծում են այդ դատարկ գաղափարի շուրջ: Սրա մասին ցանկալի է խոսեն այն մարդիկ, ովքեր պատկերացում, ակադեմիական ոլորտում գոնե հետագիծ ունեն: Մինչդեռ այս թեմայի մասին խոսում են մարդիկ, ովքեր անգամ բարձրագույն կրթություն չունեն: Մարդը, որը բարձրագույն կրթություն չունի, բայց խոսում է ակադեմիական քաղաքի, գիտության մասին, ինձ համար շատ տարօրինակ է: Սա նշանակում է, որ ինչ-որ բան այն չէ: Ի դեպ, Հայաստանը, որն ավանդաբար առաջին տեղեր է գրավել Խորհրդային ժամանակաշրջանում, վերջին շրջանի կրթական փոփոխությունների արդյունքը եղել է այն, որ հիմա հետ է ընկել իր բոլոր հարեւաններից՝ կրթության որակի առումով: Եթե մենք այսպես շարունակենք, դառնալու ենք անկիրթ հասարակություն, որին շատ հեշտությամբ կարողանալու են կառավարել, գուցե հենց այս միտումը կա:

Ս. ԱՍԱՏՐՅԱՆ



Սուրեն Պապիկյանը իր 99-ամյա պապի հետ լուսանկար է հրապարակելՖՈՏՈ․ ՔՊ-ականները համացանցում «գրոհ» են սկսելՆիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակն արձագանքել է Սրբազանի պահանջինՔՊ-ից արձագանքում են Սրբազանի՝ Փաշինյանին 1 ժամ ժամանակ տալուն և հրաժարականի պահանջինՆիկոլի վերջի՞ն դավաճանությունըԲագրատ Սրբազանը մեկ ժամ տվեց Նիկոլին` հրաժարական տալու համարՎալերի Զալուժնին նշանակվել է Մեծ Բրիտանիայում Ուկրաինայի դեսպանԲագրատ Սրբազանը վերջապես հասավ Հանրապետության հրապարակ, հարթակում էՄինչև հասնենք հրապարակ, պետք է իշխանությունները մտածեն, թե ինչ են անելու. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Բագրատ սրբազանի գլխավորած երթն անցնում է Բաղրամյան պողոտայովՊետական որոշ կառույցների աշխատակիցներին զգուշացվել է` կհեռացվեն աշխատանքից, եթե մասնակցեն հավաքներին. Ռուբեն ՄելիքյանՈվ չի հիշում իր պատմությունը, չի հարգում անցյալը, նա չունի ներկա, առավել եւս` ապագա. ՂազարյանՄենք թույլ չենք տալու Արեւմուտքին վերաշարադրել պատմությունը. Երջանիկ ՂազարյանԵս ատում եմ պատերազմը, որը միայն արցունքներ է բերում, ուրիշ ոչինչ...Քաղաքական ուժերը պետք է համախմբվեն ոչ թե շահի, այլ` գաղափարի շուրջ. Վազգեն ՍաֆարյանԺամանակն է մեր խոսքն ասելու, պատրաստ ենք դժվարին պայքարին. Երջանիկ ՂազարյանԵթե Ստալինգրադն անկում ապրեր, Հայաստան աշխարհը երեւի թե չլիներ. Վազգեն ՍաֆարյանԵրևանի խնդրանքով՝ Թուրքիայի և Իրանի հետ սահմաններին ՌԴ սահմանապահները կմնան. ԿրեմլՁեռքերս բաց է, թող ինձ կալանավորեն, դրանից երկիրը կփոխվի՞. ՍրբազանՔՊ-ին կոչ եմ անում, օգտագործե'ք հնարավորությունը, դարձի եկե'ք դեպի պետականություն. ՍրբազանՌուսաստանի միջուկային զորավարժություններին ևս մեկ երկիր կմասնակցի. ՊուտինՄարգարիտա Սիմոնյանը պատմել է Հայրենականին մասնակցած նախնիների մասին (լուսանկարներ)Շատ լավ բաներ են մեզ սպասվում Հանրապետության հրապարակում, մնաց մի քանի ժամ. Բագրատ ՍրբազանՎահե Ղազարյան, մենք իրար լավ ենք ճանաչում. հրահրում եղավ, 1-ին պատասխանատուն Դուք ու Ձեր անմիջական ղեկավարն եք լինելու. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Հրետակոծվող քաղաքն ու ճակատագրական վարսահարդարման արդուկը. Գաղթի դաժանություններից մինչեւ կյանքի պայքարԲագրատ Սրբազանն իր առաջնորդած երթով գնում է վերականգնելու արդարությունըԿիրանցի, Ոսկեպարի բնակիչները սահմանազատումից դժգոհ չեն․ ԹունյանՄիջուկային զորավարժությունների 2-րդ փուլում ՌԴ-ին կմիանա Բելառուսը. ՊուտինՄալաթիայում գործող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում հայտնաբերվել է 5 օրական երեխա․ shamshyanԴիմագրավում ենք ծանրագույն փորձությունների, հույսով ու լավատեսությամբ զինվենք, չտկարանանք․ ՎեհափառՈվքեր են Բագրատ Գալաստանյանի նախաձեռնությանն իրենց աջակցությունը հայտնել և/կամ ակտիվ մասնակցում ենՈվքեր գոռացին, ճչացին, իմացե'ք, նրանք մեզնից չեն, մեր շարժումը լուռ է, Աստծով ու հայրենիքով. Բագրատ ՍրբազանԿարմիր հրապարակում տեղի է ունեցել Հաղթանակի զորահանդեսը (տեսանյութ)ՀՀ մարզերում տեղակայված ռուս սահմանապահ և զինվորական կետերը դուրս կգան այդ կետերիցՄայր Աթոռի միաբանները հարգանքի տուրքը մատուցեցին Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշտատակինՇՏԱՊ. Մալաթիայի «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում հայտնաբերվել է նորածին երեխաՕդի ջերմաստիճանը ցերեկն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանովԲագրատ Սրբազանն այսօր պայքարում է մեր բոլորիս անունով. ԱՄՆ-ում երթ է՝ ի աջակցություն ՇարժմանՁեր բոլոր գնումները հաջող կլինեն. մայիսի 9-ի աստղագուշակՀայաստանում Հայրենական մեծ պատերազմի 44 վետերան կաՈվ չի հիշում պատմությունը և մոռացել է նրա հետևանքները, կոպտորեն պատժվում է. ԿոպիրկինՌԴ դեսպանը խոնարհվեց և ծաղիկներ դրեց Հայրենական Մեծ պատերազմի զոհերի հիշատակին նվիրված անմար կրակինԱԱԾ-ն Սրբազանի Շարժմանը զգուշացրել է «չգործել ընդդեմ իրավակարգի» և «պահպանել օրինականությունը»Հացը գողացան, նրանց դրա համար գնդակահարեցին. 100-ամյա Ներսես պապը սարսափելի դրվագներ է պատմում«Ժողովուրդ». 761 թե՞ 195 անհետ կորած, 80 գերի, թե՞... ԱՄՆ պետդեպի, ՀՀ կառավարության եւ ոչ պաշտոնական թվերը անհամեմատելի են«Հրապարակ». Եկեղեցին տարիներով բոյկոտող վարչապետը հիշել է Եկեղեցու մասին«Ժողովուրդ». Ինչպե՞ս փչացնել այսօրվա հավաքը. Փաշինյանը հանձնարարել է լուծումներ գտնելԻ՞նչ անեմ, նստեմ բարդ աստվածաբանական բաներ ասեմ, ընդհանրապես կախվեն. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանին«Ալյանս» կուսակցությունը լիովին աջակցում է Բագրատ Սրբազանի գլխավորած համաժողովրդական շարժմանըՀայտնի գեներալ Սուրովկինը վերադարձավ Մոսկվա. ինչ նոր պաշտոն կստանա
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода