Iravunk.com | Ակնհայտ է, որ Արեւմուտքը հոգնել է այս ամենից. Մհեր Հակոբյան
Գյումրիում երկրորդ անգամ կանցկացվի միջազգային թատերական փառատոն Նախագահ Զուրաբիշվիլին երկրի դավաճան է. Վրաստանի վարչապետ Տեղի է ունեցել «Լադանիվա»-ի առաջին փորձը եվրատեսիլյան բեմում  «Սապլյակի տղա» ա նա, ով ասում է, թե այդ ակցիայի համար փող ենք ստացել. Հարությունյանը՝ հումորիստին Տարադրամի փոխարժեքները ապրիլի 30-ին Հայաստանում սկսվել է զրահապատ սաղավարտների սերիական արտադրությունը Մեր ողբերգությունն այն է, որ տեսախցիկի առաջ ջրով խաղացող սույն անձնավորությունը նստած է վարչապետի աթոռին Ձեր նմանները իշխանական հպատակներ են ու փողով ներկայացում խաղացողներ. Հենրիխ Դանիելյանը՝ Հովհաննես Դավթյանին Եթե տավուշյան պայքարը չտեղափոխվի Հանրապետության հրապարակ, մարելու է. Դավիթ Գալստյան Սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին շրջաններում հնարավոր է նաև կարկուտ

Ակնհայտ է, որ Արեւմուտքը հոգնել է այս ամենից. Մհեր Հակոբյան

Միջազգային

Իսրայելական կողմից պատասխան հարված ակնկալելը բավականին հավանական է, սակայն Միացյալ Նահանգները նախնտրական շեմին, ամենայն հավանականությամբ, դա թույլ չի տա: «Իրավունք»-ի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց «Հայ ժողովրդի ռազմական Տարեգիրք» աշխատության հեղինակ, պատմաբան, ռազմական փորձագետ , քաղաքագետ ՄՀԵՐ ՀԱԿՈԲՅԱՆԸ` անդրադառնալով իսրայելաիրանյան բախումներին:

«ՆՄԱՆ ԲԱԽՈՒՄՆԵՐ ԿԱՐՈՂ ԵՆ ԼԻՆԵԼ, ԵՂԵԼ ԵՆ ՈՒ ԴԵՌ ԷԼԻ ԿԼԻՆԵՆ»

— Կարելի՞ է պատասխան հարված ակնկալել Իսրայելի կողմից, եւ ի՞նչ հետեւանք այն կունենա:

Իսրայելական կողմից պատասխան հարված ակնկալելը բավականին հավանական է, բայց, կարծում եմ` այն չի լինի, կամ այն մասշտաբի չի լինի, ինչ-որ սպասվում էր: Մի կողմից` իսրայելական կողմը այս էսկալացիայի կարիքն ունի, բայց մյուս կողմից էլ Միացյալ Նահանգները նախնտրական շեմին, ամենայն հավանականությամբ, այն թույլ չի տա: Եթե պատասխան գործողություններ լինեն, ենթադրում եմ, որ դրանք կլինեն շատ սահմանափակ, թեեւ դրանից հետո էլ արդեն Իրանի պատասխան հարվածը կգա, եւ այսպես շարունակ:

— Այսպիսի բախումները հետագայում կարո՞ղ են պարբերական բնույթ կրել:

— Այս բախումներն այն տրամաբանության մեջ են, որոնք արդեն գրեթե կես դար ձգվում են: Այո, նման բախումներ կարող են լինել, եղել են ու դեռ էլի կլինեն: Կողմերը ինչ-ինչ արտաքին ու ներքաղաքական խնդիրներ են սրանով նաեւ լուծում: Իրանական ռեժիմը փորձում է նաեւ իր ուժը ցույց տալ, հրեաները գոյության խնդիր են լուծում:

— Այս բախումը կարո՞ղ է հիմք ստեղծել, որ Արեւմուտքի համար երկրորդական դառնա ուկրաինական հարցը:

— Միանշանակ է, որ սա ուկրաինական գործի վրա կազդի: Կիեւում անհանգստությամբ են հետեւում Արեւմուտքի թուլացող ուշադրությանը: Անցած տարի, երբ Գազայում սրացումը եղավ, արդեն իսկ Արեւմուտքի ուշադրության զգալի մասը ուղղվեց դեպի հարավ: Ակնհայտ է, որ Արեւմուտքը հոգնել է այս ամենից, գուցե հարմար առիթ է փնտրում, որպեսզի դեմքը փրկելով, դուրս գա ուկրաինական գործից, եւ սա կարող է լավ առիթ լինել: Օրերս ԱՄՆ կոնգրեսը պատրաստում էր հերթական օգնության փաթեթը Իսրայելին, մի քանի շաբաթից դա կընդունվի, եւ այստեղ հետաքրքիր է, որ ուկրաինական խնդրի հետ կապված, որեւէ դրական բան պաշտոնական Կիեւի համար չկա: Այս առումով, ենթադրում եմ, որ ռուսական կողմը մոտակա ամիսներին կփորձի ուկրաինական ճակատում հնարավորինս հարմար դիրքեր գրավել:

— Արդյո՞ք Իրանը կթուլացնի իր դիրքորոշումները հայ-ադրբեջանական սահմանի ուղղությամբ, եւ այս համատեքստում ի՞նչ փոփոխությունների կհանգեցնի դա:

— Իրանն այնպիսի տարածաշրջանային խաղացող է, որ նրա թուլանալը շատ լուրջ ազդեցություն է ունենալու տարածաշրջանի վրա: Հայաստանը այդքան հնարավորություններ չունի այս ամենի վրա ազդելու համար, եւ այս առումով հետաքրքիր է, որ Բաքուն էլ է շատ անհանգիստ այս ամենին նայում: Բաքուն ուզում է, որ այս կոնֆլիկտը չլինի եւ շուտ հանգուցալուծվի:

«ԿԱՐԾՈՒՄ ԵՄ, ՈՐ ՄԻ ՔԱՆԻ ՕՐԻՑ ՉԵՆՔ ՀԻՇԻ ԱՅՍ ԱՅՑԻ ՄԱՍԻՆ»

— Պարոն Հակոբյան, ի՞նչ ակնկալել Ղազախստանի նախագահի հայաստանյան այցից:

— Ղազախստանի նախագահի այցից ոչ մի առանձնահատուկ բան չեմ ակնկալում: Տպավորություն կա, որ սա ուղղակի արձանագրային հանդիպում է: Այցի իրական նպատակի մասին դժվար է խոսել: Եթե սա արձանագրային այց չէ, գուցե Մոսկվայի կողմից փորձ է կատարվում մեսիջներ փոխանցել պաշտոնական Երեւանին, բայց այս մասին հստակ չենք կարող խոսել:

— Ղազախստանը կարո՞ղ է ստանձնել միջնորդի դեր` հայ-ադրբեջանական եւ հայ-ռուսական հարաբերություններում:

— Ղազախստանի քաշային կատեգորիան չի համապատասխանում, որպեսզի միջնորդ հանդիսանա հայ-ադրբեջանական հարաբերություններում, այստեղ նույնիսկ Թուրքիան չի կարողանում միջնորդ հանդիսանալ: Միջնորդի դերի համար կռվում են Արեւմուտքի հսկանները` ԱՄՆ, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, մյուս կողմից էլ` Ռուսաստանը, իսկ Թուրքիան չի կարողանում իր տեղը գտնել, թեեւ շատ է ձգտում: Իսկ հայ-ռուսական հարաբերություններում գուցե կարողանա, եթե ոչ միջնորդ, ապա գոնե կողմերին հաշտության եզրի բերող սուրհանդակի դեր կատարել: Ամեն դեպքում, կարծում եմ, որ մի քանի օրից չենք հիշի այս այցի մասին:

ԼԻԼԻԹ ԶԱԼԻԲԵԿՅԱՆ



Գյումրիում երկրորդ անգամ կանցկացվի միջազգային թատերական փառատոնՆախագահ Զուրաբիշվիլին երկրի դավաճան է. Վրաստանի վարչապետՏեղի է ունեցել «Լադանիվա»-ի առաջին փորձը եվրատեսիլյան բեմում «Սապլյակի տղա» ա նա, ով ասում է, թե այդ ակցիայի համար փող ենք ստացել. Հարությունյանը՝ հումորիստինԱԺ-ն օրակարգից հանեց ՍԴ դատավորի ընտրության հարցըՏարադրամի փոխարժեքները ապրիլի 30-ինՀայաստանում սկսվել է զրահապատ սաղավարտների սերիական արտադրությունըՄեր ողբերգությունն այն է, որ տեսախցիկի առաջ ջրով խաղացող սույն անձնավորությունը նստած է վարչապետի աթոռինՁեր նմանները իշխանական հպատակներ են ու փողով ներկայացում խաղացողներ. Հենրիխ Դանիելյանը՝ Հովհաննես ԴավթյանինԵթե տավուշյան պայքարը չտեղափոխվի Հանրապետության հրապարակ, մարելու է. Դավիթ ԳալստյանՍպասվում է անձրև և ամպրոպ, առանձին շրջաններում հնարավոր է նաև կարկուտՄայիսի 1-ը նշելու փոխարեն` Կոմկուսը երթ կանի16-ամյա պատանին նետվել է Կիևյան կամրջից ու ողջ մնացել Ինչու է Ալմաթին որպես բանակցային հարթակ ծառայում Հայաստանի և Ադրբեջանի միջևՉքաղաքականացված Հովհաննես Դավթյանի մեծ փողեր ծախսելու, բայց, ի վերջո, էժան կերպարի մասին. ԴանիելյանԽիստ քաղաքականացված «դեռասանից» ի՞նչ եք ուզում. Միքայել ԳրիգորյանՏարադրամի փոխարժեքները ապրիլի 30-ին«Կառավարությունում մեզ որևէ հույս չեն տվել, մտածում ենք՝ մեր նախաձեռնած պայքարով որևէ բան կփոխենք». Կիրանցի գյուղապետՇախմատիստ Լիլիթ Մկրտչյանն իրավունք է ստացել մասնակցելու աշխարհի գավաթինՍուրեն Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի Սենատի անդամ Ռոնան լը Գլյոյին«Դուխով» Հովհաննեսը, ում երկիրը վաճառում են թուրքին. Աշոտ ԱնդրեասյանԱդրբեջանն ուզում էր սահման չլինի կամ լինի լղոզված, ու գործի ուժի իրավունքը. ՌուբինյանԿրակոցներ Բարդիներ ռեստորանում, տղամարդը գիտակցության չգալով զրկվել է կյանքիցԴու շnւն ես, հայրենասեր չես, որովհետև հայրենասերից մինչև շnւն մի քայլ է․ Հովհաննես Դավթյանը՝ իր ներկայացման ժամանակ ակցիա իրականացրած երիտասարդինՔՊ-ն մերժեց քննարկել ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը խորհրդարանումՔԿ-ն հերքում է լուրերը, թե Կիրանցում ակցիային միացած զինծառայողները դաժան ծեծի են ենթարկվելՆրա առաքելությունն է ուրախացնել ադրբեջանա-թուրքական իշխաններին. Էդգար ՂազարյանԱստղագուշակ` ապրիլի 30-ի համար Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՈՒՂԻՂ․ ՀՀ ԱԺ ութերորդ գումարման յոթերորդ նստաշրջանի հերթական նիստՕրվա խորհուրդ. Ապրիլի 30«Հրապարակ». Տավուշում ցուցարարներին միացած զինծառայողներին ծեծել են ու ճնշե՞լ«Ժողովուրդ». Իշխանությանն աջակցող կառույցներն էլ չեն կարող աչք փակել. Ալեն Սիմոնյանի վարքը` Freedom House-ի զեկույցում«Հրապարակ». Ընդդիմության շարքերում ռադիկալ տրամադրություններ են տիրում, իսկ Նիկոլ Փաշինյանի բախտը կբերի«Փաստ». Ի՞նչ են ուզում անել ամերիկացիները Հայաստանում առանց որևէ փորձի«Ժողովուրդ». Աննա Հակոբյանի շուրջ սկանդալները շարունակվում են. Գյումրիում նույնպես վանկարկումներ են հնչել Օչերետինոյից` արեւմտյան ուղղությամբ ռուսները ճեղքել են ուկրաինական պաշտպանությունը (Քարտեզ)«Հրապարակ». Մարզպետներին հրահանգել են «կոնտր-մասսովկաներ» ապահովել «Փաստ». «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժումը կդառնա՞ համազգային պայքարի միասնականության հարթակ«Ժողովուրդ». Կարեն Ջալավյանը՝ Քյոխը կներկայանա հակակոռուպցիոն դատարան` հարցաքննությանԹակեր Կարլսոնը հրապարակել է հարցազրույց փիլիսոփա Ալեքսանդր Դուգինի հետ (Տեսանյութ)Հուսիթիները ոչնչացրել են Բիրտինայային պատկանող հերթական նավը (Տեսանյութ)Ռուսաստանը խոշոր հարձակման է նախապատրաստում մայիսի վերջին կամ հունիսին. Financial TimesՄեր հերոսական ժողովրդին անզորության եք մատնել. Բագրատ Սրբազանը՝ կառավարությանը եւ վարչապետին Հրայր Կամենդատյանն առաջարկում է գնալ տեղական հանրաքվեի Անելու եմ ամեն ինչ` Հայաստանի հավաքական վերադառնալու համար. Բայրամյան«Սահմանապահը, որ կանգնի դուք անվտանգ կլինեք, բայց կարող է՝ մի 7 օր անվտանգ ապրեք, 8-րդ օրն անվտանգ չլինի, ես ի՞նչ իմանամ»․ պատգամավորը մեջբերեց Փաշինյանի խոսքերը.Aysor.amԱյսօր հակառակորդը ադրբեջանական Մազամ (Məzəm) գյուղի կողմից մուտք է գործել Ներքին ՈսկեպարՀանդիպում չի կայանա․ Փաշինյանը չի մեկնելու Պուտինի երդմնակալության արարողությանը. MediaHub«Դավաճանը հայրենիք է հանձնում»․ ակցիա՝ Օպերայում, ներկա է նաև Տիգրան Ավինյանը (տեսանյութ)
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода