Հայտնի գեներալ Սուրովկինը վերադարձավ Մոսկվա. ինչ նոր պաշտոն կստանա
ՄիջազգայինՇրջանառվում է տեսանյութ, որտեղ արջանագրված է, որ գեներալ Սերգեյ Սուրովիկինը Աֆրիկայից վերադառնում է Ռուսաստան։
Հիշեցնենք, որ Սուրովկինը ՀՌՕ գոտում ռուսական ուժերի հրամանատարն էր «Պրիգոժինի ապստամբության» օրերին, եւ հենց այդ գործողությունն էլ նրա պաշտոնանկության եւ Աֆրիկա գործուղելու հիմք դարձավ: Կային նաեւ խոսակցությունենր, թե Սուրովկինին պատրաստվում են կալանավորել, սակայն դա տեղի չունեցավ:
Եվ ահա, որոշ աղբյուրներ կարծում են, որ Սուրովկինը վերադարձն ակնարկ է, որ ՌԴ-ում այս պահին ընթացող կառավարության ձեւավորման փուլում կարող է իրականացվել այն Պրիգոժինի ժամանակվա կահանջը` Գլխավոր շտաբի պետի եւ Պաշտպանության նախարարի պաշտոնանկությունը: Այսինքն, հնարավոր են համարում, որ Սուրովկինը ներկա փուլում կարող է զբաղեցնել այդ երկու պաշտոններից մեկը:
Այլ վարկածով, որին ավելի հակված են Եվգենի Պրիգոժինի երբեմնի մերջավոր շրջապատում, մեծ է հավանականությունը, որ Սուրովիկինը կղեկավարի Խարկովի վրա հարձակումը, ինչից արդեն վախենում են Ուկրաինայում։