Ո՞վ է Մոհամմադ Մոհբերը, ով պատրաստվում է դառնալ Իրանի ժամանակավոր նախագահը Ինչպես են տեղափոխում Ռաիսիի մարմնի բեկորները Պակիստանում հանրային սուգ է հայտարարվել Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի եւ Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանի վերջին լուսանկարը՝ ուղղաթիռից Իսրայելցի ռաբբիները հայտարարել են, որ Ռաիսիի մահը «Աստծո պատիժ» է Իրանում համազգային սուգ է հայտարարվել ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Մետրոպոլիտենում հիմնովին փոխարինվում են վճարային համակարգերը Հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման սկիզբը երկու երկրների միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման հույս է տալիս. Ալիև Շատ բարենպաստ օր է մտերիմների հետ շփումների համար. մայիսի 20-ի աստղագուշակ Ամուսնացած է, ունի երկու դուստր. Ինչ է հայտնի ողբերգական կերպով զոհված Իրանի նախագահի մասին

Հրետակոծվող քաղաքն ու ճակատագրական վարսահարդարման արդուկը. Գաղթի դաժանություններից մինչեւ կյանքի պայքար

2020 թվականի սեպտեմբերի 28-ն էր՝ 44-օրյա պատերազմի սկսվելու երկրորդ օրը: Արցախի Հադրութ քաղաքի շենքերից մեկում հրետակոծության ձայներն այնքան պարզ էին լսվում, որ քաղաքի բնակիչներից Գիտա Ղուկասյանն իր երկու մանկահասակ երեխաների և ամուսնու տատիկի հետ պատսպարվել էր շենքի նկուղում: 

Հարևաններն այլ ապաստարաններ էին գնացել ու ողջ շենքում մենակ էին, իսկ այն գտնվում էր բավական խոցելի վայրում՝ քաղաքում տեղակայված դիվիզիայի կողքը: 

Իր տնից վերջին անգամ դուրս գալիս երկու պայուսակների մեջ հասցրել էր տեղավորել մի քանի կարևոր փաստաթղթեր, երեխաների շապիկները, սառնարանում մնացած ուտելիքը, որ անփութորեն պարզապես լցրել էր պայուսակի մեջ, և մի իր, որն այդ պահին ընդամենը վարսահարդարման արդուկ էր, որ գնել էր 2011 թվականին Երևանի «Սուրմալու» տոնավաճառից 40000 դրամով: 

«Կինոների մեջ էի նման բաներ տեսել, բայց իմ կյանքն էլ կինո դարձավ: Երբ հայրս զանգեց ու ասաց, որ գնում ենք Հադրութի գյուղերից մեկը, տնից դուրս գալիս շրջվեցի՝ առանց որևէ կասկածի, որ հետ չեմ գնալու, ու տեսա մազերի արդուկը, արագ վերցրի ու դուրս եկա»: 

Գիտայի ամուսինը զինվորական էր և կնոջը խնդրել էր արագ լքել տունը, քանի որ Հադրութ քաղաքում նրանք ապրում էին զորամասին մոտ, հետևաբար հակառակորդի թիրախում էին: Երբ հասան Հադրութի գյուղերից մեկն ու ամուսնու ընկերոջ տանը հանգրվանեցին, Գիտան բացեց պայուսակն ու նկատեց, որ թթվասերը, որ վերջին պահին վերցրել էր սառնարանից, ամբողջությամբ թափվել էր մազերի արդուկի վրա: Մտածեց, որ ճիշտ պահն է այդ հանգամանքներում անհասկանալի կերպով «անիմաստ փրկված» իրից ազատվելու: 

«Մտածեցի՝ ա՛յ մարդ, ում պատմեմ, կասեն՝ խենթ եմ: Ախր մազերի արդուկի հետևից ո՞վ այսքան կընկնի: Բայց ձեռքս չգնաց թափեմ, հիշեցի, որ մեր բոլոր հարևանների մազերը դրանով ուղղել էի, բացի այդ, բավական թանկ էի առել: Էլի մնաց…»

Գիտան պատմում է, որ ընտանիքում կրթությանը միշտ հատուկ ուշադրություն են դարձրել, քաջալերել, գիտելիքը կարևորել և անդադար սովորել: Քանի որ թվերի հետ աշխատելը հետաքրքրել է նրան, ընդունվել է Արցախի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը, ունի նաև տնտեսագիտության մագիստրոսի աստիճան: 

Պատմում է, որ պատերազմից առաջ աշխատում էր «Ղարաբաղ տելեկոմում» որպես ֆինանսական գծով խորհրդատու: Գիտան երբեք չէր մտածի, որ կգտնվի մեկ այլ զբաղմունք, այլ մասնագիտություն, որ այդքան սիրելի կդառնա իր համար, որքան թվերը: 

«Հայրս ու մայրս վերադարձան Հադրութ պատերազմի օրերին, քանի որ քրոջս տղան բանակում էր ծառայում, չէին կարող նրան այնտեղ թողնել: Ես, քույրս, մեր երեխաները, տատիկը տեղափոխվեցինք Երևանում բարեկամներից մեկի տուն, որն անշահախնդիր տվեցին մեզ՝ հոգ տանելով, որ որևէ բանի կարիք չունենայինք»: 

Պատերազմի ավարտից երկար ժամանակ անց ամուսինը որոշ ժամանակով պետք է գար Երևան: Դեռ քննարկում էին Արցախ վերադառնալու հարցը, փորձում հասկանալ՝ ինչպես կարող էին կազմակերպել իրենց կյանքը, մանավանդ որ պատերազմի վերջին օրը զոհվեց Գիտայի քրոջ ամուսինը: 

«Երբ իմացա, որ ամուսինս գալու էր, մազերի արդուկը վերցրի, որ մի փոքր ինձ կարգի բերեի: Միացրի, տեսա, որ չի աշխատում, ու նեղվեցի, որ անպիտան իրն այսքան փորձություններով բերել-հասցրել էի Երևան: Շենքի բակում մի գեղեցկության սրահ էի նկատել, մտածեցի գնամ, մազերս կհարդարդեն ու մի ներքին ձայն ինձ ասաց՝ արդուկն էլ վերցրու»: 

Գեղեցկության սրահում Գիտային ընդունեցին ջերմությամբ, լսեցին իր պատմությունը, լաց եղան, մազերը հարդարեցին ու ճանապարհեցին՝ խոստանալով, որ կգտնեն մեկին, որ կվերանորոգի արդուկը: 

Այս ողջ ընթացքում Գիտան սկսեց աշխատանքի առաջարկներ ստանալ տարբեր տեղերից, ընդ որում՝ դրանց գերակշիռ մասը հենց իր մասնագիտությանն էին առնչվում: Սակայն երեխաների հետ կապված հոգսերը, նոր առօրյային ու միջավայրին հարմարվելը թույլ չէին տալիս որևէ առաջարկ լուրջ ընդունել և անցնել գործի: 

Գիտայի ամուսնուն հաջողվել էր բակի շանը՝ Ռոկիին փրկել ու բերել Երևան, սակայն կենդանուն անհնար էր պահել բնակարանում, որտեղ առանց այն էլ շատ մարդիկ կային: Վարսավիրանոցի կողքը, ուր այցելել էր, մի սեփական տուն կար, որի տերերը հաճույքով համաձայնեցին հոգ տանել շան մասին, միայն թե Գիտան ժամանակին գնար ու կերակրեր նրան: 

«Օրը մի քանի անգամ շանը կերակրելուց հետո մտնում էի վարսավիրանոց: Ամեն անգամ հարցնում էի՝ հը, արդուկից լուր չկա՞: Այսպես մտերմացանք սրահի տիրոջ ու ողջ անձնակազմի հետ, զանգում էին ինձ, սուրճի էին հրավիրում, պարզապես՝ զրուցելու, մի քիչ կտրվելու իրականությունից: Արդուկի մասին անգամ մոռացանք, երբ մի օր սրահի տերն ինձ ուղղակի ասաց՝ իսկ չե՞ս ուզի վարսահարդարում սովորել»: 

Այդ հիմա է Գիտան ընդունում, որ չափազանց կարծրատիպային էր իր մոտեցումը վարսահարդարման հանդեպ: Այդ պահին տնտեսագետից վարսահարդար դառնալու միտքն այնքան խորթ էր, որ անգամ համաձայնելուց հետո ընկերների, մտերիմների մոտ փորձում էր արդարացնել ինքն իրեն՝ հազար ու մի պատճառ ներկայացնելով, թե ինչու է սկսել վարսահարդարմամբ զբաղվել: 

«Ես հասկանում եմ, թե որքան զավեշտալի է այդ ամենը, բայց այն ժամանակ ինչ ասես հորինում էի՝ այդպես երեխաների հետ հարմար է, նոր բան եմ ուզում փորձել, դրա համար եմ սովորում և այլն: Մենք շատ կարծրատիպեր ունենք, որոնցից պետք է ձերբազատվել»: 

Ավարտելով երկու վարսահարդարման ակադեմիա, մասնակցելով տարբեր կուրսերի, օնլայն դասընթացների ու մինչև վերջին կոպեկը ներդնելով ինքն իր մասնագիտական ճանապարհը հարթելու մեջ՝ Գիտան այսօր աշխատում է քաղաքի լավագույն սրահներից մեկում: 

Ասում է՝ արդուկը մինչև հիմա ծառայում է իրեն, ու անգամ փչանալու դեպքում դրանից չի պատրաստվում ազատվել: Ամեն անգամ հիշում է, թե ինչպես ասես ֆիլմից դրվագ լիներ, երբ տան նախամուտքից դուրս գալիս շրջվեց ու նկատեց արդուկը, որ հաստատ իր տան ամենաթանկ ու ամենահիշվող իրը չէր: 

Այդ պահին Գիտայի համար սեփական վարմունքը տարօրինակ էր, բայց արդուկն այնքան հստակ է «հարթել» ամեն բան, որ հրետակոծվող քաղաքում վարսահարդարման արդուկ փրկելը, որ իսկական հեգնանք է թվում, բոլորովին էլ հեգնանք չէր, այլ նախախնամություն, ճակատագիր. անվանե՛ք ինչպես կուզեք



Ո՞վ է Մոհամմադ Մոհբերը, ով պատրաստվում է դառնալ Իրանի ժամանակավոր նախագահըԻնչպես են տեղափոխում Ռաիսիի մարմնի բեկորներըՊակիստանում հանրային սուգ է հայտարարվել Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի եւ Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանի վերջին լուսանկարը՝ ուղղաթիռիցԻսրայելցի ռաբբիները հայտարարել են, որ Ռաիսիի մահը «Աստծո պատիժ» էԻրանում համազգային սուգ է հայտարարվելՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Մետրոպոլիտենում հիմնովին փոխարինվում են վճարային համակարգերըՀայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման սկիզբը երկու երկրների միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման հույս է տալիս. ԱլիևՇատ բարենպաստ օր է մտերիմների հետ շփումների համար. մայիսի 20-ի աստղագուշակԱմուսնացած է, ունի երկու դուստր. Ինչ է հայտնի ողբերգական կերպով զոհված Իրանի նախագահի մասինԲագրատ Սրբազանին հայկական գամփռ նվիրեցինԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՈՒՂԻՂ. Կիրшնց գյուղի ներսում տեղшդրվեցին uшhմшնшյին հենшսյnւները. գյnւղը կիսվեցԻնչպես են տեղափոխում կnրծանված իրանական ուղղաթիռի ուղևորների մար մինները, որոնք ուղարկվել են Թավրիզ (տեսանյութ)Առեղծվածային դեպք՝ Աբովյանում. հայտնաբերվել է տղամարդու այրված դիՀՐԱՏԱՊ. Երևանում քաղաքացին զանգահարել է ոստիկանություն և հայտնել, որ երկու ադրբեջանցի հարձակվել են իր վրա ու ծեծի ենթարկելԷբրահիմ Ռայիսին կիրակի ծրագրում էր այցելել Հայաստան, սակայն այցը վերջին պահին հետաձգվել է․ ТАССԻրանի կառավարության խորհուրդը հրատապ նիստ է հրավիրելՍարսափազդու կադրեր. Իրանում սկսվել է նախագահական ուղղաթիռի կործանման հետևանքով զոհվածների դիերի նույնականացման գործընթացըՈստիկանական ուժերը ԿիրանցումԻ լուր Իրանի ժողովրդի՝ հայտարարվել է Ռաիսիի մահվան մասինՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպԻրանից սարսափելի լուրեր ենք իմանում, այդ թվում ՝ իմ սիրելի գործընկերոջ և ընկերոջ ողբերգական մահվան մասին․ ՄիրզոյանՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ․ Լարսը բաց էՇՏԱՊ. Կենտրոնական Ասիայում ահաբեկչության ռիսկեր կան. ՏոկաևՑնցված եմ ուղղաթիռի վթարի հետևանքով Իրանի նախագահի զոհվելու բոթից. ՓաշինյանԹեհրանում չեն բացառում, որ տեղի ունեցածը Բաքվի միջոցով գործող Իսրայելի ձեռքի գործն է․ Աբբաս ՋումաԻրանի փոխնախագահը հաստատել է՝ ուղղաթիռի կործանումից զոհվել է նախագահ Ռաիսին և պատվիրակության անդամներըԻրանի նախագահի կործանված ուղղաթիռի լուսանկարներըԻրանի նախագահն ու բոլոր ուղեկիցները զոհվել ենՄեզ համախմբողը մեր բարոյական արժեքները կոնսոլիդացնող Հայ Առաքելական եկեղեցին է. Մարինա ԽաչատրյանՇՏԱՊ. Եվրամիությունը գործի է դնում իր արբանյակային համակարգըՀնդկաստանը աղոթում է Ռաիսիի և նրա շրջապատի բարօրության համար․ ՄոդիԻրանի Կարմիր մահիկի ընկերության օպերատիվ շտաբը հերքում է՝ Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռը չի հայտնաբերվելՄարդու արյան մեջ գրված է նրա մահվան ժամկետը. Եթե չեք վախենnւմ, պարզեք ձերըԻրանի փոխնախագահը հայտնել է, որ կապի մեջ է եղել Ռաիսիի հետ ուղղաթիռում եղած երկու ուղևորի հետՍարսափազդու կադրեր. Իրանում մարդիկ սկսել են տոնել նախագահ Ռաիսիի «մահը»․ ՏԵՍԱՆՅՈՒԹԷրդողանը մեկնաբանել է Ռաիսիի ուղղաթիռի կործանման լուրըԹուրքիան օգնություն է առաջարկել ԻրանինՄոսկվան պատրաստ է օգնել Թեհրանին․ ԶախարովաԿապ է հաստատվել Իրանի նախագահի ուղղաթիռի երկու ուղեւորների հետ. Fars20․05-26․05 ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ․․․Ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններինԿԵՆԴԱՆԱԿԵՐՊԻ հաջողակ և բախտավոր նշանների հիթ-շքերթըՀՐԱՏԱՊ. Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեինը դիմել է Իրանի ժողովրդինՊետդեպարտամենտը հայտադարություն է տարածելՊարզվել է Իրանի նախագահ Ռաիսիի ուղղաթիռի կnրծանման ճշգրիտ վայրըՀnրnuկnպի այu նշաններին, գարնան վերջին դրամական մեծ պարգևներ են uպաuվnւմ․․․Ահա, թե nվքեր են նրանք Գալիք շաբաթն անհավանական մեծ uիրnվ է լցվելnւ՝ աuտղակերպի այս նշանների համար Այն տարածքում, որտեղ թռել է Ռաիսին, իսրայելական հատուկ ծառայություններն իրենց ավելի քան հանգիստ են զգում. Սեմյոն ՊեգովՇահագործման են հանձնել Արաքսի վրա կառուցված Խուդաֆերինի հիդրոէլեկտրակայանը.Ինչ են պայմանավորվել Ալիեւն ու Ռաիսին դեպքից ժամեր առաջ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода