Iravunk.com | Ամեն բան ընկնում է իր տեղը, երբ կինը երջանիկ է ու գիտի իր տեղը. Աիդա Արամի
Շատ լավ բաներ են մեզ սպասվում Հանրապետության հրապարակում, մնաց մի քանի ժամ. Բագրատ Սրբազան Վահե Ղազարյան, մենք իրար լավ ենք ճանաչում. հրահրում եղավ, 1-ին պատասխանատուն Դուք ու Ձեր անմիջական ղեկավարն եք լինելու. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Հրետակոծվող քաղաքն ու ճակատագրական վարսահարդարման արդուկը. Գաղթի դաժանություններից մինչեւ կյանքի պայքար Բագրատ Սրբազանն իր առաջնորդած երթով գնում է վերականգնելու արդարությունը Կիրանցի, Ոսկեպարի բնակիչները սահմանազատումից դժգոհ չեն․ Թունյան Միջուկային զորավարժությունների 2-րդ փուլում ՌԴ-ին կմիանա Բելառուսը. Պուտին Մալաթիայում գործող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում հայտնաբերվել է 5 օրական երեխա․ shamshyan Դիմագրավում ենք ծանրագույն փորձությունների, հույսով ու լավատեսությամբ զինվենք, չտկարանանք․ Վեհափառ Ովքեր են Բագրատ Գալաստանյանի նախաձեռնությանն իրենց աջակցությունը հայտնել և/կամ ակտիվ մասնակցում են Ովքեր գոռացին, ճչացին, իմացե'ք, նրանք մեզնից չեն, մեր շարժումը լուռ է, Աստծով ու հայրենիքով. Բագրատ Սրբազան

Ամեն բան ընկնում է իր տեղը, երբ կինը երջանիկ է ու գիտի իր տեղը. Աիդա Արամի

Տեսանյութեր

«Ինչ էլ որ լինի». այսպես է կոչվում երգչուհի ԱԻԴԱ ԱՐԱՄԻ նոր հեղինակային երգի, որի տեսահոլովակը օրերս ներկայացրեց հանրության դատին: Նշենք, որ երգի տեսահոլովակի ռեժիսորը Հրանտ Մովսիսյանն է, իսկ խոսքերի եւ երաժշտության հեղինակը հենց ինքն է՝ երգչուհին, ում հետ զրուցել է «Իրավունք»-ը:

- Վերջերս եք դարձել ՀՀ քաղաքացի: Որքանո՞վ էր հեշտ թողնել ՌԴ-ում կարիերան, վերադառնալ ու փորձել հայկական շոու-բիզնեսում գտնել Ձեր ուրույն տեղը:

- Իրականում արդեն երեք տարի է, ինչ Հայաստանի քաղաքացի եմ, իսկ Ռուսաստանը ես թողել եմ 19 տարեկանում, երբ տեղափոխվեցի Լոնդոն՝ երաժշտական կրթություն ստանալու։ Հետո եկա Հայաստան ու այստեղ երաժշտական գործունեություն ծավալեցի, մասնակցեցի «Հայաստանի ձայնը» նախագծին, առաջին տեսահոլովակներս նկարեցի, առաջին ձայնասկավառակս անգլերենով թողարկվեց, ինչպես նաեւ գրում էի երգեր իմ գործընկերների համար, որից հետո տեղափոխվեցի Ռուսաստան եւ համատեղում էի երկու մասնագիտություններս՝ միջազգային հարաբերություններ եւ երաժշտություն։  Իհարկե, բարդ է Հայաստանի շոու-բիզնեսում ամրացնել իմ տեղը, քանի որ կրկին փորձում ես անցնել մի ճանապարհով, որը ժամանակին բավական լավ անցել էիր: Եթե այն ժամանակ մնայի, ապա շատ ավելի հեշտ կլիներ, բայց երկրորդ անգամ տեղափոխվելս բարդ չէր, քանի որ ես ունեի մեծ ու գեղեցիկ պատճառ։ Ինչ խոսք, երբեմն համբերությունս սպառվում է. դժվար է մի մարդու համար, ով ինչ-որ արած գործ թողել ու գնացել էր, նորից հետ գալ ու սկսել, ստեղծել մարդկային նույն հարաբերությունները։ Իհարկե, ամուսինս, ով իմ պրոդյուսերն է, ամեն հարցով կողքիս է: Լավ է, երբ դու մենակ չես։

- Դուք Ռուսաստանում եւս զբաղվում էիք երգարվեստով, զուգահեռելով՝ ի՞նչ կասեք ռուսական շոուբիզնեսյան կյանքի եւ մեր իրականության մասին:

- Ռուսաստանում ապրելու ժամանակ ես, գործիս բնույթից ելնելով, շատ էի ճանապարհորդում, չէի նկարում տեսահոլովակներ եւ շոուբիզնեսի մասնիկը չէի, բայց ես ունեի իմ ակուստիկ եւ ֆուլ բենդերը, մենք ակումբներում էինք երգում: Իսկ Մոսկվայի ակումբներն այն ծավալի ու մեծության են, որ անգամ միայն այնտեղ երգելով՝ անունդ լինում է լսված եւ ճանաչված, ինչպես նաեւ գումար վաստակելը ստացվում է: Բայց կոնկրետ ռուսական շոուբիզնեսի հետ չեմ կարող ասել, թե կապ եմ ունեցել։

- Ձեր յութուբյան ալիքում «Բերել ա» երգն ամենադիտվածն է: Փաստորեն, Ձեր ամուսնու՝ Վարդան Մնացականյանի դերակատարությունը հոլովակում հաջողությո՞ւն է բերում, թե՞ այլ գաղտնիք կա:

- Նա նաեւ նկարահանվել է իմ «Չորս րոպե» եւ «Գինովնալ» երգերիս տեսահոլովակներում, բայց «Բերել ա»-ն իր գույներով ու հումորով, կարծես, ավելի սիրվեց։ Վարդան Մնացականյանի ներկայությունը եւ դերակատարությունն իմ կյանքում առհասարակ հաջողություն է բերում։

- Բժշկի մասնագիտությունից եւ մոդելինգից Վարդան Մնացականյանն անցում կատարեց պրոդյուսերության: Ունենալով ամուսին-պրոդյուսեր հավելյալ ապահովությո՞ւն է Ձեր կարիերայում, թե՞ հավելյալ գլխացավանք, երբ ընտանեկան խնդիրներից աշխատանքի չես փախչի:

- Պետք է նշեմ, որ Վարդանը միշտ երազել է պրոդյուսեր դառնալու եւ նախագծեր ունենալու մասին, դրա համար ինչ-որ չափով ես էլ եմ փորձում իր երազանքն իրականացնել։ Այնպես է ստացվում, որ մենք կարողանում ենք դնել հստակ տարբերություն գործնականի եւ ընտանեկանի միջեւ, մենք կարողանում ենք հստակ տարանջատում անել ու ամեն խնդիր իր հարթակում լուծել։ Ինձ համար շատ դրական է, երբ պրոդյուսերը տանից է։

- «Բերել ա», «Հալվեցա», «ՍերԵվան», «Նոր տարի», «Ինչ էլ որ լինի»… Ի՞նչ սպասել առաջիկայում եւ արդյոք կլինի ժանրային փոփոխություն եւ անցում սիրային թեմատիկայից:

- Իմ ոչ բոլոր երգերում է, որ սիրո թեման կա, բայց գտնում եմ՝ առհասարակ սերը պետք է լինի ամեն ինչում, քանի որ այն շարժիչ ուժ է։ Առաջիկայում կարող եք սպասել թե՛ դուետներ, թե՛ ժանրային փոփոխություններ, քանի որ նախ ես սիրում եմ տարբեր ու նոր բաներ փորձել, բացի այդ թե՛ երեւակայությունս, թե՛ ձայնիս դիապազոնը թույլ են տալիս մշտապես նոր ու հետաքրքիր լինել իմ հանդիսատեսի եւ ունկնդիրների համար։ Հատկապես, որ ես եմ գրում երգերս, պահի տակ զգում եմ, թե ինչպես կարելի է ավելի խորը մատուցել, ինչ նոր քայլ անել։

- Ձեր վերջին երգը՝ «Ինչ էլ որ լինի»-ն ուժեղ կանանց մասին է, իսկ Դուք Ձեզ ուժեղ կին համարո՞ւմ եք:

- Այո, միանշանակ:

- Քանի որ այս երգի բառերի հեղինակն էլ եք Դուք, երաժշտության հեղինակն էլ, սա նշանակո՞ւմ է, որ այն ամբողջությամբ արտահայտում է հենց Ձեր ներաշխարհը:

- Իմ երգերի 90 տոկոսը ամեն առումով արտահայտում է հենց ինձ, իմ ներաշխարհը, տեսանկյունը, ցանկություններս։ Շատ ուժեղ զգացմունքներ կա «Ինչ էլ որ լինի» երգի մեջ, շատ խորն եմ գրել, շատ եմ ցանկանում, որ կանանց մեծամասնությունը հասկանա՝ որքան ուժ, գույն եւ տեսակ կա իր մեջ, սկսի իրեն սիրել, լինի երջանիկ։ Այդպիսով մենք կկարողանանք ստեղծել այլ իրականություն մեր հասարակության մեջ։ Երբ կանայք կարողանան իրար օգնել, սիրել, ապա ամեն բան կընկնի իր տեղը, իսկ դա կարող է լինել այն ժամանակ, երբ կինը երջանիկ է, գիտի իր տեղը եւ վստահ քայլում է առաջ։

- Ի դեպ, մենք գիտենք, որ Ձեր ամուսինը նույնպես ստեղծագործում է: Երբեւէ կլինե՞ն երգեր՝ Ձեր ամուսնու գրած բանաստեղծությունների հիման վրա:

- Իրականում, ամուսինս հաճախ իմ երգերի երաժշտության եւ խոսքերի գործում ներգրավված է լինում, իսկ իր գրած բանաստեղծությունների հիման վրա պարտադիր լինելու են երգեր, քանի որ շատ սիրուն է գրում։

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ



Շատ լավ բաներ են մեզ սպասվում Հանրապետության հրապարակում, մնաց մի քանի ժամ. Բագրատ ՍրբազանՎահե Ղազարյան, մենք իրար լավ ենք ճանաչում. հրահրում եղավ, 1-ին պատասխանատուն Դուք ու Ձեր անմիջական ղեկավարն եք լինելու. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Հրետակոծվող քաղաքն ու ճակատագրական վարսահարդարման արդուկը. Գաղթի դաժանություններից մինչեւ կյանքի պայքարԲագրատ Սրբազանն իր առաջնորդած երթով գնում է վերականգնելու արդարությունըԿիրանցի, Ոսկեպարի բնակիչները սահմանազատումից դժգոհ չեն․ ԹունյանՄիջուկային զորավարժությունների 2-րդ փուլում ՌԴ-ին կմիանա Բելառուսը. ՊուտինՄալաթիայում գործող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում հայտնաբերվել է 5 օրական երեխա․ shamshyanԴիմագրավում ենք ծանրագույն փորձությունների, հույսով ու լավատեսությամբ զինվենք, չտկարանանք․ ՎեհափառՈվքեր են Բագրատ Գալաստանյանի նախաձեռնությանն իրենց աջակցությունը հայտնել և/կամ ակտիվ մասնակցում ենՈվքեր գոռացին, ճչացին, իմացե'ք, նրանք մեզնից չեն, մեր շարժումը լուռ է, Աստծով ու հայրենիքով. Բագրատ ՍրբազանԿարմիր հրապարակում տեղի է ունեցել Հաղթանակի զորահանդեսը (տեսանյութ)ՀՀ մարզերում տեղակայված ռուս սահմանապահ և զինվորական կետերը դուրս կգան այդ կետերիցՄայր Աթոռի միաբանները հարգանքի տուրքը մատուցեցին Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշտատակինՇՏԱՊ. Մալաթիայի «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում հայտնաբերվել է նորածին երեխաՕդի ջերմաստիճանը ցերեկն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանովԲագրատ Սրբազանն այսօր պայքարում է մեր բոլորիս անունով. ԱՄՆ-ում երթ է՝ ի աջակցություն ՇարժմանՁեր բոլոր գնումները հաջող կլինեն. մայիսի 9-ի աստղագուշակՀայաստանում Հայրենական մեծ պատերազմի 44 վետերան կաՈվ չի հիշում պատմությունը և մոռացել է նրա հետևանքները, կոպտորեն պատժվում է. ԿոպիրկինՌԴ դեսպանը խոնարհվեց և ծաղիկներ դրեց Հայրենական Մեծ պատերազմի զոհերի հիշատակին նվիրված անմար կրակինԱԱԾ-ն Սրբազանի Շարժմանը զգուշացրել է «չգործել ընդդեմ իրավակարգի» և «պահպանել օրինականությունը»Հացը գողացան, նրանց դրա համար գնդակահարեցին. 100-ամյա Ներսես պապը սարսափելի դրվագներ է պատմում«Ժողովուրդ». 761 թե՞ 195 անհետ կորած, 80 գերի, թե՞... ԱՄՆ պետդեպի, ՀՀ կառավարության եւ ոչ պաշտոնական թվերը անհամեմատելի են«Հրապարակ». Եկեղեցին տարիներով բոյկոտող վարչապետը հիշել է Եկեղեցու մասին«Ժողովուրդ». Ինչպե՞ս փչացնել այսօրվա հավաքը. Փաշինյանը հանձնարարել է լուծումներ գտնելԻ՞նչ անեմ, նստեմ բարդ աստվածաբանական բաներ ասեմ, ընդհանրապես կախվեն. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանին«Ալյանս» կուսակցությունը լիովին աջակցում է Բագրատ Սրբազանի գլխավորած համաժողովրդական շարժմանըՀայտնի գեներալ Սուրովկինը վերադարձավ Մոսկվա. ինչ նոր պաշտոն կստանաԱնհավանական խաղ Մադրիդում. «Ռեալը» Չեմպիոնների լիգայի եզրափակիչում է(տեսանյութ)Գուրգեն Մելիքյանի հանդիպումը Բագրատ Սրբազանի հետ30 ՏԱՐԻ, ԱՌԱՆՑ ԽԻԶԱԽ ՀԱՅՈՐԴՈՒՀանկարծ ժողովրդի մեջքը հերթական անգամ չկոտրվի եւ հուսախաբ չլինեն. Արթուր Վարդանյան Հաջողակ կլինեն կրակի տարերքի նշանները, սակայն ջրայինները պետք է ավելի զգույշ լինեն․ Մայիսի ամսվա աստղագուշակ բոլոր նշանների համարԻնչն է պայմանագրային զինծառայողին հասցրել կյանքին վերջ տալուն․ ՄանրամասներՏարակուսելի իրավիճակ է ստեղծվում. Տիգրան ԱբրահամյանԱնվերապահ աջակցություն ենք հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը․ Տաթև եպիսկոպոս ՀակոբյանԵթե 150-200 հազար մարդ հավաքվի փողոցներում․ Որ դեպքում Նիկոլ Փաշինյանը կգնա արտահերթ ընտրությունների․ Հովիկ Աղազարյանը փակագծեր է բացումԱմենասարսափելին առջեւում է…Վան ՀամբարձումյանՍտերիոտիպ կա, որ 2018–ին ճանապարհ փակելով հաղթել են, ապա մյուս բոլոր դեպքերում էլ նույն կերպ կհաղթեն. ՔեռյանՊուտինի թուրքական այցը չի ուշանաԲԱՄԲԱՍԱՆՔՀայ առաքելական եկեղեցու Վրաստանի թեմը զորակցություն է հայտնում Բագրատ ՍրբազանինԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻՊուտինը ելույթ է ունեցել ԵԱՏՄ նիստում (Տեսանյութ)ԶԱՐՄԱՆՔ«Անառակ որդու» արտաքսո՞ւմը, թե՞…Մենք չենք խոնարհվելու, վեհագույնը երբեք չի խոնարհվում․ Գուրգեն Մելիքյանի և Բագրատ Սրբազանի հանդիպումը (տեսանյութ) Նիկոլը, կարծես թե, իրոք որոշել է աղանդավոր «հուդաներին» հանել Եկեղեցու դեմՄիխայիլ Կազինիկն առաջին անգամ համերգներով հանդես կգա ԵրևանումՕդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода