Iravunk.com | Ու՞մ բախտը կբերի այսօր․ աստղագուշակ ապրիլի 5-ի համար
Գուրգեն Մելիքյանի հանդիպումը Բագրատ Սրբազանի հետ 30 ՏԱՐԻ, ԱՌԱՆՑ ԽԻԶԱԽ ՀԱՅՈՐԴՈՒ Հանկարծ ժողովրդի մեջքը հերթական անգամ չկոտրվի եվ հուսախաբ չլինեն. Արթուր Վարդանյան Հաջողակ կլինեն կրակի տարերքի նշանները, սակայն ջրայինները պետք է ավելի զգույշ լինեն․ Մայիսի ամսվա աստղագուշակ բոլոր նշանների համար Ինչն է պայմանագրային զինծառայողին հասցրել կյանքին վերջ տալուն․ Մանրամասներ Տարակուսելի իրավիճակ է ստեղծվում. Տիգրան Աբրահամյան Անվերապահ աջակցություն ենք հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը․ Տաթև եպիսկոպոս Հակոբյան Եթե 150-200 հազար մարդ հավաքվի փողոցներում․ Որ դեպքում Նիկոլ Փաշինյանը կգնա արտահերթ ընտրությունների․ Հովիկ Աղազարյանը փակագծեր է բացում Ամենասարսափելին առջեւում է…Վան Համբարձումյան Ստերիոտիպ կա, որ 2018–ին ճանապարհ փակելով հաղթել են, ապա մյուս բոլոր դեպքերում էլ նույն կերպ կհաղթեն. Քեռյան

Ու՞մ բախտը կբերի այսօր․ աստղագուշակ ապրիլի 5-ի համար

Աստղագուշակ

Խոյ.  Այսօր դուք անհամբեր եք և նյարդային, կարևոր որոշումներ եք ընդունում՝ հաշվի չնստելով ուրիշների կարծիքի հետ և թշնամիներ վաստակելով: Ի հայտ կգան ֆինանսական դժվարություններ, ընդ որում՝ ձեր մեղքով։ Դուք հակված եք ավելի շատ ծախսել, քան կարող եք ձեզ թույլ տալ։

Օրը բոլորովին հարմար չէ ազդեցիկ մարդկանց հետ շփումների համար։ Ձգտելով ձեռք բերել նրանց հովանավորությունը՝ դուք իրար հետևից հիմարություններ եք թույլ տալիս և արդյունքում խաչ եք քաշում ձեր շատ նախաձեռնությունների վրա։ Օրվա երկրորդ կեսին հնարավոր են թեթև անախորժություններ։

Ցուլ. Հարմար օր է կյանքի բոլոր ասպարեզներում փոփոխություններ մտցնելու համար։ Կարելի է սկսել քչից կամ մեծ մի բան ձեռնարկել, աստղերն ամեն պարագայում ձեր կողմից կլինեն։ Մի շտապեք կիսվել ձեր ծրագրերի մասին մտքերով, որպեսզի անիմաստ խորհուրդները ձեզ չշեղեն ընտրած ուղուց։

Բարենպաստ օր է գնումների համար։ Փողը խելամիտ եք ծախսում, ձեռք եք բերում միայն այն, ինչի կարիքն իսկապես ունեք։ Հնարավոր է հին պարտքերի վերադարձ, թանկ նվերների ստացում, այդ թվում այն մարդկանցից, ում վաղուց չեք տեսել։

Երկվորյակներ.  Առավոտյան կթվա, թե օրն այնքան էլ հաջող չէ, սակայն շուտով իրավիճակը կփոխվի, քանի որ ժամանակի հետ կուժեղանա դրական ազդեցությունների միտումը: Օգտագործեք օրվա առաջին կեսն ինքնուրույն աշխատանքի համար, իսկ երկրորդը` գործնական հարցերի քննարկման և համատեղ նախագծերում մասնակցելու համար:

Օրվա ձեռնարկումները հաջողությամբ կպսակվեն: Դուք ձեռնամուխ չեք լինում այնպիսի բաների, որոնք ձեր ուժերից վեր են և ձեր եռանդը խելամիտ եք ծախսում: Այսօր դուք հեշտությամբ և հաճույքով եք կորցնում գլուխը, սակայն գործը լուրջ հարաբերությունների չի հասնում:   

Խեցգետին. Հարմար օր է նոր գործերի համար: Խնդիրների լուծումը ձեռնարկում եք մեծ խանդավառությամբ, հեշտ եք գտնում համախոհների, ովքեր պատրաստ են ձեզ օգնել և ճիշտ խորհուրդ տալ: Անձնական հմայքն օգնում է գործնական բանակցությունների ժամանակ:

Ֆինանսական պատկերը բարենպաստ է, հնարավոր են դրամային նշանակալի մուտքեր, հաջող գործարքներ: Լավ օր է ինչպես միջոցառումներին, այնպես էլ գիտաժողովներին և սեմինարներին մասնակցելու համար:

Առյուծ. Հրաշալի օր է շփումների, հանգստի և աշխարհիկ վայելքների համար։ Դուք սիրում եք գտնվել ուշադրության կենտրոնում և գրավում եք շատերի հիացական հայացքները։ Ամենուր, ուր հայտնվում եք, գտնվում են մարդիկ, որ ցանկանում են խոսել ձեզ հետ և սիրահետել։ Հնարավոր է ռոմանտիկ հարաբերությունների սկիզբ։

Այսօր աշխատանքի վրա կենտրոնանալ չի ստացվի, այն գործերը, որոնք ստեղծագործական լիցք չունեն, ձեզ մոտ խանդավառություն չեն առաջացնում։ Շատ առյուծներ այսօր հակված են չմտածված քայլերի, օրինակ, կգնեն զգեստներ, որոն երբեք չեն հագնի։

Կույս. Օրն անհանգիստ ու բարդ է, լի աննշան իրադարձություններով և միջադեպերով, որոնք ձեզ խանգարում են կենտրոնանալ առավել կարևոր բաների վրա: Ցանկալի չէ ստորագրել կարևոր փաստաթղթեր, որոնք առնչվում են անշարժ գույքի հետ:

Օրվա էմոցիոնալ ֆոնն անկայուն է, հաճախ եք կորցնում հավասարակշռությունը, գործում եք հակառակ սթափ դատողությանը: Ստիպված եք լինելու հետաձգել նախապես ծրագրվածը, ինչը ձեզ կտխրեցնի: Աճում են չարդարացված ծախսերը:

Կշեռք.  Սա այն օրերից է, երբ ձեր տրամադրությունն ու էմոցիաները վայրիվերումների մեջ են: Նշանի որոշ ներկայացուցիչներ պահի ազդեցության տակ հողին են հավասարեցնում այն, ինչը երկար ժամանակ և փութաջանորեն կառուցում էին, իսկ հետո էլ իրենք իրենց խարազանում: Պետք է ձգտեք ամեն գնով խուսափել «տաք գլխով» որոշումներ կայացնելուց:

Այսօր հատկապես լավ է զբաղվել այնպիսի գործերով, որոնք շտապողականություն չեն պահանջում, հակառակը` օգնում են կենտրոնանալուն: Հետևեք ձեր հոգեկան հավասարակշռությանը, դա է հաջողության հասնելու գրավականը:

Կարիճ.  Օրը լի է բազմաթիվ գայթակղություններով, այնպես որ դժվար կլինի հավասարակշռված ու հանգիստ կեցվածք ընդունելը: Ստիպված եք լինելու ոչ պարզ որոշումներ կայացնել: Հնարավոր են տարաձայնություններ մտերիմների հետ: Դուք կտրուկ և վիրավորական արտահայություններ եք թույլ տալիս, ինչը չի կարող վրիպել շրջապատի ուշադրությունից: 

Նոր ծանոթների հետ աշխատեք զգույշ լինել, քանի որ նրանք կարող են չարաշահել ձեր վստահությունը: Խոհեմությունն ու նրբանկատությունը կօգնեն շրջապատի հետ ճիշտ հարաբերություններ կառուցելու գործում:

Աղեղնավոր.  Ձեզ բնորոշ զգուշավորությունն այսօր դավաճանում է.  սովորականից ավելի հաճախ եք չմտածված քայլերի գնում, թույլ տալիս անպատեհ արտահայտություններ: Նշանի որոշ ներկայացուցիչներ վիճում են գործընկերների և ազդեցիկ հովանավորների հետ, մյուսներն էլ դատարկ բաների վրա ծախսում են ահռելի գումարներ:

Մտերիմները փորձում են ձեզ աջակցել և հաճելի անակնկալներ անել, օգնում են դրական տրամադրվածություն ձեռք բերել: Այդ ամենը չի կարող իր դրական հետևանքը չունենալ, և երեկոյան դուք դա անպայման կզգաք:  

Այծեղջյուր. Օրվա առաջին կեսն անիմաստ գործերի և կոնֆլիկտների ժամանակահատված է: Դրական էմոցիաներ ստանալու միակ ձևը դրանց համար ինքնուրույն նախապայմաններ ստեղծելն է:

Օրվա երկրորդ կեսը կմատուցի հաճելի անակնկալներ: Կուրախացնեն հին ծանոթների հետ հանդիպումները, ընդ որում ձեզ լավ լուրեր են սպասվում: Կարելի է փոքր գնումներ անել, իսկ ահա խոշորներն ավելի լավ է հետաձգել: Նշանի որոշ ներկայացուցիչներ դրսևորում են գործարարական ունակություններ, կնքում խիստ շահավետ գործարքներ:

Ջրհոս. Ինչքան էլ օրը բարդ հարցեր առաջադրի, կասկած չկա, որ դուք հեշտությամբ կգտնեք դրանց պատասխանները: Կենսական ներուժը բարձր է, և հոգնածությունը ձեզ չի սպառնում: Բոլոր իրավիճակներում կպահպանեք լավ տրամադրությունը: Հին ծանոթները կհիշեցնեն իրենց մասին, հնարավոր է այցելեք հեռու ազգականներին:

Մի կորցրեք գործընկերների հետ ոչ ֆորմալ միջավայրում շփվելու հնարավորությունը. դա թույլ կտա օգտակար տեղեկատվություն քաղել և ճիշտ որոշում կայացնել: Հնարավոր են անակնկալ դրամային մուտքեր:

Ձկներ.  Օրն առավելապես հարմար է նախկինում ձեռնարկած գործերն ավարտին հասցնելու համար: Արդյունքի հասնելու համար սովորականից ավելի շատ ջանք ու հետևողականություն պետք է գործադրեք, սակայն զղջալու առիթ չեք ունենա, քանի որ ձեռք կբերեք այն, ինչին վաղուց սպասում էիք: Ձեր ինքնավստահությունը մեծապես կօգնի գտնել ազդեցիկ հովանավորներ: Ձգտեք լուրջ վերաբերվել մտերիմների ցանկություններին, մի հրաժարվեք ընտանեկան գործերին մասնակցելուց: Այսօր հենց դուք պետք է հոգ տանեք այն մասին, որ ձեզ համար թանկ մարդիկ իրենց հարմարավետ զգան, չկորցնեն ապագայի հանդեպ իրենց հավատը:



Գուրգեն Մելիքյանի հանդիպումը Բագրատ Սրբազանի հետ30 ՏԱՐԻ, ԱՌԱՆՑ ԽԻԶԱԽ ՀԱՅՈՐԴՈՒՀանկարծ ժողովրդի մեջքը հերթական անգամ չկոտրվի եվ հուսախաբ չլինեն. Արթուր Վարդանյան Հաջողակ կլինեն կրակի տարերքի նշանները, սակայն ջրայինները պետք է ավելի զգույշ լինեն․ Մայիսի ամսվա աստղագուշակ բոլոր նշանների համարԻնչն է պայմանագրային զինծառայողին հասցրել կյանքին վերջ տալուն․ ՄանրամասներՏարակուսելի իրավիճակ է ստեղծվում. Տիգրան ԱբրահամյանԱնվերապահ աջակցություն ենք հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը․ Տաթև եպիսկոպոս ՀակոբյանԵթե 150-200 հազար մարդ հավաքվի փողոցներում․ Որ դեպքում Նիկոլ Փաշինյանը կգնա արտահերթ ընտրությունների․ Հովիկ Աղազարյանը փակագծեր է բացումԱմենասարսափելին առջեւում է…Վան ՀամբարձումյանՍտերիոտիպ կա, որ 2018–ին ճանապարհ փակելով հաղթել են, ապա մյուս բոլոր դեպքերում էլ նույն կերպ կհաղթեն. ՔեռյանՊուտինի թուրքական այցը չի ուշանաԲԱՄԲԱՍԱՆՔՀայ առաքելական եկեղեցու Վրաստանի թեմը զորակցություն է հայտնում Բագրատ ՍրբազանինԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻՊուտինը ելույթ է ունեցել ԵԱՏՄ նիստում (Տեսանյութ)ԶԱՐՄԱՆՔ«Անառակ որդու» արտաքսո՞ւմը, թե՞…Մենք չենք խոնարհվելու, վեհագույնը երբեք չի խոնարհվում․ Գուրգեն Մելիքյանի և Բագրատ Սրբազանի հանդիպումը (տեսանյութ) Նիկոլը, կարծես թե, իրոք որոշել է աղանդավոր «հուդաներին» հանել Եկեղեցու դեմՄիխայիլ Կազինիկն առաջին անգամ համերգներով հանդես կգա ԵրևանումՕդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանաՆիկոլի ժամանակաչափի ավազը վերջացավ. պետք է վերջնական պատասխան տա«Զանգեզուրի միջանցքի» բացումը թույլ կտա Հայաստանին հաղթահարել մեկուսացումը. ԱմիրբեկովՈղջունում ենք մայիսի 10-ին նախատեսված Միրզոյան-Բայրամով հանդիպումը. ՌԴ ԱԳՆԱԱԾ պահեստազորի սպաների միությունը մասնակցելու է մայիսի 9-ին կայանալիք համազգային հանրահավաքին«ԴԴՏ» խմբի մեծ համերգը՝ Երեւանում«Imperial Orchestra»-ն Երեւանին զգացմունքների կայսրություն կնվիրիԴոլարը թանկացել էԿրեմլը մեկնաբանել է ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու հավանականությունըԿիմ Չեն Ընը շնորհավորել է ՊուտինիՄեր վերջնանպատակը էս չարիքներից ազատվելն է, սրանից մաքուր ու ճիշտ առիթ չի լինելու. դերասանUcom-ի ֆիքսված ցանցը արդեն գործում է ԱրտաշատումԿրեմլը մեկնաբանել է ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու հավանականությունը Վիտալի Բալասանյանը և այլ անհատներ ու կազմակերպություններ միացան «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանըԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՔո Տեր Աստծո անունը զուր տեղը չպիտի արտասանես, հուսով եմ հարգարժան Սրբազան հայրը չի նզովի նվաստիսՄոսկվայում Պուտինի և Փաշինյանի այսօրվա հանդիպումը անհրաժեշտ է և երկու կողմերի համար սպասված. ՊեսկովԱյս շարժումը մեր վերջին հնարավորությունն է՝ ազատվել ազգադավ իշխանությունից. ՀյուսնունցՓաշինյանը ժամանեց Մոսկվա. սպասվում է հանդիպում Պուտինի հետ (տեսանյութ)Բորդյուր լիզելու արտահայտությունը, մարդկանց վրա թքելը փողոցային չի՞. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել ՓաշինյանինՄայիսի 8-ի առավոտն ինձ համար լրիվ ուրիշ էր. Արմեն ՀովասափյանՄոսկվան ողջունում է Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը. ԶախարովաՇների ոհմակը հարձակվել է 11-ամյա աղջկա վրա․ երեխան վնասվածքներ ունի (տեսանյութ)Չի բացառվում հասարակական մեծ լարումներ եւ նույնիսկ քաղաքացիական պատերազմ. Մհեր Հակոբյան79 տարի առաջ հայ ժողովրդի լավագույն զավակներն արձանագրեցին զարմանալի հերոսություններ. ԳԱՅԱՆԵ ՆԵՐՍԻՍՅԱՆԻնչ արել ենք, արել ենք` բացառապես ելնելով մեր խղճից. Անի ՍամսոնյանՄայիսի 9-ին Հանրապետության հրապարակում կլինի համազգային հանրահավաքԻնչ է սպասվում Բաքվի գերության մեջ գտնվող Արցախի իշխանավորներին հաջորդ ամիս. Բացառիկ մանրամասներԱպրիլին Հայաստան է այցելել 163 հազար 970 զբոսաշրջիկ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода