«Զանգեզուրի միջանցքի» բացումը թույլ կտա Հայաստանին հաղթահարել մեկուսացումը. Ամիրբեկով
ՄիջազգայինԶանգեզուրի միջանցքի բացումը կօգնի Հայաստանին ոչ միայն բարելավել հարաբերությունները Թուրքիայի հետ, այլեւ լրացուցիչ եկամուտ ստանալ տարանցման վճարներից։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը։ Ամիրբեկովի խոսքով, այս կերպ Հայաստանը նույնպես կկարողանա հաղթահարել իր մեկուսացումը։