Iravunk.com | Ի՞նչ է պետք է անել որովայնի ճողվածքների դեպքում
Գուրգեն Մելիքյանի հանդիպումը Բագրատ Սրբազանի հետ 30 ՏԱՐԻ, ԱՌԱՆՑ ԽԻԶԱԽ ՀԱՅՈՐԴՈՒ Հանկարծ ժողովրդի մեջքը հերթական անգամ չկոտրվի եւ հուսախաբ չլինեն. Արթուր Վարդանյան Հաջողակ կլինեն կրակի տարերքի նշանները, սակայն ջրայինները պետք է ավելի զգույշ լինեն․ Մայիսի ամսվա աստղագուշակ բոլոր նշանների համար Ինչն է պայմանագրային զինծառայողին հասցրել կյանքին վերջ տալուն․ Մանրամասներ Տարակուսելի իրավիճակ է ստեղծվում. Տիգրան Աբրահամյան Անվերապահ աջակցություն ենք հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը․ Տաթև եպիսկոպոս Հակոբյան Եթե 150-200 հազար մարդ հավաքվի փողոցներում․ Որ դեպքում Նիկոլ Փաշինյանը կգնա արտահերթ ընտրությունների․ Հովիկ Աղազարյանը փակագծեր է բացում Ամենասարսափելին առջեւում է…Վան Համբարձումյան Ստերիոտիպ կա, որ 2018–ին ճանապարհ փակելով հաղթել են, ապա մյուս բոլոր դեպքերում էլ նույն կերպ կհաղթեն. Քեռյան

Ի՞նչ է պետք է անել որովայնի ճողվածքների դեպքում

Արխիվ 16-20

Ընդհանուր ևլապարասկոպիկվիրաբույժԼևոն Գրիգորյանը Ճողվածքներիեվրոպականմիության (EHS) ևՄիջազգայինճողվածայինհամագործակցության (IHC) անդամէ: Նաակտիվորենզբաղվում էՀայաստանումճողվածքներիբուժման մինիմալինվազիվմեթոդներիներդրմանուզարգացմանգործով:

Ճողվածքներըմերօրերումավելիուավելիշատմարդկանցանհանգստացնողխնդիրեն: Ի՞նչանելդրանցիցխուսափելուհամար, եթեարդենիսկկաճողվածք, ի՞նչբարդություններկարողէունենալ, ևբուժմանո՞րմեթոդներնենառավելընդունելիուարդյունավետ: ՄտահոգողհարցերիհետԱռողջապահականհամակարգմասնագիտականպարբերականը /Mednews.am/ զրույցելէԼևոնԳրիգորյանիհետ:

Բժիշկ Լևոն Գրիգորյանը զբաղվում է որովայնի առաջնային և հետվիրահատական ճողվածքների վիրահատական բուժմամբ: Համաձայն ժամանակակից բժշկության  տվյալների, նաև բժիշկ Գրիգորյանի խորին համոզմամբ, ճողվածքների առաջացման հիմնական պատճառը մեր օրգանիզմում գենետիկորեն պայմանավորված կամ կյանքի ընթացքում ձեռք բերվող ու խորացող հենքային հյուսվածքի կառուցվածքային անբավարարություն է։ Իսկ ներորովայնային բարձր ճնշումը այս պայմաններում միայն ճողվածքի առաջացմանը նպաստող գործոն է: Ներվորովայնային ճնշումը սովորաբար բարձրանում է ծանր ֆիզիկական աշխատանքի, հազով ընթացող քրոնիկ թոքային պաթոլոգիաների, քրոնիկ փորկապությունների, միզակապությունների և որոշ այլ հիվանդությունների, նաև հղիության ժամանակ։

 Ճողվածքները հիմնականում հեշտ են հայտնաբերվում. հազալիս կամ փռշտալիս սկզբում լինում է  ցավ, հետո ճողվածքի տեղում դիտվում է արտափքվածություն: Որովայնի առաջային պատի ճողվածքները բավական հեշտ են ախտորոշվում։ Դրա համար սովորաբար բավարար է ընդամենը իրականացնել հիվանդի զննում՝ կանգնած և պառկած դիրքերում, կատարել որոշ ֆունկցիոնալ փորձեր։ Սակայն կան ճողվածքներ (կոնքային ճողվածքներ, ստոծանու ճողվածքներ, երբեմն էլ գոտկային և սպիգելյան գծի ճողվածքներ), որոնց ախտորոշումը լուրջ դժվարությունների հետ կարող է կապված լինել։ Այս դեպքում կիրառվում են գործիքային հետազոտություններ։ Ինչ վերաբերում է ճողվածքի բուժմանը, ապա այն միայն վիրահատական է, նշում է Լևոն Գրիգորյանը. «Ցանկացած ճողվածք իրենից ներկայացնում է պատի այս կամ այն հատվածի մեխանիկական անլիարժեքություն՝ դեֆեկտ, ինչի շտկումը՝ բուժումը ոչ մանկական տարիքի պացիենտների մոտ միայն վիրահատական գործողություն է ենթադրում։ Վիրահատությունը չբարդացած դեպքերում իրականացվում է պլանային կարգով, իսկ այնպիսի բարդության առկայությունը ինչպիսինն է ճողվածքի օղակումը, պահանջում է անհետաձգելի վիրահատական գործողություն»։

Թե երբ կլինի ճողվածքի օղակում, անհնար է կանխատեսել: Օղակման ժամանակ ճողվածքապարկում հայտնված օրգանը, կամ նրա մի հատվածը սեղմվում է ճողվածքի դրունքի շրջանում, ինչի արդյունքում խանգարվում է արտանկած օրգանի սնուցումը։ Սա ժամանակի ընթացքում բերում է արտանկած օրգանի մեռուկացման, և կարող է հանգեցնել ծանրագույն բարդությունների՝ ֆլեգմոնաների, պերիտոնիտի, սեպսիսի զարգացման: Օղակված ճողվածքի վիրահատությունը միշտ ավելի բարդ է թե՛ կատարման, թե՛ հետագա վերականգնման առումով։ Այս դեպքում առաջնահերթ է դառնում օղակված օրգանի փրկությունը՝ դրա  կենսունակության վերականգնումը և հիվանդի կյանքի փրկությունը, հետո նոր միայն ճողվածքային դեֆեկտի վերացումը։ Սա մյուս խնդիրներին զուգահեռ, զգալի բարձրացնում է նաև ճողվածքի կրկնությունների հավանականությունը։ «Հաճախ են հարցնում, արդյո՞ք շտապ է ճողվածքի վիրահատությունը, եթե այն չի անհանգստացնում։ Կրկնում եմ նորից ու նորից. ճողվածքի հայտնաբերումից հետո, ցանկալի է հնարավորինս վաղ իրականացնել պլանային վիրահատություն չսպասելով վերջինիս օղակման։ Թե երբ կլինի օղակում, ոչ ոք չի կարող կանխատեսել. միգուցե մի քանի տարի անց, իսկ միգուցե մի քանի ժամ հետո»,-շեշտում է բժիշկը:

 

Ժամանակին և ժամանակակից մոտեցումներով իրականացված վիրահատությունը թույլ է տալիս հիվանդին դուրս գրել հիվանդանոցից անգամ հենց վիրահատության օրը և շատ արագ վերադարձնել առօրյա գործունեությանը։ Ճողվածքի վիրահատության ժամանակ նախկինում ճողվածքային դեֆեկտը վերականգնվում էր հիվանդի սեփական հյուսվածքներով։ Այս վիրահատություններից որոշները այսօր ևս կիրառելի են որոշ իրավիճակներում, բայց  ուղեկցվում են կրկնությունների բավականին բարձր թվերով։ Այսօր բժշկագիտությունը ճողվածքների բուժման ոլորտում ունի մեծ առաջընթաց։ Զգալի փոխվել են վիրահատությունների մոտեցումները, կիրառվող նյութերը և տեխնոլոգիաները, ստեղծվել են արդյունավետ ցանցային պրոթեզներ, որոնք թույլ են տվել զգալիորեն նվազեցնել կրկնությունների հաճախականությունը և ցանցային պլաստիկաները դարձել են «ոսկե ստանդարտ» ճողվածքների բուժման համար։

«Ցանցային պրոթեզները տարբեր նյութերից գործված ցանցեր են, որոնք տեղադրվում են ճողվածքի շրջանում և լրացնում հյուսվածքներում առկա անլիարժեքությունը: Ցանցային պրոթեզը ժամանակի ընթացքում ներաճում է սեփական հյուսվածքներով, առաջացնում բավականին ամուր շերտ, որը զգալի նվազեցնում է ճողվածքի կրկնվելու հավանականությունը։ Այս միջամտությունը կարելի է կատարել թե՛ բաց, թե՛ լապարասկոպիկ, թե՛ էնդոսկոպիկ եղանակներով: Վիրահատության ցանկացած տիպի դեպքում էլ մենք ստանում ենք գերազանց արդյունքներ։ Լապարասկոպիան և էնդոսկոպիան՝ որպես քիչ ինվազիվ միջամտություններ,  ունեն իրենց առավելությունները և ժամանակակից ուղեցույցները այդ մեթոդի հասանելիության պարագայում առավել նախընտրելի են համարում հենց լապարաէնդոսկոպիկ մեթոդի կիրառումը ճողվածքների բուժման համար: Չի լինում վիրահատական մեծ կտրվածք. վիրահատությունը կատարվում է երեք փոքր անցքերով: Այն ապահովում է գերազանց կոսմետիկ, ֆունկցիոնալ արդյունք, անհամեմատ քիչ հետվիրահատական ցավեր և հիվանդի վաղ ապաքինում: Բացի այդ  անհրաժեշտության դեպքում  հնարավոր է  միաժամանակ կատարել նաև ուղեկցող այլ հիվանդությունների վիրահատություն։ Իսկ թե որ եղանակով վիրահատել  ընտրությունը, իհարկե, հիվանդինն է»։

Ամենահաճախ հանդիպող ճողվածքները աճուկայիններն են, դրանք կազմում են ընդհանուր ճողվածքների մոտ 75 տոկոսը, ու հենց այս ճողվածքներն են ավելի հաճախ օղակվում:  Չվիրահատվելու դեպքում աճուկային ճողվածքները կարող են հասնել բավականին մեծ չափերի՝ պատճառելով զգալի անհարմարություններ, ցավեր և էսթետիկ անհանգստություն, իսկ օղակվելու պարագայում կարող են առաջացնել կյանքին սպառնացող բարդություններ։

Արտահայտված և հիվանդի կյանքի որակը նվազեցնող գանգատներ դիտվում են նաև ստոծանու ճողվածքների ժամանակ, որոնք արտաքինից աչքով անտեսանելի են։ Դրանք կարող են ընթանալ հետևյալ գանգատներով՝ սրտխառնոց, փսխում, արտահայտված այրոցներ, գխտոցներ, ընդունած սննդային զանգվածների հետհոսք դեպի բերան, կոկորդի չորություն, կրծքավանդակի շրջանում ցավ, հազ և այլն:  Կերակրափողային բացվածքի ճողվածքները վտանգավոր են նրանով, որ կարող են հանգեցնել Բարետի կերակրափողի զարգացման, ինչն էլ իր հերթին մեծացնում է կերակրափողի քաղցկեղի զարգացման ռիսկերը:

Իհարկե, կանխարգելել ու լիովին չեզոքացնել ճողվածքի առաջացման հավանականությունը անհնար է, բայց այն բուժել ու լիարժեք կյանքով ապրել հնարավոր է, ճիշտ ժամանակին վիրահատական միջամտության դիմելու դեպքում:

 Լևոն Գրիգորյանը բազմապրոֆիլ ընդհանուր վիրաբույժ է, ով ունի մի քանի նեղ մասնագիտացումներ ու շարունակում է անընդհատ կատարելագործվել. «Տեխնոլոգիաների և համացանցի այս դարաշրջանում, ցանկության դեպքում կատարելագործվել և զարգանալ  կարող ես անգամ տնից, աշխատասենյակից դուրս չգալով: Սովորելու հնարավորություններ միշտ կան, դրանք այժմ ավելի շատ են և հասանելի, միայն թե ցանկություն լինի: Ցանկացած ոլորտում, առավել ևս իմ մասնագիտության մեջ ինձ հիմնականում մտահոգել է գիտելիքի չիմացությունը, անհասանելիությունը կամ դրա բացակայությունը: Այդ բացը լրացնելու համար ես ամեն օր եմ սովորում, հնարավորինս հետևում աշխարհի փորձին ու նորամուծություններին և փորձում եմ նորարարությունները ադապտացնել, ներդնել և կիրառել իմ աշխատանքում, Հայաստանում: Վիրաբուժությունը գիտություն է, որտեղ դու ամեն օր սովորելու նոր բան ունես ու պետք է սովորես: Գիտությունը առաջ է գդոփելու իրավունք չունես, պետք է անընդհատ առաջ գնաս, նոր հմտություններ ձեռք բերես, նեղ մասնագիտական վերապատրաստումներ անցնես, միշտ լինես նորացված և քայլես առջևից: Անչափ կարևոր է, որ դու գտնես ուղենիշներ, մասնագետներ, որոնցից  սովորելու բան ունես, գտնես համախոհներ և աջակիցներ, որոնց հետ ճանապարհ անցնելու հնարավորություն կունենաս», -ասում է Լևոն Գրիգորյանը. մասնագետը, որը Եվրոպական ճողվածքաբանության ասոցիացիայի,  Ճարպակալաման և մետաբոլիկ խանգարումների միջազգային ֆեդերացիայի, Ռուսական կոլոպրոկտոլոգիական ասոցիացիայի, Եվրոպական կոլոպրոկտոլոգիական ասոցիացիայի անդամ է:



Անհավանական խաղ Մադրիդում. «Ռեալը» Չեմպիոնների լիգայի եզրափակիչում է(տեսանյութ)Գուրգեն Մելիքյանի հանդիպումը Բագրատ Սրբազանի հետ30 ՏԱՐԻ, ԱՌԱՆՑ ԽԻԶԱԽ ՀԱՅՈՐԴՈՒՀանկարծ ժողովրդի մեջքը հերթական անգամ չկոտրվի եւ հուսախաբ չլինեն. Արթուր Վարդանյան Հաջողակ կլինեն կրակի տարերքի նշանները, սակայն ջրայինները պետք է ավելի զգույշ լինեն․ Մայիսի ամսվա աստղագուշակ բոլոր նշանների համարԻնչն է պայմանագրային զինծառայողին հասցրել կյանքին վերջ տալուն․ ՄանրամասներՏարակուսելի իրավիճակ է ստեղծվում. Տիգրան ԱբրահամյանԱնվերապահ աջակցություն ենք հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը․ Տաթև եպիսկոպոս ՀակոբյանԵթե 150-200 հազար մարդ հավաքվի փողոցներում․ Որ դեպքում Նիկոլ Փաշինյանը կգնա արտահերթ ընտրությունների․ Հովիկ Աղազարյանը փակագծեր է բացումԱմենասարսափելին առջեւում է…Վան ՀամբարձումյանՍտերիոտիպ կա, որ 2018–ին ճանապարհ փակելով հաղթել են, ապա մյուս բոլոր դեպքերում էլ նույն կերպ կհաղթեն. ՔեռյանՊուտինի թուրքական այցը չի ուշանաԲԱՄԲԱՍԱՆՔՀայ առաքելական եկեղեցու Վրաստանի թեմը զորակցություն է հայտնում Բագրատ ՍրբազանինԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻՊուտինը ելույթ է ունեցել ԵԱՏՄ նիստում (Տեսանյութ)ԶԱՐՄԱՆՔ«Անառակ որդու» արտաքսո՞ւմը, թե՞…Մենք չենք խոնարհվելու, վեհագույնը երբեք չի խոնարհվում․ Գուրգեն Մելիքյանի և Բագրատ Սրբազանի հանդիպումը (տեսանյութ) Նիկոլը, կարծես թե, իրոք որոշել է աղանդավոր «հուդաներին» հանել Եկեղեցու դեմՄիխայիլ Կազինիկն առաջին անգամ համերգներով հանդես կգա ԵրևանումՕդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանաՆիկոլի ժամանակաչափի ավազը վերջացավ. պետք է վերջնական պատասխան տա«Զանգեզուրի միջանցքի» բացումը թույլ կտա Հայաստանին հաղթահարել մեկուսացումը. ԱմիրբեկովՈղջունում ենք մայիսի 10-ին նախատեսված Միրզոյան-Բայրամով հանդիպումը. ՌԴ ԱԳՆԱԱԾ պահեստազորի սպաների միությունը մասնակցելու է մայիսի 9-ին կայանալիք համազգային հանրահավաքին«ԴԴՏ» խմբի մեծ համերգը՝ Երեւանում«Imperial Orchestra»-ն Երեւանին զգացմունքների կայսրություն կնվիրիԴոլարը թանկացել էԿրեմլը մեկնաբանել է ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու հավանականությունըԿիմ Չեն Ընը շնորհավորել է ՊուտինիՄեր վերջնանպատակը էս չարիքներից ազատվելն է, սրանից մաքուր ու ճիշտ առիթ չի լինելու. դերասանUcom-ի ֆիքսված ցանցը արդեն գործում է ԱրտաշատումԿրեմլը մեկնաբանել է ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու հավանականությունը Վիտալի Բալասանյանը և այլ անհատներ ու կազմակերպություններ միացան «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանըԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՔո Տեր Աստծո անունը զուր տեղը չպիտի արտասանես, հուսով եմ հարգարժան Սրբազան հայրը չի նզովի նվաստիսՄոսկվայում Պուտինի և Փաշինյանի այսօրվա հանդիպումը անհրաժեշտ է և երկու կողմերի համար սպասված. ՊեսկովԱյս շարժումը մեր վերջին հնարավորությունն է՝ ազատվել ազգադավ իշխանությունից. ՀյուսնունցՓաշինյանը ժամանեց Մոսկվա. սպասվում է հանդիպում Պուտինի հետ (տեսանյութ)Բորդյուր լիզելու արտահայտությունը, մարդկանց վրա թքելը փողոցային չի՞. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել ՓաշինյանինՄայիսի 8-ի առավոտն ինձ համար լրիվ ուրիշ էր. Արմեն ՀովասափյանՄոսկվան ողջունում է Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը. ԶախարովաՇների ոհմակը հարձակվել է 11-ամյա աղջկա վրա․ երեխան վնասվածքներ ունի (տեսանյութ)Չի բացառվում հասարակական մեծ լարումներ եւ նույնիսկ քաղաքացիական պատերազմ. Մհեր Հակոբյան79 տարի առաջ հայ ժողովրդի լավագույն զավակներն արձանագրեցին զարմանալի հերոսություններ. ԳԱՅԱՆԵ ՆԵՐՍԻՍՅԱՆԻնչ արել ենք, արել ենք` բացառապես ելնելով մեր խղճից. Անի ՍամսոնյանՄայիսի 9-ին Հանրապետության հրապարակում կլինի համազգային հանրահավաքԻնչ է սպասվում Բաքվի գերության մեջ գտնվող Արցախի իշխանավորներին հաջորդ ամիս. Բացառիկ մանրամասներ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода