Բագրատաշենի ճանապարհը փակած ավտոմեքենաները ոստիկանները գրկելով հանում են ճանապարհից
ՀասարակությունԲագրատաշենում եւս իրավիճակը լարված է։ Ոստիկանները ճանապարհը փակած ավտոմեքենաները գրկելով փորձում են հանել ճանապարհից։
Քիչ առաջ ժամանեց շտապօգնության մեքենա, քանի որ քաղաքացիներից մեկի ինքնազգացողությունը վատացել էր։
Հիշեցնենք, որ այսօր փակվել է Երևան-Մեղրի միջպետական ճանապարհի Տիգրանաշենի հատվածը, Երևան-Գյումրի մայրուղին՝ Ալագյազի հատվածում, Երևան-Վարդենիս ճանապարհը՝ Մարտունու հատվածում:
Փողոցներ են փակվել նաեւ Երեւանում. մասնավորապես, այս պահի դրությամբ փակված է Խորենացի-Զաքյան խաչմերուկը, Չարենցի փողոցը՝ Ներքին գործերի նախարարության դիմաց:
Հիշեցնենք, որ Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Կիրանցի հատվածը փակ է արդեն մի քանի օր:
https://news.am/arm/news/819879.html