Իրանի իշխանությունները մահապատժի են դատապարտել հայտնի ռեփեր Թոմաջ Սալեհիին. հայտնի է պատճառը
Իրանի իշխանությունները մահապատժի են դատապարտել հայտնի ռեփեր Թոմաջ Սալեհիին։ Այս մասին հայտնում է Reuters-ը։ Սալեհիի դատավճիռը կապված է 2022-2023 թվականներին զանգվածային բողոքի ցույցերին նրա մասնակցության հետ։ Արտիստն իր երգերում ու հրապարակային հայտարարություններում սատարում էր ցուցարարներին։
Սալեհին մեղավոր է ճանաչվել «երկրի վրա կոռուպցիայի տարածման» մեջ (տերմին, որը Իրանի իշխանությունները օգտագործում են՝ նշելու հանցագործությունների լայն շրջանակ, այդ թվում՝ իսլամական բարոյականության հետ կապված հանցագործությունները)։ Սալեհիի փաստաբան Մուստաֆա Նելին ասել է, որ բողոքարկելու է մահապատժի վճիռը:
2023 թվականին Իրանի Գերագույն դատարանը Սալեհիին դատապարտել էր վեց տարի 3 ամիս ազատազրկման։
Սակայն Սպահան քաղաքի դատարանը վերանայել է Գերագույն դատարանի որոշումը և մահապատժի է ենթարկել ռեփերին։
Իրավապաշտպանները նշում են, որ մահապատժի դատավճիռների թիվն ավելացնելով՝ Իրանի իշխանությունները ձգտում են «վախ սերմանել հասարակության մեջ՝ կանխելու բողոքի ցույցերը և երկարաձգելու իրենց իշխանությունը»։ Նրանք կոչ են արել միջազգային հանրությանը վճռականորեն արձագանքել Իրանի իշխանությունների գործողություններին, որպեսզի առաջիկա ամիսներին կանխվեն հարյուրավոր նոր զոհերը։
Սալեհիի փաստաբան Ամիր Ռայիսյանը աննախադեպ է անվանել քաղաքային դատարանի վարքագիծը և ասել, որ իր պաշտպանյալը բողոքարկելու է դատավճիռը։
Սալեհիի փաստաբան Ամիր Ռայիսյանը աննախադեպ է անվանել քաղաքային դատարանի վարքագիծը և ասել, որ իր պաշտպանյալը բողոքարկելու է դատավճիռը։
Իրանում զանգվածային փողոցային ցույցերը սկսվել են 2022 թվականի սեպտեմբերին ուսանող Մահսա Ամինիի մահից հետո, ով ձերբակալվել էր ոստիկանության կողմից՝ հիջաբը ոչ ճիշտ կրելու համար: Ոստիկանության տվյալներով՝ Ամինին ինսուլտ է տարել. նրա հարազատները վստահ են, որ ոստիկանները ծեծելով սպանել են նրան։
Բողոքի ցույցերը շարունակվեցին մի քանի ամիս և դարձան վերջին տասնամյակների ընթացքում Իրանի պահպանողական ղեկավարության ամենալուրջ մարտահրավերներից մեկը: Հարյուրավոր մարդիկ զոհվեցին բախումների ժամանակ, հազարավոր մարդիկ ձերբակալվեցին, մի քանի ցուցարարներ մահապատժի ենթարկվեցին։