Պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստին քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման ծրագրի վերաբերյալ հարցեր
ՀասարակությունՄարտի 29-ին ՊՆ վարչական համալիրում պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ:
Ինչպես հայտնում են ՊՆ-ից, քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման ծրագրի ընթացքին վերաբերող մի շարք հարցեր:
Նախարարը պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներին տվել է մի շարք հանձնարարականներ: