ԵԱ.ՀԱՄԼԵՏ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ ՈՍԿԵ, ՄԱՄԻԿՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԱԿԻՐ
Իտալիայի Ռիմինի քաղաքում կայացած Սպորտային մարմնամարզության երիտասարդական առաջնության ժամանակ, Հայաստանը նվաճեց երկու մեդալ նժույգ թափեր վարժությունից ։ Աշխարհի կրկնակի երիտասարդական չեմպիոն ՀԱՄԼԵՏ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ նվաճեց ոսկե մեդալ, եզրափակչում հավաքելով 14,500 միավոր։ Իսկ մեր երկրի մյուս ներկայացուցիչ ՄԱՄԻԿՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ 14,266 միավորով նվաճեց բրոնզե մեդալ։ Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը որակավորման փուլից հետո ամենաբարձր միավորներով դուրս էին եկել եզրափակիչ փուլ։ Մանուկյանը որակավորման փուլը հաղթահարել էր 14,433 միավորով, իսկ Խաչատրյանը 14,233 միավորով։
Երեկոյան մրցահերթում հենացատկի եզրափակչում Եվրոպայի երրորդ չեմպիոնության համար կպայքարի Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Արթուր Դավթյանը։
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆ