Ինչպես է անցել «Թատերական շաբաթ»-ը՝ Պարոնյանի անվան թատրոնում
ՄշակութայինՀակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում թատերական շաբաթը մեկնարկել է հայտնի դերասանների հետ հանդիպումով:
ՀՀ ԿԳՄՍՆ ենթակայության Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում մարտի 25-ին մեկնարկել է «Թատերական շաբաթ» նախագիծը՝ հայտնի դերասանների հետ հանդիպումով։
Մարտի 25-31-ը թատրոնի այցելուները հնարավորություն ունեն ծանոթանալու թատրոնի ժանրային առանձնահատկություններին, ինչպես է ստեղծվում ներկայացումը, ինչպես են ընտրվում գրական գործերը, եւ ինչպես են բեմականացվում դրանք։
Շրջայցի ժամանակ դպրոցականները կծանոթանան նաեւ ռեժիսորի, բեմանկարչի, դերասանի, ռեժիսորի օգնականի, հագուստի ձևավորողի, թատերական դերձակի մասնագիտություններին։ Կա բացառիկ հնարավորություն՝ ներկա լինել բեմական փորձերին։ Իսկ հետնաբեմում կտեսնեն բեմական տեխնիկան, դեկորացիաները, կապի միջոցները, այնուհետեւ կբարձրանան ձայնային եւ լուսային սարքավորումների բաժին, որտեղ էլ համապատասխան մասնագետները կներկայացնեն լուսաձայնային տեխնիկայի կառավարման ձևերը, որոնց միջոցով հանդիսատեսը վայելում է գունեղ ներկայացումներ։
Տեղեկացնենք նաեւ, որ շաբաթվա ընթացքում Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոն այցելել է մոտ 600 դպրոցահասակ հանդիսատես։