Iravunk.com | Արցախի ժողովուրդը իր քաղաքական կարգավիճակը հաստատել է շատ վաղուց, որն էլ գոնե հարգանքի է ենթակա. Արցախցի փաստաբանի պատասխանը վարչապետին
Սա այն դեպքն է, երբ քո «բարեհոգությունը» Ադրբեջանը թուլություն և ողորմելիություն է թարգմանում. Արշակ Սրբազան (տեսանյութ) Ռուսական գազից հրաժարվելու` ադրբեջանական գազ սպառելուն հակված ՔՊ պատգամավորը «Ժողովուրդ». 3270 հայտարարատու անձանց պաշտոնների՝ 5009 փոփոխություններ. հիմքում խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքն է «Հրապարակ». Դա կլիներ մեր վերջը. Փաշինյանը՝ ադրբեջանցի «փախստականների» մասին «Փաստ». Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել» Ուկրաինայի ողջ տարածքն այս գիշեր ենթարկվել է հզոր օդային հարվածի. նախնական արդյունքները Ռուսական ուժերը գրավել են ամերիկյան նորագույն գրոհային զրահամեքենա (Տեսանյութ) «Հրապարակ». Տավուշի մարզպետը հացրի սեղանի շուրջ փորձել է լվանալ գյուղացիների գլուխները «Ժողովուրդ». Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են «Փաստ». Կեղծ բարեպաշտների ժամանակն ու... «ամնեզիան»

Արցախի ժողովուրդը իր քաղաքական կարգավիճակը հաստատել է շատ վաղուց, որն էլ գոնե հարգանքի է ենթակա. Արցախցի փաստաբանի պատասխանը վարչապետին

Ներքաղաքական

Սամվել Շահրամանյանը հարցազրույց էր տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին եւ ի թիվս այլ հարցերի`հարցին, թե գոյություն ունի՞ արդյոք վտարանդի պետություն և կառավարություն, պատասխանել է․«Այո, այն շենքում, որտեղ ես հյուրընկալում եմ ձեզ Երևանում, գտնվում են Արցախի նախագահի գրասենյակը և դատական ու օրենսդիր կառույցների գրասենյակները: Խորհրդարանականները կարող են հավաքվել այստեղ՝ քվեարկելու համար։ Հոկտեմբերին ստորագրել եմ հրամանագիր, որով սահմանվում է, որ կառավարության բոլոր նախարարները մնում են իրենց պաշտոններում՝ կամավոր հիմունքներով»։

Նիկոլ Փաշինյանը ի պատասխան Սամվել Շահրամանյանի հարցազրույցում տեղ գտած պնդումների հայտարարել է. «Հայտարարում են ինչ-որ վտարանդի կառավարությունների և այլնի մասին: Ես ուզում եմ շատ հստակ հայտարարել, որ ՀՀ-ում կա մի կառավարություն, և այդ կառավարությունը նստած է այս դահլիճում»:

Կա արդյո՞ք ՀՀ-ում Արցախի վտարանդի կառավություն, թե՞ ոչ հարցի պատասխանեը ստանալու համար դիմել ենք արցախցի հայտնի փաստաբան ՌԱՖԱՅԵԼ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻՆ, ով մանրամասնեց.

-Ես հակված եմ մտածելու, որ պարոն Փաշինյանի հայտարարությունը կապված է Սամվել Շահրամանյանի հարցազրույցի հետ: Վարչապետի պատճառաբանությունները այն մասին, որ ՀՀ-ում  վտարանդի կառավարության գոյությունը վտանգում է ՀՀ ինքնաշխանությանը, բավարար չափով չի ներշնչում այն համոզմունքը, որ ԱՀ  գոյությունը  ՀՀ-ում իրականում վտանգ է ստեղծում ՀՀ ինքնիշխանությանը: Ես ուզում եմ ինքս ինձ հարց ուղղելով պատասխանել, արդյո՞ք ԱՀ իշխանությունը իրականացնում է այնպիսի գործառույթներ,որոնք վտանգում են ՀՀ ինքնիշխանությանը: Ինչքանով տեղեկացված եմ, ԱՀ իշխանությունները պարզապես նվազագույն հնարավորություններով փորձում են մեղմել Արցախցիների սոցիալական խնդիրները և ոչ ավելին: Ով պետք է առաջնահերթ հոգածություն ունենա Արցախցիների սոցիալական խնդիրների նկատմամբ: Անշուշտ, Արցախի իշխանությունները: Ամենակարևորը, եթե Արցախի իշխանությունները հնարավորության շրջանակներում մասնակից չդառնան սոցիալական խնդիրների լուծմանը, ապա վստահեցնում եմ Ձեզ, Արցախցիների մոտ լիովին կձևավորվի այն համոզմունքը,որ այլևս անհնար է վերադառնալ Արցախ: Այդ դեպքում, ինչպես ասում են հայրենիքից խռոված Արցախցիների գերակշիռ մասը կլքի հայրենիքը: Իսկ դա նշանակում է, որ մեր ազգային նկարագրից կօտարվի Արցախահայության կերպարը և անդառնալի կդառնա Արցախի վերադարձման հնարավորությունը: Այսինքն առկա է ազգային նկարագիրը  աղճատվելու վտանգ: Այլ հարց է, եթե Արցախի իշխանությունները զբաղվեն այնպիսի գործունեությամբ, որոնք  սպառնում են  ՀՀ ինքնիշխանությանը կամ անվտանգությանը: Այստեղ հանճարեղ չպետք է լինել գիտակցելու համար,որ միայն հզոր Հայաստանի միջոցով է հնարավոր վերադարձնել Արցախը: Այսինքն,այնպիսի գործունեությունը, որը կվտանգի Հայաստանի Հանրապետությանը պետք է ամբողջովին չեզոքացվի: Հետևապես ,ես չեմ գտնում, որ Արցախի իշխանությունները այնպիսի գործունեություն են ծավալում,որը վտանգում է ՀՀ -ը: 
 Շահրամանյանի հայտարարությունը վտարանդի կառավարության մասին, գնահատելով իրավաքաղաքական ըմբռնումներում, միանգամայն իրավական և քաղաքական առումներով համարժեք գնահատական է տրվել: Ըստ էության, վտարանդի կառավարությունը սովորաբար  ծնվում են  պատերազմական օկուպացիայից հետո: Վարչապետ Ն.Փաշինյանը բազմիցս հայտարարել է,որ Արցախցիները տեղահանվել են բռնության ճանապարհով: Չնայած նրան, որ Վարչապետը չի նշում Արցախի իշխանությանը որպես բռնի տեղահանված,այդուհանդերձ, միջազգային իրավունքի տեսանկյունից Արցախի իշխանությունը համարվում է ևս տեղահանված,այսինքն վտարանդի: Այս դատողությունը բխում է միջազգային իրավունքից: Եթե անգամ ԱՀ չճանաչված պետություն է, միևնույն է, ինքնորոշվող ժողովուրդները տեղական իշխանություն կազմակերպելու իրավունք ունեն: Հանրահայտ է , որ միջազգային իրավունքի սկզբունքներում ինքնորոշման իրավունքը,  իրավունքի ուժով  ժողովրդին հնարավորություն է ընձեռում, ազատորեն հաստատել  իրենց քաղաքական կարգավիճակը և ազատորեն հետամուտ են լինել իրենց տնտեսական, սոցիալական և մշակութային զարգացմանը։ Արցախի ժողովուրդը իր քաղաքական կարգավիճակը հաստատել է շատ վաղուց,որն էլ գոնե,  հարգանքի ենթակա է:



Սա այն դեպքն է, երբ քո «բարեհոգությունը» Ադրբեջանը թուլություն և ողորմելիություն է թարգմանում. Արշակ Սրբազան (տեսանյութ)Ռուսական գազից հրաժարվելու` ադրբեջանական գազ սպառելուն հակված ՔՊ պատգամավորը«Ժողովուրդ». 3270 հայտարարատու անձանց պաշտոնների՝ 5009 փոփոխություններ. հիմքում խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքն է«Հրապարակ». Դա կլիներ մեր վերջը. Փաշինյանը՝ ադրբեջանցի «փախստականների» մասին«Փաստ». Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել»Ուկրաինայի ողջ տարածքն այս գիշեր ենթարկվել է հզոր օդային հարվածի. նախնական արդյունքներըՌուսական ուժերը գրավել են ամերիկյան նորագույն գրոհային զրահամեքենա (Տեսանյութ)«Հրապարակ». Տավուշի մարզպետը հացրի սեղանի շուրջ փորձել է լվանալ գյուղացիների գլուխները«Ժողովուրդ». Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են«Փաստ». Կեղծ բարեպաշտների ժամանակն ու... «ամնեզիան»Չինացիների պատասխանը Բլինկենին. Վաշինգտոնը չէ, որ պետք է Պեկինին պահանջ ներկայացնիՌուսական բանակը ճեղքել է ուկրաինական պաշտպանությունը Խարկովի մարզումԱպրիլի 1-ից ապրիլի 26-ը Օչերետինոյի ուղղությամբ (Տեսապատկեր)«ՀՀ ՊՆ-ն միջոցներ է ձեռնարկում զինվորական համազգեստով անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ»Վախենամ մեծ ժողովրդական պայթյուն լինի եւ երկիրը վերածվի քաոսի. Շարմազանովը փակագծեր է բացումՏավուշի պայքարին միացել է 20 պայմանագրային զինծառայողՌուսաստանի ուժերն ընդլայնում են վերահսկողության գոտին Օչերետինոյից հյուսիս-արևմուտք (Քարտեզ)Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հոգեվարքի մեջ է, իրավիճակին չեն տիրապետում. Շարմազանով (ԱՆՈՆՍ)Իսկ Ալեն Սիմոնյանը ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանո՞ւմ է. Ալլա ՀակոբյանԱդրբեջանը Թուրքիայի պատճառով բավականին լուրջ խնդիրներ է սկսելու ունենալ Իրանի հետ. ԲալասանյանՈւկրաինայի բանակը փախել է Օչերտինո-Բերդիչի ուղղությունից (Քարտեզ)Նիկոլյանի վիճակն օր օրի վատթարանում է, իսկ նրա մուտքը Հայաստան շարունակում է մնալ փակԲանտից փախուստի ամենաձախոդ փորձերից մեկը (Տեսանյութ)Հայաստանը պետական դավաճանությամբ Ադրբեջանի առաջ ծնկի են բերումԳրանտակեր պրոպագանդիստները… պետք է վերջ տան հակառուսականության տարածմանըԱյսօր, դժբախտաբար, մեր ներսից ենք ստանում հարվածները. ԼոքմագյոզյանՎախեցնում է, թե չտանք պատերազմ կլինի, բայց որ տանք` ավելի ուժեղ պատերազմ է լինելու. ԲագրատյանԷրդողանը չի գնա ՌԴ-Իրան ուղղությամբ պատերազմիԳլխավոր հարցի` Մեղրիի երկաթգծի շուրջ դեռ անորոշություն է, բայց...Ոնց արա՛, եղեռնը դարձավ անհիմն հիշողությո՞ւն. Գեւորգ ՊետրոսյանԱկանի պայթյունից վիրավորված սակրավորը զրկվել է վերջույթից«Հողատուն այստեղ նստած` ժողովրդի  ճանապարհն են փակում». ՄԱԴԼԵՆ ԱՍՐՅԱՆ  Նիկոլյան «տնտեսական հրաշքի» իրական դեմքըԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻԲԱՄԲԱՍԱՆՔԶԱՐՄԱՆՔԷՐԴՈՂԱՆԻ ԲԱՐՅԱՑԱԿԱՄ ՀԱՅԱՑՔԸ ՈՐՍԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՎԱՃԱՌՈՒՄ Է ԵՐԿԻՐԸՉի կարում խփի, կմճտում ա. քաղաքացին` ոստիկանինՈւՂԻՂ․ Բողոքի ակցիա ՀրազդանումԺողովո՜ւրդ, ոտքի ելեք, երկիր ենք կորցնում չարբախցիները պարալիզացրել էին խաչմերուկներըԱպարանի Սուրբ Խաչ եկեղեցի կբերվի Քրիստոսի Խաչափայտի ՄասունքարանըԱՄՆ համալսարաններում զանգվածային բողոքի ցույցեր են (լուսանկարներ)«Կամք»-ը կոչ է անում ապակենտրոն դուրս գալ փողոց, կազմակերպել անհնազանդության միջոցառումներԼևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցիցՀայաստանի լինելիության հարցն է որոշվում. ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին․ ՆիկոլՔննարկվել են ՀՀ-Իտալիա ռազմական համագործակցության հարցերՀայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի ոգեկոչումները Վալենսիայում Այսօր երեկոյան տեղի կունենա մոմավառություն՝ ի հիշատակ Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայիՔաղաքացիները փակել են Գյումրի-Վանաձոր ճանապարհըԱրցախից հայ բնակչության գաղթը Հայոց ցեղասպանության տարր է. Զատուլին
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода