Iravunk.com | Հայաստանը պետական դավաճանությամբ Ադրբեջանի առաջ ծնկի են բերում
Մեր հողերից ոչ մի սանտիմետր չի անցնում, այս պահի դրությամբ լրիվ դրական է՝ ի շահ մեզ. Կիրանցի ղեկավարը մանրամասներ է ներկայացնում Վստահ եմ, որ Ադրբեջանը 4 գյուղ էլ Սյունիքից չի պահանջելու, որովհետև դա լեգիտիմ չի. Փաշինյան Այս ամիս անպայման պետք է վերցնել Օդեսան և Խարկովը. Կադիրով Բագրատ Սրբազանը մոռացել է իր ուսապարկը, եթե ուսապարկը չկա, ինքը հաջողության չի հասնի. Գագիկ Մելքոնյան.news.am Պուտինի երդմնակալությանը մասնակցելու հրավեր չեմ ստացել, Էրդողանից՝ ստացել էի. Փաշինյան Բաքվի հետ մինչև նոյեմբեր պատրաստ եմ պայմանագիր կնքել հայտնի սկզբունքների շրջանակներում Եկեղեցու բարձրագույն ղեկավարությունը ձախողել է հոգևոր առաջնորդությունը, հնարավոր է Աստվածաշունչը սկզբից մինչև վերջ չեն կարդացել․ Փաշինյան Շտապօգնության բժիշկը 20-ամյա աղջկան ներարկում է կատարել, միացրել է կաթիլային, բռնի ուժով համբուրել Ի՞նչ, կարծում եք Վանեցյանին էդ մի երկու րոպեն են ձայնագրել, իհարկե ոչ. Փաշինյան ՌԴ կառավարությունը հրաժարական է տվել

Հայաստանը պետական դավաճանությամբ Ադրբեջանի առաջ ծնկի են բերում

Վերլուծություն

Երբ Նիկոլը եւ իր ոհմակը, հայկական բնակավայրերն ու տարածքները ներկայացնելով ադրբեջանական, հասարակությանը վախեցնելու եւ նրա դիմադրության կամքը կոտրելու նպատակով ասում են, որ դրանք Ադրբեջանին չտալու դեպքում, Ադրբեջանը հարձակվելու է Հայաստանի վրա, սպասվող պատերազմի առումով թերեւս ճշմարտությունն են ներկայացնում, սակայն թաքցնում են մեկ այլ ճշմարտություն՝ խնդրո առարկա բնակավայրերը, տարածքները հանձնելու դեպքում մեզ նույնպես պատերազմ է սպասվում, ընդ որում` Հայաստանի համար ավելի վատ պայմաններում:

ԻՍԿ ՄԵԶ ՉԱՓԱԶԱՆՑ ԿԱՐՃ ԺԱՄԱՆԱԿ Է ՄՆԱՑԵԼ

Եթե այժմ Ադրբեջանի պահանջած 4 բնակավայրն ու դրանց տարածքները չհանձնելու դեպքում պատերազմի հավանականությունը շուրջ 90 տոկոս է, ապա դրանք հանձնելու դեպքում արդեն՝ 100 տոկոս: Ինչո՞ւ…

Բացատրենք. իրեն խնդրո առարկա բնակավայրերի ու դրանց տարածքների հանձնմամբ ռազմավարական նշանակության բարձունքներին տիրելուց, այդ տարածքներով անցնող Ռուսաստան-Հայաստան գազամուղի, Վրաստան-Հայաստան ճանապարհի, Բերքաբերի (Ջողազի) ջրամբարի նկատմամբ վերահսկողություն ձեռքբերելուց, այսինքն՝ Հայաստանն իր բռի մեջ առնելուց հետո, Ադրբեջանի համար դյուրին կդառնա Հայաստանին ծնկի բերելը: Թշնամու համար հեշտ, արագ ու հաղթական պատերազմի ելքը կլինի երաշխավորված, հետեւաբար` պատերազմով իր նպատակներին հասնելը կդառնա ավելի գայթակղիչ, քան այսօր:

Այսպիսով, այժմ հայկական չորս բնակավայր ու դրանց տարածքներն Ադրբեջանին հանձնելով, պատերազմը մի կարճ ժամանակ հետաձգելով` Նիկոլը եւ իր ոհմակն Ադրբեջանի համար պատերազմով Հայաստանի հետ խնդիրներ լուծելը դարձնելու են ավելի գայթակղիչ:

Այսօր արդեն պարզ է, որ Տավուշում Ներքին Ոսկեպարը, հին Բաղանիսը եւ մյուս երկու բնակավայրերն ու դրանց տարածքները ստանալուց հետո, Ադրբեջանը Հայաստանին տարածքային նորանոր պահանջներ է ներկայացնելու. սկզբում հայկական եւս չորս բնակավայր, այսպես կոչված, անկլավները (դրանց թվում նաեւ՝ Հայաստանի ինքնիշխան տարածքում` Արարատի մարզում, Երեւան-Գորիս-Մեղրի միջպետական ավտոճանապարհի անմիջապես աջ կողմում գտնվող Տիգրանաշենը, որն ադրբեջանցիները Քյարքի են անվանում), իսկ 8 բնակավայրն ու դրանց տարածքներն իրենով անելուց հետո, դարձյալ Հայաստանի ինքնիշխան տարածքում գտնվող այլ բնակավայրեր ու տարածքներ, որոնք չստանալու դեպքում պատերազմ է սադրելու կամ սանձազերծելու:

Տիգրանաշենը Հայաստանի համար ունի ռազմավարական նշանակություն, քանի որ այնտեղով է անցնում Արարատի մարզը Վայոց ձորի ու Սյունիքի մարզերին եւ, ընդհանրապես, Հայաստանն Իրանին կապող միակ միջպետական նշանակության ավտոճանապարհը։ Նիկոլն իր ոհմակի հետ միասին չի թաքցնում Տիգրանաշենի հանձնումը, այն, որ Տիգրանաշենն արդեն խոստացել է Ալիեւին, սակայն դավադիր լռություն է պահպանում Հայաստանի նկատմամբ Ալիեւի կողմից ոչ հրապարակային ու հրապարակային կերպով արտահայտված մյուս պահանջների ու հավակնությունների նկատմամբ;

Ալիեւի կողմից ոչ հրապարակայնորեն արտահայտված հավակնություններից մեկն օրերս ֆեյսբուքյան իր էջում կատարած գրառմամբ ներկայացրել է լրագրող Նաիրի Հոխիկյանը: Նշելով, որ Պուտինի եւ Ալիեւի հանդիպումից որոշ մանրամասներ են հայտնի դարձել, Հոխիկյանը գրել է. «Ալիեւը ասել է, որ Վարդենիսի շրջանում 10-ից ավելի գյուղեր ԽՍՀՄ տարիներին եղել են ադրբեջանաբնակ, եւ հայերի ճնշման տակ ադրբեջանցիները 1990-ականներին լքել են այդ վայրերը։ Հետեւաբար, Տավուշից հետո ինքը Հայաստանի հետ քննարկելու է Վարդենիսի գյուղերը դատարկելու եւ ադրբեջանցիներին վերադարձնելու հարցը՝ Վարդենիս քաղաքն անվանելով պատմական ադրբեջանական տարածք, որը Տավուշի օրինակով իրենք պահանջելու են հայերից։ Հայաստանի հետ հարաբերությունների մասին Ալիեւի խոսքի ամբողջ ընթացքում Պուտինը լուռ լսել ու ժպտացել է»։

Հոխիկյանի այս գրառումը համապատասխանում է այն ամենին, ինչն ավելի վաղ հրապարակայնորեն արտահայտվել է Նիկոլի «բարեկիրթ» եղբայր Ալիեւի, Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության, քաղաքական, հասարակական բազմաթիվ գործիչների ու «մտավորական» կոչվածների կողմից, որոնք մեր Վարդենիսը վաղուց անվանել եւ անվանում են Բասարգեչար ու համարում իրենցը, նմանապես եւ Սեւանա լիճն են համարում ադրբեջանական եւ անվանում Գյոկչայ: Վերոնշյալի առումով լիովին կարելի է հասկանալ Գեղարքունիքի մարզի այն բնակիչներին, որոնք ոտքի են ելել ու փակել Երեւան-Սեւան մայրուղին:

Հայաստանի արտգործնախարարության ապրիլի 19-ի պաշտոնական հաղորդագրության համաձայն` «Սահմանազատման գործընթացի սկզբնական փուլում Կողմերը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները, անմիջականորեն Բաղանիս (ՀՀ) – Բաղանիս Այրում (ԱՀ), Ոսկեպար (ՀՀ) – Աշաղը Ասկիպարա (ԱՀ), Կիրանց (ՀՀ) – Խեյրումլի (ԱՀ) եւ Բերքաբեր (ՀՀ) – Կըզըլ Հաջիլի (ԱՀ) բնակավայրերի միջեւ՝ Խորհրդային Միության փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանին համապատասխանեցնելու նպատակով»:

Կրկնում եւ պնդում ենք, որ միջհանրապետական սահմանն իրավաբանորեն հիմնավորված չէ, ապացույցները՝ թե՛ Հայաստանի առաջին հանրապետության 1918- 1920 թթ. քարտեզը, թե՛ Հայկական Սովետական Սոցիալիստական Հանրապետության 1926 եւ 1939 թթ. քարտեզները:

Երկրորդ. եթե խոսքը Խորհրդային Միության փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանին համապատասխանեցնելու մասին է, ապա երբ Ադրբեջանը Հայաստանին չի հանձնել Արծվաշենը, Սյունիքում, Վայոց ձորում, Գեղարքունիքում Հայաստանի այն տարածքները, որոնց ապօրինաբար տիրացել է 44-օրյա պատերազմից հետո, ոչ էլ նույնիսկ իրավաբանորեն պարտավորեցնող փաստաթղթով հանձնառել է դրանք վերադարձնել, հայկական բնակավայրերն ու դրանց տարածքները թշնամուն հանձնելը, սահմանագոտում մեր 3-րդ բանակային կորպուսի առաջին պաշտպանական բնագիծը կորցնելը, փլուզելը ոչ այլ ինչ են, եթե ոչ պետական դավաճանություն: Մանավա՛նդ, որ չլուծված են մնում նաեւ մյուս խնդիրները՝ գազամուղի, ճանապարհի, Բերքաբերի ջրամբարի, ջրի…

Ըստ ԱԳՆ նույն հայտարարության` «Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել, որ սահմանազատման գործընթացում կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով»: Եթե խոսքը Ալմա Աթայի հռչակագրով առաջնորդվելու մասին է, ապա նշված հռչակագրում ու կից արձանագրությունում ուրիշ բաներ էլ են գրված, ներառյալ՝ Արցախի վերաբերյալ, սակայն Նիկոլը եւ իր ոհմակը դրանք միտումնավոր, դավաճանաբար անտեսել եւ անտեսում են` հօգուտ Ադրբեջանի:

Այժմ Տավուշում, հայ-ադրբեջանական սահմանագոտում «հայկական» կողմը (ազգանվան «յան» վերջածանց ունեցող ամեն մեկին հայ չհամարել) շարունակում է ականազերծման աշխատանքները, որպեսզի դրանից հետո թշնամին հնարավորություն ստանա առաջ գա ու տիրի Ներքին Ոսկեպարին (ադրբեջանական անվանումը՝ Աշաղը Ասկիպարա), նախկին Բաղանիսին (Բաղանիս Այրում) ու հայկական մյուս երկու բնակավայրերին, եւ դրանով իսկ իրականություն դառնա Ալիեւին Նիկոլի խոստացածը, այսինքն՝ առաջին փուլում հայկական չորս բնակավայրի, դրանց տարածքների վաճառքի կամ նվիրատվության գործարքն իրականություն դառնա;

Ընդ որում, ականազերծման աշխատանքները խորամանկորեն կատարվում են խորքից՝ Ադրբեջանին հարող հատվածից, որպեսզի ականազերծմանն ընդդիմացող տավուշցիները եւ Երեւանից, Հայաստանի այլ մարզերից այնտեղ գնացած հայրենասեր հայերը խոչընդոտելու հնարավորություն չունենան (ականազերծողներին հնարավոր չէ հասնել առանց ականապատված տարածքով անցնելու): Սրան գումարած՝ Նիկոլի ենիչերիներն օրերս պատ էին կազմել ականազերծմանն ընդդիմացողների առջեւ, ինչպես նաեւ փորձում էին բռնել ու թույլ չտալ, որ իրենց շղթան հաղթահարած անձինք հասնեն ականազերծողներին ու թույլ չտան շարունակել ականազերծման աշխատանքները:

Երբ Հայաստանի «ազգային անվտանգության ծառայություն» կոչվածը վերածվել է Նիկոլի կամ թշնամու անվտանգության ծառայության ու վաղուց չի կատարում իր դերը եւ առաքելությունը, երբ ոստիկանները վերածվել են ներքին եւ արտաքին թշնամուն ծառայող ենիչերիների բանակի, Նիկոլի ու նրա ոհմակի հրամանները կուրորեն կատարող գործիքի, որոնց համար միեւնույնն է, թե վերոնշյալ չորս գյուղն իրենց տարածքներով թշնամուն հանձնելուց հետո ինչ է լինելու, երբ բացեիբաց ասում են, որ իրենք վերադասի հրամանները կատարողներ են, եւ թե հետագայում ինչ կլինի, իրենց գործառույթների մեջ չի մտնում, կոչ եմ անում բոլոր հայերին միավորվել ու վերականգնել դեռ տարիներ առաջ տապալված սահմանադրական կարգը:

Հայերիս չափազանց քիչ ժամանակ է մնացել. ԱԳՆ վերոնշյալ հայտարարության համաձայն` «Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ պետական սահմանի սահմանազատման եւ սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի եւ Ադրբեջանի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի» 8-րդ հանդիպման («ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի եւ ԱՀ փոխվարչապետ Շահին Մուստաֆաեւի նախագահությամբ») հանդիպման արդյունքում հանձնաժողովները «Որոշել են, որ սահմանագծի տվյալ հատվածների նկարագրությունը կազմվելու է` հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կատարված կոորդինատների հստակեցումը, որը կձեւակերպվի համապատասխան Արձանագրություն-նկարագրությամբ, ինչը պետք է համաձայնեցվի ու ստորագրվի Կողմերի միջեւ մինչեւ 2024 թ. մայիսի 15-ը» (ընդգծումը՝ մերը):

Այսպիսով՝ ստորագրումը ոչ թե մայիսի 15-ին է նախատեսված, այլ մինչեւ մայիսի 15- ը, այսինքն՝ կարող է լինել նաեւ մինչ այդ ցանկացած օր: Ավելին, ըստ ԱԳՆ նույն հայտարարության, կողմերը «Համաձայնել են նաեւ, որ մինչեւ սահմանազատման գործընթացի ամբողջական ավարտը, Արձանագրություն-նկարագրությունում նշված համաձայնեցված սահմանագծի հատվածները կհամարվեն սահմանազատված»: Սա նշանակում է, որ Արձանագրության-նկարագրության համաձայնեցումից ու ստորագրումից հետո, որը կարող է լինել նաեւ մինչեւ մայիսի 15-ը, սահմանազատումն արդեն կհամարվի կատարված փաստ, եւ ադրբեջանցիները շատ արագ հնարավորություն կստանան զբաղեցնել հայկական տարածքները, որոնցից այլեւս երբեք ինքնակամ դուրս չեն գա:

ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ



Հանդիպում իսպանացի գրող Վիսենտե Մարկոյի հետ Մեր հողերից ոչ մի սանտիմետր չի անցնում, այս պահի դրությամբ լրիվ դրական է՝ ի շահ մեզ. Կիրանցի ղեկավարը մանրամասներ է ներկայացնումՎստահ եմ, որ Ադրբեջանը 4 գյուղ էլ Սյունիքից չի պահանջելու, որովհետև դա լեգիտիմ չի. ՓաշինյանԱյս ամիս անպայման պետք է վերցնել Օդեսան և Խարկովը. ԿադիրովԲագրատ Սրբազանը մոռացել է իր ուսապարկը, եթե ուսապարկը չկա, ինքը հաջողության չի հասնի. Գագիկ Մելքոնյան.news.amՊուտինի երդմնակալությանը մասնակցելու հրավեր չեմ ստացել, Էրդողանից՝ ստացել էի. ՓաշինյանԲաքվի հետ մինչև նոյեմբեր պատրաստ եմ պայմանագիր կնքել հայտնի սկզբունքների շրջանակներումԵկեղեցու բարձրագույն ղեկավարությունը ձախողել է հոգևոր առաջնորդությունը, հնարավոր է Աստվածաշունչը սկզբից մինչև վերջ չեն կարդացել․ ՓաշինյանՇտապօգնության բժիշկը 20-ամյա աղջկան ներարկում է կատարել, միացրել է կաթիլային, բռնի ուժով համբուրելԻ՞նչ, կարծում եք Վանեցյանին էդ մի երկու րոպեն են ձայնագրել, իհարկե ոչ. ՓաշինյանՌԴ կառավարությունը հրաժարական է տվելՎաղը մեկնում եմ Մոսկվա, կլինի հանդիպում Պուտինի հետ. ՓաշինյանՓաշինյանը սպառնացել է, որ կսկսվի պատերազմ, եթե ինքը կատարի Բագրատ Սրբազանի շարժման պահանջներըՎլադիմիր Պուտինը երդվեց և 6 տարի ժամկետով ստանձնեց ՌԴ նախագահի պաշտոնըՆիկոլը կանխատեսել է քայլերթի ավարտը եւ, թե որքան մարդ կհավաքվի մայիսի 9-ին.Բացառիկ մանրամասներՏավուշում սկսած սահմանազատման գործընթացով անիմաստ ու աննպատակ ենք դարձնում պատերազմը․ աշխատանքի 90 տոկոսն արված է․ ՓաշինյանԱյո', ՔՊ-ից եղել են բանագնացներ, որոնք համոզել են, որ վերջ տանք սրան, օրհնել եմ ու ճանապարհել«Կատուն էլ եկավ, արի', թաթիկով արա, կասեն, նոր տեխնոլոգիաներ եք բանեցնում». ՍրբազանՓաշինյանը ՀՀ-ն դաձնում է վիլայեթ. գնացել էր Էրդողանի երդմնակալությանը, նայում էր Ալիևի ծոծրակին (տեսանյութ)Խոստանում եմ քեզ, Նիկո'լ, որ էս չալիկը գլխիդ եմ տալու, մինչեւ վերջ այս քայլերթին մասնակցելու եմԻշխանությունը տապալել է դելիմիտացիայի գործընթացը, զուտ ֆոն են ապահովում՝ սպասարկելով Ալևի օրակարգըՆիկոլ Փաշինյանի ասուլիսը՝ ուղիղ Տարադրամի փոխարժեքները մայիսի 7-ինԱյսօր Կիրանց բնակավայրից 1800 մ հյուսիս տեղի է ունենալու պայթեցման աշխատանք․ ՊՆՍրբեք մեր մեջ կուռքեր սարքելը, այ էդ «կուռքերի» պատճառով ենք հայտնվել փողոցում, չկա ոչ մի ակնկալիք (տեսանյութ)Նորից ժամանակն է ազգովի մաքրելու դաշտը մոլախոտերից և տնկելու մեր ապագա հաղթանակի առողջ սածիլներըՄայիսի 7-ի աստղագուշակԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԵս Նիկոլն եմ, Աչաջուրից բայց Փաշինյան չեմ. չեմ ուզում, որ դպրոց գնալիս թուրք տեսնենք (տեսանյութ)Երևանի և մարզերի մի շարք հասցեներում լույս չի լինի«Իրավունք». Գործադիրից արցախցիներից պահանջել են միտինգներին չխառնվելՕրվա խորհուրդ. Մայիսի 7Վաղը Գյումրիից Աջապահյանի օրհնությամբ երթը կմեկնարկի դեպի Աբովյան եւ Երևան«Իրավունք». Նիկոլը փորձում է «կոնտրոլից» դուրս չթողնել յուրայիններին«Փաստ». Նախապատրաստվում են. դպրոցներին հանձնարարական-շրջաբերական են իջեցրել«Ժողովուրդ». Դավիթ Խաչատուրյանին ԱԺ գնալուց ետ էր պահել առողջական վիճակը, թե՞ այլ խորքային պատճառներ կանՏեսանյութում պատկերված անձը Հայաստանի հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայող է. ՊՆ«Հրապարակ». Վահե Ղազարյանը ճակատագրական ընտրության առջեւ է կանգնելուՄակրոնը հիմա էլ վստահեցնում է, որ Ռուսաստանի և Ֆրանսիայի միջև պատերազմ չկաՈր Եվրոպան և Ամերիկան ​​ընդհանրապես ապագա ունեն, մեծ հույսը, տարօրինակ կերպով, Պուտինն է. Սատանովսկի«Ժողովուրդ». Երկրում տիրող իրավիճակը «փոխում» է Նիկոլ Փաշինյանի օրակարգը«Փաստ». Փաշինյանը դժգոհ է. հակաքարոզչությունն ապարդյուն է անցնումՌուսները եւս մեկ անգամ հիշեցրել են Բրիտանիային, թե ինչի կարող է բախվել (Տեսանյութ)«Ժողովուրդ». Կոռուպցիան մեր երկրում «անձեռնմխելի» է դարձելԱրևմուտքում իշխանությունը զավթած ներկայիս ինֆանտիլ հիմարները չեն ուզում հասկանալ. ՄեդվեդևԻնչո՞ւ են մեզ պատերազմներով վախեցնում. Բագրատ Սրբազան«Ռեալ Սոսյեդադը»` Արսեն Զախարյանին վարձավճարով այլ ակումբ ուղարկելու մասինԽարխլված նավակը՝ կարծես թե ափ դուրս չի գալու«Տեր ողորմեա'». Սոլակում Բագրատ Սրբազանի գլխավորած շարժման մասնակիցները հոգևոր երգեր են երգումԿիրանցում լարված է․ բնակիչները տեսնում են՝ ինչպես են ադրբեջանցիները մոտենում, սյուներ տեղադրում
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода