Iravunk.com | Ելք ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից. Հայաստանի ղեկավարությունը սկսում է արտահայտել այն մտքերը, որոնցով Փաշինյանը ստեղծել էր իր «Ելք» շարժումը. Լավրով
«Իրավունք»-ի լրագրող Իլոնա Ազարյանն ամուսնանում է ԵՄ-ում Հայաստանի դեսպան. ՀԱՊԿ-ը լքեց մեզ Իսկ սա երազ չի, սա իրականություն ա. Արա Ղազարյանխ Ապրիլի 27. Օրվա խորհուրդ Որոնք են մագնեզիումի դեֆիցիտի ախտանշանները, հնարավոր հետևանքներն ու խնդրից ազատվելու միջոցները Գնացել էինք պահի ազդեցության տակ. ՊՆ սպա Էրդողանը չեղարկել է իր այցը ԱՄՆ Սա այն դեպքն է, երբ քո «բարեհոգությունը» Ադրբեջանը թուլություն և ողորմելիություն է թարգմանում. Արշակ Սրբազան (տեսանյութ) Ռուսական գազից հրաժարվելու` ադրբեջանական գազ սպառելուն հակված ՔՊ պատգամավորը «Ժողովուրդ». 3270 հայտարարատու անձանց պաշտոնների՝ 5009 փոփոխություններ. հիմքում խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքն է

Ելք ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից. Հայաստանի ղեկավարությունը սկսում է արտահայտել այն մտքերը, որոնցով Փաշինյանը ստեղծել էր իր «Ելք» շարժումը. Լավրով

Միջազգային

Երբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդդիմություն էր և ղեկավարում էր իր ստեղծած շարժումը, որը, բոլորը գիտեին, կապ ուներ Սորոսի հիմնադրամի հետ, դրա կարգախոսն էր՝ «Ելք». ելք ՀԱՊԿ-ից և Եվրասիական տնտեսական միությունից. այս մասին iz.ru-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը:

«Այս կարգախոսով նա ամբոխներ բարձրացրեց փողոցներում, պահանջեց վարչապետի ընտրություն, միաժամանակ հայտարարեց, որ եթե այդ ընտրություններն ավարտվեն նրանով, որ ինքը չընտրվի, ոտքի կհանի ժողովրդին։ Դե, կարճ ասած, ժողովրդավարությունն իր լավագույն դրսևորմամբ։ Նրա վարչապետ դառնալուց հետո, լավ հիշում եմ, Վլադիմիր Պուտինը մի քանի անգամ հանդիպել է նրա հետ՝ ամեն կերպ ընդգծելով, որ մենք չենք առաջնորդվելու ինչ-որ նախկին փորձով, այլ նրանով, թե կոնկրետ ինչպես է Հայաստանի ղեկավարությունը հարաբերություններ կառուցելու Ռուսաստանի Դաշնության հետ։ Ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ և՛ ՀԱՊԿ-ը, և՛ Եվրասիական տնտեսական միությունը հիմնարար կառույցներ են Հայաստանի համար, նրա տնտեսության զարգացման, Հարավային Կովկասում նրա մեկուսացումը կանխելու համար։ Հենց այս ուղղությամբ էր, որ հարաբերությունները զարգանում էին մինչև 2020 թվականը, երբ բորբոքվեց Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտությունը։ Իսկ հետո Փաշինյանը դիմեց Պուտինին՝ և՛ որպես Ռուսաստանի դաշնակից, և՛ որպես ՀԱՊԿ անդամ, և գիտեք, թե ինչպես է մեր նախագահը բառացիորեն գիշերն առանց ջանք խնայելու բանակցել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ՝ դադարեցնելու այս պատերազմը», - նշել է Լավրովը։

ՌԴ ԱԳ նախարարը հիշեցրել է, որ պատերազմի դադարեցումից հետո ռուսական կողմի ակտիվ մասնակցությամբ կողմերը համաձայնեցրել են եռակողմ պայմանավորվածությունները սահմանազատման, տնտեսական կապերի վերսկսման, տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման, հարաբերությունների կարգավորման և խաղաղության պայմանագրի ստորագրման վերաբերյալ:

Ըստ դիվանագետի՝ սրան զուգահեռ Եվրամիությունն իր կողմն էր քաշում հայերին ու ադրբեջանցիներին, իսկ Փաշինյանը ԵՄ-ի և ԱՄՆ-ի հարթակում աշխատելու գաղափարի հիմնական ջատագովն էր։ Լավրովի խոսքով՝ նրանք պարբերաբար գնում էին այնտեղ՝ ի վնաս Ռուսաստանի Դաշնության տարածքում նախատեսած հանդիպումների։

«Գիտեք, ես Նիկոլ Վովաևիչի հետ շփվել եմ, երբ գնում էի Երևանում տարբեր հանդիպումների, և ինձ թվում էր, որ նա ամեն դեպքում հասկանում է Հայաստանի համար շահերը Ռուսաստանի Դաշնության հետ դաշնակցային հարաբերությունների շարունակությունից, ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի շրջանակներում փոխգործակցությունից: Բայց հիմա հայ պաշտոնյաները թե՛ Հայաստանի Անվտանգության խորհրդում, թե՛ խորհրդարանում ուղղակիորեն ասում են, որ պետք է ավելի շատ հույս դնել Եվրամիության վրա, որ ՀԱՊԿ-ն, իբր, չի կատարում հանրապետության առջև ստանձնած պարտավորությունները։ Այսինքն, ըստ էության, շրջանակը փակվում է, և Հայաստանի ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի մտքեր, որոնցով Փաշինյանը ստեղծել էր իր «Ելք» շարժումը։

Համոզված եմ, որ սա չի համապատասխանում հայ ժողովրդի և մեր շահերին՝ հայերի հետ պատմական բարեկամական կապերի, Ռուսաստանում ապրող հսկայական հայկական սփյուռքի և Հարավային Կովկասում կայունության առումներով:

Նրանց նպատակը, ովքեր այժմ Հայաստանի ղեկավարությանը հրապուրում են Արևմուտքի կողմը, պարզ է՝ կանխել կայունությունը Հարավային Կովկասում, փորձել այս տարածաշրջանը դարձնել իրենց գերիշխանության գոտի, ինչպես Արևմուտքը  դա անում է Կենտրոնական Ասիայում և մեր ընդհանուր մայրցամաքի շատ այլ մասերում», - եզրափակել է Լավրովը:



Տավուշի հանձման դեպքում Հայաստանի գլխավոր գազատարը կհայտնվի Ադրբեջանի կատարյալ վերահսկողության ներքո. Վարուժան Գեղամյան«Իրավունք»-ի լրագրող Իլոնա Ազարյանն ամուսնանում էԵՄ-ում Հայաստանի դեսպան. ՀԱՊԿ-ը լքեց մեզԻսկ սա երազ չի, սա իրականություն ա. Արա ՂազարյանխԱպրիլի 27. Օրվա խորհուրդՈրոնք են մագնեզիումի դեֆիցիտի ախտանշանները, հնարավոր հետևանքներն ու խնդրից ազատվելու միջոցներըԳնացել էինք պահի ազդեցության տակ. ՊՆ սպաԷրդողանը չեղարկել է իր այցը ԱՄՆՍա այն դեպքն է, երբ քո «բարեհոգությունը» Ադրբեջանը թուլություն և ողորմելիություն է թարգմանում. Արշակ Սրբազան (տեսանյութ)Ռուսական գազից հրաժարվելու` ադրբեջանական գազ սպառելուն հակված ՔՊ պատգամավորը«Ժողովուրդ». 3270 հայտարարատու անձանց պաշտոնների՝ 5009 փոփոխություններ. հիմքում խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքն է«Հրապարակ». Դա կլիներ մեր վերջը. Փաշինյանը՝ ադրբեջանցի «փախստականների» մասին«Փաստ». Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել»Ուկրաինայի ողջ տարածքն այս գիշեր ենթարկվել է հզոր օդային հարվածի. նախնական արդյունքներըՌուսական ուժերը գրավել են ամերիկյան նորագույն գրոհային զրահամեքենա (Տեսանյութ)«Հրապարակ». Տավուշի մարզպետը հացրի սեղանի շուրջ փորձել է լվանալ գյուղացիների գլուխները«Ժողովուրդ». Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են«Փաստ». Կեղծ բարեպաշտների ժամանակն ու... «ամնեզիան»Չինացիների պատասխանը Բլինկենին. Վաշինգտոնը չէ, որ պետք է Պեկինին պահանջ ներկայացնիՌուսական բանակը ճեղքել է ուկրաինական պաշտպանությունը Խարկովի մարզումԱպրիլի 1-ից ապրիլի 26-ը Օչերետինոյի ուղղությամբ (Տեսապատկեր)«ՀՀ ՊՆ-ն միջոցներ է ձեռնարկում զինվորական համազգեստով անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ»Վախենամ մեծ ժողովրդական պայթյուն լինի եւ երկիրը վերածվի քաոսի. Շարմազանովը փակագծեր է բացումՏավուշի պայքարին միացել է 20 պայմանագրային զինծառայողՌուսաստանի ուժերն ընդլայնում են վերահսկողության գոտին Օչերետինոյից հյուսիս-արևմուտք (Քարտեզ)Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հոգեվարքի մեջ է, իրավիճակին չեն տիրապետում. Շարմազանով (ԱՆՈՆՍ)Իսկ Ալեն Սիմոնյանը ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանո՞ւմ է. Ալլա ՀակոբյանԱդրբեջանը Թուրքիայի պատճառով բավականին լուրջ խնդիրներ է սկսելու ունենալ Իրանի հետ. ԲալասանյանՈւկրաինայի բանակը փախել է Օչերտինո-Բերդիչի ուղղությունից (Քարտեզ)Նիկոլյանի վիճակն օր օրի վատթարանում է, իսկ նրա մուտքը Հայաստան շարունակում է մնալ փակԲանտից փախուստի ամենաձախոդ փորձերից մեկը (Տեսանյութ)Հայաստանը պետական դավաճանությամբ Ադրբեջանի առաջ ծնկի են բերումԳրանտակեր պրոպագանդիստները… պետք է վերջ տան հակառուսականության տարածմանըԱյսօր, դժբախտաբար, մեր ներսից ենք ստանում հարվածները. ԼոքմագյոզյանՎախեցնում է, թե չտանք պատերազմ կլինի, բայց որ տանք` ավելի ուժեղ պատերազմ է լինելու. ԲագրատյանԷրդողանը չի գնա ՌԴ-Իրան ուղղությամբ պատերազմիԳլխավոր հարցի` Մեղրիի երկաթգծի շուրջ դեռ անորոշություն է, բայց...Ոնց արա՛, եղեռնը դարձավ անհիմն հիշողությո՞ւն. Գեւորգ ՊետրոսյանԱկանի պայթյունից վիրավորված սակրավորը զրկվել է վերջույթից«Հողատուն այստեղ նստած` ժողովրդի  ճանապարհն են փակում». ՄԱԴԼԵՆ ԱՍՐՅԱՆ  Նիկոլյան «տնտեսական հրաշքի» իրական դեմքըԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻԲԱՄԲԱՍԱՆՔԶԱՐՄԱՆՔԷՐԴՈՂԱՆԻ ԲԱՐՅԱՑԱԿԱՄ ՀԱՅԱՑՔԸ ՈՐՍԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՎԱՃԱՌՈՒՄ Է ԵՐԿԻՐԸՉի կարում խփի, կմճտում ա. քաղաքացին` ոստիկանինՈւՂԻՂ․ Բողոքի ակցիա ՀրազդանումԺողովո՜ւրդ, ոտքի ելեք, երկիր ենք կորցնում չարբախցիները պարալիզացրել էին խաչմերուկներըԱպարանի Սուրբ Խաչ եկեղեցի կբերվի Քրիստոսի Խաչափայտի ՄասունքարանըԱՄՆ համալսարաններում զանգվածային բողոքի ցույցեր են (լուսանկարներ)
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода