Iravunk.com | Ինչ արեց Սամվել Շահրամանյանը, հանցագործություն է ապագայի նկատմամբ. Զատուլին
Վալերի Զալուժնին նշանակվել է Մեծ Բրիտանիայում Ուկրաինայի դեսպան Բագրատ Սրբազանը վերջապես հասավ Հանրապետության հրապարակ, հարթակում է Մինչև հասնենք հրապարակ, պետք է իշխանությունները մտածեն, թե ինչ են անելու. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Բագրատ սրբազանի գլխավորած երթն անցնում է Բաղրամյան պողոտայով Պետական որոշ կառույցների աշխատակիցներին զգուշացվել է` կհեռացվեն աշխատանքից, եթե մասնակցեն հավաքներին. Ռուբեն Մելիքյան Ով չի հիշում իր պատմությունը, չի հարգում անցյալը, նա չունի ներկա, առավել եւս` ապագա. Ղազարյան Մենք թույլ չենք տալու Արեւմուտքին վերաշարադրել պատմությունը. Երջանիկ Ղազարյան Ես ատում եմ պատերազմը, որը միայն արցունքներ է բերում, ուրիշ ոչինչ... Քաղաքական ուժերը պետք է համախմբվեն ոչ թե շահի, այլ` գաղափարի շուրջ. Վազգեն Սաֆարյան Ժամանակն է մեր խոսքն ասելու, պատրաստ ենք դժվարին պայքարին. Երջանիկ Ղազարյան

Ինչ արեց Սամվել Շահրամանյանը, հանցագործություն է ապագայի նկատմամբ. Զատուլին

Միջազգային

Մոսկվայում տեղի ունեցած Յալթայի միջազգային համաժողովի շրջանակում «Իրավունքը» բացառիկ զրույց է ունեցել ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ ԿՈՆՍՏԱՆՏԻՆ ԶԱՏՈՒԼԻՆԻ հետ:

«ՀԱՅԿԱԿԱՆ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՍ ԱՄԵՆՈՎ ԱՎԱՐՏՎԱԾ ՉԷ»

— Կոնստանտին Ֆեոդորովիչ, մենք տեսնում ենք, որ Ղրիմն իր շուրջ տեղի ունեցող անգամ այս ծանր պատերազմական իրավիճակում, շարունակում է զարգանալ, նոր դաշնակիցներ ու ընկերներ ձեռք բերել, ինչո՞ւ չհաջողվեց Արցախին եւս նույն ճանապարհով գնալ:

— Ի տարբերություն Ղրիմի, Արցախի դեպքում այսպես ստացվեց, որովհետեւ իրականում անհնարին դարձավ լուծել հասարակ հարց։ Ղրիմի պարագայում ե՛ւ այն ժամանակ, ե՛ւ այժմ ՌԴ իշխանության գլխում կանգնած է իր երկրի համար հայրենասեր մարդ: Ինչպես յուրաքանչյուր քաղաքակական գործիչ, նա էլ կարող է սխալներ թույլ տալ, ունենալ անհաջողություններ, բայց որեւէ դեպքում չի կարելի կասկածել, որ նա երբեւէ դավաճանել է իր երկրի եւ իր ժողովրդի շահը։ Իսկ ՀՀ իշխանության գլխում կանգնած է դավաճան, որը գնում էր Արցախի դավաճանության ճանապարհով եւ հասցրեց այն ողբերգակական ավարտի։ Ահա եւ տարբերությունը Ղրիմի ու Արցախի, որը շատ եմ սիրում, որտեղ շատ անգամներ եղել եմ, եւ որտեղ ինձ «պերսոնա նոն գրատա» չեն հայտարարել` ի տարբերություն Հայաստանի, որտեղ իշխանություն է Նիկոլ Փաշինյանը:

— Արցախի իշխանությունները կարո՞ղ էին պահել Արցախը` անկախ հայաստանյան իշխանությունների որդեգրած ճանապարհից, թե՞ ամեն ինչ որոշվում էր Երեւանում: Ի վերջո, հայկական Արցախի էջը փակվա՞ծ է, թե` ոչ:

— Հայտնի ասացվածք կա` երբեք, մի՛ ասա երբեք։ Ես կարող եմ վստահ ասել, որ հայկական Լեռնային Ղարաբաղի պատմությունն այս ամենով ավարտված չէ։ Թեպետ հիմա ողբերգություն է, որ հայերը լքել են իրենց հողերը, որոնք հարյուրամյակներով պատկանում էին իրենց, այնտեղ են մնացել մշակութային հուշարձաններ, պատմական հուշակոթողներ, եկեղեցիներ… Կարծում եմ` հիմա Արցախի պահպանության գործառույթն իրենց վրա են վերցրել այնտեղ գտնվող անխոս արձանները։ Եվ ես լիահույս եմ, որ ինչ-որ ապագայում հայերը կկարողանան Ռուսաստանի աջակցությամբ հասնել արդարության` ԼՂ հարցում։ Փաստ է, որ ոչ միայն Հայաստանի իշխանությունը, այլ նաեւ Արցախի Հանրապետության նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը, ցուցաբերեցին թուլություն եւ անկարողություն կազմակերպել պաշտպանություն եւ դիմադրություն։ Արայիկ Հարությունյանն ամենախայտառակ ձեւով հրաժարական տվեց, երբ պետք էր հենց այդ պահին իր պարտականությունները կատարեր։ Այն, որ իր իրավահաջորդը բախվեց նրան, ինչին տեսանք, իմ կարծիքով` չմտածված եւ դժվար թե իրավական քայլ էր` որոշել, որ Արցախի Հանրապետությունն ընդհանրապես դադարում է գոյություն ունենալ: Նրա հետ անձամբ ծանոթ չեմ` ի տարբերություն Արայիկ Հարությունյանի, բայց անկախ նրանից, թե ինչ արժանիքներ ու որակներ ունի, համենայնդեպս, այն, ինչ արեց, ըստ իս, հանցագործություն է ապագայի նկատմամբ։ Նա, թեպետ ոչ մեկի կողմից ճանաչված չէր, որպես նախագահ, բացի Արցախի Հանրապետության խորհրդարանից, բայց իր վրա վերցրեց Արցախը` որպես հանրապետություն, դադարեցնելու մասին որոշում կայացնելը: Սա չէր կարելի անել: Կարող էր նա Արցախի վտարանդի իշխանություն մնալ, ի վերջո, արցախյան համայնքը, որը տեղափոխվեց հիմնականում Հայաստան, անխոս, նրանք կամ իրենց իրավահաջորդները, իմ կարծիքով, լիարժեք իրավունքներ ունեն պահանջելու թե՛ իրենց թողած գույքը, թե՛ այն, որ հոգ տարվի պատմամշակութային հուշարձանների հանդեպ եւ այլն։ Նման որոշում կայացնել, անգամ ինչ-որ մեկի ցուցումով կամ ճնշմամբ, ինչն իհարկե կար, նշանակում է ստորագրել, որ ինքդ ունակ չես դիմադրելու որեւէ ճնշման` զբաղեցնելով բարձր պաշտոն:

«ՌՈՒՍ ԽԱՂԱՂԱՊԱՀՆԵՐԻ ՀԵՏԱԳԱ ՆԵՐԿԱՅՈՒԹՅՈՒՆՆ ԱՐՑԱԽՈՒՄ ԻՐԱԿԱՆՈՒՄ ՄԵԾ ՀԱՐՑ Է»

— Շանս կա՞, որ ռուս խաղաղապահները կմնան Արցախում, երբ հայաստանյան իշխանությունները բացահայտ գնում են դեպի Արեւմուտք:

— Մեր խաղաղապահ կոնտիգենտի հետագա ներկայությունն այնտեղ, իրականում մեծ հարց է` արժի՞, որ նրանք շարունակեն մնալ Արցախում։ Կարծում եմ` ՌԴ-ն, իր հեղինակության գաղափարներից ելենով, հետաքրքրված է, որ ինչ-որ քանակի խաղաղապահներ, այնտեղ մնան: Բայց ճի՞շտ կլինի քաղաքականության առումով, չեմ հաստատի, քանի որ այստեղ կարող է լինեն դեմ եւ կողմ կարծիքներ։ Ստացվում է, որ մնալով դառնում ես զուտ վիճակագիր, պարզապես իրադարձություններին հետեւող, թե ինչպես է Ադրբեջանն իրենով անում այդ տարածքը եւ չունես հնարավորություն խառնվել այդ հարցերում: Այսինքն` քո ներկայությամբ պարզապես լուսաբանես այդ գործընթացը։ Մինչդեռ մյուս կողմից կա կարծիք, որ նրանց ներկայությունը, անգամ պարզապես դիտորդի կարգավիճակում, ադրբեջանցիներին կստիպի իրենց ավելի քաղաքակիրթ պահել, քան իրականում կան: Մեզ հայտնի է նրանց պահվածքը՝ կապված կրոնական հուշարձանների նկատմամբ վանդալիզմի հետ եւ այլն: Այս ամենը կբերի նրան, որ Արցախում որոշ ժամանակ անց, ինչպես արդեն փաստ է` ոչ միայն այլեւս հայ չի լինի, ինչպես Նախիջեւանում, այլ նաեւ պատմամշակութային հուշարձանները չեն լինի: Արդեն իսկ ադրբեջանական իշխանություններն ասում են, որ որոշ հուշարձաններ չեն պատկանում հայերին: Օրինակ, եկեղեցին՝ ալբանական է, ադրբեջանցիներն ու Կովկասում հին ժամանակներից ապրող ալբանացիներն էլ նույնն են։ Այսօր պատմության խեղաթյուրման հարցը Ադրբեջանում օրակարգային է, թե` այո՛, ադրբեջանցիները վաղուց են ապրում Ադրբեջանում, որը մինչեւ 20-րդ դարի սկիզբն այդպես չէր անվանվում։ Բայց ինչ էլ ասեն, միեւնույնն է, ոչ այնքան վաղուց են ապրել ադրբեջանցիները Ղարաբաղում, որքան` հայերը։ Եվ ճիգերը` փորձել ապացուցել հակառակը, հակապատմական է։ Բնականաբար, ադրբեջանական մշակույթի հետքեր գոյություն ունեն ե՛ւ Շուշիում, ե՛ւ այլ քաղաքներում, բայց սա չի նշանակում, որ այդ տարածքներն ի սկզբանե չէին եղել բնակեցված հայերով` մինչեւ թյուրքերը հայտնվեցին Կովկասում։ Նրանք ոչ մի կերպ չէին կարող հայտնվել Կովկասում 6-րդ դարից առաջ։ 6-րդ դարում գոյություն ուներ առաջին թյուրքական հանրապետությունը` Մեծ թուրքական կագանատը, որը գտնվում էր Ալթայում, ոչ թե` Կովկասում: Այդ տարածքներում նրանք չէին կարող հայտնվել 10-րդ դարից շուտ։ Իսկ հիմա նրանք ներկայացնում են, թե դրանք ադրբեջանական տարածքներ են եղել, անգամ «Ադրբեջան» բառի բացակայության դեպքում։

— Հայաստանում, եթե այս իշխանությունը շարունակի մնալ, հաջորդը Սյունի՞քն է հանձնվելու, թե՞ ՀՀ սահմանները հնարավոր կլինի պահպանել:

— Այդ հարցին ես չունեմ պատասխան։ Ինչպես գիտեք, պարոն Փաշինյանը հրապարակային եւ ցուցադրաբար, ըստ իս` վիրավորական ձեւով հայտարարել է ի լուր բոլորին, որ Հայաստանն Արեւելքից շրջվում է դեպի Արեւմուտք: Նա փորձում է որսալ պահն ու հայերին համոզել, թե դա լավագույն ելքն է, որ հենց այնտեղ են Հայաստանի ընկերները։ Բայց հիշեցնեմ, որ եղել են պատմական շրջաններ, երբ հայկական հանրային կարծիքը փորձել են հույսեր կապել Արեւմուտքի օգնության հետ` Առաջին համաշխարհային պատերազմի, Հայոց ցեղասպանության, նախկին ռուսական կայսրությունում տեղի ունեցող քաղաքացիական պատերազմի ժամանակ, սակայն, ինչպես գիտեք, իրականում որեւէ օգնություն այն ժամանակվա Արեւմուտքը հայերին չի ցուցաբերել՝ չնայելով բոլոր տեսակի դեկլարացիաներին՝ լինի Վիլսոնինը, թե Անտանտի այլ լիդերներինը։ Արեւմուտքում ունեցած հանդիպումների, ելույթների արդյունքում հայերը ոչինչի չհասան։ Վստահ եմ` այն փաստը, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի համար մնում է կարեւորագույն հանրապետություն, ի չիք են դարձնում բոլոր մտածված եւ չմտածված եզրակացությունները, թե Արեւմուտքը կաջակցի Հայաստանին որեւէ հարցում: Մեզ մոտ էլ բոլորն իրենց պետք է հաշիվ տան, որ անկախ ռուս-թուրքական ներկա նորմալ հարաբերություններից, դրանք պարտադրված են, երբ Ռուսաստանն Ուկրաինայում պայքար է մղում: Իրականում Թուրքիան Կովկասում իր ամրապնդումն ու շարժը դեպի Արեւելք ցույց է տալիս Արեւմուտքին, որպես ոչ թե իր, այլ ամբողջ ՆԱՏՕ-ի առաջխաղացում, հենց այդպես էլ նրանք իրենց քայլերը ներկայացնում են իրենց գործընկերներին: Սա պետք է որոշ մարդկանց ուղեղներին հասնի, այդ թվում` մեզ մոտ, երբ էժանագին վերլուծություններ են անում, թե տեղի ունեցածը Ռուսաստանի շահերից է ելնում: Այո՛, մեզ մոտ էլ բավարար քանակի ապուշներ ու սրիկաներ կան, որոնք, դավաճանելով Ռուսաստանի շահերը, ծափահարում են «Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնումը» եւ այլն: Այսպիսիները կան բլոգերների շրջանում, հեռուստաեթերներում հայտնվողների մեջ, որոշ մեր պաշտոնական դեմքեր էլ վերջին շրջանում խոսել են բավականին շատ հիմարություններ: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար պարոն Պեսկովը Ղարաբաղյան նոր կոնֆլիկտի ամբողջ ընթացքում այնպիսի ելույթներ էր ունենում, որ ես ամոթից կարմրում էի: Սկսած նրանից, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը բնութագրում էր իբրեւ հայ եւ ադրբեջանցի ժողովուրդների հաղթանակ: Հիմա էլ ասում է, որ պետք չէ մեղավորներ փնտրել Արցախից հայ ժողովրդի դուրսբերման մեջ, մենք դեմ ենք դրան, բայց մեղավորներ մի փնտրեք, այդպես իրենք են որոշել: Պատկերացնո՞ւմ եք:

— Սա նշանակո՞ւմ է` какой привет, такой ответ, որովհետեւ ժամանակին բոլորովին այդպիսին չէր ռուսաստանյան պաշտոնական հռետորաբանությունը:

— Այն ավելորդ անգամ ապացուցում է պարոն Պեսկովի կողմնապահ լինելու մասին: Ես իրեն չեմ կասկածում մտքի աղքատության մեջ, բայց իր կողմնապահ լինելը լրիվ ակնհայտ է:

«ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՆ ԱՎԵԼԻ ՇՈՒՏ ԹԱՔՆՎԵԼ Է ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ, ՔԱՆ` ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ»

— Իսկ ի՞նչ կասեք Ադրբեջանի կողմից գերության մեջ գտնվող Արցախի նախկին ղեկավարների, քաղաքական գործիչների մասին: Ի՞նչ է լինելու իրենց ապագան:

— Այս հարցն ամենից շատն է հիմա ինձ անհանգստացնում: Ընդ որում` ավելի, քան Լեռնային Ղարաբաղի ապագան, որի հարցն իմ կարծիքով` շարունակում է մնալ օրակարգում` անկախ նրանից, որ հայերն այնտեղից գնացել են: Անձամբ փորձում եմ անել ամեն ինչ, որպեզի Ռուսաստանում այդ հարցին ուշադրություն դարձնեն: Գիտեմ, որ ՌԴ նախագահը այդ հարցով խոսել է Ադրբեջանի նախագահի հետ` կոչ անելով ըմբռնում դրսեւորել: Եվ այդ խոսակցությունը երեկ չի տեղի ունեցել, այլ հենց առաջին ձերբակալությունից անմիջապես հետո: Ես անհանգստացած եմ Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, Ռուբեն Վարդանյանի եւ ամենաքիչը` Արայիկ Հարությունյանի ճակատագրով, ով, իմ կարծիքով, հայտնվեց այնտեղ, որովհետեւ շատ էր ուզում: Իր պատճառով ստեղծված իրավիճակում Արայիկ Հարությունյանը, դժվար թե, իրեն անվտանգ զգար` Հայաստան վերադառնալով: Նա ավելի շուտ թաքնվել է Ադրբեջանում, քան` ձերբակալվել: Ինչ վերաբերում է մյուսներին, հույս ունեմ, որ Ադրբեջանում ողջախոհ կմոտենան այս հարցին: Կան որոշակի ակնարկներ, թե որոշ ժամանակ անց նրանց բաց կթողնեն, բայց այն, որ այդ ղեկավարները, հանրային գործիչները ձերբակալվել են եւ հիմա գտնվում են ադրբեջանական բանտերում, խոսում է Ադրբեջանի վրիժառության եւ հայերին նվաստացնելու մասին: Մի կողմից` Ադրբեջանը ստիպված է միջազգային մակարդակով վստահեցնել, թե ողջունում է հայերի մնալը Լեռնային Ղարաբաղում, նրանց չի վռնդում այնտեղից, իսկ մյուս կողմից` այդ ձերբակալություններով Լեռնային Ղարաբաղի բոլոր հայերին հասկացնում է, թե ինչ կլինի իրենց հետ, եթե մնային: Ի վերջո, եթե իրենց լիդերների հետ են այդպես վարվել, ուրեմն` շարքային քաղաքացիներին հետ կարող են ավելի վատ վարվել: Այս ձերբակալությունները հենց դրա համար է արվել: Սա, կարծում եմ, բոլորին է հասկանալի` ովքեր այդ մասին խոսում են, եւ ովքեր դրա մասին չեն խոսում:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Մոսկվա-Երեւան



Վալերի Զալուժնին նշանակվել է Մեծ Բրիտանիայում Ուկրաինայի դեսպանԲագրատ Սրբազանը վերջապես հասավ Հանրապետության հրապարակ, հարթակում էՄինչև հասնենք հրապարակ, պետք է իշխանությունները մտածեն, թե ինչ են անելու. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Բագրատ սրբազանի գլխավորած երթն անցնում է Բաղրամյան պողոտայովՊետական որոշ կառույցների աշխատակիցներին զգուշացվել է` կհեռացվեն աշխատանքից, եթե մասնակցեն հավաքներին. Ռուբեն ՄելիքյանՈվ չի հիշում իր պատմությունը, չի հարգում անցյալը, նա չունի ներկա, առավել եւս` ապագա. ՂազարյանՄենք թույլ չենք տալու Արեւմուտքին վերաշարադրել պատմությունը. Երջանիկ ՂազարյանԵս ատում եմ պատերազմը, որը միայն արցունքներ է բերում, ուրիշ ոչինչ...Քաղաքական ուժերը պետք է համախմբվեն ոչ թե շահի, այլ` գաղափարի շուրջ. Վազգեն ՍաֆարյանԺամանակն է մեր խոսքն ասելու, պատրաստ ենք դժվարին պայքարին. Երջանիկ ՂազարյանԵթե Ստալինգրադն անկում ապրեր, Հայաստան աշխարհը երեւի թե չլիներ. Վազգեն ՍաֆարյանԵրևանի խնդրանքով՝ Թուրքիայի և Իրանի հետ սահմաններին ՌԴ սահմանապահները կմնան. ԿրեմլՁեռքերս բաց է, թող ինձ կալանավորեն, դրանից երկիրը կփոխվի՞. ՍրբազանՔՊ-ին կոչ եմ անում, օգտագործե'ք հնարավորությունը, դարձի եկե'ք դեպի պետականություն. ՍրբազանՌուսաստանի միջուկային զորավարժություններին ևս մեկ երկիր կմասնակցի. ՊուտինՄարգարիտա Սիմոնյանը պատմել է Հայրենականին մասնակցած նախնիների մասին (լուսանկարներ)Շատ լավ բաներ են մեզ սպասվում Հանրապետության հրապարակում, մնաց մի քանի ժամ. Բագրատ ՍրբազանՎահե Ղազարյան, մենք իրար լավ ենք ճանաչում. հրահրում եղավ, 1-ին պատասխանատուն Դուք ու Ձեր անմիջական ղեկավարն եք լինելու. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Հրետակոծվող քաղաքն ու ճակատագրական վարսահարդարման արդուկը. Գաղթի դաժանություններից մինչեւ կյանքի պայքարԲագրատ Սրբազանն իր առաջնորդած երթով գնում է վերականգնելու արդարությունըԿիրանցի, Ոսկեպարի բնակիչները սահմանազատումից դժգոհ չեն․ ԹունյանՄիջուկային զորավարժությունների 2-րդ փուլում ՌԴ-ին կմիանա Բելառուսը. ՊուտինՄալաթիայում գործող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում հայտնաբերվել է 5 օրական երեխա․ shamshyanԴիմագրավում ենք ծանրագույն փորձությունների, հույսով ու լավատեսությամբ զինվենք, չտկարանանք․ ՎեհափառՈվքեր են Բագրատ Գալաստանյանի նախաձեռնությանն իրենց աջակցությունը հայտնել և/կամ ակտիվ մասնակցում ենՈվքեր գոռացին, ճչացին, իմացե'ք, նրանք մեզնից չեն, մեր շարժումը լուռ է, Աստծով ու հայրենիքով. Բագրատ ՍրբազանԿարմիր հրապարակում տեղի է ունեցել Հաղթանակի զորահանդեսը (տեսանյութ)ՀՀ մարզերում տեղակայված ռուս սահմանապահ և զինվորական կետերը դուրս կգան այդ կետերիցՄայր Աթոռի միաբանները հարգանքի տուրքը մատուցեցին Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշտատակինՇՏԱՊ. Մալաթիայի «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում հայտնաբերվել է նորածին երեխաՕդի ջերմաստիճանը ցերեկն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանովԲագրատ Սրբազանն այսօր պայքարում է մեր բոլորիս անունով. ԱՄՆ-ում երթ է՝ ի աջակցություն ՇարժմանՁեր բոլոր գնումները հաջող կլինեն. մայիսի 9-ի աստղագուշակՀայաստանում Հայրենական մեծ պատերազմի 44 վետերան կաՈվ չի հիշում պատմությունը և մոռացել է նրա հետևանքները, կոպտորեն պատժվում է. ԿոպիրկինՌԴ դեսպանը խոնարհվեց և ծաղիկներ դրեց Հայրենական Մեծ պատերազմի զոհերի հիշատակին նվիրված անմար կրակինԱԱԾ-ն Սրբազանի Շարժմանը զգուշացրել է «չգործել ընդդեմ իրավակարգի» և «պահպանել օրինականությունը»Հացը գողացան, նրանց դրա համար գնդակահարեցին. 100-ամյա Ներսես պապը սարսափելի դրվագներ է պատմում«Ժողովուրդ». 761 թե՞ 195 անհետ կորած, 80 գերի, թե՞... ԱՄՆ պետդեպի, ՀՀ կառավարության եւ ոչ պաշտոնական թվերը անհամեմատելի են«Հրապարակ». Եկեղեցին տարիներով բոյկոտող վարչապետը հիշել է Եկեղեցու մասին«Ժողովուրդ». Ինչպե՞ս փչացնել այսօրվա հավաքը. Փաշինյանը հանձնարարել է լուծումներ գտնելԻ՞նչ անեմ, նստեմ բարդ աստվածաբանական բաներ ասեմ, ընդհանրապես կախվեն. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանին«Ալյանս» կուսակցությունը լիովին աջակցում է Բագրատ Սրբազանի գլխավորած համաժողովրդական շարժմանըՀայտնի գեներալ Սուրովկինը վերադարձավ Մոսկվա. ինչ նոր պաշտոն կստանաԱնհավանական խաղ Մադրիդում. «Ռեալը» Չեմպիոնների լիգայի եզրափակիչում է(տեսանյութ)Գուրգեն Մելիքյանի հանդիպումը Բագրատ Սրբազանի հետ30 ՏԱՐԻ, ԱՌԱՆՑ ԽԻԶԱԽ ՀԱՅՈՐԴՈՒՀանկարծ ժողովրդի մեջքը հերթական անգամ չկոտրվի եւ հուսախաբ չլինեն. Արթուր Վարդանյան Հաջողակ կլինեն կրակի տարերքի նշանները, սակայն ջրայինները պետք է ավելի զգույշ լինեն․ Մայիսի ամսվա աստղագուշակ բոլոր նշանների համարԻնչն է պայմանագրային զինծառայողին հասցրել կյանքին վերջ տալուն․ Մանրամասներ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода