Հարցականի տակ են դրվում երրորդ հանրապետության ակունքներում գտնվող իրավական ակտերը. Մելոյան
Ներքաղաքական![Հարցականի տակ են դրվում երրորդ հանրապետության ակունքներում գտնվող իրավական ակտերը. Մելոյան](/timthumb.php?src=disc/09-02-24/0488e841398be669e40319d2143d81f8.jpg&w=780)
Իշխանության առաջ քաշած Սահմանադրության փոփոխության հարցում, ըստ սահմանադրագետ ԳՈՀԱՐ ՄԵԼՈՅԱՆԻ, միակ շոշափելի փաստն այն է, որ սա թշնամի պետության ղեկավարի պահանջն է, որը նա 2021 թվականից բացահատորեն հրապարակային ելույթներում ներկայացրել է:
— Իշխանությունը պաշտոնապես տվել է արցախյան հիմնահարցի իրավական հիմքերը վերացնելու մեկնարկը: Փորձ է արվում իրավական հենասյուներից, որը մեր սերունդները, եթե հաջողվի հետագայում արցախյան հարցի շրջանակներում օգտագործեն եւ հղում կատարեն, իրավական եղանակով ձերբազատվել: Եթե Հայաստանը հրաժարվում է Սահմանադրության նախաբանից, դրանով հարցականի տակ են դրվում Հայաստանի երրորդ հանրապետության ակունքներում գտնվող իրավական ակտերը: Իշխանությունը պաշտոնապես տվել է արցախյան հիմնահարցի իրավական հիմքերը վերացնելու մեկնարկը: Ընդ որում` օրակարգ է դարձել ոչ թե սահմանադրական փոփոխությունը, այլ նոր սահմանադրության ընդունումը: Սահմանադրական փոփոխության դեպքում կարող էին ամբողջովին նոր խմբագրությամբ շարադրել Սահմանադրության տեքստը, բայց իրենք սահմանափակված էին անփոփոխելի դրույթներով։ Այդ դրույթներն են՝ Սահմանադրության նախաբանը, 1-ին, 2-րդ, 3-րդ, 203-րդ հոդվածները։ Այսինքն, մենք կարող ենք այս տեխնիկական նրբությունից հետեւություն անել, որ թիրախում գտնվում են մեր Սահմանադրության հիմնարար դրույթները, ինչը նաեւ չեն թաքցրել իշխող ուժի ներկայացուցիչները: