Չինաստանը, իսկապես, շրջապատել է Թայվանը (Տեսանյութ) Պուտինը հայտնել է, թե ինչ է քննարկելու Լուկաշենկոյի հետ (Տեսանյութ) «Հրապարակ». Աղավնոյի պատմությունը կրկնվում է Կադիրովի երազանքը Զելենսկու հետ կապված (Տեսանյութ) «Հրապարակ». Սահմանը դեռ չի բացվել, բայց պատրաստ են բեռներ ընդունել «Ժողովուրդ». Դավիթ Տոնոյանի գործով հրթիռները, պարզվում է, պիտանի են եղել․ հետաքրքիր զարգացումներ են Գերմանիայում բացահայտել են, թե այս անգամ որ քաղաքը կկորցնի Ուկրաինան Խոշոր հրդեհ՝ Երևանում․ բնակիչներին տարհանել են․ տեղում աշխատել է շտապօգնությունը ԱՄՆ Կոնգրեսը պատժամիջոցներ է պատրաստում Վրաստանի դեմ «Ժողովուրդ». Սրբազանին առաջարկել են ժամանակավոր կառավարության վարչապետի իր թեկնածությունը հաստատող փաստաթուղթ ստորագրել

Հոգեւորականը կարո՞ղ է հանդիսանալ բարձրաստիճան պաշտոնատար անձ. պարզաբանում է սահմանադրագետը

Ներքաղաքական

«Իրավունք»-ի զրուցակիցն է Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի գործադիր տնօրեն, սահմանադրական իրավունքի մասնագետ, իրավապաշտպան ԳՈՀԱՐ ՄԵԼՈՅԱՆԸ:

Սահմանադրության համաձայն` ՀՀ-ում եկեղեցին անջատ է պետությունից: Այս դեպքում՝ հնարավո՞ր է, որ Բագրատ սրբազանը դառնա վարչապետի թեկնածու, եթե պատգամավորներն անվստահություն հայտնելու գործընթաց սկսեն Նիկոլ Փաշինյանի դեմ:

— Մեր Սահմանադրության մեջ նման նշում չկա, որ պետությունը եկեղեցուց անջատ է։ Պարզապես, մեր պետությունը Հայ Առաքելական Եկեղեցուն նվիրված առանձին կարգավորում ունի, որի համատեքստում ՀՀ Սահմանադրությունը սահմանում է, որ Հայաստանյաց Առաքելական Սուրբ եկեղեցին ճանաչվում է որպես Ազգային եկեղեցի բացառիկ առաքելությամբ՝ մեր ազգային մշակույթի զարգացման, հոգեւոր կյանքում, ազգային ինքնապահպանության հարցով։ Այսինքն՝ այդպիսի կարգավորում, որ եկեղեցին անջատ է պետությունից, դա զուտ մեկնաբանման հարց է եւ հստակ այդպիսի սահմանում մեր Սահմանադրությունը չի պարունակում։ Եվ երկրորդ՝ որեւէ բացառություն չկա սահմանված, որպես սահմանափակող մաս, որ հոգեւորականը չի կարող հանդիսանալ բարձրաստիճան պաշտոնատար անձ, լինել որեւէ ընտրովի կամ նշանակովի պաշտոնի, քանի որ ըստ պաշտոնների անվանումների, պաշտոնների անձնագրերի կամ սահմանափակումների ցանկերի՝ դրանց թվում չկա հոգեւորականը, իսկ տվյալ դեպքում՝ Բագրատ սրբազանը հանդիսանում է ՀՀ քաղաքացի։ 

Բագրատ սրբազանն իր խոսքում նշել էր, որ խորհրդարանական ընդդիմության ձայներին պակասում է 20 ձայն, որպեսզի անվստահության՝ իմպիչմենթի գործընթաց սկսվի Նիկոլ Փաշինյանի դեմ: Այժմ եթե այդ 20 պատգամավորները ՔՊ-ից գտնվեցին, ի՞նչ է լինելու հետո:

— Անպայման պետք է ներկայացվի վարչապետի թեկնածու, քանի որ եթե անվստահություն հայտնելու գործընթաց է մեկնարկում՝ մեր երկրի Սահմանադրական կարգավորումների համատեքստում նախատեսվում է անվստահության գործընթաց, որը մեկնարկում է իր ձեւով, եւ լինում է ԱԺ-ի որոշման նախագիծ։ Այդ նախագծի մեջ վարչապետին անվստահություն հայտնելուն զուգահեռ՝ պարտավոր են նշել նոր թեկնածուի անունը։ Դա Սահմանադրական պահանջ է։ 

Տիկին Մելոյան, փաստորեն, արդյունքում այս Ազգային ժողովը դեռ չի՞ լուծարվի, այլ, պարզապես, կունենանք անցումային կառավարությո՞ւն:

— Տեսեք, եթե ոչինչ տեղի չի ունենում, բայց, այնուամենայնիվ ընդունվում է այս նախագիծը, ընթացակարգը հետեւյալն է՝ ստորագրությունները հավաքելուց հետո անհրաժեշտ է 48-72 ժամվա ընթացքում քվեարկություն հրավիրել, եւ նախագիծը ներկայացնելու համար պետք են 1/3-ի ձայները։ Այսինքն՝ 36 պատգամավոր պետք է ստորագրեն, որպեսզի շրջանառության մեջ դրվի, այնուհետեւ հաջորդ փուլը՝ քվեարկությունը, անվանական պետք է տեղի ունենա, եւ անվանական քվեարկության արդյունքում պետք են կեսից ավելի ձայներ։ Այսինքն՝ 54 պատգամավորի ձայն, եւ արդյունքում կա՛մ չի ընդունվում նախագիծը, որից հետո 6 ամսվա ընթացքում կրկին իմպիչմենտի հնարավորության սահմանափակում է առաջանում վարչապետին, կամ՝ 2-րդ կարգով էլ, եթե ընդունվում է, արդեն ավտոմատ կերպով, այդ ընդունված որոշմամբ, տվյալ գործող վարչապետի լիազորությունները համարվում են դադարեցված, ու այդ նախագծում նշված պաշտոնատար անձը համարվում է նոր նշանակված վարչապետ, իսկ ԱԺ-ն չի լուծարվում դրա հիման վրա։

Այսինքն՝ ստացվում է այնպես, որ, միեւնույնն է, հաջորդ վարչապետին ընտրելու է իշխող ՔՊ-ն, որը խորհրդարանում մեծամասնություն է:

— Ամբողջապես այդպես չի ստացվում, որ ՔՊ-ն է ընտրում։ Բացի ՔՊ-ից, կա 36 պատգամավոր, որից 35-ը երկու ընդդիմադիր խմբակցություններն են, եւ կա մեկ անկախ պատգամավոր: Իսկ անհրաժեշտ է 54 պատգամավորի ձայն, հետեւապես, եթե հանենք 36-ը, ստացվում է, որ անհրաժեշտ է ընդամենը եւս 18 պատգամավորի ձայն։ Այսինքն՝ ստացվում է, որ ՔՊ-ն ձայների փոքրամասնությունն է ապահովում։

Ստեղծված իրավիճակում Դուք տեսնու՞մ եք 2018 թ.-ի սցենարով ընտրություն՝ երկու անգամ առաջադրվի վարչապետի թեկնածու եւ, ի վերջո, ընտրվի:

— Նախորդ անգամ հրաժարվեցին գործող իշխող ուժի պատգամավորներն այն ժամանակվա թեկնածու Նիկոլ Փաշինյանին ընտրել, ինչի արդյունքում արդեն իրենք շատ կոպիտ միջոցների գնացին։ Եթե կհիշեք հենց այն ժամանակ հրապարակեցին Հանրապետական խմբակցության պատգամավորների հեռախոսահամարները, սեւ ժապավենների ակցիաներ իրականացրին մարդկանց բնակավայրերում եւ դիմեցին հակաիրավական բնույթի քայլերի։ Առավել շատ հակաբարոյական գործողություններ եւ ակցիաներ իրականացրին, եւ այդ հանրային ճնշման հետեւանքով, այնուամենայնիվ, ՀՀԿ խմբակցության մի խումբ պատգամավորներ ներկուսակցական, քաղաքական որոշում կայացրին եւ այնքան ձայներ տվեցին, որպեսզի ապահովեն այդ ժամանակվա թեկնածու Նիկոլ Փաշինյանի վարչապետ դառնալը։ Այժմ արդեն կոնսենսուս կա։ Օրերս նույնպես մենք տեսանք, թե որքան մարդ հավաքվեց Հանրապետության հրապարակում: Բավական զարմանալի էր, քանի որ անհավանական քանակի ուսանողներ եւս միացան երթին, եւ կրկին հրապարակում բազմաքանակ երիտասարդություն նկատեցինք: Այսինքն՝ ակնհայտորեն հանրային կոնսենսուս է ձեւավորվել, որ տվյալ ուժը պետք է դադարեցվի: Եվ Նիկոլ Փաշինյանը եթե մեր ներքին կայունության նկատմամբ ուշադրություն ունենա, ու եթե իրենք իրապես հայամետության եւ հայապահպանության առաջ խնդիր ունեն, հենց իրենց հրաժարականը հնարավորություն է մեր պետության եւ ազգի համար, քանի որ իրենք են այդ կապիտուլյացիոն ակտը եւ ոչ հայամետ պայմանները ընդունող ուժը, ու իրենց փոփոխությունը բանակցային սեղանին առնվազն նոր քայլերի, նոր դիվանագիտական պայմանավորվածությունների հնարավորություն էր։ Մինչդեռ իրենք մինչեւ վերջ շարունակեցին աթոռատենչությունը, որի ադյունքում միայն 44-օրյա պատերազմի հետեւանքները մեզ համար արդեն շատ «չնչին» կորուստներ էին համարվում։ Թեպետ` դա հակառակ իմաստով, քանի որ մենք հազարավոր զոհեր ունեցանք։ Դրան արդեն հաջորդիվ շարունակեցին մեր Արցախի ամբողջական կորուստը, ջերմուկյան մարտերը, Հայաստանի 3 մարզերում ադրբեջանական զինված ուժերի ներկայությունը։ Մի խոսքով, արդեն տասնյակից ավել հստակ օրինակներ կան, որ իրենք մի շարք բնագավառներում, որպես քաղաքական ուժ, ձախողել են, եւ այդ ձախողումը շարունակվելու է։ Այսինքն՝ իրենք, անգամ ունենալով «բարեկամական» կամ «գործընկերային» հարաբերություններ Ադրբեջանի հետ եւ մեզ խոստումներ տալով այդ խաղաղության դարաշրջանի վերաբերյալ, զուգահեռ անդադար ունենում ենք զոհեր յուրաքանչյուր շաբաթվա կտրվածքով: Այսինքն՝ կրկին ստում են։ Դրան զուգահեռ իրենք դեռ չեն ապահովել Ադրբեջանի կողմից գրավոր ստանձնած մարտավարությունը՝ մեր գերիների վերադարձը։

ԴԻԱՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ



Չինաստանը, իսկապես, շրջապատել է Թայվանը (Տեսանյութ)Պուտինը հայտնել է, թե ինչ է քննարկելու Լուկաշենկոյի հետ (Տեսանյութ)«Հրապարակ». Աղավնոյի պատմությունը կրկնվում էԿադիրովի երազանքը Զելենսկու հետ կապված (Տեսանյութ)«Հրապարակ». Սահմանը դեռ չի բացվել, բայց պատրաստ են բեռներ ընդունել«Ժողովուրդ». Դավիթ Տոնոյանի գործով հրթիռները, պարզվում է, պիտանի են եղել․ հետաքրքիր զարգացումներ ենԳերմանիայում բացահայտել են, թե այս անգամ որ քաղաքը կկորցնի ՈւկրաինանԽոշոր հրդեհ՝ Երևանում․ բնակիչներին տարհանել են․ տեղում աշխատել է շտապօգնությունըԱՄՆ Կոնգրեսը պատժամիջոցներ է պատրաստում Վրաստանի դեմ«Ժողովուրդ». Սրբազանին առաջարկել են ժամանակավոր կառավարության վարչապետի իր թեկնածությունը հաստատող փաստաթուղթ ստորագրել«Հրապարակ». Սրբազանը պարտիզանություն է անում«Ժողովուրդ». Պատկերացում չունեն, օրենսդրական փաթեթը ԱԺ չի ներկայացվել, սակայն Ավանեսյանը ժամկետներ էր խոստացելՀայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում․ ԱԱԾSeni Seviorum. ՖՈՏՈ․ Թուրքի հետ ամուսնացած Մարիամ Մելիքյանը ծննդյան տարեդարձի առթիվ ստանում է թշնամու ազգից ծաղիկներ և թուրքերենով շնորհակալություն հայտնումԵթե մի 15-20 տարի պայքարեն, կարծում եմ, որ կհաջողեն. Հովիկ Աղազարյանը շարժման մասին Իլոն Մասկը կանխատեսում է արել ապագա պատերազմների մասին«Հրապարակ»․ ՔՊ-ում ոգեւորված են ԱՄՆ պաշտոնյայի այցիցԸնտանիքս հանելու եմ, տունը վառեմ. հորս ու մորս քրտինքը թուրքը չի վայելելու. կիրանցին՝ ոստիկանապետին (տեսանյութ)Ջարդերը չեն կարող դադարեցվել. Էրդողանը զգուշացրել էԿԿՀ-ն ՆԳՆ փոխնախարարի ամուսնուն թույլատրել է փոփոխություն կատարել հայտարարագրում․ Արշակ Վարդապետյանի փոխարեն որեւէ ընդդիմադրի նկատմամբ դժվար թե խուսափեին վարույթ հարուցել. «Ժողովուրդ»Քիչ առաջ բնակարանում ձերբակալվել է Ասկերանի քաղաքապետըԻրանում հրապարակվել է նախագահական ուղղաթիռի կործանման մասին առաջին նախնական զեկույցըՎրաստանում համախմբվել են ԵՄ-ի դեմ՝ վարչապետին սպանելու սպառնալիքից հետոԴամբարանի մոտ, որտեղ թաղված է Ռաիսին, միլիոնավոր իրանցիները վանկարկել են` «մահ Ամերիկային» (ՏԵՍԱՆՅՈՒԹ)⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք...Որտե՞ղ է վերջակետը զիջումների մասով. Արսեն ԼեւոնյանՄարդիկ, երբ Ձեր կողքը տեսնում են մարդկանց, ում չեն սիրում, վստահություն չի ներնչում․ Արսեն Լեւոնյանը՝ Բագրատ սրբազանինԳոռալով երկիր չեն փրկում. Տիգրան ՍուչյանՄԻՊ-ը պարզաբանումներ է պահանջել. «Զվարթնոց»-ի աշխատակիցները բռնություն են կիրառելԼուկաս Սելարայանը` գոլի հեղինակ (տեսանյութ)Եվրոպական չորս ակումբ հետաքրքրված է Նաիր Տիկնիզյանի ծառայություններով ՀՀ իշխանության տարբեր ներկայացուցիչներ, այդ թվում և վարչապետը վերստին սկսել են թիրախավորել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին. Մայր ԱթոռՌուսական 20-րդ համազորային բանակի հրամանատարը հեռացվել էWolrd Challange Cup. Դավթյանը, Ավետիսյանն ու Թովմասյանը դուրս են եկել եզրափակիչՀՐԱՏԱՊ. Կիրանցին այրում է գույքըՌԴ ՊՆ-ում աղմկոտ ձերբակալություններ կանՌայիսիի մարմինը տեղափոխվել է նրա հայրնեի Մաշհադ քաղաք, որտեղ նրան հուղարկավորել են Իմամ Ռեզայի դամբարանումԱհավnր է, ես կգժվեի. ինչ է պատահել Լուսինե Թովմասյանին. բացառիկ կադրերԿալանավորվել է ռուսական հերթական բարձրաստիճան գեներալը՝ ԳՇ պետի տեղակալըՉինաստանը հարձակում կսկսի Թայվանի վրա հունիսի սկզբին. Global PressՀայաստանն էլ կարող է բայրաքթար ստեղծել, եթե ճիշտ աշխատի, շատ հարցեր կարճ ժամանակի հարց ենԴարչինն իջեցնում է ճարպակալում եւ նախադիաբետ ունեցող պացիենտների գլյուկոզայի մակարդակը. հետազոտությունԹուրքիան պետք է արագ կարգավորի իր հարաբերությունները Հայաստանի հետ. ԴավութօղլուԱնցումային կառավարությունը լինելու է վերկուսակցական, ունակ և պրոֆեսիոնալ. ՍրբազանՀաջորդը անկլավների հարցն է բարձրանալու, մենք ասում ենք՝ stop այս ավերին ու աղետին. ՍրբազանԿրեմլում սկսվել են Պուտինի և Բահրեյնի թագավորի բանակցություններըԿիրանցում արդեն AZE գրությամբ սահմանային հենասյուներ են տեղադրվում (տեսանյութ)«Ne oldu Փաշինյան» երգ չկա՞, Ալիևը նրան հարբեցող ծաղրածու չի՞ ասում. Սրբազանը՝ իշխանական լրագրողին Տարադրամի փոխարժեքն այսօրՕդի ջերմաստիճանը կնվազի, ապա կբարձրանա․ սպասվում են տեղումներ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода