Մակրոնը հիմա էլ վստահեցնում է, որ Ռուսաստանի և Ֆրանսիայի միջև պատերազմ չկա
ՄիջազգայինՄակրոնը վստահեցրել է, որ Ռուսաստանի և Ֆրանսիայի միջև պատերազմ չկա.
«Այսօր առավոտյան մենք ցանկանում էինք բացատրել հակամարտության ազդեցությունը ԵՄ անվտանգության վրա և խոսել Ուկրաինային այնքան ժամանակ աջակցելու մեր վճռականության մասին, որքան անհրաժեշտ է Ուկրաինայի անվտանգությունն ապահովելու համար։ Մենք չենք պատերազմում Ռուսաստանի կամ ռուս ժողովրդի հետ, և Մոսկվայում ռեժիմի փոփոխության ցանկություն չունենք»։
Տեսնես ի՞նչն է այսպես ազդել Մակրոնի վրա, Չինաստանի նախագահի հետ հանդիպո՞ւմը, Ֆրանսիայի դեսպանին ՌԴ ԱԳՆ «բերման ենթարկե՞լը», թե՞ ՌԴ-ի միջուկային զորավարժանքները: Կամ, երեւի, այդ բոլորը միասին, գումարած Չասով Յար ուղարկված ֆրանսիացի փոքրաթիվ զինվորականների շատ արագ ոչնչացումը: