Ինչ է կատարվում Օչերետինոյի ճակատում
ՄիջազգայինՌազմաքաղաքական փորձագետ Յուրի Պոդոլյակը ներկայացրել է Օչերետինոյի ճակատում տիրող ներկա իրավիճակը.
«Միգուցե Զատկի տոնի հետ կապված, սակայն երեկ հարձակումների թիվը սովորականից նկատելիորեն քիչ է եղել։ Բայց եղել են:
Օչերետինոյի հարավում: Նովոպոկրովկիի համար կռիվներ սկսվեցին ծայրամասերում։
Օչերետինոյի հյուսիսում։ Արխանգելսկի կորստից հետո և՛ մենք, և՛ հակառակորդը մեր ամբողջ ուշադրությունը կենտրոնացրել ենք Նովոալեքսանդրովկայի շրջանի ճակատային հատվածի վրա։ Սա Ուկրաինայի զինված ուժերի պաշտպանական գծի ամենախոցելի կետն է այստեղ։
Երեկ հակառակորդի առաջնագիծը ողջ օրը մշակվել է և սկսվել գրոհ։ Բայց մենք չկարողացանք առաջընթաց գրանցել։ Առավոտյան մարտերը շարունակվում են»։