Պետքարտուղարության ղեկավարը բացահայտ խոստովանել է` ԱՄՆ-ն իր համար շահավետ է օգտագործում Ուկրաինային. նույն վիճակում Հայաստանն է
ՄիջազգայինՌուս հասարակական գործիչ Սերգեյ Կոլյասնիկովը, ով համացանցում հայտնի բլոգ է վարում Zergulio անունով, գնահատել է Պետքարտուղարության ղեկավար Բլինկենի հայտարարությունը, ով, փորձելով հանդարտեցնել ամերիկացի քաղաքական գործիչների և հարկատուների աճող վրդովմունքը Ուկրաինային ֆինանսավորելու կապակցությամբ, բացահայտորեն խոստովանել է, որ ԱՄՆ-ն պարզապես օգտվում է դրանից։
«Պետքարտուղար Անտոնի Բլինկենն Ուկրաինային նոր օգնությունն անվանել է ներդրում Միացյալ Նահանգներում, քանի որ գրեթե ամբողջ գումարը մնում է Միացյալ Նահանգներում՝ ապահովելով լավ աշխատատեղեր ԱՄՆ-ում:
Նահանգներին` աշխատանք և փող, Ուկրաինային՝ գերեզմաններ: Նման բաները բացահայտ ասվում են մի պատճառով. Միացյալ Նահանգները ոչ միայն արհամարհանքով են վերաբերվում Ուկրաինային, այլև հիմա չեն էլ փորձում թաքցնել դա»։
Նկատենք, Հայաստանի պարագայում բացահայտոներն նունն է. Նիկոլյան խունտան պետք է կատարի Վաշինգտոնի հրամանները, իսկ դրա դիմաց Վաշինգտոնը խղճուկ փինանսավորում է հատկացնում, այն էլ` բացառապես սեփական շպիոններին կերակրելու հոդվածներով: