Iravunk.com | Երևանի եւ Աստանայի միջեւ հարաբերությունների զարգացման նոր հանգրվան
Շուրջ մեկ ամիս է աշխատանքից ցանկանում է ազատվել Փաշինյանի մամլո խոսնակը Դեռ որքա՞ն պիտի ստորացված ապրի հայ «հպարտ» քաղաքացին. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը շտապ հայտարարությամբ է եկել Լոս Անջելեսի ոստիկանությունը հրապարակել է Lamborghini-ի` մահացու ելքով գողության տեսանյութ Նիկոլի ժամանակաչափի ավազը վերջացավ. պետք է վերջնական պատասխան տա Ստեղծվում են նախադրյալներ ավելի խորը, ավելի սարսափելի մի հակամարտության համար, որի հետեւանքները քաղելու են սերունդները Գաբրիելյանով. Ողջ աշխարհում սկսվում են Փաշինյանի դեմ հայերի հանրահավաքները «Բագրատ Սրբազանի երթը կասեցնելու հանելու համար ազգադավը փորձում է պառակտում առաջացնել Էջմիածնում» Ստիպված էի պատմել իմ պատմությունը՝ թույլ տալով հանդիսատեսին կարեկցել իմ պայքարին. Իբրահիմ Միարի «Հրապարակ». Ինչո՞վ է բացատրվում Փաշինյանի ատելությունը Վանեցյանի հանդեպ «Ժողովուրդ». Քերոբյանի գործով առաջիկայում որոշում կկայացվի

Երևանի եւ Աստանայի միջեւ հարաբերությունների զարգացման նոր հանգրվան

Միջազգային

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ս.թ. ապրիլի 15-ին առաջին անգամ պաշտոնական այցով ժամանեց Հայաստան, որի ընթացքում հանդիպումներ ունեցավ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, նախագահ Վահագն Խաչատուրյանի և Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ:

Երկու երկրների ղեկավարների բանակցությունների ավարտին Տոկաևը հայտարարել է, որ Հայաստանը Ղազախստանի շատ կարևոր և հուսալի գործընկերն է Հարավային Կովկասում, և պետությունների միջև հարաբերությունները հիմնված են բարեկամության և փոխօգնության վրա: Կողմերի ընդհանուր նպատակը նա անվանել է երկկողմ հարաբերությունների ակտիվացումը  և նշել, որ Երևանի և Աստանայի շահերը համընկնում են տարածաշրջանային և միջազգային խաղաղության և անվտանգության տեսանկյունից: «Մենք շահագրգռված ենք Հայաստանի հետ համակողմանի գործընկերության հետագա զարգացմամբ, ուստի այսօրվա այցն ինձ համար առանձնահատուկ նշանակություն ունի», - ասել է Տոկաևը՝ ընդգծելով, որ կողմերը կոնկրետ պայմանավորվածություններ են ձեռք բերել:

Ակտիվ նկատելի է նաև երկու երկրների միջև առևտրատնտեսական և ներդրումային ոլորտներում համագործակցության ակտիվացումը: Վերջին 5 տարիների ընթացքում երկկողմ առևտրի ծավալն աճել է, սակայն ամբողջ ներուժը չի գործի դրվել (Հայաստանի և Ղազախստանի միջև ապրանքաշրջանառությունը 2023 թվականին կազմել է 104 մլն դոլար՝ 2022 թվականի ցուցանիշների համեմատ ավելանալով 2,4 անգամ)։ Ղազախստանը պատրաստ է Հայաստան արտահանումը հասցնել 350 մլն դոլարի։

«Ես Հայաստանին առաջարկել եմ մի շարք համատեղ ներդրումային ծրագրեր իրականացնել։ Սա հատկապես արդիական է այսօրվա բարդ աշխարհաքաղաքական իրավիճակում։ Այդ ուղղությամբ աշխատանքը գտնվում է միջկառավարական հանձնաժողովների ուշադրության կենտրոնում", - հավելել Է Ղազախստանի նախագահը։

Տոկաևը Հայաստանն անվանել է բարեկամ երկիր և առաջարկել Երևանին ու Բաքվին բանակցություններ վարել Ղազախստանում՝ այդ գործընթացում Աստանայի առավելագույն աջակցությամբ. Մեր հիմնական խնդիրն է մերձեցնել մեր բարեկամ երկրները, ճանապարհ բացել դեպի անխախտ բարիդրացիական հարաբերություններ, խաղաղություն և կայուն զարգացում տարածաշրջանում:

Բանակցությունների արդյունքում Տոկաևը և Փաշինյանը ստորագրել են համատեղ հայտարարություն: Պաշտոնական այցի շրջանակներում ստորագրվել է նաև 10 փաստաթուղթ, որոնցից արժե առանձնացնել. 2006թ. համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին ավիացիայի բնագավառում համագործակցության հուշագիր, Արմավիր և Մանգիստաու մարզերի միջև համագործակցության հուշագիր, Վանաձոր և Շիմքենթ քաղաքների միջև համագործակցության և եղբայրացման հուշագիր, զբոսաշրջության ոլորտում համագործակցության ծրագիր, 2024-2025թթ. առևտրատնտեսական համագործակցության ճանապարհային քարտեզ, բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հուշագիր, Երևանի և Աստանայի միջև համագործակցության և քույրացման հուշագիր:

Երևան այցից առաջ Տոկաևը հարցազրույց է տվել հայկական լրատվամիջոցներին, որտեղ խոսել է Կասպից ծովով Արևելքն ու Արևմուտքը կապող տրանսպորտային ուղիների կարևորության մասին: Նրանց պահանջարկն աճում է, համապատասխանաբար, մեծանում է Հարավային Կովկասի նշանակությունը, ուստի «խաղաղության խաչմերուկ» նախագիծն արժանի է ուշադրության։ Նրա կարծիքով՝ հայկական մտահղացումը հնարավոր է իրականացնել տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման պայմանով։

«Տրանսպորտային հաղորդակցության լիարժեք գործունեությունը կարեւոր քայլ է ողջ Հարավային Կովկասի տնտեսական ինտեգրման և տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման ուղղությամբ... Ցանկանում եմ նշել, որ Ղազախստանի և Հայաստանի միջև փոխադրումներն այսօր իրականացվում են հիմնականում ավտոմոբիլային տրանսպորտով, ինչն էապես սահմանափակում է մեր հնարավորությունները», – ընդգծել է Տոկաևը;

Հայաստանի նախագահը պատմական է համարել Ղազախստանի առաջնորդի այցը Երեւան՝ նշելով, որ բանակցությունների արդյունքները ամուր հիմք են ստեղծում երկու երկրների միջև կապերի ամրապնդման համար և միջպետական հարաբերությունները նոր մակարդակի են բարձրացնում:

Իսկապես, նախագահ Տոկաևի այցը Երևան պատմական է, իսկ երկու երկրների միջև կապերը միայն կամրապնդվեն:

Քաղաքագետ

ԱՇՈՏ ՍԱՐԳՍՅԱՆ



Շուրջ մեկ ամիս է աշխատանքից ցանկանում է ազատվել Փաշինյանի մամլո խոսնակըԴեռ որքա՞ն պիտի ստորացված ապրի հայ «հպարտ» քաղաքացին. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը շտապ հայտարարությամբ է եկելԼոս Անջելեսի ոստիկանությունը հրապարակել է Lamborghini-ի` մահացու ելքով գողության տեսանյութՆիկոլի ժամանակաչափի ավազը վերջացավ. պետք է վերջնական պատասխան տաՍտեղծվում են նախադրյալներ ավելի խորը, ավելի սարսափելի մի հակամարտության համար, որի հետեւանքները քաղելու են սերունդներըԳաբրիելյանով. Ողջ աշխարհում սկսվում են Փաշինյանի դեմ հայերի հանրահավաքները«Բագրատ Սրբազանի երթը կասեցնելու հանելու համար ազգադավը փորձում է պառակտում առաջացնել Էջմիածնում»Ստիպված էի պատմել իմ պատմությունը՝ թույլ տալով հանդիսատեսին կարեկցել իմ պայքարին. Իբրահիմ Միարի«Հրապարակ». Ինչո՞վ է բացատրվում Փաշինյանի ատելությունը Վանեցյանի հանդեպ«Ժողովուրդ». Քերոբյանի գործով առաջիկայում որոշում կկայացվիՌուսները շարունակում են հարձակումը Օչերետինոյի ճակատում«Հրապարակ». Սրբազանը դեռ տարիներ առաջ է երդվել, որ ձեռքերը ծալած չի նստելու«Ժողովուրդ». Երեկ զոհված զինծառայողն ինքնասպան է եղելԾանր հարված է հասցվել ուկրաինական էներգետիկ համակարգինՆիկոլյան իշխանությունների հանցավոր գործունեության եւս մեկ դրվագՄարդը պետք է կարողանա չափավոր ապրել. 100-ամյա Ներսես պապի բացառիկ հարցազրույցըԲոլորը  գոռում են` երգիչներ, դերասաններ ո՞ւր եք… նախ դուք ինքներդ կողմնորոշվեք, նոր մեզ կանչեք. ԱՐՄԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆՀայրենական մեծ պատերազմում զոհված հորեղբորս նամակներն ու սեւ թուղթը պահում ենք որպես սրբազան մասունք. ԱԲԳԱՐ ԱՓԻՆՅԱՆՀերթական զանգվածային հարվածն ՈւկրաինայինՀՀ ՊՆ-ն հայտնում է պայմանագրային զինծառայողի մահվան մասինՎեց տարի է սուտն օրենքով գործում է մեր երկրում. ԱՐՄԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆՅուրաքանչյուրն այսօր պարտավոր է կանգնել Բագրատ Սրբազանի կողքին.Արմինե Գրիգորյան (հատված հաղորդումից)ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԱՅԳԵՀՈՎԻՏ ԳՅՈՒՂՈՒՄ։Մոսկվան հենց այնպես չէ, որ ի ցույց դրեց միջուկային զինանոցը Պատահական չէ, որ Սրբազանի երեւանյան հավաքը կհաջորդի Նիկոլի Մոսկվայից վերադարձին10-ից ավելի անձանց միջև ծեծկռտուք է տեղի ունեցել, հնչել է կրակոցԱմենավտանգավոր մասնագիտության նվիրյալըՆաիր Տիկնիզյանը և Յանա Ռոմաշկինան սպասում են իրենց առաջնեկին(ֆոտո)Ադրբեջանի խորհրդարանում առաջարկում են Փաշինյանին Բաքու հրավիրելԲԱՄԲԱՍԱՆՔԼավ ճանաչելով Նիկոլին՝ գիտեմ, թե ինչ է հիմա կատարվում նրա գլխում, երկու վախը մի մահ է․ ՎանեցյանԱլիևը հատուկ իրեն վնասել է, որ բանակից ազատվի, երիտասարդնե'ր, իմացեք ռազմական պատմություն ոչխարներ... Էս շարժումը մարդու շարժում ա, ոչ, թե ձեր պես կեր վաստակելու...Հնարավո՞ր է հաղթել նիկոլիզմին՝ փորձված արեւմտյան տեխնոլոգիաներովԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻԶԱՐՄԱՆՔԵկեղեցին, չունենալով քաղաքական իշխանության հավակնություններ, պիտի շարունակի պատմական պատասխանատվության գիտակցությամբ ջանքեր ներդնել հանուն հայրենիքի և պետականության զորացման. Գերագույն հոգևոր խորհուրդՀանդիպում իսպանացի գրող Վիսենտե Մարկոյի հետ Չեմ ճանաչում մի երկիր, որը թշնամի հարևանի հետ անվտանգության երաշխիքը համարի սահմանին տնկած սյուներըՄեր հողերից ոչ մի սանտիմետր չի անցնում, այս պահի դրությամբ լրիվ դրական է՝ ի շահ մեզ. Կիրանցի ղեկավարը մանրամասներ է ներկայացնումԿայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամը 100 միլիոն դոլար կտրամադրի ՀայաստանինՎստահ եմ, որ Ադրբեջանը 4 գյուղ էլ Սյունիքից չի պահանջելու, որովհետև դա լեգիտիմ չի. ՓաշինյանԳլխապտույտ, որովայնի ցավ.Անոթային խնդիրների քողարկված ահազանգերԱյս ամիս անպայման պետք է վերցնել Օդեսան և Խարկովը. ԿադիրովԲագրատ Սրբազանը մոռացել է իր ուսապարկը, եթե ուսապարկը չկա, ինքը հաջողության չի հասնի. Գագիկ Մելքոնյան.news.amՊուտինի երդմնակալությանը մասնակցելու հրավեր չեմ ստացել, Էրդողանից՝ ստացել էի. ՓաշինյանԲաքվի հետ մինչև նոյեմբեր պատրաստ եմ պայմանագիր կնքել հայտնի սկզբունքների շրջանակներումԵկեղեցու բարձրագույն ղեկավարությունը ձախողել է հոգևոր առաջնորդությունը, հնարավոր է Աստվածաշունչը սկզբից մինչև վերջ չեն կարդացել․ ՓաշինյանՇտապօգնության բժիշկը 20-ամյա աղջկան ներարկում է կատարել, միացրել է կաթիլային, բռնի ուժով համբուրելԻ՞նչ, կարծում եք Վանեցյանին էդ մի երկու րոպեն են ձայնագրել, իհարկե ոչ. Փաշինյան
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода