Դեռևս կապ չկա Ռաիսիի հետ. Իրանի ՆԳ նախարարը մանրամասներ է ներկայացնում Իրանի նախագահի ուղղաթիռի որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են Փրկարարական խմբերից մեկը հասել է ենթադրյալ վայր, որտեղ կործանվել է Իրանի նախագահի ուղղաթիռը Իրանի կառավարության պատվիրակությունը փոխնախագահի գլխավորությամբ մեկնել է դեպքի վայր Իրանի նախագահի կյանքը «վտանգված է». Reuters Աստծուց տրված իշխանությունը նա պատրաստ է փոխարինել մարդկանց կողմից տրված իշխանությամբ․Աջապահյանը՝ Բագրատ Սրբազանի վարչապետ առաջադրվելու մասին Վատ եղանակի պատճառով Իրանի նախագահի ուղղաթիռի օդային որոնողական աշխատանքները դադարեցվել են (Տեսանյութ) Կարլ Երրորդի դիմանկարի վրա պարզ երևում է Սատանան (Տեսանյութ, Ֆոտո) Mehr գործակալությունը ջնջել է լուրերն այն մասին, որ Ռաիսին ողջ է և մեքենայով Թավրիզ է մեկնում Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռի վթարի վայր է ուղարկվել 20 փրկարարական խումբ

Պատահական չէ, որ Սրբազանի երեւանյան հավաքը կհաջորդի Նիկոլի Մոսկվայից վերադարձին

Վերլուծություն

Բագ­րատ սրբա­զա­նի շար­ժը Տա­վու­շից դե­պի Ե­րե­ւան վեր­ջա­պես ա­նո­րոշ, ան­հաս­կա­նա­լի վի­ճա­կից հա­նեց այն գոր­ծըն­թա­ցը, ո­րը ձե­ւա­վոր­վել էր Կի­րան­ցում: Հա­սա­րա­կութ­յան մեջ այդ փու­լում կար ա­նո­րո­շութ­յուն՝ ո՞րն է Կի­րան­ցում ճա­նա­պարհ փա­կե­լու ի­մաս­տը, երբ բո­լո­րի հա­մար է հաս­կա­նա­լի, որ հար­ցե­րը պետք է լու­ծել Ե­րե­ւա­նում:

Ի՞ՆՉ ԱՐՏԱՔԻՆ ԿՈՒՐՍ Է ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ՇԱՐԺՈՒՄԸ

Ու, թեեւ, Սր­բա­զա­նի շար­ժը դե­պի Ե­րե­ւան նախ կոտ­րեց այդ ա­նո­րո­շութ­յու­նը, հե­տո՝ ո­գե­ւո­րեց եւ շա­րու­նա­կում է էլ ա­վե­լի ակ­տի­վաց­նել հան­րութ­յա­նը, սա­կայն ո­րո­շա­կի հար­ցեր, դրա­նով հան­դերձ, մնում են, թեեւ մի շարք հար­ցե­րի պա­տաս­խան­ներ էլ տրվե­ցին: Ա­մե­նա­կա­րե­ւո­ր պա­տաս­խա­ննե­րից մե­կը, ի­հար­կե, Բագ­րատ սրբա­զա­նի այն միտքն էր, որ այս շար­ժումն ու­նի Վե­հա­փա­ռի օրհ­նութ­յու­նը: Այ­սինքն, գոր­ծըն­թացն ա­ռաջ է տա­նում ոչ թե պար­զա­պես ա­ռան­ձին, թե­կու­զեւ՝ բարձ­րաս­տի­ճան հո­գե­ւո­րա­կան, այլ՝ Ե­կե­ղե­ցին: Սա­կայն դեռ չկա հստակ պա­տաս­խան, թե ո՞րն է այս ա­մե­նի վերջ­նան­պա­տա­կը: Սր­բա­զա­նը ո­րոշ հայ­տա­րա­րութ­յուն­ներ ա­րեց՝ Նի­կո­լին սահ­մա­նա­զատ­ման ներ­կա գոր­ծըն­թա­ցից հետ պա­հե­լու մա­սին՝ ա­նո­րոշ թող­նե­լով նրա հրա­ժա­րա­կա­նի պա­հան­ջի թե­ման: Բայց դա միայն նոր հար­ցեր է ա­ռաջ քա­շում: Մի կող­մից, ե­թե ա­սենք Նի­կո­լը դա­դա­րեց­նի ներ­կա գոր­ծըն­թա­ցը, դրա փո­խա­րեն ի՞նչ պետք է ա­նի, ի՞նչ է ա­ռա­ջար­կում շար­ժու­մը: Հաշ­վի առ­նե­լով, որ այս հար­ցին՝ սահ­մա­նա­զատ­ման խնդրին, բա­ցի ներ­քին թե­մա­տի­կա­յից, ակ­տիվ ներգ­րավ­ված է նաեւ ար­տա­քին գոր­ծո­նը: Վեր­ջին հաշ­վով, Նի­կո­լը, ու­զենք թե չու­զենք, դեռ եր­կու տա­րի ա­ռաջ Պ­րա­հա­յում է Հա­յաս­տա­նի ա­նու­նից հա­մա­ձայ­նութ­յուն տվել սահ­մա­նա­զա­տում ի­րա­կա­նաց­նել ԽՍՀՄ-ի փլուզ­ման պա­հին առ­կա ի­րո­ղութ­յուն­նե­րին հա­մա­ձայն, այն է՝ Ալ­մա-Ա­թա­յի ի­րա­վա­կան ուժ չու­նե­ցող հա­մա­ձայ­նագ­րի հի­ման վրա: Ինչ­քան էլ որ դա Ա­րեւ­մուտ­քի կող­մից պար­տադր­ված էր, մեկ է, այս պա­հին սա ըն­կալ­վում է, որ­պես Հա­յաս­տա­նի կող­մից ըն­դուն­ված պար­տա­վո­րությ­ուն, ո­րի դեմ, չմո­ռա­նանք, հան­րա­յին էա­կան ընդվ­զում ժա­մա­նա­կին չի ե­ղել: Ու հի­մա հենց դա է, մի փոքր պլյուս-մի­նու­սով, տե­ղի ու­նե­նում մաս­նա­վո­րա­պես Տա­վու­շում, ընդ ո­րում, դեռ ան­գամ բա­նը չի հա­սել այդ հատ­վա­ծում ԽՍՀՄ-ի ժա­մա­նակ­նե­րում ե­ղած ադր­բե­ջա­նա­կան անկ­լավ­նե­րին (մաս­նա­վո­րա­պես՝ Ոս­կե­պա­րից դե­պի ա­րեւ­մուտք ըն­կած հատ­վա­ծում): Հա­յաս­տա­նի ա­նու­նից Նի­կո­լի տված նման խոս­տու­մից հրա­ժար­վե­լը կա­րող է առն­վազն լուրջ նոր քա­ղա­քա­կան լծակ­ներ տալ Ա­լիե­ւին, իսկ ա­ռա­վե­լա­գույ­նը, նա կա­րող է փոր­ձել ռազ­մա­կան մի­ջոց­նե­րով լու­ծել «իր տա­րածք­նե­րի» հար­ցը: Այ­սինքն, ե­թե կա Նի­կո­լին ուղղ­ված պա­հանջ՝ հրա­ժար­վել նման սահ­մա­նա­զա­տու­մից, ա­պա պետք է լի­նի նաեւ պա­հանջ, թե դրա փո­խա­րեն ի՞նչ է պետք ա­նել՝ նման բար­դութ­յուն­նե­րից խու­սա­փե­լու հա­մար: Թե՞ պետք է բո­լորս հա­վաք­վենք եւ գնանք ներ­կա տես­քով սահ­ման­նե­րը պաշտ­պա­նե­լու. դա էլ է տար­բե­րակ, սա­կայն ե­ղած բո­լոր տար­բե­րակ­նե­րը պետք է հան­րութ­յա­նը հստակ բա­ցատ­րել:

Ու գա­լիս ենք հե­տեւ­յա­լին: Ե­թե Ե­կե­ղե­ցին, Վե­հա­փա­ռի օրհ­նութ­յամբ, սկսում է հա­մազ­գա­յին շար­ժում՝ Նի­կո­լին հե­ռաց­նե­լու կամ նրան այլ քա­ղա­քա­կան կուրս պար­տադ­րե­լու հա­մար, ա­պա պետք է շատ ա­րագ հստա­կե­ցում մտցնի նման ա­ռանց­քա­յին հար­ցե­րի հետ կապ­ված:

1. Հույս­ներս միայն մեզ վրա՞ ենք դնում՝ ա­ռանց ո­րե­ւէ ար­տա­քին գոր­ծոն հաշ­վի առ­նե­լով, բո­լո­րով կանգ­նե­լով սահ­ման­նե­րին: Այս դեպ­քում միան­գա­մից ա­ռաջ են գա­լիս տասն­յակ հաս­կա­նա­լի նոր հար­ցադ­րում­ներ, ո­րոնց պա­տաս­խան­ներն ար­դեն իսկ հու­շում են նման սցե­նա­րի ոչ հե­ռան­կա­րա­յին լի­նե­լը:

2. Թե՞, այ­նո­ւա­մե­նայ­նիվ, պետք է հաշ­վար­կել աշ­խար­հա­քա­ղա­քա­կան եւ ար­տա­քին քա­ղա­քա­կան բո­լոր ազ­դող գոր­ծոն­նե­րը եւ փոր­ձել ա­ռաջ շարժ­վել դաշ­նակ­ցի (դաշ­նա­կից­նե­րի) հետ սերտ գոր­ծակ­ցութ­յան շրջա­նակ­նե­րում: Ու այս­տեղ հաս­կա­նա­լու հարց է՝ ի՞նչ կուրս է ա­ռա­ջար­կում շար­ժու­մը:

ՆԻԿՈԼԸ ՄՈՍԿՎԱ ԿԳՆԱ

Խո­շոր հաշ­վով, կապ­ված շարժ­ման աշ­խար­հա­քա­ղա­քա­կան կուր­սի հետ, մեկ նյո­ւանս չի կա­րող հաշ­վի չառն­վել: Այն բո­լոր գոր­ծո­նն­երը, ո­րոնք այս պա­հին կան Նի­կո­լի ա­ռաջ, կլի­նի նաեւ ցան­կա­ցած մե­կի ա­ռաջ, ով կփո­խա­րի­նի նրան, լի­նի դա, ա­սենք, Բագ­րատ սր­բա­զա­նը, թե հա­յաս­տան­յան ընդ­դի­մութ­յան մեկ այլ թեւ կամ թիմ: Այն է, կա Ա­րեւ­մուտ­քի հայտ­նի պա­հան­ջը՝ Հա­յաս­տա­նից  դուրս մղել Ռու­սաս­տա­նին: Ու զու­գա­հե­ռա­բար, կա նաեւ ռու­սա­կան գոր­ծո­նը՝ հա­յաս­տան­յան ռազ­մա­բա­զա­յի, ՀԱՊԿ-ի, ԵՏՄ-ի եւ հայ-ռու­սա­կան մի շարք երկ­կողմ պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յու­ննե­րի տես­քով:  

Թե ինչ խնդիր­նե­րի ա­ռաջ է այս եր­կու ճնշում­նե­րի ներ­քո ներ­կա փու­լում Նի­կո­լը, դրա մա­սին շատ է խոս­վել, չկրկնենք: Բայց նաեւ ու­նենք այն ի­րո­ղութ­յու­նը, որ ներ­կա պա­հին այդ եր­կու ուղ­ղութ­յուն­նե­րի մեջ վերջ­նա­կան կողմ­նո­րոշ­ման  յու­րօրի­նակ ին­դի­կա­տոր է դար­ձել հար­ցը, թե, վեր­ջա­պես, մո­տա­կա օ­րե­րին Նի­կո­լը պատ­րաստ­վո՞ւմ է մեկ­նել Մոսկ­վա, թե՝ ոչ: Ե­րեկ Ա­լե­նը հաս­տա­տեց, որ Նի­կո­լը, այ­նո­ւա­մե­նայ­նիվ, Պու­տի­նի երդմ­նա­կա­լութ­յա­նը չի մաս­նակ­ցի (իսկ հրա­վեր ստա­ցե՞լ է, մեծ հարց է), բայց. «Կար­ծում եմ, որ­պես նա­խա­գա­հող, ԵԱՏՄ նիս­տին պետք է մաս­նակ­ցենք»:

Այ­սինքն, ինչ­պես եւ սպաս­վում էր, այց Մոսկ­վա լի­նե­լու է: Կ­լի­նի նաեւ Պու­տի­նի հետ ա­ռան­ձին հան­դի­պում, կքննարկ­վեն հայտ­նի հար­ցե­րը, ին­չը ե­րեկ հաս­տա­տեց ՌԴ նա­խա­գա­հի օգ­նա­կան Յու­րի Ու­շա­կո­վը: Թե ինչ արդ­յու­նա­վե­տութ­յամբ, դեռ կտես­նենք: Բայց նաեւ պետք է աչ­քի ա­ռաջ ու­նե­նալ հե­տեւ­յալ նյո­ւան­սը: Այս պա­հին Նի­կո­լը մի կող­մից Ա­րեւ­մուտ­քից ո­րե­ւէ ֆի­նան­սա­կան ռեալ օգ­նութ­յուն ստա­նա­լու մա­սին չի էլ կա­րող մտա­ծել: Եվ մյուս կող­մից, թեեւ ողջ ֆի­նան­սատն­տե­սա­կան հա­մա­կար­գը, տա­րե­կան մի քա­նի մի­լիարդ դո­լար ծա­վա­լով, մնում է կախ­ված ռու­սա­կան ուղ­ղութ­յու­նից, սա­կայն Ա­րեւ­մուտ­քը ո­չինչ չտա­լով, պա­հան­ջում է քա­ղա­քա­կան ի­մաս­տով հրա­ժար­վել ռու­սա­կան ուղ­ղութ­յու­նից, ո­րը նաեւ կնշա­նա­կի այդ մի­լիարդ­նե­րից հրա­ժար­վել: Եվ այն դեպ­քում, երբ Բագ­րատ սր­բա­զա­նի ար­շա­վը դե­պի Ե­րե­ւան ար­դեն իսկ պարզ ցու­ցիչ էր, թե նի­կոլ­յան ռե­ժի­մի հան­դեպ Հա­յաս­տա­նում ինչ ներ­քին ան­հան­դուր­ժո­ղա­կա­նութ­յուն կա: Գու­մա­րենք այս ա­մե­նին Ա­լիե­ւի ճնշում­նե­րը, եւ պատ­կերն ամ­բող­ջա­կան կդառ­նա:

Իսկ ա­հա ռուս­նե­րը, կար­ծես թե, Նի­կո­լի հետ այ­լեւս խո­սե­լիք այս պա­հին չու­նեն, նրա­նից սպա­սում են կոնկ­րետ քայ­լեր: Այդ թվում, ինչ­պես ժա­մա­նա­կին են­թադ­րե­լու կար­ծիք ու­նե­ցել ենք, Նի­կո­լը պետք է հրա­ժար­վի մի քա­նի ընդգծ­ված ծայ­րա­հեղ ա­րեւմ­տա­մետ պաշ­տոն­յա­նե­րից եւ հստակ վե­րա­դառ­նա ռու­սա­կան վեկ­տոր: Քար­նե­գի հիմ­նադ­րա­մի ա­վագ փոր­ձա­գետ Թո­մաս դը Վաալն էլ, ո­րը վեր­ջին ժա­մա­նակ­ներս սկսել է հա­ճա­խա­կի ա­րեւմտ­յան ցան­կութ­յու­ննե­րը հրա­պա­րա­կավ ներ­կա­յաց­նել, ռու­սա­կան վեկ­տո­րի վե­րա­դարձ աս­վա­ծը բա­ցատ­րում է այսկերպ. «Ռուս­ներն իս­կա­պես ցան­կա­նում են մաս կազ­մել հայ-ադր­բե­ջա­նա­կան սահ­մա­նա­զատ­ման գոր­ծըն­թա­ցին: Ար­տա­քին գոր­ծե­րի նա­խա­րար Լավ­րովն ա­սել է՝ «Գի­տեք, մենք ու­նենք լա­վա­գույն քար­տեզ­նե­րը։ Այս­պի­սով, դուք պետք է գաք մեզ մոտ՝ ո­րո­շե­լու, թե որ­տե­ղով է անց­նում սահ­մա­նը»: Եվ այս­տեղ օ­րա­կարգն այն է, որ ու­զում են ռուս սահ­մա­նա­պահ­նե­րին տե­ղա­փո­խել Հա­յաս­տան-Ադր­բե­ջան սահ­մա­նին։ Դուք, իհար­կե, ու­նեք ռուս սահ­մա­նա­պահ­ներ Թուր­քիա­յի սահ­մա­նին, Ի­րա­նի սահ­մա­նին։ Ն­րանք շատ են ու­զում, որ այդ սահ­մա­նա­պահ­նե­րը լի­նեն նաեւ Հա­յաս­տան-Ադր­բե­ջան սահ­մա­նին»:

Ու թեեւ, ըստ Վաա­լի, Նի­կոլն ա­րա­գո­րեն չորս գյու­ղե­րը հանձ­նեց, ո­րը «պետք է դի­տար­կել որ­պես Ռու­սաս­տա­նին հետ մղե­լու փոր­ձի մի մաս», սա­կայն դրա­նով էլ ա­վե­լի բարդ վի­ճա­կի մեջ ինքն ի­րեն դրեց: Նախ, նման միա­կող­մա­նի զի­ջու­մով, ա­ռա­վել եւս, երբ այն­տե­ղից հա­նում են ռու­սա­կան ռազ­մա­կան հե­նա­կե­տը, Հա­յաս­տա­նի անվ­տան­գութ­յունն էլ ա­վե­լի վատ­թա­րա­ցավ, եւ դա ստի­պեց տա­վուշ­ցի­նե­րին՝ ոտ­քի ել­նել, որն էլ դար­ձավ հիմք դե­պի Ե­րե­ւան նման շար­ժի հա­մար: Գու­մա­րած, դա, Վաա­լի խոս­քով, չի լու­ծում հիմ­նա­կան խնդի­րը. «Միեւ­նույն ժա­մա­նակ, կա մի կար­եւոր բան, ո­րի մա­սին մենք պետք է խո­սենք, մենք ա­մեն ան­գամ խո­սում ենք դրա մա­սին, բայց դա դեռեւս ա­ներ­եւա­կա­յե­լի կար­եւոր է: Սա, այս­պես կոչ­ված, «Զան­գե­զու­րի մի­ջանցքն» է՝ Մեղ­րիով Նա­խիջ­եւան տա­նող եր­թու­ղին։ Ես բա­վա­կա­նին ան­հանգս­տա­ցած եմ, որ այս հար­ցում Ռու­սաս­տանն ու Ադր­բե­ջա­նը հա­մա­գոր­ծակ­ցում են»: Իսկ այդ «հա­մա­գոր­ծակ­ցութ­յունն» այն է, որ ինչ­պես Ռու­սաս­տա­նը, այն­պես էլ Ադր­բե­ջա­նը պա­հան­ջում են, որ այդ գերխն­դի­րը լուծ­վի նո­յեմ­բե­րի 9-ի հա­մա­ձայ­նագ­րի շրջա­նակ­նե­րում: Ու թեեւ ե­րեկ հայտ­նի դար­ձավ, որ մա­յի­սի 10-ին Ալ­մա-Ա­թա­յում տե­ղի կու­նե­նա Բայ­րա­մով-­Միր­զո­յան հեր­թա­կան հան­դի­պու­մը, բայց ա­սել, թե այս պա­հին կան հիմ­քեր, որ «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նագ­րի» ան­լու­ծե­լի հիմ­նա­կան՝ կո­մու­նի­կա­ցիա­նե­րին վե­րա­բե­րող կե­տը ա­ռաջ կշարժ­վի, ռեալ չէ:

Չ­նա­յած, ա­մեն ինչ կա­րող է կախ­ված լի­նել Նի­կո­լի մոս­կով­յան այ­ցից: Ե­թե ո­րո­շի՝ հա­մա­ձայն­վել կո­մու­նի­կա­ցիա­նե­րի վե­րա­գոր­ծարկ­ման ա­ռա­ջար­կը իր իսկ ստո­րագ­րած տար­բե­րա­կով՝ նո­յեմ­բե­րի 9-ի հա­մա­ձայ­նագ­րով ա­ռաջ տա­նել, ա­պա դա կա­րող է միան­գա­մից տե­ղա­շարժ ա­ռա­ջաց­նել նաեւ «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նագ­րի» հետ կապ­ված: Իսկ դա ար­դեն հնա­րա­վո­րութ­յուն է տա­լիս, որ սահ­մա­նա­զա­տու­մը եւս ա­ռաջ գնա ՌԴ ԳՇ-ում գտնվող խորհր­դա­յին քար­տեզ­նե­րի հա­մա­ձայն, ո­րի դեպ­քում ռու­սա­կան սահ­մա­նա­պահ ու­ժե­րը կմնան հայ-ադր­բե­ջա­նա­կան սահ­ման­նե­րին՝ որ­պես անվ­տան­գութ­յան հա­վել­յալ ե­րաշ­խա­վոր:

ՃԱԿԱՏԱԳՐԱԿԱՆ ՇԱԲԱԹ

Ի դեպ, այս­տեղ չմո­ռա­նանք, որ Բագ­րատ սրբա­զա­նի հայ­տա­րա­րութ­յու­ննե­րից մե­կում եւս հնչեց միտք, որ նախ պետք է լու­ծել «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նագ­րի» հար­ցը, ա­պա նոր անց­նել սահ­մա­նա­զատ­ման՝ վստա­հե­լի, ռեալ քար­տեզ­նե­րով: Իսկ ա­ռա­վել ռեալ քար­տեզ­ներ, քան ՌԴ ԳՇ-ում գտնվող­նե­րը, պար­զա­պես գո­յութ­յուն չու­նեն. հենց այդ քար­տեզ­ներն են հաս­տա­տում, թե ԽՍՀՄ-ի ժա­մա­նակ­նե­րում որ­տե­ղով է ան­ցել հայ-ադր­բե­ջա­նա­կան սահ­մա­նը: Ընդ ո­րում` չմո­ռա­նանք, որ ռու­սա­կան ա­ռա­ջարկ­նե­րի մեջ կա նաեւ սահ­մա­նա­զա­տու­մը տա­րածք­նե­րի փո­խա­նակ­ման սկզբունք­նե­րով ի­րա­կա­նաց­նել, որ նախ՝ չմնան անկ­լավ­ներ, եւ այս կամ այն կող­մին պատ­կա­նող կեն­սա­կան կո­մու­նի­կա­ցիա­նե­րը չտու­ժեն: Ու այս ֆո­նին կա նաեւ այն հար­ցը, թե պա­տա­հա­կա՞ն է, որ շար­ժու­մը հայ­տա­րա­րել է մա­յի­սի 9-ին Ե­րե­ւա­նում հա­վաք անց­կաց­նե­լու մա­սին: Այ­սինքն, երբ կա­վարտ­վի Նի­կո­լի մոս­կով­յան այ­ցը, եւ արդ­յունք­նե­րը հաս­կա­նա­լի կդառ­նան: Կամ, պա­տա­հա­կա՞ն է, որ այս ա­մե­նի հա­ջորդ օ­րը՝ մա­յի­սի 10-ին նշա­նակ­վեց Բայ­րա­մով-­Միր­զո­յան հան­դի­պու­մը, եւ դա կա­րող է նաեւ ակ­նարկ լի­նել այն մա­սին, թե ի­րա­կա­նում ո՞ւմ ա­ռա­ջար­կով Տո­կաեւն ա­ռա­ջար­կեց այդ հան­դի­պումն անց­կաց­նել Ղա­զախս­տա­նում:

Ն­ման հա­մընկ­նում­նե­րի պա­տա­հա­կա­նութ­յու­նը, որ­պես կա­նոն, չնչին է լի­նում: Այ­սինքն, ա­մեն բան խո­սում է այն մա­սին, որ ար­դեն այս շա­բաթ­վա ըն­թաց­քում կլի­նեն լրջա­գույն բա­ցա­հայ­տում­ներ, այդ թվում՝ Հա­յաս­տա­նի ա­պա­գա­յի մա­սով:

 



Դեռևս կապ չկա Ռաիսիի հետ. Իրանի ՆԳ նախարարը մանրամասներ է ներկայացնում Իրանի նախագահի ուղղաթիռի որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում ենՓրկարարական խմբերից մեկը հասել է ենթադրյալ վայր, որտեղ կործանվել է Իրանի նախագահի ուղղաթիռըԻրանի կառավարության պատվիրակությունը փոխնախագահի գլխավորությամբ մեկնել է դեպքի վայրԻրանի նախագահի կյանքը «վտանգված է». ReutersԱստծուց տրված իշխանությունը նա պատրաստ է փոխարինել մարդկանց կողմից տրված իշխանությամբ․Աջապահյանը՝ Բագրատ Սրբազանի վարչապետ առաջադրվելու մասին Վատ եղանակի պատճառով Իրանի նախագահի ուղղաթիռի օդային որոնողական աշխատանքները դադարեցվել են (Տեսանյութ)Կարլ Երրորդի դիմանկարի վրա պարզ երևում է Սատանան (Տեսանյութ, Ֆոտո)Mehr գործակալությունը ջնջել է լուրերն այն մասին, որ Ռաիսին ողջ է և մեքենայով Թավրիզ է մեկնումՌաիսիին տեղափոխող ուղղաթիռի վթարի վայր է ուղարկվել 20 փրկարարական խումբՈր դեպքում հնարավոր կլինի իշխանություն վերցնել, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորը միայն մեկ տարբերակ է տեսնում այս պահինԻրանի նախագահի հետ ամեն ինչ կարգին է. MehrԱռաջին կադրերը Իրանի նախագահի ուղղաթիռի վթարի վայրից (Տեսանյութ)Ի՞նչ է հայտարարել Ռաիսին` ավիավթարից առաջՈվքեր են եղել վթարված ուղղաթիռում. ՄանրամասներԲացառիկ մանրամասներ երբ ու ինչպես է վթարվեթ Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռը.TasnimՇՏԱՊ. Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռը Ադրբեջանում ավիավթարի է ենթարկվել․ IRIBՑույց տվեք հրամանը, իմ երկիրն է, ոչ մեկ ինձ չի կարող ասել` դուրս արի. լարված իրավիճակ Կիրանցի մոտ Թուրքերի պահանջով Հայաստանում գյուղերի ճամփաներն են փակվում․ Վարուժան ԳեղամյանՃանապարհները փակել են, որ Կիրանց գյուղ օգնություն չգա․ Կիրանց գյուղի բնակիչԹալինի հիվանդանոցում 29-ամյա կին է մահացել. հարազատները մեղադրում են բժիշկներինԵլնելով անվտանգային անհրաժեշտությունից՝ Կիրանցում հաշվառում չունեցող քաղաքացիների մուտքը բնակավայր ժամանակավորապես սահմանափակվել է․ ԱԱԾՇարժումը չի հասնելու իր վերջնական նպատակին․Աստղահոգեբանը մանրամասներ է ներկայացնումՄի ասեք մեր մասին սուտը, հակառակ դեպքում կասենք ձեր մասին ճիշտը. Հենրիխ ԴանիելյանՄնայիք Արցախում, ինչի դուրս եկաք. ոստիկանապետը՝ արցախցի լրագրողինՄայիսի 19-22-ը ինչ եղանակ է սպասվումՑույց տվեք հրամանը, իմ երկիրն է, ոչ մեկ ինձ չի կարող ասել` դուրս արի. լարված իրավիճակ Կիրանցի մոտ«Կամք»-ականներն ազատության մեջՈստիկանությունը խոչընդոտում է ընդդիմադիր պատգամավորների և լրագրողների մուտքը ԿիրանցՄայիսի 20-ի հոսանքազրկումների մասինՄենք խաղաղություն ուզում ենք՝ այո՛, բայց ոչ ամեն գնով․ Բագրատ Սրբազանի քարոզը Սուրբ Աննա եկեղեցումԱդրբեջանը պաշտպանելով այս իշխանությանը ամեն ազգային շարժում փորձում է կապել Ռուսաստանի հետ. Իրանահայ փորձագետՌուբլին թանկացել է. փոխարժեքն այսօր՝ մայիսի 19-ինԽուլիգանություն՝ Մ. Աբեղյանի անվան դպրոցի մոտ․ մասնակիցները դպրոցի անչափահաս սաներ են և ցուցարարներՀրաշք՝ «Սուրբ Հովհաննես»-ում․ 5 տարի խոսել չկարողացող երեխան, սկսել է խոսելՄայիսի 17-ի աստղագուշակ․ Օրը կարող է դասավորվել բավական հաջող, եթե ․․․ Վահագն Չախալյանը ազատության մեջ է, կիրառվեց այլընտրանքային խափանման միջոց. ՏԵՍԱՆՅՈՒԹՏիգրան Բարսեղյանը գեղեցիկ գոլի հեղինակ է դարձել(տեսանյութ)Ժողովրդի կողմից իշխանության ձևավորման մի մեխանիզմ կա. Արսեն ԹորոսյանԷդուարդ Շարմազանովը չի միանում Բագրատ Սրբազանի քաղաքական համախմբման կոչինՀայ Առաքելական Եկեղեցին այսօր նշում է Հոգեգալստյան տոնըՈւկրաինական բանակը մեծ շրջապատման վտանգի առաջ է (Քարտեզ)Թբիլիսիում դարձյալ բողոքի ակցիա է անցկացվել. այրել են ՌԴ-ի դրոշըԱռանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտԹուրքիայի տրանսպորտի նախարարը հայտարարել է «Զանգեզուրի միջանցք»-ի շահագործման մասինՀատուկ ջոկատայինները ԿիրանցումՍիվրիհիսարի հայկական եկեղեցին՝ վանդալիզմի զոհՈւկրաինացի գերված զինվորականը պատմել է, թե ինչպես է հայտնվել մարտադաշտում (Տեսանյութ)Ամենասարսափելի գեոմագնիսական փոթորիկները սպասվում են 2025թ.-ինԹրամփը էապես գերազանցում է Բայդենին բոլոր առանցքային նահանգներում. New York Times
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода