Նոր զարգացումներ Հայկական Կարմիր խաչ ընկերությունում. Ընկերության գլխավոր քարտուղարը փակագծեր է բացում
ԹեմաՆախօրեին լուրեր տարածվեցին, որ Հայկական Կարմիր Խաչ ընկերության նախագահության նախագահի փոփոխություն Է տեղի ունեցել: Որքանո՞վ է տարածված լուրը համապատասխանում իրականությանը փորձել ենք հետաքրքրվել Հայկական Կարմիր խաչի ընկերության գլխավոր քարտուղար Արթուր Արիստակեսյանից, ով հաստատեց մեր ունեցած տեղեկությունը մանրամասնելով.
-Այ՛ո, Հայկական Կարմիր Խաչ ընկերության նախագահության նախագահի պաշտոնակատար պարոն Մնացական Մխիթարյանը` առողջական խնդիրներով պայմանավորված դիմում է ներկայացրել իր պարտականությունները վաղաժամկետ դադարեցնելու համար: Պարոն Մնացականյանին փոխարինել է նախագահության անդամ, հայտնի պրոֆեսոր Գագիկ Բազիկյանը:
-Պարոն Արիստակեսյան, տեղեկություններ են շրջանառվում, որ Հայկական Կարմիր Խաչ ընկերությունից հեռացված Աննա Եղիազարյանին ընդունելու են ԱԺ նախագահը եւ հանրապետության վարչապետը, որպեսզի քննարկեն վերջինիս Հայկական Կարմիր Խաչ վերադարձի հարցը: Դուք նման տեղեության տիրապետո՞ւմ եք:
-Աննա Եղիազարյանը տարբեր հարթակներում ստահոդ լուրեր է տարածում, որ Կարմիր խաչը փլուզվել է, բոլոր համաձայնագրերը ի չիք են դարձել, եւ, որ աշխատակիցները աշխատավարձ չեն ստանում: Մինչդեռ, ես բոլորիվին վերջերս Ձեզ հետ հարցազրույցում մանրամասն ներկայացրել եմ այն ահռելի հին եւ նոր ծրագրերը, միջազգային համաձայնագրերով ստանձնած պարտավորությունները, որոնք կատարվել եւ կատարվում են փետրվար ամսից սկսած մինչ այս պահը: Ինչ վերաբերում աշխատավարձներին, ապա ինքներդ կարող եք լրագրողական հետաքննություն իրականացնել եւ պարզել, որ աշխատակիցները շարունակում են իրենց նվիրյալ, մարդասիրական աշխատանքը եւ, բնականաբար, համապատասխանաբար վարձարտրվում: Ինչ վերաբերում է Ձեր կողմից հնչեցրած հարցին, թե արդյո՞ք ճիշտ են տարածված լուրերը, այդ հարցը ճիշտ կլինի ճշտեք հենց իրենից: Իսկ առհասարակ, տիկին Եզիազարյանը այս ընթացքում դիմել է բոլոր օղակներին` նպատակը մեկն է ամեն գնով հետ վերադառնալ: Անտեսելով այն հանգամանքը, որ գործը այլեւս գտնվում է դատարանում: Այսինքն տիկինը, ըստ իս, խեղաթյուրելով գործի փաստական հանգամանքները, փորձում է տարբեր ճանապարհներով այդ թվում պետական մարմինների միջամտությամբ հետ վերադառնալ Հայկական Կարմիր խաչ:
Ինչ վերաբերում է ԱԺ նախագահի եւ վարչապետի հանդիպման ենթադրյալ հանդիպմանը , ապա այս երկու բարձր մարմինները, եթե գտնում եմ, որ իրենց հագեցած ժամանակը պետք է սպառնեն Աննա Եղիազարյանի հետ հանդիպմամբ: Ապա պարտավոր են նաեւ հրավիրելու գործող Կարմիր խաչ ընկերության նախագահությանը եւ տնօրինությանը: Նկատեմ նաեւ, որ Կարմիր Խաչի գործերին պետական միջամտությունը, միանշանակ, ճիշտ չի ընկալվի միջազգային կառույցի կողմից:
Հ.Գ. Հավատարիմ մնալով մեր որդեգրած սկզբունքներին, օբյեկտիվությունը պահպաննելու համար, մենք փորձեցինք դիմել նաեւ Աննա Եղիազարյանին, սակայն մեր բազմաթիվ զանգերը մնացին անպատասխան: