ՀՀ ԱԽ քարտուղարն ու Համադ Քամիս ալ-Քուբայիսին անդրադարձել են տարածաշրջանային անվտանգային իրավիճակին Ադրբեջանի հետ գտել ենք մի քարտեզ, որով կարողանում ենք համաձայնության գալ․ Ալեն Սիմոնյան ՈՒՂԻՂ․ Իրանցիների հոծ բազմությունը վերջին հրաժեշտն է տալիս Ռաիսիին և ավիաաղետի մյուս զոհերին Զարհուրելի է... Կիսում ենք Իրանի ժողովրդի ցավը. ծաղիկներ խոնարհեցվեցին ԻԻՀ դեսպանատան դիմաց Փաստաբանները գործադուլ են անում՝ բողոքելով հարկման շեշտակի աճի դեմ. ասուլիս (տեսանյութ) Արտառոց բան չկա ընդդիմության ակցիաների մեջ, նույն մարդիկ են, նորմալ պրոցես է. Ալեն Սիմոնյան ՍԱՐՍԱՓԱԶԴՈՒ ԼՈՒՍԱՆԿԱՐ. Ինչ վիճակում է եղել Իրանի նախագահի մարմինը կադրեր են հրապարակվել Թավրիզում վերջին հաժեշտն են տալիս Իրանի նախագահին և արտաքին գործերի նախարարին Եթե ամսի 26-ին հայտարարվի, որ իմպիչմենթի ճանապարհով ենք գնում, կգնանք այդ ճանապարհով․ Գրիգորյան (տեսանյութ) Մայիսի 21-ի աստղագուշակ

Գործող իշխանության քայլերը խաղաղության չեն կարող բերել. Արման Ղուկասյան

Ներքաղաքական

Հայաստանն ու Ադրբեջանը որոշել են սկսել սահմանազատման և սահմանագծման գործընթաց, բայց իրականում այս գործընթացը ոչ այլ ինչ է, քան հայկական կողմի միակողմանի զիջումներ և չկա որևէ երաշխիք, որ Ադրբեջանը նույնպես կգնա ընդհանուր պայմանավորվածությունների կատարման: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց քաղաքագետ Արման Ղուկասյանը:

Նրա խոսքով, Հայաստանում բավականին անհասկանալի գործընթաց է ընթանում, որոշ իմաստով՝ մանիպուլյացիոն, քանզի բոլոր նրանք, ովքեր խոսում են խնդիրների մասին ու հարցեր են բարձրաձայնում, պիտակավորվում են իշխանությունների կողմից, թե պատերազմ են ուզում, խաղաղություն չեն ուզում: Սակայն իրականում հասկանալի է, որ բոլորն են ուզում խաղաղություն, բայց որտե՞ղ են միջազգային երաշխիքները: Խնդիրը, ըստ բանախոսի, նրանում է, որ հենց այդ երաշխիքներն է, որ չկան.

«ՀՀ իշխանությունները դժգոհ էին Ռուսաստանից, հրաժարվել են ռուսական կողմի միջնորդությունից, բայց տեսանելի չէ, որ կա Արևմուտքի միջնորդությունը այս գործընթացում: Չկան որևէ միջազգային երաշխիքներ և հասկանալի չէ, թե ի՞նչ հիմքով են իշխանություններն այդքան վստահ, որ Բաքուն կպահի պայմանավորվածությունները և տեղի կունենա սահմանազատում և սահմանագծում, և որպես վերջնարդյունք՝ կլինի խաղաղություն: Միջազգային երաշխիքների բացակայությունը ընդհանրապես վստահություն չի ներշնչում՝ հաշվի առնելով ադրբեջանական կողմի մշտական գործելաճը»,- ասաց նա:

Անդրադառնալով այն հանգամանքին, որ աշխարհում տեղի են ունենում գլոբալ փոփոխություններ, աշխարհաքաղաքական տեղափոխումներ, և այս ամենի ֆոնին Հարավային Կովկասը այդ առումով բավականի հետաքրքիր է դառնում, Ղուկասյանը նշեց, որ Հայաստանը այս ամենի մեջ պետք է փնտրի իր շահը, կարողանա այնպես անել, որ այդ շահը մաքսիմալ կերպով առաջ տանի ու պաշտպանի, և ոչ թե ՀՀ միջոցով որոշ երկրներ փորձեն մեր շահի փոխարեն իրենց շահը առաջ տանեն, ինչը փորձում են անել բոլորը:

«Այս առումով ՀՀ իշխանությունների գործելաոճը կամ գուցե գործընթացների ոչ այդքան ճիշտ ընկալումները տեղիք են տալիս մտածելու, որ մենք, մեղմ ասած, լավ վիճակում չենք գտնում: Տեսանելի է, որ Թուրքիան և Ադրբեջանը և որոշ երկրներ, արտաքին քաղաքական ուժեր փորձում են իրենց խնդիրները լուծել Հայաստանի շահերի հաշվին: Եվ եթե մենք խոսում ենք սահմանազատում-սահմանագծում գործընթացների մասին, ապա դա պետք է սկսվեր զուգահեռաբար, բայց դեռևս տեսնում ենք միակողմանի գործընթաց: Հասկանալի է, որ սա շատ վատ նախադրյալ է, որ գործընթացը մեր հաշվին է ընթանում և հասկանալի չէ, թե ինչու հայելային չի ընթանում գործընթացը»,- նկատեց նա:

Բանախոսը, անդրադառնալով հայ-ռուսական հարաբերություններին, ասաց, որ ՀՀ իշխանությունները, խնդիրներ ստեղծելով դրանցում քաղաքական բաղադրիչի առումով, այնուամենայնիվ տնտեսական մասով շատ լավ հասկանում են, որ թե՛ ռուսական շուկան, թե՛ ԵԱՏՄ-ն այսօր իսկապես չունեն այլընտրանք Հայաստանի համար.

«Խնդիրը նրանում է, որ ՀՀ իշխանությունների մոտ թյուրըմբռնում կա, թե տնտեսականն ու քաղաքականը կարելի է տարանջատել: Մինչդեռ նման բան չի կարող լինել, որ ՀՀ-ն, օրինակ դուրս գա ՀԱՊԿ-ից և այդ քայլը  չազդի տնտեսության վրա: Այդպես չի կարող լինել, ավելին՝ դա շատ վտանգավոր քաղաքականություն է. չես կարող մերժելով քաղաքականը, պահել տնտեսականը»,-նշեց նա:

ՀՀ-ՌԴ հարաբերություններում առաջացել են հարցեր ոչ միայն հայկական կողմի ոչ ճիշտ կողմնորոշվելու և ոչ ճիշտ քաղաքականություն վարելու պատճառով, այլև բնական պատճառներով պայմանավորված՝ հաշվի առնելով աշխարհաքաղաքական և տարածաշրջանային իրողությունների փոփոխությունները: Եվ, ասաց Արման Ղուկասյանը,  սա նշանակում է, որ կա անելիք՝ պետք է լինի երկխոսություն, պարզ ու թափանցիկ երկխոսություն այս հարցերը բարձրաձայնելու, լուծումներ գտնելու համար.

«Ցավոք, ես նման գործընթաց չեմ տեսնում հայկական կողմից, բայց այն անհրաժեշտ է, քանի որ փոխվում են իրողությունները, դրանց զուգահեռ տարածաշրջանում փոխվում են ՌԴ շահերը և այլն: Մենք պետք է հասկանանք, թե ինչ է ուզում ՌԴ-ն տարածաշրջանից, պետք է հասկանանք, որ հայ-ռուսական հարաբերությունները նոր մակարդակի են տեղափոխվում և պետք է հասկանանք, թե դա ինչ կարող է մեզ տալ: Բայց, ցավոք, երկխոսություն չկա, ինչը մեր օգտին չէ»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է դիվերսիֆիկացիոն քաղաքականությանը, ապա Ղուկասյանը դրան դեմ չէ, քանի որ ՀՀ շահերից ելնելով ճիշտ է բոլորի հետ փորձել վարել այն քաղաքականությունը, որը բխում է մեր պետական ու ազգային շահից, բայց դա չպետք է տեղի ունենա մյուսի հաշվին: Օրինակ, եթե ՌԴ հետ տարվի ճիշտ երկխոսություն, ապա  ՀՀ-ին կհաջողվեր վարել այն դիվերսիֆիկացիոն քաղաքականությունը, որի մասին հայտարարվում է: Բայց ամենը արվում է ի հաշիվ ՀՀ-ՌԴ հարաբերությունների, ընդ որում՝ բավականին կոշտ ձևով.

«Առաջիկայում Հայաստանը հայտնվելու է էլ ավելի տուրբուլենտ վիճակում: Աշխարհի անկայունացմանը զուգահեռ գործընթացները ավելի են արագանալու, ինչը ազդելու է նաև մեր տարածաշրջանի վրա: ՀՀ իշխանությունների կուրսը շատ վտանգավոր է հենց Հայաստանի կայունության համար, քանի որ ունեցածի հաշվին տարվող դիվերսիֆիկացիոն քաղաքականությունը վտանգ է իր մեջ պարունակում ու խնդիրներն արդեն իսկ տեսանելի են: Գործող իշխանությունների քայլերը խաղաղության չեն կարող բերել»,- հավելեց քաղաքագետը:



ՀՀ ԱԽ քարտուղարն ու Համադ Քամիս ալ-Քուբայիսին անդրադարձել են տարածաշրջանային անվտանգային իրավիճակինԱդրբեջանի հետ գտել ենք մի քարտեզ, որով կարողանում ենք համաձայնության գալ․ Ալեն ՍիմոնյանՈՒՂԻՂ․ Իրանցիների հոծ բազմությունը վերջին հրաժեշտն է տալիս Ռաիսիին և ավիաաղետի մյուս զոհերինԶարհուրելի է... Կիսում ենք Իրանի ժողովրդի ցավը. ծաղիկներ խոնարհեցվեցին ԻԻՀ դեսպանատան դիմացՓաստաբանները գործադուլ են անում՝ բողոքելով հարկման շեշտակի աճի դեմ. ասուլիս (տեսանյութ)Արտառոց բան չկա ընդդիմության ակցիաների մեջ, նույն մարդիկ են, նորմալ պրոցես է. Ալեն ՍիմոնյանՍԱՐՍԱՓԱԶԴՈՒ ԼՈՒՍԱՆԿԱՐ. Ինչ վիճակում է եղել Իրանի նախագահի մարմինը կադրեր են հրապարակվել Թավրիզում վերջին հաժեշտն են տալիս Իրանի նախագահին և արտաքին գործերի նախարարին Եթե ամսի 26-ին հայտարարվի, որ իմպիչմենթի ճանապարհով ենք գնում, կգնանք այդ ճանապարհով․ Գրիգորյան (տեսանյութ)Մայիսի 21-ի աստղագուշակ«Չէին թողնում գայի մոտդ», «Վայ, հողեմ դրանց գլուխը». Սրբազանի հանդիպումը կիրանցեցի Լենա տատիկի հետ (տեսանյութ)ՀՀ Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածելՕդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով, ապա նույնքան կնվազիՈւՂԻՂ. Աժ նիստ. պատգամավորները օրինագծեր են քննարկումԷլեկտրաէներգիայի պլանային անջատումներ՝ Երևանի և մարզերի մի շարք հասցեներումՕրվա խորհուրդ«Հրապարակ». Իշխանականների սիրելի ռեստորաններն ու փաբերը մեծ վնասներ են կրել«Ժողովուրդ». Ոստիկաններին հորդորել են համացանցում «բիրտ ուժ» կիրառել իրենց հասցեին վիրավորական գրառում անողներին Եվրեպա-ԱՄՆ խորը հակասության դրսեւորո՞ւմ է, թե՞ ինչ-որ նոր խաղ«Հրապարակ». ՀԱԿ-ը սպասում է իր հարցերի պատասխանին«Փաստ». Մարտի են նետվել իշխանական ֆեյքերը, որոնք մեծացնում են Սրբազան շարժման հետ կապված նյութերի դիտումները«Ժողովուրդ». Վարչապետի տիկնոջ հիմնադրամի «նվիրատուների» 30 տոկոսը անանուն ենԻնչ է սպասվում Ռաիսիի մահվանից հետո. Սեմյոն ԲաղդասարովԿործանված ուղղաթիռի վթարի վայրից հայտնաբերվել է Էբրահիմ Ռայիսիի մատանին (տեսանյութ)Ռուսական բանակն ամբողջությամբ գրավել է մեծ կարեւորության Նետայլովո բնակավայրը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)«Հրապարակ». Կտրվի առավել ակտիվ գործողությունների մեկնարկ«Փաստ». Նման «փաստարկներով» վաղը-մյուս օրն ի՞նչ են հանձնելուՄեկնարկող ԱԺ քառօրյայում ընդդիմադիրները սահմանազատման վերաբերյալ հարցեր կուղղեն ՍԴ դատավորի թեկնածու Դավիթ Խաչատուրյանին. «Ժողովուրդ»Ռոբոտների կռիվը. ռուսական դրոնը գարձակվել է ուկրաինական մարտական ​​ռոբոտի վրա (ՖՈՏՈ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)ԱՄՆ-ում բացահայտել են Կիևի «մղձավանջային սցենարը»Աղետից հետո մեկ ժամ ողջ է եղել, կարողացել է հեռախոսային կապ հաստատել. Նոր մանրամասներ Ռաիսիի ողբերգական մահիցՍպանություն էր, ոչ թե պատահականություն. ինչ էր նախորդել ուղղաթիռի կործանմանը.ԲալասանյանՓոքրիկ բռնապետիկին դժվարությամբ, բայց հեռացնելու ենք. Չախալյանը դատարանից գնաց տնային կալանքիՍրբազանի ծննդյան յուրօրինակ նվերըԹուրքիայում սուգ է հայտարարվելՌաիսիին սպանելու եւս մեկ շարժառիթ«ՈՉՆՉԱՑՐԵԼ Է ԴԻՎԵՐՍԻՈՆ ԽՄԲԵՐԻ ՈՒ ՀԵՏ ՇՊՐՏԵԼ ՀԱԿԱՌԱԿՈՐԴԻ ՄԵԾԱԹԻՎ ԿԵՆԴԱՆԻ ՈՒԺԵՐԻ». ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍ ՀԱՅԿ ՂԱԶԱՐՅԱՆ Ռայիսիի երկու անգամ հետաձգված և այդպես էլ չկայացած այցը ՀայաստանՄԱԿ-ի ԱԽ-ում մեկ րոպե լռությամբ հարգել են Իրանի նախագահի, ԱԳ նախարարի և մյուս զոհերի հիշատակը2025 ԹՎԱԿԱՆԻ ԿԱՐԱՏԵԻ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԿԱՅԱՆԱ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄԵրևանի Կապույտ մզկիթում տեղի կունենա հոգեհանգստյան արարողությունԻմ անձնական դիրքորոշումն է. Վարդան Մինասյանը` ՀՖՖ նախագահի ձեռքը չսեղմելու և մեդալից հրաժարվելու մասին «ԹՈՒՐՔԻԱՅԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ ՉԿԱՐՈՂԱՑԱՆ ՀԱՍՆԵԼ ԵԶՐԱՓԱԿԻՉ». ԲԱԶԿԱՄԱՐՏԻ ԵՎՐՈՊԱՅԻ ՔԱՌԱԿԻ ՉԵՄՊԻՈՆ, ԱՇԽԱՐՀԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ ՎԱՉԱԳԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆխԴա է պահանջում բարեկամիդ նկատմամբ հարգանքի տուրք մատուցելու պարտավորությունը. Հայտնի փաստաբանը հայտարարությամբ է հանդես եկել Ռաիսիի մահվան կապակցությամբՍուրեն Պապիկյանն այցելել է հանրապետության հարավարևելյան սահմանագոտի, հետևել առաջնագծի կահավորման աշխատանքինԿիրանցի մոտ ոստիկանական գործողություններից վնասվածք է ստացել երգիչ Արսեն ԳրիգորյանըԻրանական ԱԹՍ-ները հայտնաբերել են նախագահական ուղղաթիռի բեկորներըԻշխանական պատգամավորներն այնտեղ անելիք չունեն. Բաքոյանը՝ Կիրանց չմեկնելու մասինԵրբ որ Բագրատը կորոշի, որ վերջնական զբաղվում է քաղաքականությամբ, կնայենք առաջարկությունները․ ՔՊ պատգամավորԻրանի նախագահի մահվան առեղծվածն ի՞նչ արձագանք է գտել Թուրքիայում
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода