Iravunk.com | Ակնհայտ է, որ Ադրբեջանի մեծ թափով սպառազինվելը տեղի է ունենում բոլորի աչքի առաջ. Տիգրան Աբրահամյան
Գաբրիելյանով. Ողջ աշխարհում սկսվում են Փաշինյանի դեմ հայերի հանրահավաքները «Բագրատ Սրբազանի երթը կասեցնելու հանելու համար ազգադավը փորձում է պառակտում առաջացնել Էջմիածնում» Ստիպված էի պատմել իմ պատմությունը՝ թույլ տալով հանդիսատեսին կարեկցել իմ պայքարին. Իբրահիմ Միարի «Հրապարակ». Ինչո՞վ է բացատրվում Փաշինյանի ատելությունը Վանեցյանի հանդեպ «Ժողովուրդ». Քերոբյանի գործով առաջիկայում որոշում կկայացվի Ռուսները շարունակում են հարձակումը Օչերետինոյի ճակատում «Հրապարակ». Սրբազանը դեռ տարիներ առաջ է երդվել, որ ձեռքերը ծալած չի նստելու «Ժողովուրդ». Երեկ զոհված զինծառայողն ինքնասպան է եղել Ծանր հարված է հասցվել ուկրաինական էներգետիկ համակարգին Նիկոլյան իշխանությունների հանցավոր գործունեության եւս մեկ դրվագ

Ակնհայտ է, որ Ադրբեջանի մեծ թափով սպառազինվելը տեղի է ունենում բոլորի աչքի առաջ. Տիգրան Աբրահամյան

Տեսանյութեր

Ադրբեջանի Զինված ուժերի ստորաբաժանումներն ապրիլի 5-7-ը տարբեր ժամանակահատվածներում Խոզնավարի (Սյունիքի մարզ), Արավուսի (Սյունիքի մարզ), Սոթքի, Վերին Շորժայի, Կութի (Գեղարքունիքի մարզ), Չինարիի, Մովսեսի (Տավուշի մարզ) հատվածներում հրաձգային զենքից կրակ են բացել ՀՀ զինված ուժերի դիրքերի ուղղությամբ։ Այս մասին հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարությունը: Անդրադառնալով ստեղծված իրավիճակին` զրուցել ենք ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար ՏԻԳՐԱՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ հետ:

— Ինչպե՞ս կգնահատեք վերջին օրերին սահմանում առկա իրավիճակը եւ այն արձագանքները, որոնք հնչել են մինչեւ այսօր:

— Ադրբեջանական կողմը թիրախավորում է նաեւ խաղաղ բնակիչներին եւ խաղաղ բնակավայրերը: Դրա ապացույցն ու հիմնավորումները հրապարակված լուսանկարներն են, որտեղ ակնհայտ երեւում է, որ Հայաստանի Հանրապետության տարբեր բնակավայրեր, ըստ էության, թիրախավորվել են Ադրբեջանի կողմից: Սա նշանակում է, որ միջնորդական այն առաքելությունը, որոնք ստանձնել են տարբեր միջազգային սուբյեկտներ եւ փորձում են ցույց տալ, թե ամեն ինչ անում են մեր տարածաշրջանի կայունության եւ խաղաղության ապահովման համար, այս իրավիճակում այդ քայլերը պետք է լինեն շատ ավելի գործուն: Ես, օրինակ, սպասում էի Եվրամիության առաքելությունից ոչ միայն այդ փաստերի արձանագրում եւ ինչ- որ զեկույցներում դրանց ամրագրում, այլ շատ կարեւոր է, որ դրանք վերածվեն նաեւ քաղաքական ճնշումների: Ընդ որում` տեղեկացնեմ, որ սահմանային վերջին շրջանի ակտիվացումը ուղեկցվում է Ադրբեջանի կողմից բավականին ինտենսիվ ռազմական մատակարարումների ներկրմամբ: Այս իրավիճակում, կարծում եմ` ակնհայտ պետք է լինի, թե ինչու է Ադրբեջանը դա իրականացնում:

— Կարծում եք` վերջին օրերի սահմանային լարվածությունը հղի է լայնամասշտաբ պատերազմի վտանգո՞վ:

— Դժվար է ասել, թե այս կամ մեկ այլ փուլում իրադարձություններն ինչպես կզարգանան: Բայց ակնհայտ է, որ Ադրբեջանի մեծ թափով սպառազինվելը տեղի է ունենում բոլորի աչքի առաջ, եւ, բնականաբար, այդ զենքերը ու զինատեսակները մի օր կրակելու են: Սակայն, կարծում եմ` այս պահին լայնամասշտաբ ռազմական գործողությունների հնարավորությունն այդքան էլ մեծ չէ: Իհարկե, չի բացառվում, ճակատի սահմանափակ ուղղություններով որոշակի գործողությունների ծավալումը, ինչի հավանականությունը շատ ավելի մեծ է։ Միեւնույն ժամանակ, սա չի նշանակում է, որ ադրբեջանական արկածախնդրությունն ինչ-որ փուլում չի բերի այդ ճակատի ընդլայնմանը:

— ԵՄ արտաքին հարաբերությունների խոսնակ Պետեր Ստանոն ասել է, որ Հայաստանն ու Ադրբեջանն իրենք պետք է լուծում գտնեն ստեղծված իրավիճակի, այդ դեպքում` ո՞րն է իրենց առաքելությունը:

— Էլի եմ ասում` այն սուբյեկտները, այն կառույցները, այն երկրները, որոնք հայտ են ներկայացնում Հարավային Կովկասում անվտանգություն եւ խաղաղություն ապահովելու հարցում, նրանց քայլերը պետք է լինեն առարկայական: Սա վերաբերում է ե՛ւ Եվրամիությանը, ե՛ւ Միացյալ Նահանգներին, ե՛ւ Ռուսաստանի Դաշնությանը: Մեր հասարակության համար այդ քայլերը եւ առաջարկվող գործիքակազմը պետք է լինեն ընկալելի, տեսանելի, ինչը պետք է արտահայտվի կոնկրետ առաջնագծում: Եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ ԵՄ դիտորդները տեղեկայված են, բայց այս ընթացքում ունեցել ենք լարավածության աճ սահմանում, նշանակում է, որ տեղի չի ունեցել կոնկրետ դրա հետ կապված առարկայական քայլեր: Այս տեսանկյունից միայն հայտարարությունները ես բավարար չեմ համարում: Ադրբեջանը ցույց է տվել, որ տարբեր հայտարարությունների ներքո էլ կարող է գնալ կոնկրետ գործողությունների: Նույնը, օրինակ, եղավ 2023 թվականին, երբ Արցախը շրջափակման էր ենթարկված: Բազմաթիվ հայտարարություններ էին հնչում, բանաձեւեր էին ընդունվում, բայց դա Ադրբեջանին չխանգարեց գնալ լայնամասշտաբ ռազմական գործողությունների Արցախի դեմ: Իսկ, որպես հետեւանք, ունեցանք առանց հայի Արցախ, որոնք բռնի տեղահանվեցին: Ես չեմ ուզում. որ այս զուգահեռ իրականության մեջ նմանատիպ իրավիճակ ունենանք նաեւ Հայաստանի Հանրապետության դեպքում: Դրա համար եմ ասում, որ բոլոր առումներով միջազգային տարբեր սուբյեկտները, աշխարհաքաղաքական կենտրոնները իրենց ցանկությունները հայտնելիս` պետք է ունենան փաստարկված խոսք, եւ դա պետք է արտահայտված լինի իրական դաշտում:

— ՀՀ ԱԳՆ դիմաց երեկ տեղի ունեցավ բողոքի մեծ ակցիա` Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Բուրիչի` նախարարությունում տեղի ունեցող հանդիպման ընթացքում: Բարձրացվեց Բաքվի ու Երեւանի բանտերում պահվող մեր պատանդների ու քաղբանտարկյալների հարցը, մինչդեռ ԵՄ պաշտոնյան անգամ իր հանդիպումների ընթացքում այս հարցն օրակարգային չդարձրեց: Ի՞նչ կասեք այս մասին:

— Սա էլ է ուղիղ կապված Հայաստանի անվտանգության բաղադրիչի հետ: Այն հանգամանքը, որ պայմանականորեն հավաքական Արեւմուտքը եւ տարբեր եվրոպական երկրներ անտեսում են քաղբանտարկյալների առկայությունը հայաստանյան իրականության մեջ եւ այս պայմաններում Հայաստանի վերաբերյալ ժողովրդավարության կամ մարդու իրավունքների մասին գնահատականներ են հնչեցնում, բնական է, որ դրանք մեր հանրության համար չեն կարող անկեղծ լինել: Այսօր հայաստանյան իշխանությունը գործածում է բոլոր քայլերը` այս ամենը քողարկելու համար, մյուս կողմից էլ Եվրոպական միությունը նաեւ քաղաքական նպատակահարմարությունից ելնելով` «բլոկում է» ցանկացած խնդիր, որը կապված է Հայաստանում քաղբանտարկյալների հարցի կամ երկրում ընդհանրապես ժողովրդավարության հետ:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ



Գաբրիելյանով. Ողջ աշխարհում սկսվում են Փաշինյանի դեմ հայերի հանրահավաքները«Բագրատ Սրբազանի երթը կասեցնելու հանելու համար ազգադավը փորձում է պառակտում առաջացնել Էջմիածնում»Ստիպված էի պատմել իմ պատմությունը՝ թույլ տալով հանդիսատեսին կարեկցել իմ պայքարին. Իբրահիմ Միարի«Հրապարակ». Ինչո՞վ է բացատրվում Փաշինյանի ատելությունը Վանեցյանի հանդեպ«Ժողովուրդ». Քերոբյանի գործով առաջիկայում որոշում կկայացվիՌուսները շարունակում են հարձակումը Օչերետինոյի ճակատում«Հրապարակ». Սրբազանը դեռ տարիներ առաջ է երդվել, որ ձեռքերը ծալած չի նստելու«Ժողովուրդ». Երեկ զոհված զինծառայողն ինքնասպան է եղելԾանր հարված է հասցվել ուկրաինական էներգետիկ համակարգինՆիկոլյան իշխանությունների հանցավոր գործունեության եւս մեկ դրվագՄարդը պետք է կարողանա չափավոր ապրել. 100-ամյա Ներսես պապի բացառիկ հարցազրույցըԲոլորը  գոռում են` երգիչներ, դերասաններ ո՞ւր եք… նախ դուք ինքներդ կողմնորոշվեք, նոր մեզ կանչեք. ԱՐՄԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆՀայրենական մեծ պատերազմում զոհված հորեղբորս նամակներն ու սեւ թուղթը պահում ենք որպես սրբազան մասունք. ԱԲԳԱՐ ԱՓԻՆՅԱՆՀերթական զանգվածային հարվածն ՈւկրաինայինՀՀ ՊՆ-ն հայտնում է պայմանագրային զինծառայողի մահվան մասինՎեց տարի է սուտն օրենքով գործում է մեր երկրում. ԱՐՄԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆՅուրաքանչյուրն այսօր պարտավոր է կանգնել Բագրատ Սրբազանի կողքին.Արմինե Գրիգորյան (հատված հաղորդումից)ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԱՅԳԵՀՈՎԻՏ ԳՅՈՒՂՈՒՄ։Մոսկվան հենց այնպես չէ, որ ի ցույց դրեց միջուկային զինանոցը Պատահական չէ, որ Սրբազանի երեւանյան հավաքը կհաջորդի Նիկոլի Մոսկվայից վերադարձին10-ից ավելի անձանց միջև ծեծկռտուք է տեղի ունեցել, հնչել է կրակոցԱմենավտանգավոր մասնագիտության նվիրյալըՆաիր Տիկնիզյանը և Յանա Ռոմաշկինան սպասում են իրենց առաջնեկին(ֆոտո)Ադրբեջանի խորհրդարանում առաջարկում են Փաշինյանին Բաքու հրավիրելԲԱՄԲԱՍԱՆՔԼավ ճանաչելով Նիկոլին՝ գիտեմ, թե ինչ է հիմա կատարվում նրա գլխում, երկու վախը մի մահ է․ ՎանեցյանԱլիևը հատուկ իրեն վնասել է, որ բանակից ազատվի, երիտասարդնե'ր, իմացեք ռազմական պատմություն ոչխարներ... Էս շարժումը մարդու շարժում ա, ոչ, թե ձեր պես կեր վաստակելու...Հնարավո՞ր է հաղթել նիկոլիզմին՝ փորձված արեւմտյան տեխնոլոգիաներովԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻԶԱՐՄԱՆՔԵկեղեցին, չունենալով քաղաքական իշխանության հավակնություններ, պիտի շարունակի պատմական պատասխանատվության գիտակցությամբ ջանքեր ներդնել հանուն հայրենիքի և պետականության զորացման. Գերագույն հոգևոր խորհուրդՀանդիպում իսպանացի գրող Վիսենտե Մարկոյի հետ Չեմ ճանաչում մի երկիր, որը թշնամի հարևանի հետ անվտանգության երաշխիքը համարի սահմանին տնկած սյուներըՄեր հողերից ոչ մի սանտիմետր չի անցնում, այս պահի դրությամբ լրիվ դրական է՝ ի շահ մեզ. Կիրանցի ղեկավարը մանրամասներ է ներկայացնումԿայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամը 100 միլիոն դոլար կտրամադրի ՀայաստանինՎստահ եմ, որ Ադրբեջանը 4 գյուղ էլ Սյունիքից չի պահանջելու, որովհետև դա լեգիտիմ չի. ՓաշինյանԳլխապտույտ, որովայնի ցավ.Անոթային խնդիրների քողարկված ահազանգերԱյս ամիս անպայման պետք է վերցնել Օդեսան և Խարկովը. ԿադիրովԲագրատ Սրբազանը մոռացել է իր ուսապարկը, եթե ուսապարկը չկա, ինքը հաջողության չի հասնի. Գագիկ Մելքոնյան.news.amՊուտինի երդմնակալությանը մասնակցելու հրավեր չեմ ստացել, Էրդողանից՝ ստացել էի. ՓաշինյանԲաքվի հետ մինչև նոյեմբեր պատրաստ եմ պայմանագիր կնքել հայտնի սկզբունքների շրջանակներումԵկեղեցու բարձրագույն ղեկավարությունը ձախողել է հոգևոր առաջնորդությունը, հնարավոր է Աստվածաշունչը սկզբից մինչև վերջ չեն կարդացել․ ՓաշինյանՇտապօգնության բժիշկը 20-ամյա աղջկան ներարկում է կատարել, միացրել է կաթիլային, բռնի ուժով համբուրելԻ՞նչ, կարծում եք Վանեցյանին էդ մի երկու րոպեն են ձայնագրել, իհարկե ոչ. ՓաշինյանՌԴ կառավարությունը հրաժարական է տվելԴեմ եմ ցանկացած հեղափոխության, դեմ էի նաեւ 2018թ.-ի հեղափոխությանը. Հայտմի փաստաբանը առկա գործընթացների մասինՎաղը մեկնում եմ Մոսկվա, կլինի հանդիպում Պուտինի հետ. ՓաշինյանՓաշինյանը սպառնացել է, որ կսկսվի պատերազմ, եթե ինքը կատարի Բագրատ Սրբազանի շարժման պահանջներըՎլադիմիր Պուտինը երդվեց և 6 տարի ժամկետով ստանձնեց ՌԴ նախագահի պաշտոնը
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода