Iravunk.com | Ուղղակի կրկես էր, ընտրություն չէր. ինչպես Գյուրջինյանը դարձավ ռեկտոր
Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Բագրատ Սրբազան Սահմանվել է ավարտական քննությունների ժամանակացույցը Սարի թաղում աշխատանքներ կատարելիս տրակտորը շրջվել է. փլուզվել է ճանապարհի հենապատը Ժողովու՛րդ ջան, քանի անձրև է դրսում, եկե'ք միասին «Տեր ողորմեա»-ն երգենք, աղոթք անենք. Սրբազան (տեսանյութ) Շոյգուն՝ Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Հետազոտություն, որը փրկում է արգանդի վզիկի քաղցկեղից. Զրույց ուռուցքաբան-գինեկոլոգի հետ Նիկոլին թուրքերն են շանտաժով իշխանության գլխին պահում.Yerevan Times Աշխատելու նպատակով Ռուսաստան եկող միգրանտները պետք է ռուսերեն իմանան. Վոլոդին Վաղը ավագանին նիստ կգումարի. օրակարգի հարցերից մեկը վերաբերում է Երվանդ Մանարյանի արձանը տեղադրելուն Դա հանցանք է, Հովիկ Աղազարյանին պետք է կանչեն ԱԱԾ․ Բագրատ Սրբազանը՝ Աղազարյանի՝ 70 տոկոս ցուցարարները փողով են գնում հանրահավաք հայտարարության մասին

Ուղղակի կրկես էր, ընտրություն չէր. ինչպես Գյուրջինյանը դարձավ ռեկտոր

Ներքաղաքական

Օրերս Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտոր է ընտրվել բ.գ.թ., դոցենտ Դավիթ Գյուրջինյանը: ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր ԼԻԼԻԹ ԳԱԼՍՏՅԱՆՆ ահազանգում է, որ «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիական կրթության մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ ռեկտորի նոր ընտրություններ կարող են նշանակվել նախորդ ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու դեպքում։ Մինչդեռ 2022 թ. դեկտեմբերի 9-ին կայացած ռեկտորի ընտրության արդյունքներն այս պահին վիճարկվում են դատարանում, իսկ կառավարության կողմից դրանք անվավեր ճանաչելու որոշում չի կայացվել։ Ըստ էության, ստացվում է, որ օրենքի ակնհայտ խախտումով՝ միաձայն Բրյուսովի ռեկտոր է «ընտրվել» նախորդ ընտրություններում պարտված եւ, այդուհանդերձ, իշխանությունների հովանավորյալ միակ թեկնածուն։ Այս մասին «Իրավունք»-ը զրուցեց նույն համալսարանի նախկին պրոռեկտոր ՑՈԼԱԿ ԱԿՈՊՅԱՆԻ հետ, որին աշխատանքից ազատելու հրամանը Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը վերջերս անվավեր է ճանաչել:

Ինչպե՞ս կարող էր համալսարանի հոգաբարձուների խորհուրդը նորից հայտարարել բաց մրցույթ` համալսարանի ռեկտորի պաշտոնի համար, երբ անգամ այս պահին նախկին ընտրության արդյունքները վիճարկող երկու հայց կա դատարանում:

— Այո՛, իսկապես, երկու հայց կա. մի հայցով դիմել է հենց Դավիթ Գյուրջինյանը` պահանջելով ռեկտորի նախորդ մրցույթը անվավեր ճանաչել, իսկ մյուս հայցով դիմել է նախկին ռեկտոր Կարինե Հարությունյանը` ասելով, որ հաստատեք, ես ընտրվել եմ: Մինչեւ այսօր որեւիցե վճիռ չկա: Ի դեպ, Ձեր ասած հոգաբարձուների խորհուրդը ապօրինի է ձեւավորված, ինչի մասին բարձրաձայնելու համար ունեմ լուրջ հիմքեր: Նախ այն ժամկետից բավականին ուշ ձեւավորվեց, խախտումներ տեղի ունեցավ, նախկին ընտրված խորհուրդն ապօրինի, ուղղակի Ժաննա Անդրեասյանի (ԿԳՄՍ նախարար) քմահաճույքով եւ առանց որեւիցե հիմքի` չհաստատվեց, որպեսզի իրենց սրտի հոգաբարձուների խորհուրդը ձեւավորեն եւ ռեկտորի պաշտոնում բերեն Դավիթ Գյուրջինյանին: Որպեսզի առավել պարզ լինի ասածս, միայն նշեմ, որ ուսանողական կազմը խորհրդում ընտրվել է կեղծիքով, ինչը եւս պատրաստ եմ հիմնավորել փաստերով, դասախոսական կազմը նույնպես ճնշումներով է ընտրվել, որովհետեւ եղել են թեկնածուներ, որոնց ուղղակի ստիպել է Գյուրջինյանը դիմում գրել եւ հրաժարվել հոգաբարձուների խորհրդի անդամ լինելուց: Խորհրդի մեջ է Գյուրջինյանի ամենամտերիմ ընկերը` լեզվաբան Լալիկ Խաչատրյանը, իր նախկին տեղակալը Լեզվի կոմիտեում: Մի դեկանի աղջիկ, որը ուսանող է, եւս հոգաբարձուների խորհրդի անդամ է: Այնպես որ, ի սկզբանե պարզ էր, թե ինչ է լինելու արդյունքն այս ընտրության: Եթե անկեղծ լինեմ, ինձ առաջարկել էին ուսանողները եւ մի շարք գործընկերներ առաջադրվել, բայց սա ուղղակի կրկես էր, ընտրություն չէր եւ ճիշտ համարեցի ընդհանրապես այս պրոցեսի մեջ չմտնել եւ չլեգիտիմացնել ապօրինի ընտրությունը:

Հոգաբարձուների խորհրդի նախկին նախագահ, նախկին փոխվարչապետ Համբարձում Մաթեւոսյանը եւ ԿԳՄՍ նախկին նախարար Վահրամ Դումանյանն ազատվեցին զբաղեցրած պաշտոններից` Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանում ռեկտորի ընտրությունն, այսպես ասած, տապալելուց հետո: Հիմա համալսարանում առկա խնդիրները կարողանալո՞ւ է լուծել Հոգաբարձուների խորհրդի նոր նախագահ, փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը:

— Ես ինչպես հասկանում եմ, համալսարանների խնդիրները լուծելու մի «լավ» տարբերակ է մտածել ներկայիս ԿԳՄՍ նախարարը` ընդհանրապես բուհերը փակել: Իրենք այսպես են տեսնում ապագան: Ու ինձ նաեւ զարմացնում է, թե այս դեպքում ինչու են ռեկտորի մրցույթ հայտարարում: Եթե պլանավորել են, որ բուհերը միավորվելու է, արդեն կլաստերների ու խմբերի են բաժանել եւ, միեւնույնն է, իրենք իրենց ուզածն էլի անում են, գնում են ֆիզկուլտինստիտուտը, մանկավարժականն ու Բրյուսովը միավորելու ճանապարհով, այդ դեպքում, անկեղծ ասած, չեմ էլ հասկանում, ինչի՞ են ռեկտորի մրցույթ անցկացնում: Առհասարակ, ինձ մոտ տպավորություն է, որ ինչ ուզում, անում են` ուզում ես դատարան դիմիր, ինչ ուզում ես արա: Այս գործելաոճն է  ընտրել ներկայիս ԿԳՄՍ նախարարը, որը լավ բանի չի տանելու: Ու, այո՛, ճիշտ եք ասում` ԿԳՄՍ նախկին նախարարի եւ փոխվարչապետի հրաժարականները համոզված եմ, որ պայմանավորված էր Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի խնդրով: Ցավում եմ նաեւ, որ հիմա էլ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, որը փորձառու կառավարիչ է եւ, ամեն դեպքում որոշակի ճանապարհ ունի անցած, ուղղակի մտել է այս պրոցեսի մեջ, ու հենց ինքը, փաստորեն, քավոր է կանգնեց համալսարանի ռեկտորի ապօրինի ընտրություններին:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ



Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Բագրատ ՍրբազանՍահմանվել է ավարտական քննությունների ժամանակացույցըՍարի թաղում աշխատանքներ կատարելիս տրակտորը շրջվել է. փլուզվել է ճանապարհի հենապատըԺողովու՛րդ ջան, քանի անձրև է դրսում, եկե'ք միասին «Տեր ողորմեա»-ն երգենք, աղոթք անենք. Սրբազան (տեսանյութ)Շոյգուն՝ Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարՀետազոտություն, որը փրկում է արգանդի վզիկի քաղցկեղից. Զրույց ուռուցքաբան-գինեկոլոգի հետՆիկոլին թուրքերն են շանտաժով իշխանության գլխին պահում.Yerevan TimesԱշխատելու նպատակով Ռուսաստան եկող միգրանտները պետք է ռուսերեն իմանան. ՎոլոդինՎաղը ավագանին նիստ կգումարի. օրակարգի հարցերից մեկը վերաբերում է Երվանդ Մանարյանի արձանը տեղադրելունԴա հանցանք է, Հովիկ Աղազարյանին պետք է կանչեն ԱԱԾ․ Բագրատ Սրբազանը՝ Աղազարյանի՝ 70 տոկոս ցուցարարները փողով են գնում հանրահավաք հայտարարության մասինԴոլարն ու եվրոն էժանացել ենՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալԵրեկոյան կհասկանանք վաղվա մեր անելիքները, այս պահին հանդիպումներ ունեմ. Սրբազան (տեսանյութ)ԱԱԾ-ին հորդորում եմ՝ կա՛մ հրապարակել փաստեր, կա՛մ Հովիկ Աղազարյանին կանչել պատասխանատվության. Բագրատ ՍրբազանԾափողջույններով դիմավորեցին քաղբանտարկյալներ Նարեկ Սամսոնյանին և Վազգեն ՍաղաթելյանինՎահե Ղազարյա՛ն, արագորեն հավաքում ես հաստավիզ բորենիներիդ կապերը . Հայտնի լրագրողը ոստիկանական բեսպրիդելի մասինԵրևանի ավագանու անդամ Արթուր Իսպիրյանի լիազորությունները վաղաժամ դադարել ենԲագրատ Սրբազանի արձագանքը՝ Արարատ Միրզոյանի հայտարարությանըՂրիմի ,,Արտեկ,, հանրահայտ ճամբարում բարձրացվում է Հայաստանի դրոշը․ տեսանյութԱլիևների հրահանգով ենք սահմանազատում անում, մենք հերոս տղաներ ունենք, նրանք դեմ են զիջումներին (տեսանյութ)Դուք ճշմարտությանը գնահատական տվող մարդիկ եք. Բագրատ Սրբազանին ԳԱԱ Պատմության ինստիտուտում դիմավորեցին ծափողջույններովԱհռելի մեղքեր ունենք, դրա համար էս օրին ենք. պատմիչներն են միշտ սրա մասին ասել. Սրբազան (տեսանյութ)Ֆրանսիան կոչ է անում «շարունակել հայ-ադրբեջանական սահմանազատումը»Սրբազանի հաշտության օրակարգը շատ կարևոր է. Գրողների միության նախագահ (տեսանյութ)Իշխանությունը երբ ուզի, կարող ենք իրենց հետ հանդիպել. Սրբազանը՝ ՔՊ-ին (տեսանյութ)102-րդ ռազմաբազան դուրս չի գալիս. սահմանապահների հետ կապված խնդիրը հանգուցալուծվեց. ԲալասանյանԳագիկ Մելքոնյանի մասին հարցից Բագրատ Սրբազանի մոտ անզուսպ ծիծաղ սկսվեց (տեսանյութ)Պատկերացնում ե՞ք, հայրենասեր հայուհուն ամոթանք է տալիս Նիկոլի համար հային ջարդողը. Ալլա ՀակոբյանՀՀԿ 50-ից ավել երիտասարդներ բերման էին ենթարկվելԻնչպես են բերման ենթարկում Վահագն ՉախալյանինՀաղարծինի վանահայր Հայր Սամվելին անհիմն բերման էին ենթարկել. ՓաստաբանԱրման Բաբաջանյանին ասեք թող իր կենսագրության մասին պատմի. Բագրատ ՍրբազանՆախկին թեզերը մաշվել են. ՔՊ-ում մտքի սնանկություն էՀրաժարական չսպասե՜ք, չի լինելու. Աստղահոգեբանը բացառիկ խաղաքարտեր է բացում ինչՍու՞րճ եք խմում, բա էս կրուասան չե՞ք ուտում. Բագրատ Սրբազանը` սրճարանում նստած աջիկներինԵԱՀԿ գործող նախագահը ժամանել է ՀայաստանԿանադայի թեմի առաջնորդը նյութական ոչ մի իրավասություն չունի, կա թեմական խորհուրդ. Բագրատ սրբազանը՝ եկեղեցին գրավադրելու մասին.ArmLur.amՀանդարտ մնացե՛ք, տղերք, ձեզ փչացնում են․ Բագրատ Սրբազանը՝ ոստիկաններին ու հատուկ նշանակության զորքերինՄիջազգայնագետը բաց նամակ է հղել Բագրատ սրբազանի գլխավորած շարժմանը«Յաշմա» են, Աստված ա ձեր պատիժը տալու, չեք մարսելու, դավաճաններ. քաղաքացին ոստիկաններին (տեսանյութ)«Անդաստիրակ լակոտ», «թուրքը հերդա», «թուրքը մերդա». ոստիկանը վիրավորել է հայկական հողերը թշնամուն չհանձնելու համար պայքարող երիտասարդ աղջկանԻնչպես են բերման ենթարկում ՀՀԿ երիտասարդներինԿոչ ենք անում շարունակել հայ-ադրբեջանական սահմանազատումն ապրիլի 19-ի արձանագրության սկզբունքների հիման վրա. Ֆրանսիայի ԱԳՆՈստիկանության կոպտությունը, անհամաչափ ուժի կիրառումը, իսկ ոմանց մոտ` ակնհայտ լկտի պահվածքն ուղիղ Փաշինյանից իջեցված հանձնարարություն է. Տիգրան ԱբրահամյանԲերման են ենթարկվել ՀՀԿ ԵԿ ղեկավարն ու տեղակալը«Քեզ նորմալ պահի». կարմիրբերետավորի անհարգալից վերաբերմունքն՝ անհետ կորած զինծառայողի մոր նկատմամբՏԵՍԱՆՅՈՒԹ. «Նիկոլի զիբիլ», «կերաք մեզ». կյանքից զրկված զինվորի մայրը փակել է ճանապարհըԱյսօր հեշտ չի լինի լավ տրամադրություն պահպանելը. մայիսի 13-ի աստղագուշակՕդի ջերմաստիճանը մայիսի 13-14-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանովոստիկանը վիրավորել է հայկական հողերը թշնամուն չհանձնելու համար պայքարող երիտասարդ աղջկան
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода