Iravunk.com | Անհետևանք չի մնալու. Ինչ գին կվճարի Հայաստանը «Միր» քարտերի դադարեցման հետեւանքով
Շարժման պահանջը և նպատակը պետք է լինի իշխանությունների անհապաղ և ամբողջական հեռացումը. «Ապրելու երկիր» Ժամը 18:00-ին տեղի կունենա «Հանուն ճշմարտության» երիտասարդական հավաք` Բագրատ Սրբազանի մասնակցությամբ Խաղաղությունը չեն մուրում, խաղաղությունը վաստակում են. Գյումրիից քայլերթը շարունակվում է (լուսանկարներ) Մեր դատն արդար էր` մենք մեր հայրենիքն էինք պաշտպանում ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյան  Արշակ Սրբազանին փորձում են լռեցնել. նրան կանչել են ԱԱԾ. 168.am Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է ՌԴ Շուրջ մեկ ամիս է աշխատանքից ցանկանում է ազատվել Փաշինյանի մամլո խոսնակը Դեռ որքա՞ն պիտի ստորացված ապրի հայ «հպարտ» քաղաքացին. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը շտապ հայտարարությամբ է եկել Լոս Անջելեսի ոստիկանությունը հրապարակել է Lamborghini-ի` մահացու ելքով գողության տեսանյութ Օրվա խորհուրդ. Մայիսի 8

Անհետևանք չի մնալու. Ինչ գին կվճարի Հայաստանը «Միր» քարտերի դադարեցման հետեւանքով

Տնտեսություն

Ռուսական ազգային վճարային համակարգը Հայաստանից պաշտոնական ծանուցում էր ստացել, որ հայկական բանկերը մարտի 30-ից չեն սպասարկի «Միր» քարտերը։ Միայն ՎՏԲ–Հայաստան բանկը, լինելով ռուսական ՎՏԲ-ի դուստր-բանկ, շարունակելու է համագործակցությունը «Միր» վճարային համակարգի հետ։ Նշենք, որ «Միր»-ը Ռուսաստանի ազգային վճարային համակարգն է, հայկական շուկայում է 2017-ից, ռուս-ուկրաինական հակամարտության համատեքստում այս համակարգը հայտնվել էր Միացյալ Նահանգների պատժամիջոցների թիրախում: 

Ի՞նչ հետեւանքներով է հղի «Միր» քարտերի դադարեցումը ՀՀ-ում, տնտեսական ի՞նչ լրացուցիչ խնդիրների առաջ կարող է կանգնեցնել ՀՀ տնտեսությանը հարցի պատասխանը փորձել ենք ստանալ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ  Թադևոս Ավետիսյանից, ով արձանագրեց հետեւյալը.

-«ՄԻՐ» վճարային համակարգի կտրուկ սահմանափակումը լրացուցիչ բարդություններ կառաջացնի հայաստանցի արտահանողների, Հայաստանում ապրող ռելոկանտների համար, ինչպես նաև խնդրահարույց կդարձնի ՌԴ-ից Հայաստան տրանսֆերտների պրոցեսը՝ մինչդեռ արտասահմանյան փոխանցումների 70 տոկոսը դարձյալ ՌԴ-ից է: Ակնհայտ է, որ մեր հիմնական առևտրային գործընկերոջ հետ (որի հետ 50 տոկոսից ավելի մեր արտաքին առևտուրն ենք իրականացնում) տարբեր աշխարհաքաղաքական խաղերով, ճնշումներով պայմանավորված՝ փորձում են ինչ-որ անհասկանալի մանևրներ իրականացնել: Սա անհետևանք չի մնալու. ի վերջո, այն երկնիշ տնտեսական աճերով, որով գլուխ էին գովում 2022-2023 թվականներին, առյուծի բաժինը հենց այդ գործոնի ու ուղղության հաշվին էր: Թե ինչու են այժմ այսպես վարվում. շատ պարզ պատճառով, որովհետև այսօր իրենց քաղաքական խմբակի՝ իշխանության մնալու, իրենց նեղ անձնական շահերը հակադրված են պետական ու ազգային շահերին: 

Բայց, ահա «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանին ամենեւին էլ չի կիսում գործընկերոջ վերը նշված մտահոգությունը, քանի որ ըստ պատգամավորի.

-Որպես տնտեսական հանձնաժողովի անդամ և որպես էներգետիկայի հանձնաժողովի անդամ՝ «Եվրանեսթում» մասնակցել է երկու նիստի և զեկույցների ժամանակ ՀՀ–ի նկատմամբ կոնկրետ մեղադրական հայտարարություններ են հնչել նաև պատժամիջոցները շրջանցելու հնարավորությունների առումով, որին հայկական կողմը պատասխանել ու հիմնավորել է, որ նման բան չկա: ՀՀ-ն այսօր շատ հավասարակշռված և զգուշավոր դիրքորոշում է որդեգրում, և «Միր» քարտերի սպասարկումը, բացի ՎՏԲ բանկից, մնացած բանկերում արգելելու որոշումը լուրջ, հավասարակշռված, ամեն ինչը հաշվի առնող որոշում է եղել:

 «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանն էլ նկատում է.

-«Միր» համակարգը միջազգային չէ, այն գործում է սահմանափակ թվով երկրներում, եւ ուզում եմ արձանագրել, որ Հայաստանը մի երկիր է, որն ունի բանկային համակարգի մաս կազմող բանկ, որտեղ «Միր» քարտերը գործում են: Այլ բան է, որ այն մասայականությունը, որ կար 1-2 տարի առաջ, այժմ չկա: Բայց այս հարցը քաղաքական հարց չէ, տնտեսական և մաքուր տնտեսական ռիսկերի գնահատման հարց է, որոշումը կայացրել են բանկերը, ես ձեզ վստահեցնում եմ:



Շարժման պահանջը և նպատակը պետք է լինի իշխանությունների անհապաղ և ամբողջական հեռացումը. «Ապրելու երկիր»Ժամը 18:00-ին տեղի կունենա «Հանուն ճշմարտության» երիտասարդական հավաք` Բագրատ Սրբազանի մասնակցությամբԽաղաղությունը չեն մուրում, խաղաղությունը վաստակում են. Գյումրիից քայլերթը շարունակվում է (լուսանկարներ)Մեր դատն արդար էր` մենք մեր հայրենիքն էինք պաշտպանում ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյան Արշակ Սրբազանին փորձում են լռեցնել. նրան կանչել են ԱԱԾ. 168.amՆիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է ՌԴՇուրջ մեկ ամիս է աշխատանքից ցանկանում է ազատվել Փաշինյանի մամլո խոսնակըԴեռ որքա՞ն պիտի ստորացված ապրի հայ «հպարտ» քաղաքացին. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը շտապ հայտարարությամբ է եկելԼոս Անջելեսի ոստիկանությունը հրապարակել է Lamborghini-ի` մահացու ելքով գողության տեսանյութՕրվա խորհուրդ. Մայիսի 8Նիկոլի ժամանակաչափի ավազը վերջացավ. պետք է վերջնական պատասխան տաՍտեղծվում են նախադրյալներ ավելի խորը, ավելի սարսափելի մի հակամարտության համար, որի հետեւանքները քաղելու են սերունդներըԳաբրիելյանով. Ողջ աշխարհում սկսվում են Փաշինյանի դեմ հայերի հանրահավաքները«Բագրատ Սրբազանի երթը կասեցնելու հանելու համար ազգադավը փորձում է պառակտում առաջացնել Էջմիածնում»Ստիպված էի պատմել իմ պատմությունը՝ թույլ տալով հանդիսատեսին կարեկցել իմ պայքարին. Իբրահիմ Միարի«Հրապարակ». Ինչո՞վ է բացատրվում Փաշինյանի ատելությունը Վանեցյանի հանդեպ«Ժողովուրդ». Քերոբյանի գործով առաջիկայում որոշում կկայացվիՌուսները շարունակում են հարձակումը Օչերետինոյի ճակատում«Հրապարակ». Սրբազանը դեռ տարիներ առաջ է երդվել, որ ձեռքերը ծալած չի նստելու«Ժողովուրդ». Երեկ զոհված զինծառայողն ինքնասպան է եղելԾանր հարված է հասցվել ուկրաինական էներգետիկ համակարգինՆիկոլյան իշխանությունների հանցավոր գործունեության եւս մեկ դրվագՄարդը պետք է կարողանա չափավոր ապրել. 100-ամյա Ներսես պապի բացառիկ հարցազրույցըԲոլորը  գոռում են` երգիչներ, դերասաններ ո՞ւր եք… նախ դուք ինքներդ կողմնորոշվեք, նոր մեզ կանչեք. ԱՐՄԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆՀայրենական մեծ պատերազմում զոհված հորեղբորս նամակներն ու սեւ թուղթը պահում ենք որպես սրբազան մասունք. ԱԲԳԱՐ ԱՓԻՆՅԱՆՀերթական զանգվածային հարվածն ՈւկրաինայինՀՀ ՊՆ-ն հայտնում է պայմանագրային զինծառայողի մահվան մասինՎեց տարի է սուտն օրենքով գործում է մեր երկրում. ԱՐՄԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆՅուրաքանչյուրն այսօր պարտավոր է կանգնել Բագրատ Սրբազանի կողքին.Արմինե Գրիգորյան (հատված հաղորդումից)ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԱՅԳԵՀՈՎԻՏ ԳՅՈՒՂՈՒՄ։Մոսկվան հենց այնպես չէ, որ ի ցույց դրեց միջուկային զինանոցը Պատահական չէ, որ Սրբազանի երեւանյան հավաքը կհաջորդի Նիկոլի Մոսկվայից վերադարձին10-ից ավելի անձանց միջև ծեծկռտուք է տեղի ունեցել, հնչել է կրակոցԱմենավտանգավոր մասնագիտության նվիրյալըՆաիր Տիկնիզյանը և Յանա Ռոմաշկինան սպասում են իրենց առաջնեկին(ֆոտո)Ադրբեջանի խորհրդարանում առաջարկում են Փաշինյանին Բաքու հրավիրելԲԱՄԲԱՍԱՆՔԼավ ճանաչելով Նիկոլին՝ գիտեմ, թե ինչ է հիմա կատարվում նրա գլխում, երկու վախը մի մահ է․ ՎանեցյանԱլիևը հատուկ իրեն վնասել է, որ բանակից ազատվի, երիտասարդնե'ր, իմացեք ռազմական պատմություն ոչխարներ... Էս շարժումը մարդու շարժում ա, ոչ, թե ձեր պես կեր վաստակելու...Հնարավո՞ր է հաղթել նիկոլիզմին՝ փորձված արեւմտյան տեխնոլոգիաներովԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻԶԱՐՄԱՆՔԵկեղեցին, չունենալով քաղաքական իշխանության հավակնություններ, պիտի շարունակի պատմական պատասխանատվության գիտակցությամբ ջանքեր ներդնել հանուն հայրենիքի և պետականության զորացման. Գերագույն հոգևոր խորհուրդՀանդիպում իսպանացի գրող Վիսենտե Մարկոյի հետ Չեմ ճանաչում մի երկիր, որը թշնամի հարևանի հետ անվտանգության երաշխիքը համարի սահմանին տնկած սյուներըՄեր հողերից ոչ մի սանտիմետր չի անցնում, այս պահի դրությամբ լրիվ դրական է՝ ի շահ մեզ. Կիրանցի ղեկավարը մանրամասներ է ներկայացնումԿայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամը 100 միլիոն դոլար կտրամադրի ՀայաստանինՎստահ եմ, որ Ադրբեջանը 4 գյուղ էլ Սյունիքից չի պահանջելու, որովհետև դա լեգիտիմ չի. ՓաշինյանԳլխապտույտ, որովայնի ցավ.Անոթային խնդիրների քողարկված ահազանգեր
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода