Ադրբեջանից կրկին կոչ են անում ՀՀ-ին համագործակցել անհայտ կորածների հետ կապված հարցում
ՄիջազգայինԱդրբեջանի Պետական հանձնաժողովը կրկին հայտարարում է, որ ԼՂ առաջին պատերազմի ժամանակ անհայտ կորածների մասին հիմնական տեղեկատվությունը հայկական կողմի տիրույթում է։ Այս մասին ԱՊԱ-ին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի ռազմագերիների, պատանդների և անհայտ կորած քաղաքացիների հարցերով զբաղվող պետական հանձնաժողովի քարտուղար, աշխատանքային խմբի ղեկավար Իսմայիլ Ախունդովը։
«Եվս մեկ անգամ հայտարարում ենք մեր պատրաստակամությունը համագործակցելու Հայաստանի համապատասխան կառույցների հետ երկու կողմից անհայտ կորածների որոնման գործում՝ պահպանելով ճշտության, թափանցիկության և փոխվստահության մթնոլորտը։
Կարծում եմ, որ հաշվի առնելով այն, որ հիմնական տեղեկատվությունը պիտի տրամադրի հայկական կողմը, այս համագործակցությունը կարող է դրական ներդրում ունենալ երկու կողմից էլ անհայտ կորածների ճակատագրի պարզաբանման գործում»,- նշել է Ախունդովը։