Iravunk.com | Կատարյալ ապուշները շատ-շատ են, երջանիկ ապուշներն՝ առավել եւս, բայց կան նաեւ վտանգավոր ապուշներ. Նալչաջյան
Բագրատ Սրբազանը պատգամավորների հետ է խորհրդակցում (Տեսանյութ) Լավ են արել, որ նախկինները միացել են, իրենք էլ թող միանան ու այդպես արդարանան. Բագրատ Սրբազան ՀՐԱՏԱՊ. Նիկոլ Փաշինյանի ընտանեկան թերթը հայտնում է հնարավոր ձերբակալությունների մասին ՇՏԱՊ. Բագրատ Սրբազանը ներկայացրեց առաջիկա քայլերը Ես գիշերելու եմ Հանրապետության հրապարակում. Բագրատ Սրբազան Լոռու նախկին մարզպետը գրառում է կատարել Արմավիրում անծանոթ տղամարդը կրակել է դաշտում կարիքները հոգացող վարորդի վրա, նա հոսպիտալացվել է ՔՊ-ի «Դուխով Նիկոլ» չատում հրահանգ են իջեցրել». Տաթևիկ Հայրապետյան Սուրեն Պապիկյանը իր 99-ամյա պապի հետ լուսանկար է հրապարակել ՖՈՏՈ․ ՔՊ-ականները համացանցում «գրոհ» են սկսել

Կատարյալ ապուշները շատ-շատ են, երջանիկ ապուշներն՝ առավել եւս, բայց կան նաեւ վտանգավոր ապուշներ. Նալչաջյան

Մշակութային

Դեռեւս 20-րդ դարում համաշխարհային կինոյի նշանավոր ռեժիսորներից Պյոտր Չարդինին (Ռուսաստան), Սալվատորե Ավերսանոն (Իտալիա), Ժորժ Լամպենը (Ֆրանսիա), Ակիրա Կուրոսովան (Ճապոնիա), Ալան Բրիջեսը (Մեծ Բրիտանիա), Մանի Կաուլը (Հնդկաստան) եւ այլք էկրանավորում էին ռուս գրող Ֆյոդոր Դոստոեւսկու մեծ պահանջարկ ունեցող «Ապուշ»-ը վեպը: Թվում էր, թե 21-րդ դարում այլեւս կարիք չի լինի անդրադարձ կատարելու մարդկության այս տեսակին, բայց միայն թվում էր: 1994 թվականին գերմանացի ռեժիսոր Սաշա Գեդեոնն իր ֆիլմով ազդարարեց «Ապուշի վերադարձը»: Իսկ Տիգրան Նալչաջյանն արդեն նոր դարում եւ մեր օրերում էկրանավորեց  «Կատարյալ ապուշը»՝ փաստելով, որ այս տեսակը ոչ միայն չի վերացել, այլ նաեւ կատարելագործվել է: Միայն թե ֆիլմը ոչ թե Դոստոեւսկու վեպի հիման վրա, այլ ժամանակակից մոտեցումներով, իր յուրատեսակ սցենարով ու ռեժիսուրայով:  «Կատարյալ ապուշը» հայկական նոր կատակերգություն է, որտեղ ֆիլմի գլխավոր հերոսն անընդհատ ընկնում է անհավանական արկածների մեջ՝ հայտնվելով քաղաքում կատարվող իրադարձությունների կիզակետում։ Ֆիլմի հումորով համեմված կարեւոր մեսիջների եւ տողատակերի մասին «Իրավունք»-ը զրուցել է  «Կատարյալ ապուշի» սցենարի հեղինակ եւ ռեժիսոր, պրոդյուսեր, գլխավոր դերակատար ՏԻԳՐԱՆ ՆԱԼՉԱՋՅԱՆԻ հետ:

«ՈՎՔԵՐ ՆՐԱՆ ԱՆՎԱՆՈՒՄ ԵՆ ԱՊՈՒՇ, ԳՈՒՑԵ ՇԱՏ ԱՎԵԼԻ ԱՊՈՒՇ ԵՆ»

Երբ սկսեցիք բարձրաձայնել  «Կատարյալ ապուշը» ֆիլմի մասին, սոցցանցերում շատերը համոզված էին, որ այն ունի քաղաքական ենթատեքստ, ավելին՝  «Կատարյալ ապուշին» ճանաչում են: Իսկ իրականում ո՞վ է նա:

— Իրականում կատարյալ ապուշները շատ-շատ են, երջանիկ ապուշներն՝ առավել եւս։ Իհարկե, կան նաեւ ավելի վտանգավոր ապուշների կատեգորիաներ։ Սակայն, մեր ֆիլմում կատարյալ ապուշ անվանում են Տիգրիսին, որին ես եմ մարմնավորում, թեպետ հանդիսատեսը երբ տեսնի ֆիլմը, ապա անպայման հարց կառաջանա, թե ով է ավելի ապուշ՝ Տիգրի՞սը, թե՞ մյուսները, ովքեր նրան անվանում են ապուշ գուցե շատ ավելի ապուշ են, քան նա։ Դա թողնենք հանդիսատեսի դատին։

Յուրաքանչյուր հումորի տակ թաքնված է մեծ ճշմարտություն կամ կես ճշմարտություն, ո՞րն է ֆիլմի մեսիջը` ուղղված «ապուշ կտրած» քաղաքին:

— Ֆիլմն առաջին հերթին կատակերգություն է՝ հանդիսատեսի համար ժամանց ապահովելու նպատակով։ Սակայն, ֆիլմի գլխավոր մեսիջը բարությունն է, քանի որ Տիգրիսը փորձում է փոխել աշխարհը դեպի լավը եւ հանել մարդկանց միջից չարությունը, որի հետեւանքով շարունակ հայտնվում է արկածների մեջ եւ քաղաքում կատարվող իրադարձությունների կիզակետում։ Կարող եմ վստահ ասել, որ ֆիլմն ունի դաստիարակչական բնույթ, եւ այն կարող են դիտել բոլորը ու պետք է դիտեն բոլորը։

«ԲԱՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԿԱՐԵԿՑԱՆՔՆ Է ՊԱԿԱՍՈՒՄԱՅԴ ԲԱՑԸ ՊԵՏՔ Է ԼՐԱՑՆԵՆՔ»

Անդրադառնանք նաեւ դերասանական կազմին, բավական հետաքրքիր աստղաբույլ է ընտրված ֆիլմի համար: Ի՞նչ կպատմեք նկարահանումների մասին, եւ ի՞նչ էր կատարվում տեսախցիկներից այն կողմ:

— Շատ տաղանդավոր դերասաններ ունենք ֆիլմում, ովքեր նվիրված աշխատել են եւ մարմնավորել են հիշվող կերպարների։ Վստահ եմ, որ հանդիսատեսը ֆիլմում կգտնի իր համար սիրելի կերպարներ, եւ անգամ մեջբերումներ կանեն ֆիլմից, քանի որ շատ հետաքրքիր դիալոգներ կան։ Ֆիլմում նկարահանվել են այնպիսի դերասաններ, ինչպիսիք են Արման Ղազարյանը, Վահագն Գալստյանը, Արթուր Հակոբյանը, Գեորգի Հովակիմյանը, Սերգեյ Սարգսյանը, Կրիստինա Հովակիմյանը, Մելսիդա Հակոբյանը, Սեպուհ Ապիկյանը եւ այլ տաղանդավոր դերասաններ։

Հումորը` հումոր, բայց Ձեր բոլոր ֆիլմերն ունեն ուսուցողական բնույթ, հատկապես պատանիներին ուղղված: Ի՞նչ է պակասում աճող սերնդին այսօր ճիշտ դաստիարակելու համար:

— Կարծում եմ՝ բարությունն ու կարեկցանքն է պակասում։ Իսկ այդ բացը պետք է լրացնենք յուրաքանչյուրս, անգամ եթե կարող ենք ազդել թեկուզ մեկ հոգու վրա։ Այս ֆիլմը, կարծում եմ, իր լուման կունենա այդ շատ կարեւոր գործում։

«ԻՄ ՄԱՐՄՆԱՎՈՐԱԾ ԱՊՈՒՇԸ ԴՐԱԿԱՆ ԿԵՐՊԱՐ Է, ՍԱԿԱՅՆ ՆԱ ՄԻԱԿ ԱՊՈՒՇԸ ՉԷ»

Կատարյալ սարկազմ է այն, որ գլխավոր հերոսը «Կատարյալ ապուշն» է, գուցե շեղվում եմ ֆիլմից, բայց Դուք լինելով լեգենդար հոգեբաններ Նալչաջյան ընտանիքից, գուցե ունեք այդ պատասխանը՝ ինչո՞ւ հակահերոսները դարձան հերոսներ, ինչո՞ւ է հանրությունը հանդուրժում մի իրականություն, որը գրքերում, ֆիլմերում միշտ եղել է ծաղրի առարկա ու քննադատվել է:

— Այո, մենք աբսուրդի ժամանակներում ենք ապրում։ Անհասկանալի եւ տրամաբանությունից դուրս բաներ են կատարվում։ Սակայն, ամեն ինչին բացատրություն կա, քանի որ տեխնոլոգիաներն իրենց գործն անում են, եւ ամբոխին կառավարելը դառնում է էլ ավելի հեշտ ու հասանելի։ Մեկ հոգու ինչ-որ բան համոզելը շատ ավելի դժվար է, քան մարդկանց խմբին։ Իմ մարմնավորած ապուշը դրական կերպար է, սակայն նա միակ ապուշը չէ, կան բացասականները, որոնք ներկայացվում են հումորի քողի ներքո։ Այս պարագայում կարող եմ շեշտել, որ կա որոշակի անալոգիա Դոստոեվսկու «Ապուշի» հետ՝ գաղափարական եւ փիլիսոփայական իմաստով, բայց ոչ սյուժետային։

Ֆիլմում հետաքրքիր արտահայտություն կա՝ «եկել է գյուղացի Համբոյի ժամանակը, եւ բոլորդ համբոներ եք»:  «Կատարյալ ապուշը» ֆիլմում կլինի՞ պատասխան, թե այս արտահայտության վերջն ի՞նչ է լինելու:

— Եկեք այս վերջին հարցին չպատասխանեմ, քանի որ թրեյլերի այդ հատվածը բազմաթիվ հարցեր է առաջացրել, եւ չեմ ուզում բացել սյուժետային փակագծերը։ Թող հանդիսատեսը դա տեսնի կինոթատրոնի էկրանին։

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ



Բագրատ Սրբազանը պատգամավորների հետ է խորհրդակցում (Տեսանյութ)Լավ են արել, որ նախկինները միացել են, իրենք էլ թող միանան ու այդպես արդարանան. Բագրատ ՍրբազանՀՐԱՏԱՊ. Նիկոլ Փաշինյանի ընտանեկան թերթը հայտնում է հնարավոր ձերբակալությունների մասինՇՏԱՊ. Բագրատ Սրբազանը ներկայացրեց առաջիկա քայլերըԵս գիշերելու եմ Հանրապետության հրապարակում. Բագրատ ՍրբազանԼոռու նախկին մարզպետը գրառում է կատարելԱրմավիրում անծանոթ տղամարդը կրակել է դաշտում կարիքները հոգացող վարորդի վրա, նա հոսպիտալացվել էՔՊ-ի «Դուխով Նիկոլ» չատում հրահանգ են իջեցրել». Տաթևիկ ՀայրապետյանՍուրեն Պապիկյանը իր 99-ամյա պապի հետ լուսանկար է հրապարակելՖՈՏՈ․ ՔՊ-ականները համացանցում «գրոհ» են սկսելՆիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակն արձագանքել է Սրբազանի պահանջինՔՊ-ից արձագանքում են Սրբազանի՝ Փաշինյանին 1 ժամ ժամանակ տալուն և հրաժարականի պահանջինՆիկոլի վերջի՞ն դավաճանությունըԲագրատ Սրբազանը մեկ ժամ տվեց Նիկոլին` հրաժարական տալու համարՎալերի Զալուժնին նշանակվել է Մեծ Բրիտանիայում Ուկրաինայի դեսպանԲագրատ Սրբազանը վերջապես հասավ Հանրապետության հրապարակ, հարթակում էՄինչև հասնենք հրապարակ, պետք է իշխանությունները մտածեն, թե ինչ են անելու. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Բագրատ սրբազանի գլխավորած երթն անցնում է Բաղրամյան պողոտայովՊետական որոշ կառույցների աշխատակիցներին զգուշացվել է` կհեռացվեն աշխատանքից, եթե մասնակցեն հավաքներին. Ռուբեն ՄելիքյանՈվ չի հիշում իր պատմությունը, չի հարգում անցյալը, նա չունի ներկա, առավել եւս` ապագա. ՂազարյանՄենք թույլ չենք տալու Արեւմուտքին վերաշարադրել պատմությունը. Երջանիկ ՂազարյանԵս ատում եմ պատերազմը, որը միայն արցունքներ է բերում, ուրիշ ոչինչ...Քաղաքական ուժերը պետք է համախմբվեն ոչ թե շահի, այլ` գաղափարի շուրջ. Վազգեն ՍաֆարյանԺամանակն է մեր խոսքն ասելու, պատրաստ ենք դժվարին պայքարին. Երջանիկ ՂազարյանԵթե Ստալինգրադն անկում ապրեր, Հայաստան աշխարհը երեւի թե չլիներ. Վազգեն ՍաֆարյանԵրևանի խնդրանքով՝ Թուրքիայի և Իրանի հետ սահմաններին ՌԴ սահմանապահները կմնան. ԿրեմլՁեռքերս բաց է, թող ինձ կալանավորեն, դրանից երկիրը կփոխվի՞. ՍրբազանՔՊ-ին կոչ եմ անում, օգտագործե'ք հնարավորությունը, դարձի եկե'ք դեպի պետականություն. ՍրբազանՌուսաստանի միջուկային զորավարժություններին ևս մեկ երկիր կմասնակցի. ՊուտինՄարգարիտա Սիմոնյանը պատմել է Հայրենականին մասնակցած նախնիների մասին (լուսանկարներ)Շատ լավ բաներ են մեզ սպասվում Հանրապետության հրապարակում, մնաց մի քանի ժամ. Բագրատ ՍրբազանՎահե Ղազարյան, մենք իրար լավ ենք ճանաչում. հրահրում եղավ, 1-ին պատասխանատուն Դուք ու Ձեր անմիջական ղեկավարն եք լինելու. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Հրետակոծվող քաղաքն ու ճակատագրական վարսահարդարման արդուկը. Գաղթի դաժանություններից մինչեւ կյանքի պայքարԲագրատ Սրբազանն իր առաջնորդած երթով գնում է վերականգնելու արդարությունըԿիրանցի, Ոսկեպարի բնակիչները սահմանազատումից դժգոհ չեն․ ԹունյանՄիջուկային զորավարժությունների 2-րդ փուլում ՌԴ-ին կմիանա Բելառուսը. ՊուտինՄալաթիայում գործող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում հայտնաբերվել է 5 օրական երեխա․ shamshyanԴիմագրավում ենք ծանրագույն փորձությունների, հույսով ու լավատեսությամբ զինվենք, չտկարանանք․ ՎեհափառՈվքեր են Բագրատ Գալաստանյանի նախաձեռնությանն իրենց աջակցությունը հայտնել և/կամ ակտիվ մասնակցում ենՈվքեր գոռացին, ճչացին, իմացե'ք, նրանք մեզնից չեն, մեր շարժումը լուռ է, Աստծով ու հայրենիքով. Բագրատ ՍրբազանԿարմիր հրապարակում տեղի է ունեցել Հաղթանակի զորահանդեսը (տեսանյութ)ՀՀ մարզերում տեղակայված ռուս սահմանապահ և զինվորական կետերը դուրս կգան այդ կետերիցՄայր Աթոռի միաբանները հարգանքի տուրքը մատուցեցին Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշտատակինՇՏԱՊ. Մալաթիայի «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում հայտնաբերվել է նորածին երեխաՕդի ջերմաստիճանը ցերեկն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանովԲագրատ Սրբազանն այսօր պայքարում է մեր բոլորիս անունով. ԱՄՆ-ում երթ է՝ ի աջակցություն ՇարժմանՁեր բոլոր գնումները հաջող կլինեն. մայիսի 9-ի աստղագուշակՀայաստանում Հայրենական մեծ պատերազմի 44 վետերան կաՈվ չի հիշում պատմությունը և մոռացել է նրա հետևանքները, կոպտորեն պատժվում է. ԿոպիրկինՌԴ դեսպանը խոնարհվեց և ծաղիկներ դրեց Հայրենական Մեծ պատերազմի զոհերի հիշատակին նվիրված անմար կրակին
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода