Iravunk.com | Համարձակվում եմ հուսալ, որ Փարաջանովն ավելի լավ կընկալվի այսօր հանդիսատեսի կողմից. Մուրադ Մերզուկի
Բագրատ Սրբազանը հանրահավաքի մասնակիցներին դասադուլի և գործադուլի կոչ արեց Շնորհակալ եմ պարոն Բագրատ Գալստանյանին. Արսեն Թորոսյան Բեռնատար մեքենան Հանրապետական հրապարակում քշել է հավաքվածների վրա (տեսանյութ) Ես հավես չունեմ ամիսներով փողոցներում պտտվելու, 7-10 օր ամենաշատը. Սրբազանը վերջնաժամկետ ներկայացրեց Առաջիկա օրերին խորհրդարանում Փաշինյանին անվստահություն կհայտնեն, վաղն առավոտից մեկնարկում են խաղաղ անհնազանդության գործողություններ Բագրատ Սրբազանը պատգամավորների հետ է խորհրդակցում (Տեսանյութ) Լավ են արել, որ նախկինները միացել են, իրենք էլ թող միանան ու այդպես արդարանան. Բագրատ Սրբազան ՀՐԱՏԱՊ. Նիկոլ Փաշինյանի ընտանեկան թերթը հայտնում է հնարավոր ձերբակալությունների մասին ՇՏԱՊ. Բագրատ Սրբազանը ներկայացրեց առաջիկա քայլերը Ես գիշերելու եմ Հանրապետության հրապարակում. Բագրատ Սրբազան

Համարձակվում եմ հուսալ, որ Փարաջանովն ավելի լավ կընկալվի այսօր հանդիսատեսի կողմից. Մուրադ Մերզուկի

Մշակութային

Հիփ-հոփը մեկտեղվել է հայկական ավանդական պարի, իսկ հայկական ավանդական երաժշտությունը՝ էլեկտրո երաժշտության հետ: Այսպիսին էր նաեւ աշխարհահռչակ Սերգեյ Փարաջանովի արվեստը՝ լի հակադրություններով ու անսպասելի լուծումներով: Ա․Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում մարտի 15-ին եւ 16-ին կցուցադրվի «Նռան գույնը» հայ-ֆրանսիական պարային ներկայացումը՝ նվիրված Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին։ Գաղափարի հեղինակը «Սաթէ-Աթղը» թատերական միության գեղարվեստական ղեկավար Սաթէ Խաչատրյանին է, ում առաջարկով էլ ֆրանսիացի ճանաչված պարուսույց Մուրադ Մերզուկին բեմադրել է այս ներկայացումը: «Իրավունք»-ը բացառիկ զրույց է ունեցել պարուսույց եւ ներկայացման գեղարվեստական ղեկավար ՄՈՒՐԱԴ ՄԵՐԶՈՒԿԻԻ հետ:

— Մինչ Սաթէ Խաչատրյանի հետ հանդիպումը, Դուք ծանո՞թ էիք Սերգեյ Փարաջանովի արվեստին։ Ի՞նչ գույն ավելացրեց «Նռան գույնը» ձեր ներաշխարհին:

— Ես բացահայտեցի Փարաջանովին եւ նրա աշխարհը, երբ ժամանեցի Հայաստան։ Ըստ իս, դեռ որոշակի ժամանակ է պահանջվում նրան լիովին բացահայտելու, հասկանալու ու գնահատելու համար։ Փարաջանովի կինոն սկզբում բավականին զարմանալի է, անսպասելի եւ նույնիսկ ապակայունացնող։ Ընկալումը բարդ է, բայց երկրորդ դիտումից հետո՝ ես ավելի լավ հասկացա նրա մոտեցումն ու ներաշխարհը։

Մեր ներկայացման մեջ մենք որոշակիորեն արդիականացրել ենք Փարաջանովի աշխատանքը՝ իհարկե, խորին ակնածանքով վերաբերելով նրա ստեղծագործությանն ու մտածողությանը։ Այս համագործակցությունն առիթ հանդիսացավ, որ ես աշխատեմ նաեւ այլ ու ինձ համար բոլորովին նոր երաժշտական համագործակցության կոնտեքստում. հայկական ժողովրդական երաժշտությունը համատեղված է այս պարագայում ժամանակակից ու էլեկտրո երաժշտության հետ։ Մեր բեմանկարչությունը եւս ոգեշնչված է Փարաջանովի ֆիլմերից՝ գորգեր, գնդակներ, շրջանակներ, գրքեր… Այս բոլորը նրա ստեղծագործության տարրերն են, որոնք պարողին ոգեշնչեցին բեմական տարածության մեջ նորովի ստեղծագործելու եւ նոր ֆորմաներ գտնելու:

«Նռան գույնը» ներկայացումն ինձ համար աշխատանքային նոր փուլ է, քանի որ այն թույլ տվեց ինձ հանդիպել մի մշակույթի, որը ես չգիտեի: Այն նաեւ թույլ տվեց ինձ մարմնի եւ զգեստների վրա աշխատել առավել ավանդական մոտեցմամբ։ Պարը երկխոսության է բերում մշակույթներին, եւ իմ աշխատանքում թերեւս դա է ամենաշատը հետաքրքրում ինձ։

— Հետաքրքիր է՝ ի՞նչ սկզբունքով եք առաջնորդվել ներկայացումը բեմադրելիս՝ հավատարիմ մնալ Փարաջանովի համանուն ֆիլմի՞ն, թե՞ ստեղծել նոր, ժամանակակից ոգով մի ստեղծագործություն:

— Փարաջանովը շատ է աշխատում առանձին պատկերներ ստեղծելու սկզբունքով, որոնք նա հաջորդում է իրար՝ առանց տեսարանների միջեւ հստակ կապ ստեղծելու։ Իմ աշխատանքում ես նույնպես այս սկզբունքն եմ որդեգրել։ Ես նաեւ շատ եմ ներշնչվել պատկերային էլեմենտներից, հագուստներից, նրա երաժշտական մտածողությունից… Ես ցանկանում էի ժամանակակից ոգով ինչ-որ բան ստեղծել, քանի որ այս պարագայում Փարաջանովի ֆիլմը ներշնչանքի աղբյուրն էր, որի վրա պետք է հիմնվեր իմ ներկայացումը։ Հետաքրքիրը` նրա աշխատանքը իմ ներաշխարհին մոտեցնելու ազատությունն էր, որպեսզի, ի վերջո, կարողանամ հանդիսատեսի հետ կիսվել մի աշխատանքով, որն ինձ ներկայացնի, բայց Փարաջանովի աշխատանքի, նրա կինոյի պրիզմայով։

 

Փարաջանովը մի փոքր չափից դուրս «համարձակ» էր եւ միգուցե իր ժամանակին սխալ հասկացված. ի՞նչ կտեսնի հանդիսատեսը ձեր շոուում:

— Կարող եմ միայն ասել, որ իմ աշխատանքն ընդհանրապես ուղղված է շատ լայն լսարանի։ Եվ հաշվի առնելով լայն լսարանի համար ներկայացում ստեղծելու իմ ցանկությունը՝ համարձակվում եմ հուսալ, որ Փարաջանովն ավելի լավ կընկալվի այսօր հանդիսատեսի կողմից։

Ինչպե՞ս ընտրվեցին «Նռան գույնը» ներկայացման պարողները:

— Հայաստան կատարած իմ ճամփորդության ժամանակ ես քաստինգ արեցի եւ կարողացա ընտրել պարողներին, ովքեր ունեին ե՛ւ հայկական ավանդական պարեր պարելու կարողություն, ե՛ւ, միեւնույն ժամանակ, բազմակողմանիություն բոլոր պարաոճերի համար։ Ֆրանսիացի պարողների դեպքում ես ընտրեցի նրանց, ովքեր ե՛ւ հիփ-հոփ պարողներ են, ե՛ւ ժամանակակից, որպեսզի լինեմ իմ ոճի մեջ՝ որպես խորեոգրաֆ։ Ներկայացման մթնոլորտն իսկապես փարաջանովյան է, իսկ ավելի լայն՝ հայկական, բայց ես ուզում էի պահպանել իմ խորեոգրաֆիկ սկզբունքը, հետեւաբար այստեղ պարը շատ կարեւոր տեղ ունի։

— Այս տարի մենք նշում ենք նաեւ Շառլ Ազնավուրի 100-ամյակը, նրա հետ կապված որեւէ անդրադարձ կունենա՞ք:

— Սա հետաքրքիր հարց է: Հաճախ Ֆրանսիայում, երբ խոսում ենք Հայաստանից, առաջին հերթին մտածում ենք Շառլ Ազնավուրի մասին։ Բայց այս պարագայում Փարաջանովի շուրջ նախագիծը Հայաստանի մյուս մեծ արվեստագետներին հիշելու եւ նրանց հարգանքի տուրք մատուցելու միջոց է։ Այնպես որ, ցավոք՝ ոչ, այս պահին Շառլ Ազնավուրին նվիրված ստեղծագործական նախագիծ չունեմ։

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ



Բագրատ Սրբազանը հանրահավաքի մասնակիցներին դասադուլի և գործադուլի կոչ արեցՇնորհակալ եմ պարոն Բագրատ Գալստանյանին. Արսեն ԹորոսյանԲեռնատար մեքենան Հանրապետական հրապարակում քշել է հավաքվածների վրա (տեսանյութ)Ես հավես չունեմ ամիսներով փողոցներում պտտվելու, 7-10 օր ամենաշատը. Սրբազանը վերջնաժամկետ ներկայացրեցԱռաջիկա օրերին խորհրդարանում Փաշինյանին անվստահություն կհայտնեն, վաղն առավոտից մեկնարկում են խաղաղ անհնազանդության գործողություններԲագրատ Սրբազանը պատգամավորների հետ է խորհրդակցում (Տեսանյութ)Լավ են արել, որ նախկինները միացել են, իրենք էլ թող միանան ու այդպես արդարանան. Բագրատ ՍրբազանՀՐԱՏԱՊ. Նիկոլ Փաշինյանի ընտանեկան թերթը հայտնում է հնարավոր ձերբակալությունների մասինՇՏԱՊ. Բագրատ Սրբազանը ներկայացրեց առաջիկա քայլերըԵս գիշերելու եմ Հանրապետության հրապարակում. Բագրատ ՍրբազանԼոռու նախկին մարզպետը գրառում է կատարելԱրմավիրում անծանոթ տղամարդը կրակել է դաշտում կարիքները հոգացող վարորդի վրա, նա հոսպիտալացվել էՔՊ-ի «Դուխով Նիկոլ» չատում հրահանգ են իջեցրել». Տաթևիկ ՀայրապետյանՍուրեն Պապիկյանը իր 99-ամյա պապի հետ լուսանկար է հրապարակելՖՈՏՈ․ ՔՊ-ականները համացանցում «գրոհ» են սկսելՆիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակն արձագանքել է Սրբազանի պահանջինՔՊ-ից արձագանքում են Սրբազանի՝ Փաշինյանին 1 ժամ ժամանակ տալուն և հրաժարականի պահանջինՆիկոլի վերջի՞ն դավաճանությունըԲագրատ Սրբազանը մեկ ժամ տվեց Նիկոլին` հրաժարական տալու համարՎալերի Զալուժնին նշանակվել է Մեծ Բրիտանիայում Ուկրաինայի դեսպանԲագրատ Սրբազանը վերջապես հասավ Հանրապետության հրապարակ, հարթակում էՄինչև հասնենք հրապարակ, պետք է իշխանությունները մտածեն, թե ինչ են անելու. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Բագրատ սրբազանի գլխավորած երթն անցնում է Բաղրամյան պողոտայովՊետական որոշ կառույցների աշխատակիցներին զգուշացվել է` կհեռացվեն աշխատանքից, եթե մասնակցեն հավաքներին. Ռուբեն ՄելիքյանՈվ չի հիշում իր պատմությունը, չի հարգում անցյալը, նա չունի ներկա, առավել եւս` ապագա. ՂազարյանՄենք թույլ չենք տալու Արեւմուտքին վերաշարադրել պատմությունը. Երջանիկ ՂազարյանԵս ատում եմ պատերազմը, որը միայն արցունքներ է բերում, ուրիշ ոչինչ...Քաղաքական ուժերը պետք է համախմբվեն ոչ թե շահի, այլ` գաղափարի շուրջ. Վազգեն ՍաֆարյանԺամանակն է մեր խոսքն ասելու, պատրաստ ենք դժվարին պայքարին. Երջանիկ ՂազարյանԵթե Ստալինգրադն անկում ապրեր, Հայաստան աշխարհը երեւի թե չլիներ. Վազգեն ՍաֆարյանԵրևանի խնդրանքով՝ Թուրքիայի և Իրանի հետ սահմաններին ՌԴ սահմանապահները կմնան. ԿրեմլՁեռքերս բաց է, թող ինձ կալանավորեն, դրանից երկիրը կփոխվի՞. ՍրբազանՔՊ-ին կոչ եմ անում, օգտագործե'ք հնարավորությունը, դարձի եկե'ք դեպի պետականություն. ՍրբազանՌուսաստանի միջուկային զորավարժություններին ևս մեկ երկիր կմասնակցի. ՊուտինՄարգարիտա Սիմոնյանը պատմել է Հայրենականին մասնակցած նախնիների մասին (լուսանկարներ)Շատ լավ բաներ են մեզ սպասվում Հանրապետության հրապարակում, մնաց մի քանի ժամ. Բագրատ ՍրբազանՎահե Ղազարյան, մենք իրար լավ ենք ճանաչում. հրահրում եղավ, 1-ին պատասխանատուն Դուք ու Ձեր անմիջական ղեկավարն եք լինելու. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Հրետակոծվող քաղաքն ու ճակատագրական վարսահարդարման արդուկը. Գաղթի դաժանություններից մինչեւ կյանքի պայքարԲագրատ Սրբազանն իր առաջնորդած երթով գնում է վերականգնելու արդարությունըԿիրանցի, Ոսկեպարի բնակիչները սահմանազատումից դժգոհ չեն․ ԹունյանՄիջուկային զորավարժությունների 2-րդ փուլում ՌԴ-ին կմիանա Բելառուսը. ՊուտինՄալաթիայում գործող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում հայտնաբերվել է 5 օրական երեխա․ shamshyanԴիմագրավում ենք ծանրագույն փորձությունների, հույսով ու լավատեսությամբ զինվենք, չտկարանանք․ ՎեհափառՈվքեր են Բագրատ Գալաստանյանի նախաձեռնությանն իրենց աջակցությունը հայտնել և/կամ ակտիվ մասնակցում ենՈվքեր գոռացին, ճչացին, իմացե'ք, նրանք մեզնից չեն, մեր շարժումը լուռ է, Աստծով ու հայրենիքով. Բագրատ ՍրբազանԿարմիր հրապարակում տեղի է ունեցել Հաղթանակի զորահանդեսը (տեսանյութ)ՀՀ մարզերում տեղակայված ռուս սահմանապահ և զինվորական կետերը դուրս կգան այդ կետերիցՄայր Աթոռի միաբանները հարգանքի տուրքը մատուցեցին Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշտատակինՇՏԱՊ. Մալաթիայի «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում հայտնաբերվել է նորածին երեխաՕդի ջերմաստիճանը ցերեկն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода