Iravunk.com | Այսպիսին դուք մեզ դեռ չեք տեսել. Կարապետյան եղբայրները՝ ռեալիթի շոում
Առաջիկա օրերին խորհրդարանում Փաշինյանին անվստահություն կհայտնեն, վաղն առավոտից մեկնարկում են խաղաղ անհնազանդության գործողություններ Բագրատ Սրբազանը պատգամավորների հետ է խորհրդակցում (Տեսանյութ) Լավ են արել, որ նախկինները միացել են, իրենք էլ թող միանան ու այդպես արդարանան. Բագրատ Սրբազան ՀՐԱՏԱՊ. Նիկոլ Փաշինյանի ընտանեկան թերթը հայտնում է հնարավոր ձերբակալությունների մասին ՇՏԱՊ. Բագրատ Սրբազանը ներկայացրեց առաջիկա քայլերը Ես գիշերելու եմ Հանրապետության հրապարակում. Բագրատ Սրբազան Լոռու նախկին մարզպետը գրառում է կատարել Արմավիրում անծանոթ տղամարդը կրակել է դաշտում կարիքները հոգացող վարորդի վրա, նա հոսպիտալացվել է ՔՊ-ի «Դուխով Նիկոլ» չատում հրահանգ են իջեցրել». Տաթևիկ Հայրապետյան Սուրեն Պապիկյանը իր 99-ամյա պապի հետ լուսանկար է հրապարակել

Այսպիսին դուք մեզ դեռ չեք տեսել. Կարապետյան եղբայրները՝ ռեալիթի շոում

Մշակութային
Հետաքրքիր, անսպասելի, էքստրեմալ եւ, անգամ վտանգավոր, շքեղ ու գեղեցիկ, հարմարավետ ու բարձրաճաշակ` եւ այս ամենը համեմված անսպառ հումորով։ Շոումեններ դերասան, հաղորդավար Աշոտ Կարապետյանը եւ Արթուր Կարապետյանը բլոգային ոլորտում ունեցած իրենց համարձակ եւ թեժ նախագծերը որոշել են ընդլայնել՝ իրենց երկրպագուներին եւ սոցցանցերում ունեցած հազարավոր հետեւորդներին ներկայանալով նաեւ հեռուստաեթերով:

«Իրավունք»-ի հետ զրույցում ԱՇՈՏ ԿԱՐԱՊԵՏՅԱՆՆ ասաց, որ հեռուստատեսային նախագիծն իր բնույթով լինելու է ժամանցային ռեալիթի-շոու:  Կարապետյան եղբայրները փետրվարի 22-ից կլինեն ATV հեռուստատեսության երեկոյան եթերում:

«Եթերում լինելու ենք զույգերով՝ ես եւ ընկերուհիս՝ երգչուհի, դերասանուհի Լիլիթ Համբարյանը, իսկ եղբորս՝ Արթուր Կարապետյանի զույգը լինելու է դերասանուհի, երգչուհի Աննա Գրիգորյանը: Հաղորդման ընթացքում զույգերը մրցելու են: Ըստ հաղորդման կանոնների, զույգերից մեկն ամբողջ մեկ օրը պետք է անցկացնի ժամանց՝  40 հազար դրամով: Իսկ երկրորդ զույգը կարող է ծախսել անսահմափակ միջոցներ, որոնք պահվում են ոսկե քարտի վրա: Որոշելու համար, թե նրանցից որ զույգը կապրի միլիոնատերի պես եւ ինչ ուզում է կարող է իրեն թույլ տալ, եւ որը՝ կսովորի խնայել, զույգերն ամեն անգամ կմրցակցեն»,- սպասվող ռեալիթի շոուի մասին փակագծեր բացեց Աշոտ Կարապետյանը:

Եղբոր խոսքին ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆՆ էլ հավելեց, որ հաղորդումը լինելու է դինամիկ, ներկայացնելու են, թե ինչպես կարելի է ակտիվ ժամանց կազմակերպել՝ մատչելի ու բովանդակալից:

«Հաղորդումն ինֆորմացիոն բնույթ էլ է կրելու: Լինելու ենք 40 րոպե եթերում եւ յուրաքանչյուր թողարկման ժամանակ ամեն մի զույգին կտեսնեք 5-6 տարբեր վայրերում ու տարբեր իրավիճակներում: Այն, ինչ մենք ամեն օր տեսնում ենք համացանցում եւ արագ տեղեկատվությունը վերցնում՝ տեսողական առումով, նույնը հիմա փորձում ենք իրականացնել հեռուստաեթերով:  Մի խոսքով՝ Ա-ից Բ անցումը չենք ձգելու, կարճ եւ կոնկրետ ներկայացնելու ենք այն ամենն, ինչը հետաքրքիր կլինի հեռուստադիտողին», - ընդգծեց Արթուր Կարապետյանը:

Ի դեպ, Կարապետյան եղբայրները, որոնք մշտապես հանդես են եկել նաեւ տարբեր գովազդային հոլովակներում եւ հանրությանը ներկայացել ամենատարբեր իրավիճակներում եւ ոճերում, վստահեցնում են, որ ռեալիթի շոուի ժամանակ լինելու են ծայրահեղությունից՝ ծայրահեղություն:

«Հեռուստադիտողը կտեսի մեզ այնպիսի իրավիճակներում եւ այնպիսի վայրերում, որտեղ անձամբ ես կյանքում երբեք չեմ գնացել, չեմ էլ ցանկացել լինել, բայց հաղորդման ժամանակ կլինենք: Հետեւապես, կլինեն կտրուկ փոփոխություններ, այդ թվում եւ մեր պահելաձեւում՝ կապված, թե որտեղ կհայտնվենք տարբեր նկարահանումների ժամանակ: Այնպես որ, կլինեն բացահայտումներ ինչպես մեզ, այնպես էլ հեռուստադիտողների համար»,- պատմեց Աշոտ Կարապետյանը:

Արթուր Կարապետյանը նաեւ նշեց, որ եթե Աշոտ Կարապետյան ու Լիլիթ Համբարյան զույգը լինելու են ավելի ծանրակշիռ իրենց դրսեւորումներում, ապա ինքը եւ Աննա Գրիգորյանը հանդես կգան «ջահելությանը սրտամոտ» պահվածքով:

«Այսինքն՝ մեկս մյուսին լրացնելու ենք, դրանով հետաքրքիր լինելով թե՛ ամենաերիտասարդ, թե՛ հասուն հեռուստադիտողի համար: Նախապես ասենք, որ այս առումով ինտրիգների պակաս եւս չի լինի ռեալիթի շոուի շրջանակում»,-  խորհրդավոր ժպտում է Արթուր Կարապետյանը:

Նշենք, որ հաղորդման հեղինակները հենց իրենք են՝ Կարապետյան եղբայրները, բայցեւ ռեժիսոր ունեն՝ Վարշամ Սաֆրազյանը, իսկ պրոդյուսերական հարցերով զբաղվում են Արթուր Աղաբեկյանի հետ միասին: Նկարահանումները տեղի են ունենալու Հայաստանի սահմաններում, սակայն երկրորդ եթերաշրջանում արդեն կունենան այլ նորություններ, որոնց մասին դեռ եղբայրները փակագծեր չեն բացում:

«Ծավալուն աշխատանք է, բայց արդեն ունենք ձեւավորած լավ թիմ: Այս առումով շնորհակալ եմ հեռուստատեսության ողջ անձնակազմին: Սպասեք մեզ հեռուստաեթերում»,- եզրափակելով խոսքը՝ նշեց Աշոտ Կարապետյանը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ



Առաջիկա օրերին խորհրդարանում Փաշինյանին անվստահություն կհայտնեն, վաղն առավոտից մեկնարկում են խաղաղ անհնազանդության գործողություններԲագրատ Սրբազանը պատգամավորների հետ է խորհրդակցում (Տեսանյութ)Լավ են արել, որ նախկինները միացել են, իրենք էլ թող միանան ու այդպես արդարանան. Բագրատ ՍրբազանՀՐԱՏԱՊ. Նիկոլ Փաշինյանի ընտանեկան թերթը հայտնում է հնարավոր ձերբակալությունների մասինՇՏԱՊ. Բագրատ Սրբազանը ներկայացրեց առաջիկա քայլերըԵս գիշերելու եմ Հանրապետության հրապարակում. Բագրատ ՍրբազանԼոռու նախկին մարզպետը գրառում է կատարելԱրմավիրում անծանոթ տղամարդը կրակել է դաշտում կարիքները հոգացող վարորդի վրա, նա հոսպիտալացվել էՔՊ-ի «Դուխով Նիկոլ» չատում հրահանգ են իջեցրել». Տաթևիկ ՀայրապետյանՍուրեն Պապիկյանը իր 99-ամյա պապի հետ լուսանկար է հրապարակելՖՈՏՈ․ ՔՊ-ականները համացանցում «գրոհ» են սկսելՆիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակն արձագանքել է Սրբազանի պահանջինՔՊ-ից արձագանքում են Սրբազանի՝ Փաշինյանին 1 ժամ ժամանակ տալուն և հրաժարականի պահանջինՆիկոլի վերջի՞ն դավաճանությունըԲագրատ Սրբազանը մեկ ժամ տվեց Նիկոլին` հրաժարական տալու համարՎալերի Զալուժնին նշանակվել է Մեծ Բրիտանիայում Ուկրաինայի դեսպանԲագրատ Սրբազանը վերջապես հասավ Հանրապետության հրապարակ, հարթակում էՄինչև հասնենք հրապարակ, պետք է իշխանությունները մտածեն, թե ինչ են անելու. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Բագրատ սրբազանի գլխավորած երթն անցնում է Բաղրամյան պողոտայովՊետական որոշ կառույցների աշխատակիցներին զգուշացվել է` կհեռացվեն աշխատանքից, եթե մասնակցեն հավաքներին. Ռուբեն ՄելիքյանՈվ չի հիշում իր պատմությունը, չի հարգում անցյալը, նա չունի ներկա, առավել եւս` ապագա. ՂազարյանՄենք թույլ չենք տալու Արեւմուտքին վերաշարադրել պատմությունը. Երջանիկ ՂազարյանԵս ատում եմ պատերազմը, որը միայն արցունքներ է բերում, ուրիշ ոչինչ...Քաղաքական ուժերը պետք է համախմբվեն ոչ թե շահի, այլ` գաղափարի շուրջ. Վազգեն ՍաֆարյանԺամանակն է մեր խոսքն ասելու, պատրաստ ենք դժվարին պայքարին. Երջանիկ ՂազարյանԵթե Ստալինգրադն անկում ապրեր, Հայաստան աշխարհը երեւի թե չլիներ. Վազգեն ՍաֆարյանԵրևանի խնդրանքով՝ Թուրքիայի և Իրանի հետ սահմաններին ՌԴ սահմանապահները կմնան. ԿրեմլՁեռքերս բաց է, թող ինձ կալանավորեն, դրանից երկիրը կփոխվի՞. ՍրբազանՔՊ-ին կոչ եմ անում, օգտագործե'ք հնարավորությունը, դարձի եկե'ք դեպի պետականություն. ՍրբազանՌուսաստանի միջուկային զորավարժություններին ևս մեկ երկիր կմասնակցի. ՊուտինՄարգարիտա Սիմոնյանը պատմել է Հայրենականին մասնակցած նախնիների մասին (լուսանկարներ)Շատ լավ բաներ են մեզ սպասվում Հանրապետության հրապարակում, մնաց մի քանի ժամ. Բագրատ ՍրբազանՎահե Ղազարյան, մենք իրար լավ ենք ճանաչում. հրահրում եղավ, 1-ին պատասխանատուն Դուք ու Ձեր անմիջական ղեկավարն եք լինելու. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Հրետակոծվող քաղաքն ու ճակատագրական վարսահարդարման արդուկը. Գաղթի դաժանություններից մինչեւ կյանքի պայքարԲագրատ Սրբազանն իր առաջնորդած երթով գնում է վերականգնելու արդարությունըԿիրանցի, Ոսկեպարի բնակիչները սահմանազատումից դժգոհ չեն․ ԹունյանՄիջուկային զորավարժությունների 2-րդ փուլում ՌԴ-ին կմիանա Բելառուսը. ՊուտինՄալաթիայում գործող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում հայտնաբերվել է 5 օրական երեխա․ shamshyanԴիմագրավում ենք ծանրագույն փորձությունների, հույսով ու լավատեսությամբ զինվենք, չտկարանանք․ ՎեհափառՈվքեր են Բագրատ Գալաստանյանի նախաձեռնությանն իրենց աջակցությունը հայտնել և/կամ ակտիվ մասնակցում ենՈվքեր գոռացին, ճչացին, իմացե'ք, նրանք մեզնից չեն, մեր շարժումը լուռ է, Աստծով ու հայրենիքով. Բագրատ ՍրբազանԿարմիր հրապարակում տեղի է ունեցել Հաղթանակի զորահանդեսը (տեսանյութ)ՀՀ մարզերում տեղակայված ռուս սահմանապահ և զինվորական կետերը դուրս կգան այդ կետերիցՄայր Աթոռի միաբանները հարգանքի տուրքը մատուցեցին Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշտատակինՇՏԱՊ. Մալաթիայի «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում հայտնաբերվել է նորածին երեխաՕդի ջերմաստիճանը ցերեկն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանովԲագրատ Սրբազանն այսօր պայքարում է մեր բոլորիս անունով. ԱՄՆ-ում երթ է՝ ի աջակցություն ՇարժմանՁեր բոլոր գնումները հաջող կլինեն. մայիսի 9-ի աստղագուշակՀայաստանում Հայրենական մեծ պատերազմի 44 վետերան կաՈվ չի հիշում պատմությունը և մոռացել է նրա հետևանքները, կոպտորեն պատժվում է. Կոպիրկին
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода