Iravunk.com | POSTNIKOL. Ի՞նչ անել` ազգ մնալու համար. (Մաս երկրորդ). Արմեն Աշոտյան
Բագրատ Սրբազանը հանրահավաքի մասնակիցներին դասադուլի և գործադուլի կոչ արեց Շնորհակալ եմ պարոն Բագրատ Գալստանյանին. Արսեն Թորոսյան Բեռնատար մեքենան Հանրապետական հրապարակում քշել է հավաքվածների վրա (տեսանյութ) Ես հավես չունեմ ամիսներով փողոցներում պտտվելու, 7-10 օր ամենաշատը. Սրբազանը վերջնաժամկետ ներկայացրեց Առաջիկա օրերին խորհրդարանում Փաշինյանին անվստահություն կհայտնեն, վաղն առավոտից մեկնարկում են խաղաղ անհնազանդության գործողություններ Բագրատ Սրբազանը պատգամավորների հետ է խորհրդակցում (Տեսանյութ) ՇՏԱՊ. Մեքենան մխրճվեց ժողովրդի մեջ Լավ են արել, որ նախկինները միացել են, իրենք էլ թող միանան ու այդպես արդարանան. Բագրատ Սրբազան ՀՐԱՏԱՊ. Նիկոլ Փաշինյանի ընտանեկան թերթը հայտնում է հնարավոր ձերբակալությունների մասին ՇՏԱՊ. Բագրատ Սրբազանը ներկայացրեց առաջիկա քայլերը

POSTNIKOL. Ի՞նչ անել` ազգ մնալու համար. (Մաս երկրորդ). Արմեն Աշոտյան

Հրապարակախոսություն

Նախորդ հոդվածում հիմնավորել էի, թե ինչու «ի՞նչ անել» հարցից առաջ հարկ է պատասխանել «ո՞վ ենք մենք» և «ի՞նչ ենք ուզում» հարցերին:

Այսօր կփորձեմ անդրադառնալ դրանցից առաջինին:

Կարող է թվալ, որ այն շատ պարզ հարց է, և, վստահաբար, ձեզնից յուրաքանչյուրը սահուն կշարադրի իր պատկերացումները: Իրոք որ, տարբերակների պակաս չի լինի` անկեղծ-զգացմունքայիններից մինչև մեր պատմությունը ռաբիսության աստիճանի պարզունակացնող կենցաղային, մեծամիտ պոռոտախոսությունից՝ մինչև հռչակագրային-իրավական:

Սակայն նման ձևակերպումներն ընդամենն ընդգծելու են հարցադրման արդիականությունը և մնալու են հաջորդ տրամաբանական հարցի տակ. բա եթե գիտենք` ով ենք, և այդքան լավն ենք, ինչո՞ւ ենք այս օրին:

Ակնհայտ է, որ վերջին 30 տարիներին ձուլվող գաղափարական հիմքը նպատակային քայքայման է ենթարկվում: Վարկաբեկվում են, վերացվում, մղվում երկրորդ պլան, էրոզիայի ենթարկվում, անգամ վնասակար են հռչակվում մեր ազգային-քաղաքական ինքնուրույն բազմաթիվ հենասյուներ` Արցախյան շարժում, Առաքելական եկեղեցի, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչում, ավանդական ընտանիք, ազգային մշակույթ, ուժեղ բանակ և այլն:

Պատահական չէ, որ Ադրբեջանի նախագահը 44-օրյա պատերազմից հետո բազմիցս հայտարարել է, որ իր հիմնական ձեռքբերումն է համարում հայության գաղափարական քայքայումը, ինչը իրականացրել և իրականացնում է Հայաստանի գործող վարչախմբի անմիջական մասնակցությամբ:

Այո, Հայաստանում ստեղծված ճգնաժամը քաղաքական չէ, այլ արժեհամակարգային է, բարոյահոգեբանական է, քաղաքակրթական է: Ցանկացած կենդանի մատերիային բնորոշ «դեպի լույս» ձգտումն ու շարժումը մեզ մոտ խախտվել է, քանզի իրական լույսն անջատել են և արհեստականորեն ստեղծված խավարում փորձում են վառել կեղծ լույսեր, ֆեյք ուղենիշներ, որոնք իրականում թակարդ են, որոգայթներ, այլ ոչ թե ազգին հույս, ջերմություն և ապրելու էներգիա տվող աղբյուրներ:

Վերջերս աղմուկ էր հանել Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարի այն գնահատականը, ըստ որի՝ Ուկրաինան արևմտյան զենքի համար մարտական փորձադաշտ է: Մեզ հետ կատարվողը էլ ավելի սարսափելի է. մենք վերածվել ենք ճագարների` սոցիալական ճարտարագետների համար: Կարծես մի հսկայական փորձարկում է արվում, թե ինչպես կարելի է մի ամբողջ ազգի հավաքական ինքնությունը ենթարկել դեկոնստրուկցիայի և այն փոխարինել նոր վարքականոնային և արժեհամակարգային օպերացիոն համակարգով: Իհարկե, հայերը միակը չեն, ում վրա կիրառվում են սոցիալական ինժեներիայի սխեմաները, որոնց նպատակն է զանգվածային գիտակցության փոփոխությունը: Սակայն, եթե հետսոցիալիստական տարածքի էթնոսների վերաֆորմատավորումն իրականացվել է «ազգայնականացման» մոդելով, ապա հայերի (գուցե նաև՝ սերբերի) պարագայում կիրառվում է ապազգայնացման տարբերակը` իր բոլոր դրսևորումներով:

Հայ ազգի դեմ իրականացվող այս լայնածավալ սողացող պատերազմում կարևոր տեղ է զբաղեցնում նաև ազգի կենցաղավարությունից դարերի ընթացքում ծնված չգրված օրենքների, վարքականոնների, ավանդույթների վերացումը: Ավելին, մեզ համառորեն փորձում են համոզել, որ մենք ազգովի սխալ են ապրել, և ոչ միայն՝ վերջին 30 տարիներին, այլ ընդհանրապես:

Սխալ էր ամեն ինչ. Քրիստոնեություն ընդունելը, էպոս ստեղծելը, ազատության համար կռիվ տալը, մշակույթն ազգային պահելը, մեծին հարգելը, Շուշին ազատագրելը, Արարատը սրտում պահելը, ցեղասպան ոճրագործներին պատժելը, և այլն:

Մանիպուլյացիոն սխեման պարզ է: Մեզ փորձում են «սխալ հանել», որ մեղքի զգացում առաջացնեն, հետո «մեղքերի» տակ տվայտվող ազգին ցույց տան «փրկության ճանապարհը», ու այդպես ոչխարացնելով` տանեն մեզ դեպի պատմության ձորը ու վերջնականապես գլորեն անդունդը: Որովհետև այս սատանեական ծրագրի իրական տերերը մտահոգված են ոչ թե նրանով, որ մենք «սխալ ենք ապրում», այլ նրանով, որ սխալ է այն փաստը, որ մենք մինչև հիմա ապրում ենք:

Հայ ժողովրդի պատմությունն ունի օրինակներ, երբ իր համար դաժան օրերին նա գտել է ներուժ բանաձևելու «ով ենք մենք» հարցի պատասխանը: Օրինակ, հայ-պարսկական պատերազմների ժամանակ այն գտել է հավատքի մեջ, իսկ ցեղասպանությունից հետո Գարեգին Նժդեհը մշակել և հղկել է Ցեղակրոնության ուսմունքը: Հիշատակված երկու օրինակներն էլ կարող են խիստ արժեքավոր նյութ հանդիսանալ մեր խարխլված ինքնության վերանորոգման համար, սակայն նրանցից ոչ մեկը, ցավոք, սպառիչ դեղատոմս չէ այս իրավիճակում:

Քրիստոնեությունը, անշուշտ, հայկական ինքնության կարևորագույն բաղադրիչներից մեկն է եղել մշտապես և պետք է շարունակի կատարել այդ առաքելությունը ազգի հոգևոր բարոյագիտական նորմերը պահպանելու և վերականգնելու հարցում: Բայց հարկ է խոստովանել, որ քրիստոնեությունը՝ որպես ՈՒՍՄՈՒՆՔ, քաղաքական չէ` ի տարբերություն աբրահամիկ մյուս երկու կրոնների` հուդայականության և իսլամի: Հուդայականության մեջ կարմիր թելով անցնում է «Ավետյաց երկրի», այն է` Հայրենիքի սյուժեն, իսկ իսլամը հոգևորի միջոցով աշխարհիկ իշխանության ցայտուն էլեմենտներ ունի: Ուստի քրիստոնեությունը «ով ենք մենք»-ի անհրաժեշտ, բայց ոչ բավարար բաղադրիչն է: Ինչ վերաբերում է Նժդեհին, ապա, իմ կարծիքով, իր ժամանակների համեմատ մենք էլ ավելի վատ վիճակում ենք, որքան էլ պարադոքսալ դա հնչի: Երբ Նժդեհն աշխատում էր իր ուսմունքի վրա, Հայաստանը, թեպետ անդամահատված, դեֆորմացված, կրճատված, այնուհանդերձ ֆիզիկական գոյության վտանգի տակ չէր, քանզի գտնվում էր Սովետական Միության ներսում, յուրահատուկ գեոպոլիտիկ կյուվետում (բժշկական սարք, որի մեջ պահպանում են թերհաս, հյուծված, թուլացած երեխաներին, որոնք ունակ չեն ինքնուրույն պահպանել սեփական կենսագործունեությունը): Այնինչ արդի վիճակը մեզ մի կողմից՝ ստիպում է դիմակայել ահագնացող գոյութենական սպառնալիքներին, մյուս կողմից` վերագտնել սեփական ազգային «ես»-ը:

Որքան էլ հեգնական հնչի այսօրվա իրականության ֆոնին, սակայն գրեթե աքսիոմատիկ է, որ քաղաքականությունն անհնար է տարանջատել բարոյականությունից: Մարդկության պատմությունը լի է օրինակներով, թե ինչպես է բարոյականից զուրկ քաղաքականությունը կործանել պետություններ և ազգեր: Բայց մենք պատմական էքսկուրսների կարիք չունենք, որովհետև ապրում ենք հենց այդպիսի իրականության մեջ. Փաշինյանի կողմից իրականացվող, ամբողջությամբ բարոյական օրենքներից զուրկ քաղաքականությունը մեզ հասցրել է այս աղետին:

2018-ի էյֆորիան և 2020-ի ցավը կարծես կոնտրաստային ցնցուղ լինեին հայ ժողովրդի համար` տաք և սառը: Հայտնի է, որ միջավայրի նման ծայրահեղ տարբեր ազդեցությունների պարագայում մարմինները կամ ճաքում են ու փշրվում, կամ կոփվում են և ավելի ամուր դառնում: Մեզ փորձում են տանել առաջին տարբերակով,  բայց մենք ունենք շանս այս կոնտրաստային ցնցուղի տակից դուրս գալ ոչ թե փշրված, այլ առավել պինդ և կարծրացած: Եվ այդ ճանապարհով գնալու համար մենք պարտավոր ենք սովորել նորից վստահել իրար` անկախ բոլոր տարաձայնություններից, նախընթաց զարգացումներից և այլ երկրորդական բաժանարար գործոններից:

Մարդը, ի թիվս այլ բնութագրիչների, կենդանի օրգանիզմներից տարբերվում է ևս մեկ առանձնահատկությամբ. Նա բնազդային կախյալություն ունի իր բնակության վայրից, բնակման արեալից: Եվ այդ բնազդային կախյալությունը՝ փաթեթավորված պատմության, մշակույթի, հավատքի և կենցաղավարության սավանների մեջ, ստանում է սեր առ Հայրենիք` հայրենասիրություն ձևակերպումը ու գալիս է լրացնելու այլ սերերի շարքը` սեր սեփական անձի նկատմամբ, եղբայրական սեր, մայրական սեր, ռոմանտիկ սեր, սեր առ Աստված:

Հնարավոր չէ այս սերերի շարքից հանել հայրենասիրությունը և կարծել, որ ունակ ես սիրո մնացած դրսևորումներին: Կարող ես չսիրել Հայրենիքդ, բայց դա նշանակում է, որ ոչինչ և ոչ մեկին սիրելու ունակ չես: Սերը Հայրենիքի նկատմամբ ամենաունիվերսալն է ցանկացած հասարակության համար, քանզի բոլոր մյուս սերերի օբյեկտը տարբեր է, անգամ աստվածները հասարակության ընկալումների մեջ կարող են տարբեր լինել, բայց Հայրենիքը նույնն է, միակն է, բոլորինն է: Կարող ես չսիրել Հայրենիքդ, բայց ուրիշի Հայրենիքը սիրել չես կարող:

Մեզ հրամցված պարտվողական կոնֆորմիզմը հաղթահարելու միակ ունիվերսալ տարբերակը Հայրենիքի նկատմամբ սիրո շուրջ վերամիավորվելն է և այն պաշտպանելու պատրաստակամությունը:

Հայրենիքի հետ վերամիավորվելու ձախողումն անխուսափելիորեն բերելու է կամ խելագարության, կամ ինքնաոչնչացման:

(շարունակելի)

Մաս 1-ինը՝ այստեղ

ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆ

ՀՀԿ փոխնախագահ

«Նուբարաշեն» ՔԿՀ

23.07.2023



Բագրատ Սրբազանը հանրահավաքի մասնակիցներին դասադուլի և գործադուլի կոչ արեցՇնորհակալ եմ պարոն Բագրատ Գալստանյանին. Արսեն ԹորոսյանԲեռնատար մեքենան Հանրապետական հրապարակում քշել է հավաքվածների վրա (տեսանյութ)Ես հավես չունեմ ամիսներով փողոցներում պտտվելու, 7-10 օր ամենաշատը. Սրբազանը վերջնաժամկետ ներկայացրեցԱռաջիկա օրերին խորհրդարանում Փաշինյանին անվստահություն կհայտնեն, վաղն առավոտից մեկնարկում են խաղաղ անհնազանդության գործողություններԲագրատ Սրբազանը պատգամավորների հետ է խորհրդակցում (Տեսանյութ)ՇՏԱՊ. Մեքենան մխրճվեց ժողովրդի մեջԼավ են արել, որ նախկինները միացել են, իրենք էլ թող միանան ու այդպես արդարանան. Բագրատ ՍրբազանՀՐԱՏԱՊ. Նիկոլ Փաշինյանի ընտանեկան թերթը հայտնում է հնարավոր ձերբակալությունների մասինՇՏԱՊ. Բագրատ Սրբազանը ներկայացրեց առաջիկա քայլերըԵս գիշերելու եմ Հանրապետության հրապարակում. Բագրատ ՍրբազանԼոռու նախկին մարզպետը գրառում է կատարելԱրմավիրում անծանոթ տղամարդը կրակել է դաշտում կարիքները հոգացող վարորդի վրա, նա հոսպիտալացվել էՔՊ-ի «Դուխով Նիկոլ» չատում հրահանգ են իջեցրել». Տաթևիկ ՀայրապետյանՍուրեն Պապիկյանը իր 99-ամյա պապի հետ լուսանկար է հրապարակելՖՈՏՈ․ ՔՊ-ականները համացանցում «գրոհ» են սկսելՆիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակն արձագանքել է Սրբազանի պահանջինՔՊ-ից արձագանքում են Սրբազանի՝ Փաշինյանին 1 ժամ ժամանակ տալուն և հրաժարականի պահանջինՆիկոլի վերջի՞ն դավաճանությունըԲագրատ Սրբազանը մեկ ժամ տվեց Նիկոլին` հրաժարական տալու համարՎալերի Զալուժնին նշանակվել է Մեծ Բրիտանիայում Ուկրաինայի դեսպանԲագրատ Սրբազանը վերջապես հասավ Հանրապետության հրապարակ, հարթակում էՄինչև հասնենք հրապարակ, պետք է իշխանությունները մտածեն, թե ինչ են անելու. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Բագրատ սրբազանի գլխավորած երթն անցնում է Բաղրամյան պողոտայովՊետական որոշ կառույցների աշխատակիցներին զգուշացվել է` կհեռացվեն աշխատանքից, եթե մասնակցեն հավաքներին. Ռուբեն ՄելիքյանՈվ չի հիշում իր պատմությունը, չի հարգում անցյալը, նա չունի ներկա, առավել եւս` ապագա. ՂազարյանՄենք թույլ չենք տալու Արեւմուտքին վերաշարադրել պատմությունը. Երջանիկ ՂազարյանԵս ատում եմ պատերազմը, որը միայն արցունքներ է բերում, ուրիշ ոչինչ...Քաղաքական ուժերը պետք է համախմբվեն ոչ թե շահի, այլ` գաղափարի շուրջ. Վազգեն ՍաֆարյանԺամանակն է մեր խոսքն ասելու, պատրաստ ենք դժվարին պայքարին. Երջանիկ ՂազարյանԵթե Ստալինգրադն անկում ապրեր, Հայաստան աշխարհը երեւի թե չլիներ. Վազգեն ՍաֆարյանԵրևանի խնդրանքով՝ Թուրքիայի և Իրանի հետ սահմաններին ՌԴ սահմանապահները կմնան. ԿրեմլՁեռքերս բաց է, թող ինձ կալանավորեն, դրանից երկիրը կփոխվի՞. ՍրբազանՔՊ-ին կոչ եմ անում, օգտագործե'ք հնարավորությունը, դարձի եկե'ք դեպի պետականություն. ՍրբազանՌուսաստանի միջուկային զորավարժություններին ևս մեկ երկիր կմասնակցի. ՊուտինՄարգարիտա Սիմոնյանը պատմել է Հայրենականին մասնակցած նախնիների մասին (լուսանկարներ)Շատ լավ բաներ են մեզ սպասվում Հանրապետության հրապարակում, մնաց մի քանի ժամ. Բագրատ ՍրբազանՎահե Ղազարյան, մենք իրար լավ ենք ճանաչում. հրահրում եղավ, 1-ին պատասխանատուն Դուք ու Ձեր անմիջական ղեկավարն եք լինելու. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Հրետակոծվող քաղաքն ու ճակատագրական վարսահարդարման արդուկը. Գաղթի դաժանություններից մինչեւ կյանքի պայքարԲագրատ Սրբազանն իր առաջնորդած երթով գնում է վերականգնելու արդարությունըԿիրանցի, Ոսկեպարի բնակիչները սահմանազատումից դժգոհ չեն․ ԹունյանՄիջուկային զորավարժությունների 2-րդ փուլում ՌԴ-ին կմիանա Բելառուսը. ՊուտինՄալաթիայում գործող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում հայտնաբերվել է 5 օրական երեխա․ shamshyanԴիմագրավում ենք ծանրագույն փորձությունների, հույսով ու լավատեսությամբ զինվենք, չտկարանանք․ ՎեհափառՈվքեր են Բագրատ Գալաստանյանի նախաձեռնությանն իրենց աջակցությունը հայտնել և/կամ ակտիվ մասնակցում ենՈվքեր գոռացին, ճչացին, իմացե'ք, նրանք մեզնից չեն, մեր շարժումը լուռ է, Աստծով ու հայրենիքով. Բագրատ ՍրբազանԿարմիր հրապարակում տեղի է ունեցել Հաղթանակի զորահանդեսը (տեսանյութ)ՀՀ մարզերում տեղակայված ռուս սահմանապահ և զինվորական կետերը դուրս կգան այդ կետերիցՄայր Աթոռի միաբանները հարգանքի տուրքը մատուցեցին Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշտատակինՇՏԱՊ. Մալաթիայի «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում հայտնաբերվել է նորածին երեխա
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода