Iravunk.com | Ովքե՞ր կգնան այդ քայլին. Այսօր առաջարկություն անելու հերթը կանանցն է, տղամարդիկ չեն կարող մերժել
Նիկոլյան իշխանությունների հանցավոր գործունեության եւս մեկ դրվագ Հերթական զանգվածային հարվածն Ուկրաինային ՀՀ ՊՆ-ն հայտնում է պայմանագրային զինծառայողի մահվան մասին Վեց տարի է սուտն օրենքով գործում է մեր երկրում. ԱՐՄԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ Յուրաքանչյուրն այսօր պարտավոր է կանգնել Բագրատ Սրբազանի կողքին.Արմինե Գրիգորյան (հատված հաղորդումից) ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԱՅԳԵՀՈՎԻՏ ԳՅՈՒՂՈՒՄ։ Մոսկվան հենց այնպես չէ, որ ի ցույց դրեց միջուկային զինանոցը Պատահական չէ, որ Սրբազանի երեւանյան հավաքը կհաջորդի Նիկոլի Մոսկվայից վերադարձին 10-ից ավելի անձանց միջև ծեծկռտուք է տեղի ունեցել, հնչել է կրակոց Ամենավտանգավոր մասնագիտության նվիրյալը

Ովքե՞ր կգնան այդ քայլին. Այսօր առաջարկություն անելու հերթը կանանցն է, տղամարդիկ չեն կարող մերժել

Արխիվ 12-16

Ովքե՞ր կգնան այդ քայլին. ԱՅՍՕՐ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆ ԱՆԵԼՈՒ ՀԵՐԹԸ ԿԱՆԱՆՑՆ Է, ՏՂԱՄԱՐԴԻԿ ՉԵՆ ԿԱՐՈՂ ՄԵՐԺԵԼ

 

Դեռեւս 11-րդ դարում հաստատված հին բրիտանական եւ իռլանդական ավանդույթի համաձայն, միայն 4 տարին մեկ` նահանջ տարում` փետրվարի 29-ին, ամուսնության առաջարկություն անելու հերթը կանանցն է, եւ տղամարդիկ այն մերժելու իրավունք չունեն: Ավելին` այն տղամարդը, որը կհամարձակվի մերժել առաջարկություն անող կարմիր կիսաշրջազգեստով աղջկան,  օրենքի համաձայն, պարտավոր է տույժ վճարել: Ի դեպ, պատահական չէ, որ ընդգծում ենք կարմիր կիսաշրջազգեստի հանգամանքը, քանի որ այն եւս պարտադիր կանոն է, եւ եթե աղջիկը մտադիր է առաջարկություն անել սիրած տղամարդուն` որպես նախազգուշացում պետք է լինի կարմիր կիսաշրջազգեստով: Այս մասին «Իրավունքը» հարցումներ անցկացրեց ճանաչված աղջիկներից` պարզելու համար, թե կգնա՞ն այդ քայլին: Միեւնույն ժամանակ, տղամարդկանցից էլ հետաքրքրվեցինք, թե ինչպե՞ս կվերաբերեն դրան:


«ԵՍ ԱՄՈՒՍՆՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿ ԱՆԵԼ ՉԵՄ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ»

 

Ռուսաստանաբնակ հայտնի հաղորդավարուհի ՆԱԻՐԱ ՆԻԱԶՅԱՆԸ նախ նշեց, որ այս ավանդույթի մասին մեզնից տեղեկացավ եւ կարծում է, որ այն իր ազգային մեկնաբանությունն ունի. «Ինչ վերաբերվում է մեզ` մենք պետք է առաջնորդվենք մեր ազգային ավանդույթներով, որոնք ժամանակի ընթացքում, կարծես թե, շատ էլ չեն փոփոխվել… գուցե միայն մատուցման ձեւերը: Սիրում եմ կարմիրը, իր մեջ մաքսիմալիզմ է պարունակում, իսկ կիսաշրջազգեստը կնոջ կերպարի պարտադիր, կարելի է եւ ասել առաջնային բաղադրիչն է: Իմ զգեստապահարանում նրանք բազմազան են: Եթե նկատի ունենանք, որ իռլանդացի տղամարդիկ եւս համարձակվել են կիսաշրջազգեստ կրել, պետք է հույս ունենանք, որ այս ավանդույթը անել արգելում է փետրվարի 29-ին (ժպտում եմ-խմբ.)՝ որպես կանանց կիսաշրջազգեստի իրավունքի պաշտպանություն: Ամեն դեպքում, ես ամուսնության առաջարկ անել չեմ պատրաստվում` գիտակցելով, որ բրիտանա-իռլանդական ավանդույթի համաձայն, նման հնարավորություն կունենամ միայն չորս տարի անց: Պատճառն այն չի, որ համարձակ չեմ: Հայ կանայք՝ անսահման հեզ ու նազանի, մեր դարավոր պատմության ընթացքում հասցրել են ապացուցել, թե ինչքան խրոխտ ու արի կարող են լինել, իսկ մեր տղամարդիկ անսահման առնական ու քաջարի եւ ամենակարևորը՝ կնոջ սյունն ու հենարանը: Այնպես որ, մեր տղամարդկանց պատկանող այդ առաքելությունը՝ կնոջն ուղեկցելու, խախտելու իրավունք չունենք»:


«ՆՈՒՅՆՆ Է, ԻՆՉ-ՈՐ ՏՂԱՆ ԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՔԱՅԼԸ»


Ֆրանսիայում բնակվող մոդել ՍԱՐԳԻՍ ՀԱՆՆԸ ոչ մի արտասովոր բան չի տեսնում նրանում, եթե աղջիկն անի ամուսնության առաջարկություն կամ ընդհանրապես, առաջին քայլը. «Ավելին` այստեղ նույնն է, ինչ-որ տղան անի առաջին քայլը: Ու ես Հայաստանում էլ էի այդ նույն կարծիքին, բայց փաստ է, որ հայաստանյան իրականության մեջ, սա այդքան էլ հաճախ պատահող բան չէ»:


«ԿԱԽՎԱԾ Է` ԱՅԴ ՊԱՀԻՆ ԻՆՉՔԱՆ ԽԵՆԹԱՑԱԾ ԿԼԻՆԵՄ»


«Իրավունքի» կողմից  Տարվա լավագույն դերասանուհի ճանաչված ՏԱԹԵՎ ՀՈՎԱԿԻՄՅԱՆԸ դժվարացավ ասել`ամուսնության առաջարկ կաներ, թե` ոչ. «Կախված է` այդ պահին ինչքան խենթացած կլինեմ։ Բայց առաջին քայլ կանեյի, եթե սիրեմ շատ ու զգամ, որ ուզում եմ այդ մարդու հետ ձեռք ձեռքի բռնած քայլել: Ուրեմն` եթե ինքը լինի իմ «նա»-ն, ես կանեմ առաջին քայլ` նրան զգացմունքներս հասկացնելու համար»:


«ԱՂՋԿԱ ԿՈՂՄԻՑ ՆՄԱՆ ՔԱՅԼԸ ՀՈՒՇՈՒՄ Է, ՈՐ ՏՂԱՆ ՊԵՏՔ Է «ԼՈՆՔ» ԱՆԻ»


Գովազդային հոլովակներից ու տեսահոլովակներից հայտնի դերասան ԱԼԵՔՍ ՄԻՐԶՈՅԱՆԻ կարծիքով հնարավոր է, որ առաջին քայլը իգական սեռի ներկայացուցչի կողմից լինի, բայց. «Աղջկա կողմից նման քայլը  հուշում է, որ տղան պետք է «լոնք» անի ու դրա ճիշտ ժամանակն է: Իսկ առհասարակ, ըստ իս, կարելի է առաջարկություն չանել, այլ հասկանալ, որ հասունացել է պահը», - վստահեցնում է Ա. Միրզոյանը:


«ՊԵՏՔ ՉԷ ԱՆԵԼ, ԽՈՐՀՈՒՐԴ ՉԵՄ ՏԱԼԻՍ»


Մոդել, դերասանուհի ԶԱՌԱ ՄԻՆՅԱՍՅԱՆԸ դեռեւս տարիներ առաջ մեզ տված հարցազրույցներից մեկում վերոնշյալ հարցի շուրջ ընդգծել էր. «Ես երբեք չեմ արել նման բան: Չգիտեմ, ես չէի անի, չեմ ընդունում, որովհետեւ աղջիկն ինչ-որ տեղ պետք է իրեն գոռոզ պահի, պետք է տղամարդը սիրապնդի, ինչ-որ քայլեր անի: Հիմա դարը մի քիչ փոխվել է, մեր տղաները ինչ-որ նրբիկ են դարձել, դա նրանից է, որ աղջիկները շատ են սկսել սեր խոստովանել: Պետք չէ անել, խորհուրդ չեմ տալիս, իրենք իրենց տղամարդկային հատկությունները զուտ կորցնում են դրանով: Իսկական տղամարդ քիչ է մնացել»:


«ԻՐԵՆ ՀԱՐԳՈՂ ՀԱՅ ՏՂԱՄԱՐԴ ՉԻ ԹՈՂՆԻ ԴԱ ԿՆՈՋ ՀԱՅԵՑՈՂՈՒԹՅԱՆ ՎՐԱ»


Իսկ ըստ լրագրող ՀԵՆՐԻԽ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ. «Իրականում, եթե աղջիկը իրեն դուր եկած տղային փորձում է գրավել, հետեւապես ուշադրություն դարձնելու համար կարելի է օգտագործել կանացի որոշ հմտություններ: Սակայն, դա պետք է լինի չափի մեջ, քանի որ եթե նա զգում է, որ այդ տղան արհամարհում է կամ չտեսնելու տալիս այդ ամենը, ապա չարժե այլեւս ժամանակ կորցնել այդ անձի վրա: Ինչ վերաբերում է ամուսնության առաջարկը իգական սեռի կողմից առաջինը անելուն, ապա հոզված եմ, որ յուրաքանչյուր իրեն հարգող ՀԱՅ տղամարդ չի թողնի դա կնոջ հայեցողության վրա (իմ սուբյեկտիվ կարծիքով ոչ այնքան երկար ժամանակ հանդիպելով, քանի որ մարդուն, միեւնույն է, ամբողջությամբ չես ճանաչի): Ճիշտ ասած, իմ կյանքի 26 տարիների ընթացքում դեռեւս մեր իրականության մեջ չեմ հանդիպել այն դեպքերին, երբ կինն է ամուսնության առաջարկություն արել տղամարդուն: Իսկ եթե եղել են այդպիսի դեպքեր` ինձ շատ հետաքրքիր է այդ զույգի ճակատագրերը կամ այդ տղամարդկանց դերը իրենց ընտանիքներում»:

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ



Նիկոլյան իշխանությունների հանցավոր գործունեության եւս մեկ դրվագՀերթական զանգվածային հարվածն ՈւկրաինայինՀՀ ՊՆ-ն հայտնում է պայմանագրային զինծառայողի մահվան մասինՎեց տարի է սուտն օրենքով գործում է մեր երկրում. ԱՐՄԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆՅուրաքանչյուրն այսօր պարտավոր է կանգնել Բագրատ Սրբազանի կողքին.Արմինե Գրիգորյան (հատված հաղորդումից)ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԱՅԳԵՀՈՎԻՏ ԳՅՈՒՂՈՒՄ։Մոսկվան հենց այնպես չէ, որ ի ցույց դրեց միջուկային զինանոցը Պատահական չէ, որ Սրբազանի երեւանյան հավաքը կհաջորդի Նիկոլի Մոսկվայից վերադարձին10-ից ավելի անձանց միջև ծեծկռտուք է տեղի ունեցել, հնչել է կրակոցԱմենավտանգավոր մասնագիտության նվիրյալըՆաիր Տիկնիզյանը և Յանա Ռոմաշկինան սպասում են իրենց առաջնեկին(ֆոտո)Ադրբեջանի խորհրդարանում առաջարկում են Փաշինյանին Բաքու հրավիրելԲԱՄԲԱՍԱՆՔԼավ ճանաչելով Նիկոլին՝ գիտեմ, թե ինչ է հիմա կատարվում նրա գլխում, երկու վախը մի մահ է․ ՎանեցյանԱլիևը հատուկ իրեն վնասել է, որ բանակից ազատվի, երիտասարդնե'ր, իմացեք ռազմական պատմություն ոչխարներ... Էս շարժումը մարդու շարժում ա, ոչ, թե ձեր պես կեր վաստակելու...Հնարավո՞ր է հաղթել նիկոլիզմին՝ փորձված արեւմտյան տեխնոլոգիաներովԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻԶԱՐՄԱՆՔԵկեղեցին, չունենալով քաղաքական իշխանության հավակնություններ, պիտի շարունակի պատմական պատասխանատվության գիտակցությամբ ջանքեր ներդնել հանուն հայրենիքի և պետականության զորացման. Գերագույն հոգևոր խորհուրդՀանդիպում իսպանացի գրող Վիսենտե Մարկոյի հետ Չեմ ճանաչում մի երկիր, որը թշնամի հարևանի հետ անվտանգության երաշխիքը համարի սահմանին տնկած սյուներըՄեր հողերից ոչ մի սանտիմետր չի անցնում, այս պահի դրությամբ լրիվ դրական է՝ ի շահ մեզ. Կիրանցի ղեկավարը մանրամասներ է ներկայացնումԿայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամը 100 միլիոն դոլար կտրամադրի ՀայաստանինՎստահ եմ, որ Ադրբեջանը 4 գյուղ էլ Սյունիքից չի պահանջելու, որովհետև դա լեգիտիմ չի. ՓաշինյանԳլխապտույտ, որովայնի ցավ.Անոթային խնդիրների քողարկված ահազանգերԱյս ամիս անպայման պետք է վերցնել Օդեսան և Խարկովը. ԿադիրովԲագրատ Սրբազանը մոռացել է իր ուսապարկը, եթե ուսապարկը չկա, ինքը հաջողության չի հասնի. Գագիկ Մելքոնյան.news.amՊուտինի երդմնակալությանը մասնակցելու հրավեր չեմ ստացել, Էրդողանից՝ ստացել էի. ՓաշինյանԲաքվի հետ մինչև նոյեմբեր պատրաստ եմ պայմանագիր կնքել հայտնի սկզբունքների շրջանակներումԵկեղեցու բարձրագույն ղեկավարությունը ձախողել է հոգևոր առաջնորդությունը, հնարավոր է Աստվածաշունչը սկզբից մինչև վերջ չեն կարդացել․ ՓաշինյանՇտապօգնության բժիշկը 20-ամյա աղջկան ներարկում է կատարել, միացրել է կաթիլային, բռնի ուժով համբուրելԻ՞նչ, կարծում եք Վանեցյանին էդ մի երկու րոպեն են ձայնագրել, իհարկե ոչ. ՓաշինյանՌԴ կառավարությունը հրաժարական է տվելԴեմ եմ ցանկացած հեղափոխության, դեմ էի նաեւ 2018թ.-ի հեղափոխությանը. Հայտմի փաստաբանը առկա գործընթացների մասինՎաղը մեկնում եմ Մոսկվա, կլինի հանդիպում Պուտինի հետ. ՓաշինյանՓաշինյանը սպառնացել է, որ կսկսվի պատերազմ, եթե ինքը կատարի Բագրատ Սրբազանի շարժման պահանջներըՎլադիմիր Պուտինը երդվեց և 6 տարի ժամկետով ստանձնեց ՌԴ նախագահի պաշտոնըՆիկոլը կանխատեսել է քայլերթի ավարտը եւ, թե որքան մարդ կհավաքվի մայիսի 9-ին.Բացառիկ մանրամասներՏավուշում սկսած սահմանազատման գործընթացով անիմաստ ու աննպատակ ենք դարձնում պատերազմը․ աշխատանքի 90 տոկոսն արված է․ ՓաշինյանԱյո', ՔՊ-ից եղել են բանագնացներ, որոնք համոզել են, որ վերջ տանք սրան, օրհնել եմ ու ճանապարհել«Կատուն էլ եկավ, արի', թաթիկով արա, կասեն, նոր տեխնոլոգիաներ եք բանեցնում». ՍրբազանՓաշինյանը ՀՀ-ն դաձնում է վիլայեթ. գնացել էր Էրդողանի երդմնակալությանը, նայում էր Ալիևի ծոծրակին (տեսանյութ)Խոստանում եմ քեզ, Նիկո'լ, որ էս չալիկը գլխիդ եմ տալու, մինչեւ վերջ այս քայլերթին մասնակցելու եմԻշխանությունը տապալել է դելիմիտացիայի գործընթացը, զուտ ֆոն են ապահովում՝ սպասարկելով Ալևի օրակարգըՆիկոլ Փաշինյանի ասուլիսը՝ ուղիղ Տարադրամի փոխարժեքները մայիսի 7-ինԱյսօր Կիրանց բնակավայրից 1800 մ հյուսիս տեղի է ունենալու պայթեցման աշխատանք․ ՊՆՍրբեք մեր մեջ կուռքեր սարքելը, այ էդ «կուռքերի» պատճառով ենք հայտնվել փողոցում, չկա ոչ մի ակնկալիք (տեսանյութ)Նորից ժամանակն է ազգովի մաքրելու դաշտը մոլախոտերից և տնկելու մեր ապագա հաղթանակի առողջ սածիլները
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода