Արսեն Զախարյանը խաղադաշտ կվերադառնա հաջորդ տարի
Սպորտ
Իսպանական «Ռեալ Սոսիեդադի» 21-ամյա ռուսաստանցի կիսապաշտպան Արսեն Զախարյանն այս տարի խաղադաշտ դուրս չի գա։ Այդ մասին «Матч ТВ»-ին հայտնել է ֆուտբոլիստի ներկայացուցիչ Գենադի Գոլուբինը։
21-ամյա ֆուտբոլիստն անհատական մարզումները «Ռեալ Սոսիեդադում» վերսկսել էր հոկտեմբերի 17-ին։ Նա մկանային խնդիրներ ունի վնասվածքներից հետո։
Արսեն Զախարյանն անցած տարվա ամռանն է Մոսկվայի «Դինամոյից» տեղափոխվել «Ռեալ Սոսիեդադ»։