Եվս մեկ իտալական ակումբի անուն է կապվում Նաիր Տիկնիզյանի հետ
ՍպորտՄոսկվայի «Լոկոմոտիվի» և Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Տիկնիզյանն ամռանը կարող էր հայտնվել իտալական «Կոմոյում»։
Legalbet-ի համաձայն՝ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ Ա սերիայի ներկայացուցիչը դիտարկել է 25-ամյա ֆուտբոլիստին ձեռք բերելու տարբերակը։ «Կոմոն» հրաժարվել է այդ մտքից, քանի որ Տիկնիզյանը լեգեոնականի կարգավիճակ կունենար Ա սերիայում։