ԹՐԱՄՓԻՑ՝ ԶՐՈՅԻՆ ՄՈՏ ԱՐԴՅՈՒՆՔ ԱԼԻԵՎՆ ԷԼ Է ՏԵՍՆՈՒՄ, ՈՐ ՓՈՐՁՎԱԾ ԷՐԴՈՂԱՆԸ ԵՐԿՈՒ ՈՏՔՈՎ ԹԱԿԱ՞ՐԴՆ ԸՆԿԱՎ Թուրքիան զգուշացնում է. գնդակը Իրանի ու ՌԴ-ի դաշտում է, Երեւանը պետք է զգուշանա. Բալասանյան Հայ ըմբիշների դիրքերը դասակարգման տարեվերջյան աղյուսակում.UWW Մահացել է պրոֆեսոր Բենիկ Հարությունյանի քույրը. ՑԱՎԱԿՑՈՒԹՅՈՒՆ Մեսսին, Սուարեսը, Բուսկետսը և Ալբան ծաղիկ են դրել Հեյդար Ալիևի գերեզմանին Չեմպիոնների լիգա. «Աթլետիկո» - «Սլովան». մեկնարկային կազմեր Մենք կշարունակենք պայքարել Սիրիայի համար. սիրիական բանակի զինվորներ (Տեսանյութ) Հակոբ Ասլանյանի գլխում թե ինչ է կատարվում, չգիտեմ, համապատասխան մասնագիտական որակավորում չունեմ. Ալեքսանյան Հակոբ Ասլանյանին հեռացրել են ՔՊ խմբակցությունից. NEWS.am

Ով է Ալեն Դելոնի համբույրին արժանացած միակ հայուհին. 12 տարի անց նա փակագծեր է բացում

Մշակութային

«ՏԱՍՆԱՄՅԱԿՆԵՐԻ ՍՐՏԱԿԵՐԸ ԳՆԱՑ ՍԻՐՈ ՊԱԿԱՍԻՑ…»

Միջազգային եւ տեղական մամուլն արագորեն սփռվեց ֆրանսիացի աշխարհահռչակ դերասան Ալեն Դելոնի մահվան բոթով: Նա կյանքից հեռացավ օգոստոսի 18-ին՝ 88 տարեկան հասակում. ճիշտ նույն տարիքում էլ 2021-ին հեռացավ իր հին ու բարի ընկերը՝ մեգաաստղ Ժան Պոլ Բելմոնդոն: 20-րդ դարի ամենացանկալի տղամարդու դուստրը՝ Անուշկա Դելոնը, ավելի վաղ հրապարակել էր հոր վերջին լուսանկարը՝ նշելով, որ նրա մոտ ախտորոշվել է քաղցկեղ եւ Ալցհեյմերի հիվանդություն:

Հիշեցնենք, որ դեռեւս 2019 թվականին դերասանը ինսուլտ էր տարել, եւ այն ժամանակ նրա որդին՝ Էնթոնի Դելոնը, հայտարարեց, թե հայրը մտածում է էվթանազիայի մասին։ Դերասանը պատճառաբանել էր, թե «իրավունք ունի լքելու այս աշխարհը հանգիստ՝ առանց հիվանդանոցների եւ ներարկումների…»: Կյանքի մայրամուտի իր ողջ ողբերգությամբ հանդերձ՝ Ալեն Դելոնը, միեւնույնն է, հիշվելու է, ինչպես BBC-ն էր նշել, որպես գեղեցիկ տղամարդ, միլիոնների կուռք եւ Ֆրանսիայի հպարտություն։

Իհարկե, հայ ժողովուրդը եւս անտարբեր չէր Ալեն Դելոնի նկատմամբ, եւ այս օրերին, երբ լրանում է նրա մահվան 40-րդ օրը, նրա հասցեին հնչող հույզերի, սիրո խոստովանությունների պակաս կրկին չկա: Հատկապես, ջերմ հուշեր է արթնացնում այն, որ ուղիղ 12 տարի առաջ Ալեն Դելոնը Հայաստանում էր՝ ներկա գտնվելով «Շնորհավոր Նոր տարի, մայրեր» ֆիլմի պրեմիերային, այցելելով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին եւ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում խոնարհվելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի առաջ: Այդ օրերին լրատվական ողջ դաշտի ուշադրությունը ֆրանսիացի լեգենդար դերասանն էր, իսկ նրա ասուլիսը հատկանշվեց բումային մի դրվագով: Լրագրողներից ՕՖԵԼՅԱ ԱՍՏՎԱԾԱՏՐՅԱՆԸ դարձավ այն երջանիկ հայուհին, ով արժանացավ բոլոր ժամանակների սրտակերի համբույրին: 12 տարի անց «Իրավունք»-ի հետ զրույցում այսօր արդեն կինոարտադրության գործունեությամբ զբաղվող համարձակ հայուհին փակագծեր է բացել:

«ՉԳՏՆԵԼ ԱՅԴ ՀԱՄԱՐՁԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԳԵԹ ՄԵԿ ՀԱՄԲՈՒՅՐ, ԱՓՍՈՍԱՆՔԻ ՏԵՂԻՔ ԿՏԱՐ ԱՄԲՈՂՋ ԿՅԱՆՔԻ ՀԱՄԱՐ»

Նախ սկսենք սկզբից՝ ինչպե՞ս հայտնվեցիք Ալեն Դելոնի ասուլիսին եւ արդյոք ամեն ինչ պլանավորել էիք ի սկզբանե:

— Այդ ժամանակ ես աշխատում էի, որպես լրագրող, ATV հեռուստաընկերությունում, բայց ոչ թե լրատվական բաժնում, այլ շոու նախագծում: Երբ կայքերից մեկում կարդացի, որ Հայաստան է ժամանելու ֆրանսիական կինոյի լեգենդ, բոլոր ժամանակների սրտակեր Ալեն Դելոնը, ցանկությունս մեծ էր նրա հետ ունենալ հարցազրույց: Չնայած մեծ համառությանս՝ պրոդյուսերները պարզաբանում էին, որ Դելոնի այցելության ընթացքում հարցազրույց նախատեսված չէ: Եվ ինձ մնում էր մեկ տարբերակ՝ հայտնվել մամլո ասուլիսին, որպեսզի գոնե մի քանի հարց հնչեցնելու հնարավորություն ունենամ: Հեռուստաընկերությունն ընդառաջեց ինձ եւ ուղարկեց, որպես լրատվականի լրագրող, այդ ասուլիսին: Նախապես իրականում չէի պլանավորել քայլերի հաջորդականությունը: Պարզապես, որոշեցի հարց հնչեցնել։ Երբ ինձ ընձեռեցին այդ հնարավորությունը, հարցս ձեւակերպեցի ֆրանսերեն, քանի որ ֆրանսերենի մասնագետ եմ եւ տեսնում էի, որ նրան ուղեկցում է թարգմանչուհի, ով կարող էր մյուսների համար թարգմանել իմ խոսքը: Ներկաների մոտ զարմանք առաջացավ, քանի որ հիմնականում բոլորը հայերեն էին հնչեցնում հարցերը կամ ռուսերեն, իսկ ես ֆրանսերեն էի խոսում, եւ որեւիցե մեկը պատկերացում չուներ, թե ինչ էի ասում: Իսկ հարցիս ավարտին ասացի՝ կարո՞ղ եմ Ձեզ համբուրել: Քանի որ ոչ ոք չէր հասկանում, թե ինչ եմ խոսում՝ բացառությամբ թարգմանչուհու, նա այդ պահին ժպտաց: Չհասկացվածության պատճառով բոլորը լարված լսում էին եւ սպասում, թե ինչ պետք է կատարվի, որովհետեւ հարցիս ավարտից հետո՝ մի պահ լռություն տիրեց: Իսկ հետո Դելոնը ոտքի կանգնեց եւ ֆրանսերեն ասաց՝ եկե՛ք, եկե՛ք, մոտեցեք… Դե արդեն գիտեք, թե ինչ տեղի ունեցավ մոտենալուց հետո…

Սա երազա՞նք էր, թե՞ լրագրողական համարձակ քայլ, որը հիշարժան դարձավ ընդմիշտ:

— Կարծում եմ՝ երկուսն էլ, քանի որ շատ սիրել եմ ֆրանսերենը, դիպլոմավորված ֆրանսերենի մասնագետ եմ, մեծացել եմ ֆրանսիական կինոներ դիտելով, դեռ փոքր տարիքից միշտ բոլոր ֆիլմերում, որտեղ Ալեն Դելոնին վերջում սպանում էին, ես մի քանի օր սթրես էի ապրում: Իհարկե, սա մեծ երազանք էր եւ հնարավորություն՝ հանդիպել մեծ կինոյի ամենացանկալի տղամարդուն եւ չգտնել այդ համարձակությունը պահանջելու գեթ մեկ համբույր, կարծում եմ՝ ափսոսանքի տեղիք կտար ամբողջ կյանքի համար:

«ՇԱՏ ԱՎԵԼԻ ԱՐԺԵՔԱՅԻՆ ՈՒ ԽՈՐՔԱՅԻՆ ՄԱՐԴ ԷՐ ԱԼԵՆ ԴԵԼՈՆԸ, ՔԱՆ ՄԻԱՅՆ ԳԵՂԵՑԻԿ ԺՊԻՏՈՎ ԳԵՂԵՑԿԱԴԵՄ ՏՂԱՄԱՐԴ»

Տարիներին հետ նայելով՝ կկրկնեի՞ք այդ խենթությունը, հետաքրքիր է՝ ինչպիսի՞ արձագանքներ եղան hետո:

— Միանշանակ կկրկնեի այդ խենթությունը: Այդ օրը՝ մամուլի ասուլիսին, ներկա էր մոտ երկու հարյուր լրատվամիջոցի ներկայացուցիչ, այդ թվում՝ լուսանկարիչներ, օպերատորներ: Վերջիններս լարված փորձում էին ֆիքսել այդ պահը, ու համբույրը տեղի ունեցավ ֆոտոխցիկների հարյուրավոր փայլատակումների ներքո: Տպավորություն էր, թե «Կանն»-ի կամ «Օսկար»-ի փառատոնի բացման կարմիր գորգի վրա եմ: Ինչ վերաբերում է հետագա արձագանքներին, իհարկե, դրան հաջորդեցին բացմաթիվ հոդվածներ, ռեպորտաժներ, որտեղ ինձ չէին շրջանցել: Թե՛ բարեկամներից եմ այդ օրը բազմաթիվ զանգեր ստացել, թե՛ ծանոթներից, մի խոսքով՝ բոլորը մամուլից արդեն տեղեկացել էին՝ ինչ է կատարվել: Ինչ խոսք, ուշադրության կենտրոնում էի:

Որքանով տեղյակ ենք, Ալեն Դելոնը նաեւ Ձեր անձնական կյանքում է իր դերն ունեցել, քանի որ հենց այդ աստղային օրերին էլ ծանոթացել եք Ձեր ապագա ամուսնուն: Կբացե՞ք փակագծերը:

— Այո, Դելոնի «Շնորհավոր Նոր տարի, մայրեր» ֆիլմի շրջանակում հայաստանյան այցելության «Էյ Փի Սինեմա» փրոդաքշնի կազմակերպիչներից էր նաեւ կինոպրոդյուսեր եւ այժմ արդեն իմ ամուսին Հրաչյա Մեսրոպյանը: Դե ինչ կարող եմ ասել, սիրո ֆրանսիացի ասպետը մեծ սեր բերեց իր հետ այդ օրը:

Այսօր, երբ լեգենդը լքել է երկրային կյանքը, ի՞նչ զգացողություններ ունեք՝ լինելով նրա կենսագրությանթեկուզ փոքրիկ դրվագի մի մասնիկը:

— Ըստ իս, սա մեծագույն կորուստ է ոչ միայն ֆրանսիական եւ համաշխարհային կինոյի համար, այլեւ` մարդկության համար: Ալեն Դելոնը բարձր արժեհամակարգի կրող էր ու, իմ կարծիքով, նա շատ ավելի շուտ լքեց մեզ մերօրյա աշխարհի անսրտությանը, արժեզրկմանն ու կեղծիքին չդիմանալով: Շատ ավելի արժեքային ու խորքային մարդ էր Ալեն Դելոնը, քան միայն գեղեցիկ ժպիտով գեղեցկադեմ տղամարդ: Տասնամյակների սրտակերը գնաց սիրո պակասից:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ






ԹՐԱՄՓԻՑ՝ ԶՐՈՅԻՆ ՄՈՏ ԱՐԴՅՈՒՆՔԱԼԻԵՎՆ ԷԼ Է ՏԵՍՆՈՒՄ, ՈՐ ՓՈՐՁՎԱԾ ԷՐԴՈՂԱՆԸ ԵՐԿՈՒ ՈՏՔՈՎ ԹԱԿԱ՞ՐԴՆ ԸՆԿԱՎԹուրքիան զգուշացնում է. գնդակը Իրանի ու ՌԴ-ի դաշտում է, Երեւանը պետք է զգուշանա. ԲալասանյանՀայ ըմբիշների դիրքերը դասակարգման տարեվերջյան աղյուսակում.UWWՄահացել է պրոֆեսոր Բենիկ Հարությունյանի քույրը. ՑԱՎԱԿՑՈՒԹՅՈՒՆՄեսսին, Սուարեսը, Բուսկետսը և Ալբան ծաղիկ են դրել Հեյդար Ալիևի գերեզմանինՉեմպիոնների լիգա. «Աթլետիկո» - «Սլովան». մեկնարկային կազմեր Մենք կշարունակենք պայքարել Սիրիայի համար. սիրիական բանակի զինվորներ (Տեսանյութ)Հակոբ Ասլանյանի գլխում թե ինչ է կատարվում, չգիտեմ, համապատասխան մասնագիտական որակավորում չունեմ. ԱլեքսանյանՀակոբ Ասլանյանին հեռացրել են ՔՊ խմբակցությունից. NEWS.amԵս այն մարդն եմ, որին կճնշե՞ն, ճնշում չի եղել, որոշումս հապճեպ է եղել, հիմա էլ փոխվել է. ԱսլանյանԱՄԷ-ն և ԵԱՏՄ-ն պայմանավորվել են ազատ առևտրի համաձայնագրի շուրջՈվքե՞ր են սպառնացել երգահան Տիգրան ԱվետիսյանինՍիրիական «Վագրեր» դիվիզիայի լեգենդար հրամանատար Սուհել Հասանը գերված չէ, նրան ռուսները տարհանել ենՀալեպից մարդիկ կան, որոնք պատրաստվում են գալ Հայաստան. Հակոբ ՄարանյանԱյս անգամ մի քանի «Օրեշնի՞կ» կլինի, թե՞ ինչ-որ այլ բան. վաղը-մյուս օրը ռուսական նոր հարված կարող է լինելՍիրիացի զինյալները ավերել, ապա այրել են Բաշար ալ-Ասադի հոր գերեզմանը (Տեսանյութ)Ցերեկային քունը բարձրացնում է գլխուղեղի կաթվածի ու զարկերակային գերճնշման հավանականությունը․ հետազոտությունԻնչպիսի՞ գենետիկ «գծեր» են երեխաները վերցնում հայրերից, և ինչպիսի՞ «գծեր» մայրերիցԻնչ հիմա կատարվում է ՔՊ-ում, օրինաչափ է. Հենրիխ Դանիելյան Բարությունը պահանջում է խելք. Ինչու՞ են լավ մարդիկ բոլորից խելացիՀակոբ Ասլանյանը փոշմանել է․ հերքման տեքստը SMS է արել ԲՏԱ նախարար Մխիթար ՀայրապետյանըԳիտնականները փողոցի աղմուկը կապել են գլխուղեղի կաթվածի հավանականության բարձրացման հետՎարդանիկ, դե ճվա՛…Միջոցառումների տոմսերի գնման առավել պարզ ու հարմար լուծում․ Ամերիաբանկը ներկայացնում է EventHub.am-ըԳյումրեցիները՝ «Ոսկե ցլիկը» ֆիլմի ոճով. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻՔՊ-ն քննարկում է Հակոբ Ասլանյանին խմբակցությունից հեռացնելու հարցըՀարցադրումը բնական է, անբնական` ի պատասխան ավելորդ վրդովմունքը. ԶԱՐՄԱՆՔԱՄՆ-ը թույլ է տվել միջուկային զենք տեղակայել Ուկրաինայում. The National InterestՔՊ-ական Դավիթ Առուշանյանը հրաժարվում է մանդատից. 24news.amCoca-Cola-ի դեմ պատմության մեջ առաջին հայցն են ներկայացրել՝ երեխաների մոտ կախվածության զարգացման պատճառովԴեկտեմբերի 12-ը «Լեւ Գրուպ»-ի համար տոնական է. Շնորհավոր 24-ամյակդ արդարադատության առաջամարտիկ ի նպաստ ՀՀ քաղաքացու եւ ՀՀ իրավունքի զարգացման գործող «Լեւ Գրուպ»Արսեն Զախարյանը խաղադաշտ կվերադառնա հաջորդ տարիԵվս մեկ իտալական ակումբի անուն է կապվում Նաիր Տիկնիզյանի հետԱնդամավճարների պարտքը 2 տարվա ընթացքում չմարելու դեպքում ՀԱՊԿ խորհուրդը կարող է պարտապան երկրի նկատմամբ որոշում կայացնել, ընդհուպ միչև զրկել ձայնի իրավունքից. Զախարովա«Զվարթնոց»-ից՝ Բաքու․ ինչ թռիչքի մասին է խոսքը (տեսանյութ)Թրամփը կարող է չեղարկել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներըՖիդանն ու Բայրամովը քննարկել են Հրվ. Կովկասում տիրող իրավիճակըՉեմպիոնների լիգա. Օրվա հանդիպումներ Կրшկnցներ՝ Երևանում. կասկածյալը հայտնի գործարարի որդի է, ով ՔԿ-ից նոր էր ազատվելԻրանի հետախուզությունը 3 ամիս շարունակ Ասադի կառավարությանը զգուշացրել է սպառնալիքների մասին. ԽամենեինՀույս ունեմ, որ Դվալիշվիլիի հետ կնշենք հաղթանակը հայ-վրացական պարերով․ Արման ԾառուկյանԻրանն ապացույցներ ունի, որ Սիրիայում կատարվածը մի քանի երկրի ծրագիր է. ԽամենեիՍիրիան մտադիր է սահմանադրական բարեփոխումների հանձնաժողով ստեղծելՍիրիայում իշխանության արագ փլուզումը վակուում է ստեղծում, մեծ հավանականություն կա, որ այն լրացնելու են ծայրահեղական ուժերը․Իրանցի միջազգայնագետը փակագծեր է բացումԸնդդիմադիր գործիչների քաղաքական հալածանքները շարունակվում ենՄոնիկա Նազարյանը AMVA-ի ժամանակ ցնցել է իր հմայիչ տեսքով ու ցուցադրել գեղեցիկ կարգավիճակըՇՏԱՊ. Հենց հիմա խլում են Գեւորգ Գեւորգյանից՝ իր ռազմահայրենասիրական կենտրոնի տարածքըՈվ է այն տղամարդը ում հետ սեքսուալ բնույթի շփում է ունեցել Աղազարյանը, Բացահայտում է պատգամավորըՀիմա շատերը մտածում են, թե ես ինչու եմ դարձել ընդդիմադիր. Փաշինյանի նախկին օգնական
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top