ՍԱՄԲՈՅԻ ԱՇԽԱՐՀԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ ԲՈՐԻՍ ՇԱՏՎԵՐՅԱՆԸ ՆՇԱՆՎԵԼ Է
ՍպորտՕրերս, մարզական սամբոյի մեծակասակների Աշխարհի փոխչեմպիոն, Եվրոպայի բրոնզե մեդալակիր, ծնունդով Կոտայքի մարզի Աբովյան քաղաքից ԲՈՐԻՍ ՇԱՏՎԵՐՅԱՆԸ նշանվել է։ Այս ուրախալի լուրի առթիվ էլ Iravunk. com -ի մարզական թղթակիցը կապ է հաստատել ու բացառիկ զրույց ունեցել Բորիսի հետ։ Առաջինը նա մեզ հետ կիսվեց իր կյանքում կատարված այս փոփոխության, ուրախալի իրադարձության առթիվ։
- Ողջույն, Բորիս։ Շնորհավորում ենք նշանադրության առթիվ, ծով երջանկություն, հավերժական միություն մաղթում Ձեզ։
-Շատ շնորհակալ եմ։ Ընտրյալս Ջուլյա Բաղդասարյանն է, ծնունդով Երևանից է։Մեր նշանադրությունը կայացավ Երևանի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում գտնվող «Սուրբ Երրորդություն» եկեղեցում։
- Արդյոք նա ևս կապ ունի սպորտի հետ, թե այլ մասնագետ է։
- Իհարկե, նա էլ է սպորտով զբաղվում, սամբոյով է պարապում, բայց սիրողական։ Բացի սպորտից, նա որպես մասնագետ կառավարիչ է։ Հետաքրքիր է, թե ինչպես եք ծանոթացել։
- Անցած տարի Երևանի «Կարեն Դեմիրճյանի» անվան Մարզահամերգային համալիրում կայացած Սամբոյի Աշխարհի առաջնության ժամանակ ենք ծանոթացել։
- Շնորհակալություն, Բորիս, մեզ հետ բացառիկ զրույցի, առաջինը մեզ հետ կիսվելու համար։
- Ես էլ շատ զգացված եմ ուշադրության համար։ Անխափան գործունեություն Ձեր թերթին։
Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ