Արջն ականջիդ ինչ ասաց. Հայտնի փաստաբանը տալիս է անլուծելի թվացող հարցի իրավական ճանապարհի բանալին
«Իրավունքի» զրուցակիցն է «Լեվ Գրուպ» փաստաբանական ընկերության հիմնադիր ղեկավար, աղմկահարույց գործերով հայտնի փաստաբան Լեվոն Բաղդասարյանը, ում հետ զրուցել ենք հանրությանը անհանգստացնող խնդիրներից մեկի վերաբերյալ , խնդրելով փաստաբանից ցույց տալ խնդրի իրավական կարգավորման ճանապարհը.
-Պարոն Բաղդասարյան, խմբագրություն հաճախակիացել են մեր հայրենակիցների բողոքները, ովքեր ահազանգում են արջերի ներխուժումներից բնակավայրեր, պատճառած վնասերից: Մասնավորապես ,ահազանգողները Վայոց Ձորից են, ովքեր ասում են, որ արջերն իրենց բակ ու այգի մտնելը սարքել են ջրի ճամփա , վնասում են այգու ծառերը, մեղվափեթակները, ընտանի թռչուններին ու կենդանիներին։ Ի՞նչ իրավական գործիքակազմ կա ,որպեսզի փոխհատուցվի մեր հայրենակիցներին պատճառված վնասը։
-Խնդիրն ահրաժեշտ է բաժանել երկու մասի, քաղաքացու եվ վերջինիս գույքի անվտանգություն եվ առերեվույթ պատճառված վնասւ հատուցում։ Երկու դեպքում էլ իրավական մեխանիզմը գործում է։ Հայաստանի հանրապետության Հիմնական Օրենքով պետությունն իր պետական լիազոր մարմիններով պարտավորություն է վերցրել , ապահովելու իր քաղաքացու եվ իր գույքի անվտանգություննը։ Այսինքն, անձը, ապրելով եվ ստեղծելով իր տնտեսությունը, վստահ է , որ իր եվ իր գույքի անվտանգության, պահպանման երաշխավորը պետությունն է։ Տվյալ դեպքում պետական համապատասխան մարմիններն ունեն պոզիտիվ պարտավորություն ապահովելու իրենց քաղաքացիների անվտանգությունն իրենց բնակավայրերում արջերի ներխուժումներից։ Գիտեք, արջերը մեր իմացած հեքիաթների բարի հերոսները չեն։ Հայաստանում բնակվում են գորշ արջեր, որոնք դասվում են աշխարհի ամենա փվտանգավոր գիշատիչների շարքին։ Ինչ վերաբերվում է արջերի մեր քաղաքացիների գույքին պատճառած վնասին, ապա այն ենթակա է հատուցման ամբողջ ծավալով, այդ թվում նաեվ Հաշվարկելով բաց թողած օգուտը։ Այն կարգավորվում է ներպետական,մասնավորապես քաղաքացիական օրենսգրքով ։