Խնձորի մեջ կա մի նյութ, որը կարող է բուժել...
ԱռողջապահականԳիտնականներն արդեն ապացուցել են, որ այս օրգանական միացությունը հակաբորբոքային ազդեցություն է ունենում և օժտված է մարդու օրգանիզմի համար շատ օգտակար հատկություններով, սակայն նոր հետազոտությունը ցույց է տվել, որ այն կարող է շատ արդյունավետ լինել նաև ցրված սկլերոզի դեպքում։ Ցրված սկլերոզը քրոնիկ աուտոիմունային հիվանդություն է, որի դեպքում ախտահարվում են գլխուղեղի ու ողնուղեղի նյարդային մանրաթելերի միելինային թաղանթները։ Ներկայում հիվանդությունը համարվում է անբուժելի, իսկ առկա բուժման միջոցները միայն արգելակում են հիվանդության հետազա զարգացումը վաղ փուլերում, սակայն չեն կարող ճնշել քրոնիկ գործընթացները։
Հետազոտության շրջանակներում գիտնականներն ուրսոլաթթուն փորձարկել են ցրված սկելորզով հիվանդ մկների վրա։ Գիտափորձի համար մասնագետներն ընտրել են քրոնիկ ցրված սլերոզով հիվանդ կրծողների, որոնց մոտ հիվանդությունն արդեն չափազանց բարդացած էր։ Գիտնականները նրանց սկսել են ուրսոլաթթվի հավելումներ տալ և երկու ամից անց զգալի դրական փոփոխություններ են նկատել։ Այս տարրի շնորհիվ անգամ պարալիզացված մկները բուժման կուրսի ավարտին կրկին սկսել են ինքնուրույն շարժվել։
Հետազոտությունը ցույց է տվել, որ ուրսոլաթթուն ճնշում է նյարդային մանրաթելերի միելինային թաղանթն ախտահարող իմունային բջիջների ակտիվությունը։ Ավելին՝ այս միացությունը կարող է վերականգնել այն ոչնչացված բջիջների քանակը, որոնք ձևավորում են նյարդային մանրաթելերի միելինային թաղանթը։
Ամերիկացի գիտնականների այս հայտնագործությունը թույլ կտա ստեղծել արդյունավետ դեղամիջոց այս վտանգավոր հիվանդության դեմ: