Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը
ՍԻՄ - Գլխավոր լուրեր«Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» Շարժման հայտարարությունը
2018 թվականին արեւմտյան ուժերի կողմից Հայաստանում կազմակերպվեց նարնջագույն հեղաշրջում, որի արդյունքում իշխանությունը տրվեց սորոսականների մի խմբակի` Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, որն անմիջապես սկսեց իրականացնել հակահայ, հակահայաստանյան ու հակասահմանադրական գործունեություն: Այդ քաղաքականության հետեւանքով կործանվեց եւ հայաթափվեց Արցախի Հանրապետությունը, հայ ժողովուրդը մշտապես գտնվում է պատերազմական վիճակում` կորցնելով իր զավակներին, հայրենի հողը, միջազգային հեղինակությունը: Ըստ էության, Հայաստանը զրկվել է ինքնիշխանությունից` դառնալով Արեւմուտքի եւ թուրք-ադրբեջանական միութենական պետության կամակատարը: Հայաստանի եւ հայ ժողովրդի կորուստները պայմանավորված են նաեւ նրանով, որ ՀՀ-ում օտարների կամքը իրականացնող նիկոլական խմբակը նպատակադրված եւ հետեւողականորեն փչացրել եւ փչացնում է մեր հարաբերությունները մեր միակ ռազմավարական դաշնակից Ռուսաստանի Դաշնության հետ:
Այս օրերին իշխանությունը կորցնելու սպառնալիքի ներքո Նիկոլը եւ նրա թիմակիցները հանդես եկան հակառուսական նոր հայտարարություններով` անհիմն ու շինծու մեղադրանքներով եւ կատարեցին միտումնավոր քայլեր ՌԴ-ի հետ հարաբերությունները էլ ավելի բարդացնելու ուղղությամբ, դրանով իսկ էլ ավելի թուլացնելու Հայաստանի Հանրապետության պաշտպանունակությունը ու անվտանգության համակարգը եւ Հայաստանը էլ ավելի ստորադասելու արեւմտյան եւ թուրք-ադրբեջանական շահերին:
Մենք խստիվ դատապարտում ենք Նիկոլի` այս օրերին հետեւողականորեն հնչող հայտարարությունները ՀԱՊԿ-ից դուրս գալու վերաբերյալ, ինչը նույնպես թիրախավորված է Հայաստանի անվտանգությունը թուլացնելու Նիկոլի կողմից հետեւողականորեն իրականացվող նպատակին:
Նիկոլը ու նրա հանցավոր խմբակը շարունակում են այն թեզը, որ Հայաստանը պետք է դառնա Եվրամիության անդամ: Այդպիսի հայտարարությունը ուղղակիորեն հակասում է հայ ժողովրդի ու Հայաստանի շահերին: Մենք բազմիցս ապացուցել եւ հիմնավորել ենք, որ Եվրամիությունը ոչ միայն չի կարող ապահովել Հայաստանի անվտանգությունը, ինչպես դա չի արել վերջին տարիների ընթացքում, այլեւ հակադրվում է հայ ժողովրդի արժեհամակարգին:
Մենք դատապարտում ենք ապօրինի վարչախմբի ներկայացուցչի այցն ուկրաինական Բուչա քաղաք եւ այդտեղ արտահայտած հակառուսական եւ իր էության մեջ հակահայկական հայտարարությունները:
ԱԺ ամբիոնից ապօրինի խունտայի ղեկավար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե` ո՛չ նա, ո՛չ ՀՀ որեւէ ներկայացուցիչ չեն այցելելու Բելառուսի Հանրապետություն մինչեւ այդտեղ իշխանության է գտնվում այդ երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: Չենք կարծում, որ դա Բելառուսի համար մեծ կորուստ է կամ էլ թե չէ պատիժ, սակայն ի՞նչ հիմնավորմամբ է Նիկոլը այդպես արագ փչացնում հարաբերությունները մեր ավանդական բարեկամ եւ տնտեսական գործընկեր ԵԱՏՄ անդամ Բելառուսի հետ, երբ նույն Նիկոլը մեծ հաճույքով այցելում է Թուրքիա, վերականգնում է դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ եւ մեծագույն հաճույքով հանդիպում է Իլհամ Ալիեւին:
Հասկանալի է, որ այս օրերին, երբ հայ ժողովրդի ճնշող մեծամասնությունը ատելությամբ է լցված Նիկոլի հանդեպ եւ տասնյակ-հազարավոր քաղաքացիներ պահանջում են հրապարակներում ու փողոցներում Նիկոլի հրաժարականը, Նիկոլի միակ փրկության թելը գալիս է Արեւմուտքից, եւ Արեւմուտքի աջակցությունը ստանալու համար Նիկոլը անում է ավելի ու ավելի աբսուրդային հայտարարություններ, որոնք արդյունքում վնասում են Հայաստանի Հանրապետությանը ու հայ ժողովրդին: Ակնհայտ է, որ ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի դեսպանների այցերը խորհրդարան եւ կառավարություն անմիջական ազդեցություն ունեցան Նիկոլի ու նրա շրջապատի արեւմտահպատակ եւ ռուսատյաց կեցվածքի վրա: Նիկոլին պաշտպանում է այսօր ԱՄՆ-ի կողմից ձեւավորված եւ դասընթացներ անցած ոստիկանությունը: Ցանկացած պահի, երբ Արեւմուտքը եւ թուրք-ադրբեջանական տանդեմը դադարեցնեն իրենց աջակցությունը Նիկոլին, նրա ապօրինի եւ հակահայ ռեժիմը կդադարեն գոյություն ունենալ:
Մենք խստիվ դատապարտում ենք Նիկոլի ռեժիմի կողմից հունիսի 12-ին խաղաղ ցուցարարների դեմ կիրառված ապօրինի ուժը, որի արդյունքում մի քանի տասնյակ խաղաղ ցուցարարներ ստացել են ծանր եւ միջին մարմնական վնասվածքներ: Սակայն, եթե այլ դեպքում Արեւմուտքը անասելի հիստերիա կբարձրացներ մարդու իրավունքների խախտման առումով, ապա Նիկոլի պարագայում Արեւմուտքի թե՛ դիվանագիտական ներկայացուցչությունները, թե՛ համապատասխան կազմակերպություններն ու մամուլը քար լռություն են պահպանում, ինչը ցույց է տալիս Արեւմուտքի խորին շահագրգռվածությունը Նիկոլի իշխանությունը Հայաստանում երկարաձգելու, իրենց կամքը Հայաստանում եւ տարածաշրջանում իրականցնելու նապատակով:
Միաժամանակ մեզ համար տարօրինակ է, որ թե՛ խորհրդարանական ընդդիմությունը եւ թե՛ փողոցային պայքարի մասնակիցները չեն դատապարտում Նիկոլի ագրեսիվ կեցվածքը Ռուսաստանի Դաշնության եւ մեր այլ բարեկամ պետությունների հանդեպ: Մեզ անհանգստացնում է այն հանգամանքը, որ Նիկոլի հրաժարական պահանջելու պատրվակով փողոցային պայքարում ակտիվություն են ցուցաբերում նաեւ Նիկոլին իշխանության բերելու գործընթացի կազմակերպիչները եւ ծայրահեղ ռուսատյաց տարրերն ու խմբավորումները: Այս առումով անհրաժեշտ ենք գտնում, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը, որը նպատակ ունի վերցնել իշխանությունը ՀՀ-ում, հստակեցնի իր դիրքրոշումը Նիկոլի հակառուսական թեզերի ու հայտարարությունների վերաբերյալ, ինչպես նաեւ հրապարակի իր հստակ մոտեցումները Հայաստանի արտաքին քաղաքականության եւ ապագա կառավարության կազմի վերաբերյալ:
Մեր Շարժումը պատրաստ է անցկացնել «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հետ կոնսուլտացիաներ եւ ավելի մանրամասն ներկայացնել մեր դիտարկումները վերոհիշյալ հարցերի վերաբերյալ:
Ինչ վերաբերվում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին, ապա այդ թեզը մեր Շարժումը ընդունել եւ հետեւողականորեն պաշտպանել է իր հիմնադրման առաջին իսկ օրվանից, այսինքն` 2021թ. փետրվարի 6-ից:
«ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ»
ՇԱՐԺՄԱՆ ԳՈՐԾԱԴԻՐ ԿՈՄԻՏԵ