Ինչ է պարզ դարձել կործանված ուղղաթիռի անձնակազմի զրույցների ձայնագրություններից Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Տաշիրի մանկապարտեզում հայտնաբերվել է աղվես՝ մի քանի ձագերով. 10 աշխատակից ու 51 երեխա տարհանվել է (Տեսանյութ) Խարկով. Վաղ առավոտից ինտենսիվ հարձակումը Վոլչանսկ քաղաքի վրա վերսկսվել է Մեր օրերի աբսուրդը․ ներկայացնում են ինչ-որ քարտեզ, որով որոշում են ՀՀ «ինքնիշխան» աշխարհագրությունը Չինաստանը, իսկապես, շրջապատել է Թայվանը (Տեսանյութ) Պուտինը հայտնել է, թե ինչ է քննարկելու Լուկաշենկոյի հետ (Տեսանյութ) «Հրապարակ». Աղավնոյի պատմությունը կրկնվում է Կադիրովի երազանքը Զելենսկու հետ կապված (Տեսանյութ) «Հրապարակ». Սահմանը դեռ չի բացվել, բայց պատրաստ են բեռներ ընդունել

Լինել, թե՞ չլինել. սա է Նիկոլի խնդիրը

Վերլուծություն

Նիկոլ Փաշինյանը, որը մեկ իրեն Պապ թագավորի կերպարում է զգում, մեկ` Հիսուս Քրիստոսի, հիմա էլ որոշել է խաղարկել Շեքսպիրի դանիական արքայազնի` Համլետի կերպարը: Եվ ահա, երբ վերջին վեց տարվա ընթացքում վերջապես թվում է, թե մազից է կախված իշխանության ղեկին իր մնալ-չմնալու հարցը, նա որոշեց մասնակցել ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի կազմակերպած գագաթնաժողովին Դանիայում: Թերեւս այստեղ է, որ պետք է կայանա վերջինիս մենախոսությունը` «Լինել, թե՞ չլինել», հրաժարական տալ, թե՞ չտալ, իհարկե, այս դեպքում` մտախոհ բռնելով ոչ թե Յորիկի գանգը, այլ սեփական գլուխը:

ԻՆՉՈՒ Է ԱՂՄԿՈՒՄ ԵՎՐԱՔԱՌՅԱԿԸ

Հայաստանյան ներքաղաքական խուռներանգ դաշտում թերեւս Նիկոլ Փաշինյանը մնացել է մեն-մենակ, անգամ իր սրտի եվրաքառյակը` Արման Բաբաջանյանի, Լեւոն Շիրինյանի, Տիգրան Խզմալյանի եւ Արամ Զ. Սարգսյանի ղեկավարած կուսակցություններն են երեկ համատեղ հայտարարությամբ հանդես եկել ու զգուշավոր, բայց քննադատել նիկոլական իշխանությանը: Վերջիններս իրենց վճռականությունն են հայտնել` ջանքեր գործադրել` «Հայաստանի ներքաղաքական կյանքի առողջացման, բարեփոխումների, մարդու իրավունքների արդյունավետ պաշտպանության եւ կոռուպցիայի դեմ պայքարի, հատկապես դատական եւ իրավապահ համակարգերում վեթինգի իրականացման գործում, որոնք մնում են չլուծված իշխանությունների անհետեւողականության եւ կադրային խնդրահարույց քաղաքականության պատճառով»: Սա առնվազն հուշում է, որ Նիկոլ Փաշինյանից վերջնականապես Արեւմուտքը հրաժարվել է` չնայած նրան, որ հին տալիք-առնելիքները հաշվի առնելով` եվրաքառյակը չի շտապում ուղիղ հնչեցնել նրա անունը կամ դնել հրաժարականի պահանջ: Ստացվում է, որ «կոնսենսուս մինուս մեկն» այլեւս իրականություն է: Մնում է գտնել, թե ով պետք է լինի այլընտրանքային վարչապետի թեկնածուն:

ՈՎ Է ԼԻՆԵԼՈՒ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԹԵԿՆԱԾՈՒՆ

Հարցերի հարցը մնում է այն, թե ով պետք է լինի վարչապետի թեկնածուն, որի առաջադրմամբ էլ հնարավոր կլինի սահմանադրական ճանապարհով անվստահություն հայտնել Նիկոլ Փաշինյանին: Փաստն այն է, որ ընդդիմադիր քաղաքական ուժերի հայտարարություններում, քաղաքագետների մեկնաբանություններում կարմիր թելով անցնում է այն դիրքորոշումը, որ ընդդիմության միասնական թեկնածուն կարող է լինել բացառապես Տավուշի թեմի առաջնորդ Տ. Բագրատ արքեպիսկոպոս Գալստյանը, որն առաջնորդեց նոր սկիզբ առած շարժումը Կիրանցից մինչեւ Երեւան: Եվ որքան էլ փորձենք խուսափել 2018-ի իրադարձությունների զուգահեռներից, էլի գալիս ենք Նիկոլ Փաշինյանի կողմից արդեն գործարկված մի կոնցեպետին` կա՛մ Բագրատ սրբազանը կլինի վարչապետ, կա՛մ Հայաստանում վարչապետի այլ թեկնածու չի ընտրվի: Ընդ որում` Բագրատ սրբազանն ուզի, թե չուզի, միեւնույնն է, սա է մնում միակ տարբերակը, այլապես շարժումը դատապարտված է տապալման: Թեպետ, օրինակ, «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության նախագահ, գնդապետ Խաչիկ Ասրյանի վարչապետի թեկնածուն պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանն է, ինչի մասին նա հայտարարությամբ է հանդես եկել: Որոշակի տրամադրություններ ստուգելու համար այլ անուններ են շրջանառվում, նույն ընդդիմադիր տարբեր ուժեր, Նիկոլ Փաշինյանին թողած, սկսում են հարձակվել միմյանց վրա: Իսկ Բագրատ սրբազանը հեգնում է, թե լավ նորություն ունի. «Վարչապետի լավ թեկնածուների անուններ եմ առաջարկում, մրցակցությունը 2 հոգու մեջ է՝ Արսեն Թորոսյան եւ Տիգրան Ավինյան»: Կատակը կատակ, բայց նաեւ հարց է ծագում` իսկ ինչպե՞ս հաղթահարել սահմանադրական այն խոչընդոտը, որ Կանադայի քաղաքացիություն ունեցող Բագրատ սրբազանը չի կարող լինել վարչապետի թեկնածու, եթե այնուհանդերձ հենց ինքը լինի: Իրականում բարդ լուծումներ փնտրել պետք չէ: «Բագրատ արքեպիսկոպոսը իրավունք ունի հրաժարվել Կանադայի քաղաքացիությունից եւ առաջադրվել ՀՀ վարչապետ թեկնածու։ Ամեն ինչ շատ պարզ եւ օրինական է. Հրաժարվեելու պահից սկսած` վերանում է օրենքով սահմանված խոչընդոտը», - ասում է իրավաբան, միջազգայնագետ-քաղաքագետ Լիլիթ Մանասերյանը: Բայց այստեղ էլ կա մեկ ուրիշ վտանգ, ինչի մասին զգուշացնում է Հանրային կառավարման եւ քաղաքականության փորձագետ Հովհաննես Ավետիսյանը. «Եթե Բագրատ սրբազանը մտավ կառավարություն, եղած հզոր ռեսուրսը փոշիացվելու է, իսկ հնարավոր ձախողման դեպքում` երկրի միակ ազգային ինստիտուտը՝ Հայ Առաքելական եկեղեցին անզոր է դառնալու»: Մինչդեռ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը լավատես է, ինչի մասին նա բարձրաձայնեց իր հերթական դատական նիստի ավարտին: Նա վստահեցնում է, որ Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ մեկնարկած շարժումն անպայման հաջողելու է. «Իրավունք չունի չհաջողելու, որովհետեւ մեր երկրի վրա 6 տարի առաջ դրված սատանեական խաղադրույքի դեմ կարելի է պայքարել միայն խաչով։ Բայց միայն խաչակնքելը քիչ է, վստահ եմ, որ ժողովուրդն ավելի լայն պայքար է մղելու»:

«ՆՅՈՒԹԱԿԱՆ ԱԿՆԿԱԼԻՔ ՉՈՒՆԵՆԱԼՈՒ ՊԱՅՔԱՐ Է ՍԱ »

Թվում է` իսկապես, ամեն ինչ շատ պարզ ու հեշտ է, բայց այն ինչ կատարվում է Բագրատ սրբազանի շարժման շուրջ, նաեւ որոշակի մտահոգությունների տեղիք է տալիս: Ինչպես քաղաքական մեկնաբան Անի Կարապետյանն է ասում. «Աղետը հետեւյալն է ` շատերը վերջին օրերին Աստծուն ճանաչեցին հանուն իշխանության»։ Ինչ խոսք, անհնար է չնկատել, թե ովքեր են սրբի դեմք հագած` փորձում պտտվել Բագրատ սրբազանի շուրջ, ասես, ձեռքն ում գլխին դնի, վաղը դառնալու է նախարար: Ընդ որում` նրանց շարքերում կան մարդիկ, որոնք մինչ այս մի բան էլ Եկեղեցուն էին քննադատում, իսկ երբ 2018-ին ձեւավորվել էր հակաեկեղեցական շարժում, չգիտես ինչու, այսօրվա ջերմեռանդ հավատացյալ դարձած մի շարք քաղաքական, հասարակական գործիչների ձեն-ծպտունը դուրս չէր գալիս: Ավելին` տպավորություն է, որ 2018-ին մեր երկրի գլխին Նիկոլ բերած մի հոգի կա` նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, որը մինչեւ այսօր քաղաքական գործիչներից միակն է, որ հրապարակային ներողություն է խնդրել ու չի խորշում առ այսօր էլ բարձրաձայնել, որ սխալվել է: Իսկ մնացյալն այնպես են իրենց պահում, կարծես, որեւէ մեղքի բաժին չունեն, որ երկիրը հասցրել են այս օրվան` 2018-ին իշխանափոխություն անելով, 2021-ին էլ մի հատ էլ վերընտրելով պատերազմում խայտառակ պարտություն կրած իշխանությանը: Այս առումով խիստ տեղին էր Բագրատ սրբազանի երեկ երեկոյան հերթական հավաքի ժամանակ արված շեշտադրումը. «Պետք է մեր խաղաղ, բայց հուժկու անհամաձայնությունը հայտնենք Նիկոլ Փաշինյանին՝ ցույց տալու, որ չեն կարող մեր կյանքի հաշվին որոշումներ կայացնել ու հանգիստ շարունակեն իրենց կյանքը: Նյութական ակնկալիք չունենալու պայքար է սա: Ոչ մի՛ պաշտոն, ո՛չ աթոռ ու նստարան, ո՛չ փող մի՛ ակնկալեք: Մեկը չմտածի, թե` ես ինչ-որ բան արեցի, դրա դիմաց այսինչ բանը պետք է ստանամ: Չկա՛ նման բան` ինձնից սկսած, բացառված է սա: Մենք հայրենիք ու պատիվ ունենք ստանալու, ուրիշ ոչ մի բան»: Ի վերջո, չմոռանանք, որ այս պայքարի նպատակն է Հայաստանը հանել առկա խորը ճգնաժամից, այլապես մինչեւ շատերի դարդն ու ցավն այն է, որ ամեն մեկի ներկայացուցիչը լինի հնարավոր անցումային կառավարությունում, Ադրբեջանը չի նստելու ու սպասի, մնացած տարածքներն էլ գրավելու է ու վերջակետ դնի: Այս մասին է նաեւ «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման գործադիր կոմիտեի անդամ, ՍԻՄ կուսակցության նախագահ Հայկ Բաբուխանյանի դիտարկումը. «Պաշտոններ կիսելը, աթոռներ բաժանելն այսօրվա թեմա չէ: Այսօր երկիրը կործանման եզրին է: Դրա համար եկեղեցին պետք է իր շուրջը հավաքի հայրենասիրական ուժերին: Բայց, ցավոք, այսօր չեմ տեսնում նրանց, որոնք շատ անգամ առաջին պլանով փորձում են մտնել այս նոր շարժման մեջ: Օրինակ, ԱԺԲ-ին ես չեմ համարում հայրենասիրական ուժ, իրենց քաղաքագետ համարող որոշ դեմքերի, որոնց երեխաները ապրում են Արեւմուտքում` նույնպես»:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ



Ինչ է պարզ դարձել կործանված ուղղաթիռի անձնակազմի զրույցների ձայնագրություններիցԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՏաշիրի մանկապարտեզում հայտնաբերվել է աղվես՝ մի քանի ձագերով. 10 աշխատակից ու 51 երեխա տարհանվել է (Տեսանյութ)Խարկով. Վաղ առավոտից ինտենսիվ հարձակումը Վոլչանսկ քաղաքի վրա վերսկսվել էՄեր օրերի աբսուրդը․ ներկայացնում են ինչ-որ քարտեզ, որով որոշում են ՀՀ «ինքնիշխան» աշխարհագրությունըՉինաստանը, իսկապես, շրջապատել է Թայվանը (Տեսանյութ)Պուտինը հայտնել է, թե ինչ է քննարկելու Լուկաշենկոյի հետ (Տեսանյութ)«Հրապարակ». Աղավնոյի պատմությունը կրկնվում էԿադիրովի երազանքը Զելենսկու հետ կապված (Տեսանյութ)«Հրապարակ». Սահմանը դեռ չի բացվել, բայց պատրաստ են բեռներ ընդունել«Ժողովուրդ». Դավիթ Տոնոյանի գործով հրթիռները, պարզվում է, պիտանի են եղել․ հետաքրքիր զարգացումներ ենԳերմանիայում բացահայտել են, թե այս անգամ որ քաղաքը կկորցնի ՈւկրաինանԽոշոր հրդեհ՝ Երևանում․ բնակիչներին տարհանել են․ տեղում աշխատել է շտապօգնությունըԱՄՆ Կոնգրեսը պատժամիջոցներ է պատրաստում Վրաստանի դեմ«Ժողովուրդ». Սրբազանին առաջարկել են ժամանակավոր կառավարության վարչապետի իր թեկնածությունը հաստատող փաստաթուղթ ստորագրել«Հրապարակ». Սրբազանը պարտիզանություն է անում«Ժողովուրդ». Պատկերացում չունեն, օրենսդրական փաթեթը ԱԺ չի ներկայացվել, սակայն Ավանեսյանը ժամկետներ էր խոստացելՀայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում․ ԱԱԾSeni Seviorum. ՖՈՏՈ․ Թուրքի հետ ամուսնացած Մարիամ Մելիքյանը ծննդյան տարեդարձի առթիվ ստանում է թշնամու ազգից ծաղիկներ և թուրքերենով շնորհակալություն հայտնումԵթե մի 15-20 տարի պայքարեն, կարծում եմ, որ կհաջողեն. Հովիկ Աղազարյանը շարժման մասին Իլոն Մասկը կանխատեսում է արել ապագա պատերազմների մասին«Հրապարակ»․ ՔՊ-ում ոգեւորված են ԱՄՆ պաշտոնյայի այցիցԸնտանիքս հանելու եմ, տունը վառեմ. հորս ու մորս քրտինքը թուրքը չի վայելելու. կիրանցին՝ ոստիկանապետին (տեսանյութ)Ջարդերը չեն կարող դադարեցվել. Էրդողանը զգուշացրել էԿԿՀ-ն ՆԳՆ փոխնախարարի ամուսնուն թույլատրել է փոփոխություն կատարել հայտարարագրում․ Արշակ Վարդապետյանի փոխարեն որեւէ ընդդիմադրի նկատմամբ դժվար թե խուսափեին վարույթ հարուցել. «Ժողովուրդ»Քիչ առաջ բնակարանում ձերբակալվել է Ասկերանի քաղաքապետըԻրանում հրապարակվել է նախագահական ուղղաթիռի կործանման մասին առաջին նախնական զեկույցըՎրաստանում համախմբվել են ԵՄ-ի դեմ՝ վարչապետին սպանելու սպառնալիքից հետոԴամբարանի մոտ, որտեղ թաղված է Ռաիսին, միլիոնավոր իրանցիները վանկարկել են` «մահ Ամերիկային» (ՏԵՍԱՆՅՈՒԹ)⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք...Որտե՞ղ է վերջակետը զիջումների մասով. Արսեն ԼեւոնյանՄարդիկ, երբ Ձեր կողքը տեսնում են մարդկանց, ում չեն սիրում, վստահություն չի ներնչում․ Արսեն Լեւոնյանը՝ Բագրատ սրբազանինԳոռալով երկիր չեն փրկում. Տիգրան ՍուչյանՄԻՊ-ը պարզաբանումներ է պահանջել. «Զվարթնոց»-ի աշխատակիցները բռնություն են կիրառելԼուկաս Սելարայանը` գոլի հեղինակ (տեսանյութ)Եվրոպական չորս ակումբ հետաքրքրված է Նաիր Տիկնիզյանի ծառայություններով ՀՀ իշխանության տարբեր ներկայացուցիչներ, այդ թվում և վարչապետը վերստին սկսել են թիրախավորել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին. Մայր ԱթոռՌուսական 20-րդ համազորային բանակի հրամանատարը հեռացվել էWolrd Challange Cup. Դավթյանը, Ավետիսյանն ու Թովմասյանը դուրս են եկել եզրափակիչՀՐԱՏԱՊ. Կիրանցին այրում է գույքըՌԴ ՊՆ-ում աղմկոտ ձերբակալություններ կանՌայիսիի մարմինը տեղափոխվել է նրա հայրնեի Մաշհադ քաղաք, որտեղ նրան հուղարկավորել են Իմամ Ռեզայի դամբարանումԱհավnր է, ես կգժվեի. ինչ է պատահել Լուսինե Թովմասյանին. բացառիկ կադրերԿալանավորվել է ռուսական հերթական բարձրաստիճան գեներալը՝ ԳՇ պետի տեղակալըՉինաստանը հարձակում կսկսի Թայվանի վրա հունիսի սկզբին. Global PressՀայաստանն էլ կարող է բայրաքթար ստեղծել, եթե ճիշտ աշխատի, շատ հարցեր կարճ ժամանակի հարց ենԴարչինն իջեցնում է ճարպակալում եւ նախադիաբետ ունեցող պացիենտների գլյուկոզայի մակարդակը. հետազոտությունԹուրքիան պետք է արագ կարգավորի իր հարաբերությունները Հայաստանի հետ. ԴավութօղլուԱնցումային կառավարությունը լինելու է վերկուսակցական, ունակ և պրոֆեսիոնալ. ՍրբազանՀաջորդը անկլավների հարցն է բարձրանալու, մենք ասում ենք՝ stop այս ավերին ու աղետին. Սրբազան
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода