Ռուսական զորքերը դուրս են եկել Լիպցի` Խարկովից 20 կմ հեռավորության վրա
ՄիջազգայինԳլուբոկոյեի և Լուկյանցևի գրավումից հետո ռուսական զորքերը դուրս են եկել Լիպցի քաղաքի մոտ գտնվող բարձունքներ։ Այնուհետև կա երկար հարթավայր Լիպցի-Սլոբոժանսկոյե-Բորշչևայա գծի երկայնքով և մուտք դեպի Խարկով տանող մայրուղի:
Հեռավորությունը Խարկովից 20 կիլոմետրից պակաս է (հիմնական քարտեզ)։
Իսկ ահա Խարկովի մարզում ռուսական հարձակման երկրորդ ուղղությամբ ռուսները երեկվանից մարտնչում են Վոլչանսկ ռազմավարական նշանակության քաղաքում (երկրորդ քարտեզում): Վոլչանսկի կենտրոնական հատվածը ռուսական ուժերի ձեռքում է: Քաղաքը տաղացիորեն կրակների մեջ է, Ուկրաինայի զինված ուժերի դիրքերը գտնվում են օդային և հրետանային մշտական գրոհների տակ։
Միաժամանակ ռուսական գրոհային ուժերը երկու ուղղություններով եւս առաջ են շարժվում` փորձելով թեւերից եւս շրջանցել Վոլչանսկը` այն շրջապատման նեջ վերցնելու հեռանկարով: