Մեզանից խլել են մեր անցյալը, հիմա էլ սպառնում են, թե փողոց դուրս գալու դեպքում հնարավոր է ինչ-ինչ աջակցություններց զրկեք.Վահան Բադասյան
Հանդիպում«Այս իշխանությունները եկած օրվանից գեներացնում են արտաքին ու ներքին թշնամանք Արցախի ու արցախցու նկատմամբ: Սկզբում նիկոլ թշնամին ասում էր (որոնվհետեւ նա այլեւս ինձ համար ոչ միայն դավաճան է, այլ թշնամի-Վ.Բ.), որ ինքը իր զրոյական կետից է սկսում Արցախի հարցի լուծում, հետո ասաց, եր ինքը արցախցիների կողմից ընտրված չէ եւըստ այդմ անելիք էլ չունի արցախցիների ու նրանց ճակատագրի հետ, հետո ասեց, որ Արցախը Հայաստան է եւ վերջ, իսկ ամենավերջում սկսեց ատելության ամենամեծ չափաբաժինը ներարկել, թե ինչու պիտի Հայաստանից տղաները ծառայել Արցախում, դե հետո էլ տեսաք, թե ատելությամբ լցված ոնց սկզբից ծվեն-ծվեն արեց, ապա ամբողջությամբ հանձնեց Արցախը թշնամուն: Հիմա էլ նույն են անում իր ՔՊ-ականները, սկսել են գեներացնել ատելության հերթական չափաբաժինը, թե արցախցիները գումարի դիմաց գնում են հրապարակ»,-անդրադառնալով իշխանականների մեղադրանքներին, ասաց արցախյան առաջին պատերազմի հրամանատար ՎԱՀԱՆ ԲԱԴԱՍՅԱՆԸ,
-Նպատակը մեկն է, մեզ դուրս հանել, օտարել հայրենիքից` ատելություն սերմանել հասարակ քաղաքացիների մոտ: Բայց ուրախ ենք, որ մեր հայրենասեր, իրական հայերը շատ են, ու մեր փոխարեն կարողանում են այս հանձնողական իշխանություններին իրենց տեղը ցույց տալ, պաշտպանում են այնպես ինչպես իրենց հարազատ հայրենակցին: Եվ հենց սա է հունից հանում Նիկոլին եւ իր խունտային: Այ՛ո, արցախցիներից շատերն են կանգնած հրապարակում, բայց ոչ գումարի դիմաց, մենք մեր հայրենիքն ենք ուզում հերթական արհավիրքից ձերբազատել: Այ՛ո, արցախցիներին փորձում են տարբեր կերպ ճնշել, մեկը գոռում է, թե մենք հայ չենք, մենք պետք է գնանք Արցախ, պետական մակարդակով, ստվերային կերպով մեզ սպառնում են զրկել ֆիննանսական աջակցություններից , մտածում են, որ երկու կոպեկ թուլափայ գցելով մեծ լավություն են անում: Չէ մեզ ոչ մի կոպեկ էլ պետք չէր գա, եթե այսօրվա իշխանությունները մեզ տնազուրկ չդարձնեին, մեզ մեր հայրենիքից են զրկել, մեզանից խլել են մեր անցյալը, հիմա էլ սպառնում են, թե փողոց դուրս գալու դեպքում հնարավոր է ինչ-ինչ աջակցություններց զրկեք: Նիկոլ դա դու չես մեզ աջակցում, մեզ մեր հայրենասեր ժողովուրդն է աջակցում, մեր ժողովրդի վաստակած հարկերով ես դու ինքդ ապրում:
-Պարոն Բադասյան, իսկ որտե՞ղ են այսօր արցախացի պաշտոնյանները` նախագահից մինչեւ ԱԺ պատգամավորներ, կանգնած են այսօր արցախահայերի կողքին:
-Տեսեք, եթե խոսքը վերաբերում հրապարակում հանրահավաքներին մասնակցելուն, ապա դա ոչեւէ մի արցախցու կողմից չի կազմակերպվում, յուրաքանչյուրս ինքնաբուխ ենք հավաքվում: Բայց այո, մեծ թվով արցախահայեր այսօր կանգնած են սրբազան շարժման կողքին, շատերս ենք փողոցում, բայց դա որեւէ մեկի կողմից չի կազմակերպվում:
Ինչ վերաբերում է արցախցիներին համախմբելու, նրանց խնդիրներով հետաքրքվելուն, ապա, ցավոք, ոչեւէ արցախցի պաշտոնյա չի անում որեւէ քայլ, որպեսզի համախմբի մեր սրցախցիներին, չեն հետաքրքրվում, թե ով ինչպես է: Իսկ դա իր պատճառներ:
-Եվ որո՞նք են դրանք:
-Որովհետեւ արցախցի եւ որեւէ պաշտոնյա, այդ թվում պատգամավորները չունեն արցախահայերի վստահությունը, որեւէ մի ուժ չի վայելու այնքան հեղինակություն, որ կարողանա գալ եւ պարզ ճակատով կանգնի իր արցախցու կողքին: Ամեն մեկը իր էլեկտորատի, իր նեղ շրջանակի վրա է կարողանում ազդել: