Քաղաքական ուժերը չեն կարողացել համաձայնության գալ նոր վարչապետի թեկնածուի հարցի շուրջ. Կանչ
Ներքաղաքական»Կանչ» տելեգրամյան ալիքը տեղեկացնում է.
«Այսօր երեկոյան հանրահավաք է, բայց մեր տեղեկություններով՝ մինչ այս պահը շարժմանն աջակցող քաղաքական ուժերը չեն կարողացել համաձայնության գալ նոր վարչապետի թեկնածուի հարցի շուրջ։ Ի՞նչ պիտի խոսի Բագրատ սրբազանը հանրահավաքին, եթե այդ խնդիրը դեռ լուծված չէ։ Ընդ որում, այնպես չէ, որ տարբերակներ չկան։ Քննարկվում են Արման Թաթոյանի, Գրիգորի Խաչատուրովի, ինքնաառաջադրված Էդգար Ղազարյանի այլոց անուններ։ Սակայն գործը առաջ չի գնում, ինչը նշանակում է շարժման երաշխավորված տապալում։ Եթե այսօր անուններ չհնչեն, վաղը շատ դժվար է լինելու մարդկանց փողոց հանել։ Շարժման առաջնորդներին մի քանի ժամ է մնացել։ Նրանք պետք է թափեն քարերը փեշերից և որոշում կայացնեն։ Հակառակ պարագայում՝ ժողովրդի այս ըմբոստությունը կոտրելու պատասխանատվությունը նույնպես կընկնի նրանց ուսերին»։
Կան նաեւ տվյալներ, որ հնարավոր է կոմպրոմիս Բագրատ Սրբազանի թեկնածուության շուրջ: Բայց այստեղ էլ «խոփը քարի է դեմ առնում» մյուս կարեւոր պաշտոնների հարցում: