Ալիևի ընտանիքին պատկանող պարբերականը մտահոգ է Իրանի հետ ՀՀ դաշնակցային հարաբերությունների զարգացմամբ․ Վարուժան Գեղամյան Մայիսի 24-ի աստղագուշակ Հանրակրթական դպրոցներում «Վերջին զանգ»-ն է Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Տաշիրի մանկապարտեզում հայտնաբերվել է աղվես՝ մի քանի ձագերով. 10 աշխատակից ու 51 երեխա տարհանվել է (Տեսանյութ) Խարկով. Վաղ առավոտից ինտենսիվ հարձակումը Վոլչանսկ քաղաքի վրա վերսկսվել է Մեր օրերի աբսուրդը․ ներկայացնում են ինչ-որ քարտեզ, որով որոշում են ՀՀ «ինքնիշխան» աշխարհագրությունը Չինաստանը, իսկապես, շրջապատել է Թայվանը (Տեսանյութ) Պուտինը հայտնել է, թե ինչ է քննարկելու Լուկաշենկոյի հետ (Տեսանյութ) «Հրապարակ». Աղավնոյի պատմությունը կրկնվում է

Երանի կյանքում էլ դառը վիճակները հնարավոր լիներ այդպես հեշտ ջնջել, վրձնի մի քանի հարվածով իմաստափոխել, երանգափոխել.ՆԱՆԵ

Մշակութային

 «Նարեկացի» արվեստի միությունում տեղի ունեցավ Հայաստանի գրողների միության անդամ, Հայաստանի նկարիչների միության անդամ, հրապարակագիր, նկարիչ ՆԱՆԵԻ (Նելլի Նազարյանի)՝ «Հայաշունչ» խորագրով ցուցահանդեսի բացումը: Այս առիթով «Իրավունք»-ը զրուցել է նրա հետ:

— Ցուցադրվող նկարները նկարելիս ո՞րն է եղել Ձեր ներշնչանքի աղբյուրը:

— Զբաղվածության պատճառով երկար ժամանակ ցուցահանդեսներ չեմ ունեցել, այդ պատճառով ցանկացա տարբեր ժամանակների, տարբեր տրամադրությունների գործեր ի մի բերել: Եվ ահա դրանք տարբեր հոգեվիճակների արտահայտություններ են՝ տարբերվող նաեւ իրենց գունային, ոճային լուծումներով: Նախկինում ամեն հոգուս ծանրացած կամ հոգիս թեւավորող ապրում, վիճակ փորձում էի գեղանկարի վերածել, գույն եւ տեսք տալ. բանաստեղծության տարածքը նեղ էր, չէր հերիքում: Նկարներ ունեի Ցեղասպանության թեմաներով, Սումգայիթի եւ այլն: Բայց նկարչությունն էլ, կարծես, բավարար չափով հնարավորություն չէր տալիս կամեցածս ասելիքը տեղ հասցնել, եւ անցա արձակին, հրապարակագրությանը: Այդտեղ արդեն լիուլի կարողանում եմ արտահայտվել եւ նկարներում այլեւս թեմաների կարիք չեմ զգում, ավելի շատ բնաշխարհ է, դիմանկարներ, գույնե՜ր... գույնե՜ր...

— Ովքե՞ր էին ցուցահանդեսի այցելուները:

— Եթե հնարավոր լիներ մեր երկրի համար այս լարված օրերին ես չէի կենտրոնանա նկարների ցուցադրության վրա, դա կթողնեի ավելի հանդարտ ժամանակների: Բայց ցուցահանդեսի օրը ամիսներ առաջ էր ամրագրված, եւ այլ ելք չունեի: Միտքս այս երկրային վիճակների վրա` մի կերպ կարողացա նաեւ ցուցադրության դժվարություններին դիմանալ: Անգամ մի փոքր քաշվում էի ծանոթներիս հրավիրելիս: Բայց նաեւ համարում եմ, որ պետք է ամուր լինենք, եւ դա պետք է երեւա մեր ամենօրյա պահվածքում՝ զինվորի հոգեվիճակում, մենք նաեւ մեր գործերը պետք է անթերի իրականացնենք: Դա ուժեղ ազգի դիմագիծ է, իսկ մենք պարտավո՛ր ենք այդպիսին լինել. չկոտրվել երբեք եւ հույսով նայել առաջ: Ցուցահանդեսը կայացավ, եւ այցելուները հիմնականում գրողներ էին, արվեստագետներ, նկարիչներ, գրող-նկարիչներ, բժիշկներ, հարազատներ, ընկերներ, ինձ անծանոթ մարդիկ:

— Ինչպե՞ս անցավ Ձեր գեղանկարչական աշխատանքների ցուցադրությունը:

— Հենց միայն այդքան հարազատ, հոգեհարազատ մարդկանց միատեղ լինելն արդեն տոն էր: Հայերիս ամենամեծ բացը` դժվար միավորվելն է: Թող որ դա գաղափարի շուրջ չէր, այլ գույն ու երանգի, բայց միասին էինք, նույն հույզերին տրված, մի որոշ ժամանակ մոռացած այս գլուխը կորցրած աշխարհը:

— Եթե փորձեք գույներով արտահայտել մեր այսօրվա վիճակը, ո՞ր գույները կընտրեք:

— Երեւի սպասում եք, որ ես մռայլ գույներ թվարկեմ: Բայց ես իմ երանգապնակի փոփոխություններից կխոսեմ ժամանակի ընթացքում: Նախկինում նկարում էի ավելի գորշ, մռայլ գույներով: Մի փոքր շեղվեմ. ուսանողության օրերին մեր դասախոսներից մեկի հետ այցելեցինք Հակոբ Հակոբյանի արվեստանոց. մեղմ գույների վերաբերյալ հարցին նկարիչը շատ կարճ պատասխանեց. «Այլ կերպ չեմ կարող, եթե պատահաբար կարմիր գույն է հայտնվում կտավին, չեմ հանգստանում մինչեւ չեմ մաքրում այն»: Հաճախ եմ հիշում վարպետի այդ խոսքերը, եւ հասկացել եմ, որ նկարիչն իրականում ոչ թե ներկապնակի, այլ իր հոգու, իր տրամադրության ու հույզերի գույներով է վրձնում: Կարծում եմ, ժամանակի ընթացքում ես ավելի կարողացա ամրանալ: Առաջ անգամ անձրեւային մռայլ օրը պատճառ էր տխրության, այսօր ինքս եմ ցանկանում օրը գունավորել եւ անպայման հնարավորինս պայծառ գույներով՝ ի հեճուկս առկա մռայլ իրականության: Ցեղասպանության թեմաներով որոշ նկարներ, որոնք նախկինում ցուցադրվել էին եւ շատ հետաքրքրություն առաջացրել, ես պարզապես վերացրի՝ դրանց վրա արեւային բնանկարներ, ծաղիկներ նկարելով: Երանի թե կյանքում էլ դառը վիճակները հնարավոր լիներ այդպես հեշտ ջնջել, վրձնի մի քանի հարվածով իմաստափոխել, երանգափոխել…

— Ո՞ր գույնն է պակասում մեր կյանքում:

— Հենց այդ պայծառ գույները, հրճվանքի գույները, նաեւ երկնային գույներն են պակասում, մաքրության գույները՝ երկնաթույրը, ճերմակը, արեւագույնը… Արե՛ւը… Արե՜ւն է պակասում: Որովհետեւ, երբ արեւ կա՝ չքվում է սեւը իր երանգներով, եւ բոլոր թվածս գույները ներկա են…

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ



Ալիևի ընտանիքին պատկանող պարբերականը մտահոգ է Իրանի հետ ՀՀ դաշնակցային հարաբերությունների զարգացմամբ․ Վարուժան ԳեղամյանՄայիսի 24-ի աստղագուշակՀանրակրթական դպրոցներում «Վերջին զանգ»-ն էԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՏաշիրի մանկապարտեզում հայտնաբերվել է աղվես՝ մի քանի ձագերով. 10 աշխատակից ու 51 երեխա տարհանվել է (Տեսանյութ)Խարկով. Վաղ առավոտից ինտենսիվ հարձակումը Վոլչանսկ քաղաքի վրա վերսկսվել էՄեր օրերի աբսուրդը․ ներկայացնում են ինչ-որ քարտեզ, որով որոշում են ՀՀ «ինքնիշխան» աշխարհագրությունըՉինաստանը, իսկապես, շրջապատել է Թայվանը (Տեսանյութ)Պուտինը հայտնել է, թե ինչ է քննարկելու Լուկաշենկոյի հետ (Տեսանյութ)«Հրապարակ». Աղավնոյի պատմությունը կրկնվում էԿադիրովի երազանքը Զելենսկու հետ կապված (Տեսանյութ)«Հրապարակ». Սահմանը դեռ չի բացվել, բայց պատրաստ են բեռներ ընդունել«Ժողովուրդ». Դավիթ Տոնոյանի գործով հրթիռները, պարզվում է, պիտանի են եղել․ հետաքրքիր զարգացումներ ենԳերմանիայում բացահայտել են, թե այս անգամ որ քաղաքը կկորցնի ՈւկրաինանԽոշոր հրդեհ՝ Երևանում․ բնակիչներին տարհանել են․ տեղում աշխատել է շտապօգնությունըԱՄՆ Կոնգրեսը պատժամիջոցներ է պատրաստում Վրաստանի դեմ«Ժողովուրդ». Սրբազանին առաջարկել են ժամանակավոր կառավարության վարչապետի իր թեկնածությունը հաստատող փաստաթուղթ ստորագրել«Հրապարակ». Սրբազանը պարտիզանություն է անում«Ժողովուրդ». Պատկերացում չունեն, օրենսդրական փաթեթը ԱԺ չի ներկայացվել, սակայն Ավանեսյանը ժամկետներ էր խոստացելՀայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում․ ԱԱԾSeni Seviorum. ՖՈՏՈ․ Թուրքի հետ ամուսնացած Մարիամ Մելիքյանը ծննդյան տարեդարձի առթիվ ստանում է թշնամու ազգից ծաղիկներ և թուրքերենով շնորհակալություն հայտնումԵթե մի 15-20 տարի պայքարեն, կարծում եմ, որ կհաջողեն. Հովիկ Աղազարյանը շարժման մասին Իլոն Մասկը կանխատեսում է արել ապագա պատերազմների մասին«Հրապարակ»․ ՔՊ-ում ոգեւորված են ԱՄՆ պաշտոնյայի այցիցԸնտանիքս հանելու եմ, տունը վառեմ. հորս ու մորս քրտինքը թուրքը չի վայելելու. կիրանցին՝ ոստիկանապետին (տեսանյութ)Ջարդերը չեն կարող դադարեցվել. Էրդողանը զգուշացրել էԿԿՀ-ն ՆԳՆ փոխնախարարի ամուսնուն թույլատրել է փոփոխություն կատարել հայտարարագրում․ Արշակ Վարդապետյանի փոխարեն որեւէ ընդդիմադրի նկատմամբ դժվար թե խուսափեին վարույթ հարուցել. «Ժողովուրդ»Քիչ առաջ բնակարանում ձերբակալվել է Ասկերանի քաղաքապետըԻրանում հրապարակվել է նախագահական ուղղաթիռի կործանման մասին առաջին նախնական զեկույցըՎրաստանում համախմբվել են ԵՄ-ի դեմ՝ վարչապետին սպանելու սպառնալիքից հետոԴամբարանի մոտ, որտեղ թաղված է Ռաիսին, միլիոնավոր իրանցիները վանկարկել են` «մահ Ամերիկային» (ՏԵՍԱՆՅՈՒԹ)⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք...Որտե՞ղ է վերջակետը զիջումների մասով. Արսեն ԼեւոնյանՄարդիկ, երբ Ձեր կողքը տեսնում են մարդկանց, ում չեն սիրում, վստահություն չի ներնչում․ Արսեն Լեւոնյանը՝ Բագրատ սրբազանինԳոռալով երկիր չեն փրկում. Տիգրան ՍուչյանՄԻՊ-ը պարզաբանումներ է պահանջել. «Զվարթնոց»-ի աշխատակիցները բռնություն են կիրառելԼուկաս Սելարայանը` գոլի հեղինակ (տեսանյութ)Եվրոպական չորս ակումբ հետաքրքրված է Նաիր Տիկնիզյանի ծառայություններով ՀՀ իշխանության տարբեր ներկայացուցիչներ, այդ թվում և վարչապետը վերստին սկսել են թիրախավորել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին. Մայր ԱթոռՌուսական 20-րդ համազորային բանակի հրամանատարը հեռացվել էWolrd Challange Cup. Դավթյանը, Ավետիսյանն ու Թովմասյանը դուրս են եկել եզրափակիչՀՐԱՏԱՊ. Կիրանցին այրում է գույքըՌԴ ՊՆ-ում աղմկոտ ձերբակալություններ կանՌայիսիի մարմինը տեղափոխվել է նրա հայրնեի Մաշհադ քաղաք, որտեղ նրան հուղարկավորել են Իմամ Ռեզայի դամբարանումԱհավnր է, ես կգժվեի. ինչ է պատահել Լուսինե Թովմասյանին. բացառիկ կադրերԿալանավորվել է ռուսական հերթական բարձրաստիճան գեներալը՝ ԳՇ պետի տեղակալըՉինաստանը հարձակում կսկսի Թայվանի վրա հունիսի սկզբին. Global PressՀայաստանն էլ կարող է բայրաքթար ստեղծել, եթե ճիշտ աշխատի, շատ հարցեր կարճ ժամանակի հարց ենԴարչինն իջեցնում է ճարպակալում եւ նախադիաբետ ունեցող պացիենտների գլյուկոզայի մակարդակը. հետազոտությունԹուրքիան պետք է արագ կարգավորի իր հարաբերությունները Հայաստանի հետ. Դավութօղլու
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода