«Հրապարակ». Աղավնոյի պատմությունը կրկնվում է Կադիրովի երազանքը Զելենսկու հետ կապված (Տեսանյութ) «Հրապարակ». Սահմանը դեռ չի բացվել, բայց պատրաստ են բեռներ ընդունել «Ժողովուրդ». Դավիթ Տոնոյանի գործով հրթիռները, պարզվում է, պիտանի են եղել․ հետաքրքիր զարգացումներ են Գերմանիայում բացահայտել են, թե այս անգամ որ քաղաքը կկորցնի Ուկրաինան Խոշոր հրդեհ՝ Երևանում․ բնակիչներին տարհանել են․ տեղում աշխատել է շտապօգնությունը ԱՄՆ Կոնգրեսը պատժամիջոցներ է պատրաստում Վրաստանի դեմ «Ժողովուրդ». Սրբազանին առաջարկել են ժամանակավոր կառավարության վարչապետի իր թեկնածությունը հաստատող փաստաթուղթ ստորագրել «Հրապարակ». Սրբազանը պարտիզանություն է անում «Ժողովուրդ». Պատկերացում չունեն, օրենսդրական փաթեթը ԱԺ չի ներկայացվել, սակայն Ավանեսյանը ժամկետներ էր խոստացել

Ամենասարսափելին առջեւում է…Վան Համբարձումյան

Ներքաղաքական

«Իրավունք»-ի զրուցակիցն է ռազմական փորձագետ ՎԱՆ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ:

— Պարոն Համբարձումյան, Կիրանցում այլեւս սահմանագծում-սահմանազատումը կարելի՞ է համարել իրականություն, վե՞րջ, հանձնեցի՞ն:

— Հաշվի առնելով ՀՀ-ում բարդ ներքաղաքական իրավիճակը, ինչպես նաեւ հասարակության լարվածությունը՝ կփորձեմ զգուշորեն արտահայտվել եւ որոշ փակագծեր բացել: Իմ ունեցած տեղեկությունների մակարդակով՝ այս պահի դրությամբ բազմաթիվ դիրքեր, որոնք ունեին շատ բարենպաստ տեղակայում, եւ բավական լուրջ մարտավարական առավելություններ էին տալիս հայկական կողմին իր պաշտպանության մեջ, այդ դիրքերը հանձնվել են ադրբեջանական կողմին: Ավելին, այդ դիրքերը ականազերծվել եւ նոր են հանձնվել: Դրանք եղել են կահավորված դիրքեր՝ իրենց խրամատներով ևեւ կրակակետերով: Պետք է նշեմ, որ այդ դիրքերը շատ բարձր էին, ինչը մեզ համար մարտավարական մեծ առավելություն էր տալիս, եւ առավել հեշտ էր հայկական կողմն իր նշանառության տակ առնում ադրբեջանական կողմին: Ինչ խոսք, չեմ կարող չնշել, որ ադրբեջանական կողմի ախորժակն ամեն օր առավել է մեծանում եւ հայկական կողմի առաջ նոր պահանջներ են քաշում: Նույն բնակավայրերի տարածքների թիվը եւ քանակը ավելանում է, արդյունքները հանձնվել են ադրբեջանական կողմին: Այն բարձունքը, որը տալիս է մարտավարական առավելություն՝ գտնվում է հակառակ կողմի հսկողության ներքո: Զարմանալին այն է, որ առանց որեւէ կրակոցի է հակառակ կողմն առաջ եկել եւ մի ամբողջ լեռնաշղթայի բարձունքում այս պահին նստած է ադրբեջանական կողմը:

— Ի՞նչ եք կարծում` այս ամենի ֆոնին իրավիճակը հղի՞ է նոր ռազմական գործողություններով:

— Այո՛, քանի որ ադրբեջանական կողմի ախորժակը երբեք չի փակվում: Այսօր ՀՀ հասարակությունը պետք է հստակ մեկ բան հասկանա՝ եթե թշնամու կողմը մեզնից պահանջում է, թե այսքան տարածքը, բնակավայրերը մեզ տվեք, եւ մենք կարծում ենք, որ տալուց հետո` նրանք կհանգստանան, չարաչար սխալվում ենք: Պետք է նշեմ, որ ամենացավոտը դեռեւս առջեւում է: Մաքսիմալ փորձում եմ խուճապ չտարածել, սակայն անվտանգության մասին էլ չեմ կարող լռել:

Այժմ տեսեք՝ ի՞նչ է կատարվում: Ադրբեջանական կողմը հայկական կողմին առաջարկում է սովետական քարտեզներով սահմանազատում եւ սահմանագծում, բայց հայկական կողմին խաբում է: Հակառակ կողմն իր համար ստանձնած պարտականությունները չի կատարում: Այսինքն՝ սովետական քարտեզներով սահմանագծում եւ սահմանազատում նշանակում է, որ պետք է տրվեր տարածքներ երկու կողմերին էլ, բայց հայկական կողմին չի տրվել: Ադրբեջանական կողմն այսօր 240 կմ Հայաստանի սուվերեն տարածքից օկուպացրել է եւ անգամ հետ չի քաշել իր զինծառայողներին: Այժմ նաեւ տեսնում ենք՝ ինչպես է հայկական կողմն ամեն ինչ հետ քաշում, դիրքեր ու տարածքներ է տրվել հակառակ կողմին: Ավելին` որպեսզի ադրբեջանական կողմն անգամ նեղություն չքաշի, հայկական կողմն ականազերծել եւ նոր է տվել: Ադրբեջանական կողմը ոչ մի կտոր հող հայկական կողմին չի զիջել: Ինչ տեղի է ունենում, իմ պատկերացմամբ` միակողմանի կապիտուլյացիա է: Միակողմանի հանձնում է, բայց ոչ սահմանազատում եւ սահմանագծում:

Ի՞նչ այլընտրանք պետք է առաջարկվի, ըստ Ձեզ, եթե մերժվի Նիկոլ Փաշինյանի կողմից իրականացվող սահմանագծման եւ սահմանազատման գործընթացը:

— Կարծում եմ, որ սահմանագծում եւ սահմանազատում իրականացնելու համար երկկողմանի պետք է այդ ամենը լինի: Եթե առաջնորդվենք սովետական քարտեզներով՝ հայելային տարբերակով պետք է լիներ: Հայկական կողմը մենք տեսնում ենք՝ ինչպես է գնում միակողմանի զիջումների եւ փոխզիջում բացարձակ չկա: Չկա համատեղ որեւէ քայլ, այլ նկատելի է միայն ադրբեջանական միակողմանի առաջխաղացում: Այժմ տեղի է ունենում ադրբեջանական կողմի կարիքների բավարարում: Դրանք տարբեր բաներ են: Ես խոսում եմ ոչ թե Լեռնային Ղարաբաղի, այլ ՀՀ միջազգայնորեն սուվերեն ճանաչված տարածքների մասին: Այս պահին հակառակ կողմը նաեւ նոր տարածքներ է պահանջում, որոնք ընդհանրապես տրամաբանության մեջ չեն տեղավորվում եւ ամենասարսափելին այն է, որ շուտով մոտենալու ենք «անկլավներին»: Տեսնում ենք, թե այժմ ինչ է տեղի ունենում: Սահմանամերձ բնակավայրեր են տալիս: Շուտով, որ այդ բնակավայրերն էլ տան վերջացնեն՝ գալու է ամենասարսափելին: Ես ուզում եմ, որպեսզի ՀՀ քաղաքացիներն իրենց գլխի գալիքը հստակ կերպով իմանան: Մարդիկ կարծում են, որ այս չորս սահմանամերձը երբ տանք, վերջացնելու ենք: Ո՛չ, ամենասարսափելին դեռեւս առջեւում է, որն անդրադառնալու է Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու կյանքի, ապրելակերպի եւ ճակատագրի վրա:

ԴԻԱՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ



«Հրապարակ». Աղավնոյի պատմությունը կրկնվում էԿադիրովի երազանքը Զելենսկու հետ կապված (Տեսանյութ)«Հրապարակ». Սահմանը դեռ չի բացվել, բայց պատրաստ են բեռներ ընդունել«Ժողովուրդ». Դավիթ Տոնոյանի գործով հրթիռները, պարզվում է, պիտանի են եղել․ հետաքրքիր զարգացումներ ենԳերմանիայում բացահայտել են, թե այս անգամ որ քաղաքը կկորցնի ՈւկրաինանԽոշոր հրդեհ՝ Երևանում․ բնակիչներին տարհանել են․ տեղում աշխատել է շտապօգնությունըԱՄՆ Կոնգրեսը պատժամիջոցներ է պատրաստում Վրաստանի դեմ«Ժողովուրդ». Սրբազանին առաջարկել են ժամանակավոր կառավարության վարչապետի իր թեկնածությունը հաստատող փաստաթուղթ ստորագրել«Հրապարակ». Սրբազանը պարտիզանություն է անում«Ժողովուրդ». Պատկերացում չունեն, օրենսդրական փաթեթը ԱԺ չի ներկայացվել, սակայն Ավանեսյանը ժամկետներ էր խոստացելՀայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում․ ԱԱԾSeni Seviorum. ՖՈՏՈ․ Թուրքի հետ ամուսնացած Մարիամ Մելիքյանը ծննդյան տարեդարձի առթիվ ստանում է թշնամու ազգից ծաղիկներ և թուրքերենով շնորհակալություն հայտնումԵթե մի 15-20 տարի պայքարեն, կարծում եմ, որ կհաջողեն. Հովիկ Աղազարյանը շարժման մասին Իլոն Մասկը կանխատեսում է արել ապագա պատերազմների մասին«Հրապարակ»․ ՔՊ-ում ոգեւորված են ԱՄՆ պաշտոնյայի այցիցԸնտանիքս հանելու եմ, տունը վառեմ. հորս ու մորս քրտինքը թուրքը չի վայելելու. կիրանցին՝ ոստիկանապետին (տեսանյութ)Ջարդերը չեն կարող դադարեցվել. Էրդողանը զգուշացրել էԿԿՀ-ն ՆԳՆ փոխնախարարի ամուսնուն թույլատրել է փոփոխություն կատարել հայտարարագրում․ Արշակ Վարդապետյանի փոխարեն որեւէ ընդդիմադրի նկատմամբ դժվար թե խուսափեին վարույթ հարուցել. «Ժողովուրդ»Քիչ առաջ բնակարանում ձերբակալվել է Ասկերանի քաղաքապետըԻրանում հրապարակվել է նախագահական ուղղաթիռի կործանման մասին առաջին նախնական զեկույցըՎրաստանում համախմբվել են ԵՄ-ի դեմ՝ վարչապետին սպանելու սպառնալիքից հետոԴամբարանի մոտ, որտեղ թաղված է Ռաիսին, միլիոնավոր իրանցիները վանկարկել են` «մահ Ամերիկային» (ՏԵՍԱՆՅՈՒԹ)⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք...Որտե՞ղ է վերջակետը զիջումների մասով. Արսեն ԼեւոնյանՄարդիկ, երբ Ձեր կողքը տեսնում են մարդկանց, ում չեն սիրում, վստահություն չի ներնչում․ Արսեն Լեւոնյանը՝ Բագրատ սրբազանինԳոռալով երկիր չեն փրկում. Տիգրան ՍուչյանՄԻՊ-ը պարզաբանումներ է պահանջել. «Զվարթնոց»-ի աշխատակիցները բռնություն են կիրառելԼուկաս Սելարայանը` գոլի հեղինակ (տեսանյութ)Եվրոպական չորս ակումբ հետաքրքրված է Նաիր Տիկնիզյանի ծառայություններով ՀՀ իշխանության տարբեր ներկայացուցիչներ, այդ թվում և վարչապետը վերստին սկսել են թիրախավորել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին. Մայր ԱթոռՌուսական 20-րդ համազորային բանակի հրամանատարը հեռացվել էWolrd Challange Cup. Դավթյանը, Ավետիսյանն ու Թովմասյանը դուրս են եկել եզրափակիչՀՐԱՏԱՊ. Կիրանցին այրում է գույքըՌԴ ՊՆ-ում աղմկոտ ձերբակալություններ կանՌայիսիի մարմինը տեղափոխվել է նրա հայրնեի Մաշհադ քաղաք, որտեղ նրան հուղարկավորել են Իմամ Ռեզայի դամբարանումԱհավnր է, ես կգժվեի. ինչ է պատահել Լուսինե Թովմասյանին. բացառիկ կադրերԿալանավորվել է ռուսական հերթական բարձրաստիճան գեներալը՝ ԳՇ պետի տեղակալըՉինաստանը հարձակում կսկսի Թայվանի վրա հունիսի սկզբին. Global PressՀայաստանն էլ կարող է բայրաքթար ստեղծել, եթե ճիշտ աշխատի, շատ հարցեր կարճ ժամանակի հարց ենԴարչինն իջեցնում է ճարպակալում եւ նախադիաբետ ունեցող պացիենտների գլյուկոզայի մակարդակը. հետազոտությունԹուրքիան պետք է արագ կարգավորի իր հարաբերությունները Հայաստանի հետ. ԴավութօղլուԱնցումային կառավարությունը լինելու է վերկուսակցական, ունակ և պրոֆեսիոնալ. ՍրբազանՀաջորդը անկլավների հարցն է բարձրանալու, մենք ասում ենք՝ stop այս ավերին ու աղետին. ՍրբազանԿրեմլում սկսվել են Պուտինի և Բահրեյնի թագավորի բանակցություններըԿիրանցում արդեն AZE գրությամբ սահմանային հենասյուներ են տեղադրվում (տեսանյութ)«Ne oldu Փաշինյան» երգ չկա՞, Ալիևը նրան հարբեցող ծաղրածու չի՞ ասում. Սրբազանը՝ իշխանական լրագրողին Տարադրամի փոխարժեքն այսօրՕդի ջերմաստիճանը կնվազի, ապա կբարձրանա․ սպասվում են տեղումներՇառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված «Քեզ համար, Շառլ» ցուցադրության բացումըԿիրանցի սահմանազատումը արբանյակով արել, պրծել են. սրանից ավել էլ ի՞նչ պետք է անեին. գյուղապետ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода