ԲԱՄԲԱՍԱՆՔ
ԲամբասանքԿառավարությանը մոտ կանգնած աղբյուրներից տեղեկանում ենք, որ Նիկոլ Փաշինյանը կիրակի օրը ՔՊ վերնախավի միջոցով տեղեկացրել է շարքային ՔՊ-ականներին, որ որեւէ կերպ չարձագանքեն հոգեւորականների ակտիվությանը, առավել եւս` անձնավորված պայքար չտանեն: Վերջինս հավաստիացրել է, որ այս քայլերթը որեւէ կերպ չի կարող սասանել իրենց իշխանության դիրքերը: Սակայն, նույն աղբյուրների համաձայն, ՔՊ-ականներից ոմանք, այնուամենայնիվ, լուրջ վախեր ունեն, որ Նիկոլը պարզապես փափուկ բարձ է դնում գլխների տակ եւ չեն բացառում, որ պատեհ առիթի դեպքում, նա առանց աչքերը թարթելու, իրենց կարող է «ժերտվա» տալ: