Պուտինը հայտնել է, թե ինչ է քննարկելու Լուկաշենկոյի հետ (Տեսանյութ) «Հրապարակ». Աղավնոյի պատմությունը կրկնվում է Կադիրովի երազանքը Զելենսկու հետ կապված (Տեսանյութ) «Հրապարակ». Սահմանը դեռ չի բացվել, բայց պատրաստ են բեռներ ընդունել «Ժողովուրդ». Դավիթ Տոնոյանի գործով հրթիռները, պարզվում է, պիտանի են եղել․ հետաքրքիր զարգացումներ են Գերմանիայում բացահայտել են, թե այս անգամ որ քաղաքը կկորցնի Ուկրաինան Խոշոր հրդեհ՝ Երևանում․ բնակիչներին տարհանել են․ տեղում աշխատել է շտապօգնությունը ԱՄՆ Կոնգրեսը պատժամիջոցներ է պատրաստում Վրաստանի դեմ «Ժողովուրդ». Սրբազանին առաջարկել են ժամանակավոր կառավարության վարչապետի իր թեկնածությունը հաստատող փաստաթուղթ ստորագրել «Հրապարակ». Սրբազանը պարտիզանություն է անում

Երեխաներին մի՛ վանեք ձեզնից, մի՛ տվեք մանկատուն, սա ուղղակի սարսափելի է. Սարգիս Շողունց

Մշակութային

Միայնակ տղամարդը հայտնվում է անհավանական պատմության մեջ, որը ավարտվում է ողբերգությամբ, բայց, ցավոք, այդ պատմությունը նրա կյանքում լավագույն բանն էր, որ երբեւէ նրա հետ պատահել էր: Այս մասին էր ՍԱՐԳԻՍ ՇՈՂՈՒՆՑԻ բեմադրած եւ իր դերակատարմամբ «Վայրի Երեխան» ներկայացումը, ըստ ժամանակակից բելգիացի դրամատուրգ Սելին Դելբեքի համանուն պիեսի: «Արմմոնո» միջազգային թատերական փառատոնի շրջանակում ցուցադրված այս ներկայացումը, հանդիսատեսից ոչ միայն ծափեր, այլեւ արցունքներ կորզեց:

- Սարգիս, լինել ներկայացման ե՛ւ բեմադրիչը, ե՛ւ դերակատարը, այն էլ մոնոներկայացման ժանրում, դժվար չէ՞ր:

- Ոչ: Երբեմն գործի բերումով ստացվում է, որ բեմում մի 15 մարդ կա, բայց դու ստիպված ես մենակ խաղալ, որովհետեւ ոչ մեկ չունի խաղընկերոջ զգացողություն: Եվ թեպետ մոնո ժանրում առաջին անգամ էի խաղում, ոչ մի դժվարություն չեմ ունեցել: Ամեն ինչ մի տեսակ այնքա՜ն հարթ գնաց, ես այնքա՜ն ներդաշնակ էի գործի հետ, որպես դերասան եւ որպես բեմադրիչ, որ, կարծես, միանգամից դարձավ ներկայացում: Ես շատ դրվագներ չեմ էլ բեմադրել, քանի որ ինձ համար ներկայացումը ծնվում եւ մեռնում է այդ օրը, այդ պահին եւ այդ ժամին, այդ մոտեցմամբ էլ խաղում եմ: Այսինքն՝ այդ պահին ինչպես զգում եմ, այդպես էլ խաղում եմ:

- Մենք նկատեցինք թաց աչքերով հանդիսատեսի, Դուք նկատե՞լ էիք, ինքնանպատա՞կ էր նրանց հուզելը:

- Չեմ նկատել, միայն արցունքները քթով հետ քաշելու ձայներն էի լսում: Իրականում ես ոչ մի հատուկ բան չեմ արել հանդիսատեսին հուզելու համար: Ես բեմում եղել եմ մի վիճակի մեջ, ինչից իրենք ազդվել են, մտադրված իրենց որեւէ վիճակի չեմ բերել:

- Ուզում եք ասել, որ ինքնե՞րդ էլ եք ամեն անգամ հուզվում՝ Ձեր հերոսի հետ միասին:

- Իսկապես, ինքս էլ այդ վիճակում եմ հայտնվում, ընդ որում, ոչ թե՝ որպես դերասան, այլ Սարգիս Շողունց: Ես այնքան եմ ընկղմվում այդ խաղի մեջ, որ հայտնվում եմ այդ վիճակում: Մի պահ կտրվում եմ իրականությունից, եւ ապրում եմ դա:

- Ինչո՞ւ որոշեցիք բեմադրել հենց Սելին Դելբեքի պիեսը:

- Նրա «Վայրի Երեխան», երբ Հայաստանում թարգմանել էին հայերեն եւ պետք է լիներ գրքի շնորհանդեսը, ինձ առաջարկ եղավ, որպեսզի պիեսից մի հատված ներկայացնեմ  հանրությանը: Ամբողջ պիեսը կարդացի, ընտրեցի մի փոքր հատված, որպեսզի գրքի շնորհանդեսի ժամանակ ընթերցեմ, ընթերցեցի ու շատ տպավորվեց այս գործը: Իսկապես, ինձ համար հարազատ դարձավ, շատ սիրեցի ու որոշեցի, որ պետք է ամբողջությամբ բեմադրեմ: Եվ, իհարկե, «Արմմոնոն» էլ խթան հանդիսացավ, որ բեմադրեմ, որովհետեւ միշտ չէ հնարավորություն է լինում ներկայացում բեմադրելու: «Արմմոնոն» մեզ սատարող լավագույն փառատոններից մեկն է, որը մեզ օգնում է ինքնաարտահայտվել:

- Ասացիք հարազատ դարձավ, նկատի ունեք պիեսի տե՞քստը, թե՞ հերոսի ապրումները:

- Ե՛վ պատմությունը, ե՛ւ հերոսի ապրումները, որովհետեւ շատ ազնիվ է ու բարի: Սա է առաջին հայացքից գրավում: Ճիշտ է, տխուր վերջաբան ունի, դրամատիկ պատմություն է, բայց, միեւնույն է, շատ գրավող եւ սրտամոտ:

- Գուցե նաեւ նրանից, որ յուրաքանչյուր ողբերգություն կամ ցավ պատճառող իրադարձություն աննկարագրելի հետք է թողնում յուրքանչյուր մարդու կյանքում, ինչպես եւ ներկայացման հերոսի…

- Ներկայացման մեջ սիմվոլիզմ կա, որովհետեւ հերոսը պատմում է այս պատմությունը եւ վերջում տանում է ամեն ինչ նրան, որ այսպիսի հազարավոր պատմություններ կան, խեղված ճակատագրեր ունեցող միլիոնավոր երեխաներ: Այսինքն՝ այս տղամարդը, պարզապես, միջոց է պատմելու այդ միլիոնավոր երեխաների մասին, որոնք գտնվում են մանկատներում կամ նրանց, ուղղակի, լքել են: Սա նաեւ պրոպագանդա է եւ հորդոր, որ երեխաներին մի՛ վանեք ձեզնից, մի՛ տվեք մանկատուն, սա ուղղակի սարսափելի է:

- Այս գործը իրական պատմության մոտիվներ ունի՞…

- Կոնկրետ սյուժեն, բնականաբար՝ ոչ, քանի որ մի քիչ ավելի եվրոպական մոտեցումներ ունի: Բայց մենք հեռուստացույցով, երեւի, ամեն օր լսում ենք այսպիսի պատմություններ, անգամ մի հաղորդաշար կա, որտեղ մեր հանրության ամենացածր խավի ընտանեկան խնդիրների մասին է խոսվում եւ այդտեղ էլ նման բազում օրինակներ կան: Ես վատ չեմ ընդունում դրա մասի բարձրաձայնելը, բայց սա նաեւ փաստում է, թե ինչեր կան այս կյանքում եւ մասնավորապես՝ մեր երկրում:

- Ըստ Ձեզ, ներկայացման գլխավոր մեսիջը բախե՞ց հանդիսատեսի սրտերը:

- Կարծում եմ՝ մեսիջը տեղ հասավ, թեպետ փառատոնի հանդիսատեսը այնպիսի գրագետ եւ կիրթ մասսա է, որ, միեւնույն է, նրանք արդեն գիտեին այս մասին: Բայց եթե ներկայացումը հնարավորություն լիներ խաղալու լայն զանգվածների համար, վստահ եմ՝ ավելի մեծ ազդեցություն կունենար: Եվ եթե թեկուզ մի մարդու մեջ էլ այն ինչ-որ բան փոխի, ես կհամարեմ, որ լավ գործ եմ արել:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ



Պուտինը հայտնել է, թե ինչ է քննարկելու Լուկաշենկոյի հետ (Տեսանյութ)«Հրապարակ». Աղավնոյի պատմությունը կրկնվում էԿադիրովի երազանքը Զելենսկու հետ կապված (Տեսանյութ)«Հրապարակ». Սահմանը դեռ չի բացվել, բայց պատրաստ են բեռներ ընդունել«Ժողովուրդ». Դավիթ Տոնոյանի գործով հրթիռները, պարզվում է, պիտանի են եղել․ հետաքրքիր զարգացումներ ենԳերմանիայում բացահայտել են, թե այս անգամ որ քաղաքը կկորցնի ՈւկրաինանԽոշոր հրդեհ՝ Երևանում․ բնակիչներին տարհանել են․ տեղում աշխատել է շտապօգնությունըԱՄՆ Կոնգրեսը պատժամիջոցներ է պատրաստում Վրաստանի դեմ«Ժողովուրդ». Սրբազանին առաջարկել են ժամանակավոր կառավարության վարչապետի իր թեկնածությունը հաստատող փաստաթուղթ ստորագրել«Հրապարակ». Սրբազանը պարտիզանություն է անում«Ժողովուրդ». Պատկերացում չունեն, օրենսդրական փաթեթը ԱԺ չի ներկայացվել, սակայն Ավանեսյանը ժամկետներ էր խոստացելՀայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում․ ԱԱԾSeni Seviorum. ՖՈՏՈ․ Թուրքի հետ ամուսնացած Մարիամ Մելիքյանը ծննդյան տարեդարձի առթիվ ստանում է թշնամու ազգից ծաղիկներ և թուրքերենով շնորհակալություն հայտնումԵթե մի 15-20 տարի պայքարեն, կարծում եմ, որ կհաջողեն. Հովիկ Աղազարյանը շարժման մասին Իլոն Մասկը կանխատեսում է արել ապագա պատերազմների մասին«Հրապարակ»․ ՔՊ-ում ոգեւորված են ԱՄՆ պաշտոնյայի այցիցԸնտանիքս հանելու եմ, տունը վառեմ. հորս ու մորս քրտինքը թուրքը չի վայելելու. կիրանցին՝ ոստիկանապետին (տեսանյութ)Ջարդերը չեն կարող դադարեցվել. Էրդողանը զգուշացրել էԿԿՀ-ն ՆԳՆ փոխնախարարի ամուսնուն թույլատրել է փոփոխություն կատարել հայտարարագրում․ Արշակ Վարդապետյանի փոխարեն որեւէ ընդդիմադրի նկատմամբ դժվար թե խուսափեին վարույթ հարուցել. «Ժողովուրդ»Քիչ առաջ բնակարանում ձերբակալվել է Ասկերանի քաղաքապետըԻրանում հրապարակվել է նախագահական ուղղաթիռի կործանման մասին առաջին նախնական զեկույցըՎրաստանում համախմբվել են ԵՄ-ի դեմ՝ վարչապետին սպանելու սպառնալիքից հետոԴամբարանի մոտ, որտեղ թաղված է Ռաիսին, միլիոնավոր իրանցիները վանկարկել են` «մահ Ամերիկային» (ՏԵՍԱՆՅՈՒԹ)⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք...Որտե՞ղ է վերջակետը զիջումների մասով. Արսեն ԼեւոնյանՄարդիկ, երբ Ձեր կողքը տեսնում են մարդկանց, ում չեն սիրում, վստահություն չի ներնչում․ Արսեն Լեւոնյանը՝ Բագրատ սրբազանինԳոռալով երկիր չեն փրկում. Տիգրան ՍուչյանՄԻՊ-ը պարզաբանումներ է պահանջել. «Զվարթնոց»-ի աշխատակիցները բռնություն են կիրառելԼուկաս Սելարայանը` գոլի հեղինակ (տեսանյութ)Եվրոպական չորս ակումբ հետաքրքրված է Նաիր Տիկնիզյանի ծառայություններով ՀՀ իշխանության տարբեր ներկայացուցիչներ, այդ թվում և վարչապետը վերստին սկսել են թիրախավորել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին. Մայր ԱթոռՌուսական 20-րդ համազորային բանակի հրամանատարը հեռացվել էWolrd Challange Cup. Դավթյանը, Ավետիսյանն ու Թովմասյանը դուրս են եկել եզրափակիչՀՐԱՏԱՊ. Կիրանցին այրում է գույքըՌԴ ՊՆ-ում աղմկոտ ձերբակալություններ կանՌայիսիի մարմինը տեղափոխվել է նրա հայրնեի Մաշհադ քաղաք, որտեղ նրան հուղարկավորել են Իմամ Ռեզայի դամբարանումԱհավnր է, ես կգժվեի. ինչ է պատահել Լուսինե Թովմասյանին. բացառիկ կադրերԿալանավորվել է ռուսական հերթական բարձրաստիճան գեներալը՝ ԳՇ պետի տեղակալըՉինաստանը հարձակում կսկսի Թայվանի վրա հունիսի սկզբին. Global PressՀայաստանն էլ կարող է բայրաքթար ստեղծել, եթե ճիշտ աշխատի, շատ հարցեր կարճ ժամանակի հարց ենԴարչինն իջեցնում է ճարպակալում եւ նախադիաբետ ունեցող պացիենտների գլյուկոզայի մակարդակը. հետազոտությունԹուրքիան պետք է արագ կարգավորի իր հարաբերությունները Հայաստանի հետ. ԴավութօղլուԱնցումային կառավարությունը լինելու է վերկուսակցական, ունակ և պրոֆեսիոնալ. ՍրբազանՀաջորդը անկլավների հարցն է բարձրանալու, մենք ասում ենք՝ stop այս ավերին ու աղետին. ՍրբազանԿրեմլում սկսվել են Պուտինի և Բահրեյնի թագավորի բանակցություններըԿիրանցում արդեն AZE գրությամբ սահմանային հենասյուներ են տեղադրվում (տեսանյութ)«Ne oldu Փաշինյան» երգ չկա՞, Ալիևը նրան հարբեցող ծաղրածու չի՞ ասում. Սրբազանը՝ իշխանական լրագրողին Տարադրամի փոխարժեքն այսօրՕդի ջերմաստիճանը կնվազի, ապա կբարձրանա․ սպասվում են տեղումներՇառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված «Քեզ համար, Շառլ» ցուցադրության բացումը
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода